Рубрика: Գրականություն

Շարունակում ենք մեր ֆլեշմոբը…Ընթերցենք միասին…

Ինչպես արդեն հիշում եք, առցանց ուսուցման ընթացքում ես իրականացնում եմ ֆլեշմոբ՝ Ընթերցենք միասին ֆլեշմոբը: Այսպիսով, շարունակում ենք ընթերցել, վերլուծել և ինքնազարգանալ:

Մկրտիչ Ասլանյան-Տագնապալի հասակ

Դեռահասներ…Մի տարիք, երբ ամեն բան խառնվում է իրար, որ երբեմն անգամ չես հասկանում, թե ինչ ես անում…Ամենախառը և խենթ տարիքը յուրաքանչյուր մարդու….Այս գրքում հեղինակը այնքան հետաքրքիր է ներկայացնում մի աղջկա և իր եղբոր կյանքը, պատմում, թե ինչքան ամուր կարող է լինել քրոջ և եղբոր կապը, պատմում իրենց ընտանիքի մասին , իրենց դպրոցի, իրենց առաջին սիրո, իրենց դպրոցական կյանքի մասին: Նրանք ունեին մի մեծ ընտանիք, որը կողքից այնքան իդեալական էր թվում, այնքան անթերի, սակայն շատերը չէին հասկանում, թե այդ ընտանիքի ներսում ինչ է կատարվում: Երեխաները զգում էին իրենց որբ, քանի որ մայրը միշտ զբաղված էր կենցաղային հարցերով, իսկ հայրը հաճախ տանը չէր լինում՝գործի բերմամբ: Նրանք մտածում էին, որ իրենց ամբողջ կյանքի ընթացքում ունեն միայն ու միայն միմիյանց, յուրաքանչյուրը իրենցից ամեն երեկո պատմում էր իր տագնապների, վախերի, բոլոր խնդիրների և ուրախությունների մասին, նրանց մեջ կար մի մոգական ուժ, որ օգնում էր հավերժ մնալ միասին, նրանք կարծես շղթայված էին ամուր մի շղթայով…Իրականում, ինչքան շատ էլ դու ունենաս ընկերուհիներ, հարազատներ, բարեկամներ, մեկ է, ոչ մի մարդ չի կարողանա փոխարինել քրոջը կամ եղբորը, քանի որ դուք ծնվելու պահից ի վեր լինում եք միավորված, կապված, տիեզերքում չկա ավելի մեծ սեր և ուժ, ինչքան քրոջ և եղբոր սերն է, քանի որ չնայած ամեն բանի, միակ վստահելի մարդը հենց նա, անկախ բոլոր հանգամանքներից նա մնում է հոգուդ ամենահարազատ և վստահելի մարդը, սիրեք նրանք… Գիրքը այնքան իմաստավոր էր, այնքան հարազատ ինձ… Հետաքրքիր էր…

Ֆլեշմոբին արդեն մասնակցում են սովորողները…

Կառոլինա Գրիգորյանը ընթերցում է…

Ինեսա Արղությանը ներկայացնում է իր ընտանեկան գրադարանը և ընթերցում է…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s