Рубрика: իմ գրադարանը, Գրականություն, Ընդհանուր

«Մարդու ոչնչացումը»…Ավագ դպրոցի սովորողների արձագանքը, նրանց վերլուծությունները…Ընթերցենք միասին ֆլեշմոբ…

Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորղները վերլուծում են «Մարդու ոչնչացումը» գիրքը և ոչ միայն… Նրանք շարունակում են ինքնազարգանալ և ընթերցել:

Մանե Հակոբջանյանի վերլուծությունը

Ուրիշ է, երբ ընթերցում ես անծանոթ գրողի գրքերը և ուրիշ է, երբ ընթերցում ես քո կողքին ապրող՝ ընկերոջդ գիրքը։ Անի Արղության «Մարդու ոչնչացումը»։ Չեմ կարող բնութագրել իմ զգացողությունները, երբ առաջին անգամ լսեցի Անիի գրքի մասին։ Կարող եմ ասել միայն, որ անկեղծ ուրախություն զգացի ու չգիտեմ ինչու կարծես ապագա մեծ գրողի պատկերացրի իմ առաջ։ Դու լսում ես մեկի մտքերը, կարծիքները․․․ Ու մի օր անսպասելի հանդիպում ես նրա գրքի լուսանկարին։ Մինչև գրքի լույս տեսնելը չեմ իմացել սպասվող անակնկալի մասին։ Տեսել եմ միայն ամենավերջում Անիի ֆեյսբուքյան գրառումը՝ իր գրքի լուսանկարով։ Կարող եմ ասել՝  հպարտանում եմ, որ ունեմ այսպիսի ընկերուհի, ով համարձակություն է ունեցել՝ կիսել իր մտքերը մեզ հետ։

Իսկ հիմա գրքի մասին։ «Մարդու ոչնչացումը» գրքում ասես փոքրիկ առանձին գրքեր տեղադրված լինեն՝ տարբեր թեմաներով։ Այստեղ խոսվում է մարդու մտքերի, զգացողությունների ու ամենի մասին ինչ մարդը զգում է ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում։ Չեմ հարցրել, թե ինչու հենց «Մարդո ոչնչացում» այլ ոչ թե մեկ այլ հասարակ ու պարզ վերնագիր, ենթադրում եմ, որ իմաստը մեկն է՝ մարդու մտքերը։ Չէ՞, որ հաճախ հենց մեր մտքերն են ոչնչացման տանում մեր անձը։ Այս գիրքը հիմնականում այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում ինչ է իրենց հետ կատարվում, ինչ զգացողություններ ունեն և այլն։

Իմ սիրելի մասը գրքից՝ մենակության մասին խոսվող մասն է։ Չնայած գիրքը ընթերցել եմ մոտ մեկ ամիս առաջ մեջս դեռ ֆիքսված են այնտեղ գրված խոսքերը։ «Մարդիկ այնքան են տարվում շրջակա միջավայրով, որ մոռանում են մենակության շքեղությունը»։ Երևի այս մասը ամենահոգեհարազատն էր ինձ, քանի որ ես ինքս իմ մեծ շրջապատում ինձ կորցնում եմ ու ինձ մենակությունն է սկսում ձգել։ Հենց մենակությունն է մարդուն օգնում իր մտքերը կարգի բերել։

Դեռ երկա՜ր կարող եմ գրել այս գրքի ցանկացած գլխի մասին, սակայն ուզում եմ եզրափակել մտքերս։ Անիին մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ցանականում եմ, որ երբեք չհանձնվի ու նույն ոգով շարունակի։

Լիա Հարությունյանի վերլուծությունը

Ինձ շատ դուր եկավ գիրքը, քանի որ այն շատ անկեղծ էր և պարզ, բայց չնայած պարզությանը, նա իր յուրահատուկ գեղեցկությունը ուներ իր մեջ։ Այնտեղ բնութագրվում է մարդու հոգևվիճակը, թե ինչ է մարդուն անհրաժեշտ ներդաշնակություն գտնելու համար, թե մարդը քանի տեսակի զգացմունք ունի, որ եթե մարդը թողնի, որ զգացմունքները ավելանան, դա ինչքան դրական, այդքան էլ բացասական ազդեցություն կարող է թողնել օր.` նախանձը դա բոլորիս մեջ էլ կա, բայց դա հարցի մյուս կողմն է, թե ի՛նչ չափի դա կարող է լինել, գրքի մեջ շատ մանրամասն խոսվում էր դրա մասին, թե ինչպես հասկանալ թե դու նախանձում ես, սիրահարված ես և այլ զգացմունքներ, նաև հեղինակը չի զլացել և փորձել է մեզ մանրակրկիտ բացատրել, թե ինչպես այդ վատ զգացմունքները մինիմալացնել։ Ես դեռ կարող եմ թվարկել այս գրքի առավելությունները, իսկ բացասական կողմը չեմ կարող նշել, որովհետև ամեն գիրք իր յուրահատկությունը և գեղեցկությունը ունի։ Ես բոլորին խորհուրդ կտամ այս գիրքը կարդալ, շատ հեշտությամբ է կարդացվում, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չունեն սեր կարդալու հետ, նրանց նույնիսկ դուր կգա գիրքը։

Լուսինե Հակոբյանի վերլուծությունը

Բարև Ձեզ, այսօր կցանկանամ խոսել Անիի գրքի մասին ՝ <<Մարդու ոչնչացման>>: Իրականում շատ ուրախ եմ և հպարտ, որ ունեմ Անիի նման ընկերուհի, ով 14 տարեկանում արդեն գրում է գրքեր և ստեղծագործում: Կարելի է ասել, այս գրքի մասին ես իմացել եմ առաջինը և այնքան էի ուրախացել, որ Անիին ինչ-որ կերպ ցանկանում էի օգնել: Ամեն օր ես նրան գրքի մասին էի հարցնում: Գիրքը գրելուց հետո հարց առաջացավ, թե ինչպիսի տեսք է այն ունենալու: Եվ այստեղ ես վերջապես կարողացա օգնել նրան:  Խոսեմ մի փոքր գրքի մասին: Այն իրականում շատ հետաքրքիր է և հեշտ է կարդացվում: Իմ կյանքում սա միակ գիրքն է եղել, որ անընդհատ ցանկանում եմ կարդալ: Վերնագրից կհասկանաք, որ պատմում է մարդու ոչնչացման մասին: Գրքում նաև պատմում է սիրո մասին, նախանձի,մենակության և այլն: Իրականում իր տարիքի համեմատ Անին գրում է ավելի հասուն: Չեմ ցանկանա ավելի մանրամասնեմ, ինքներդ կարդացեք և կհասկանաք: Բայց չեմ կարող չասել, որ  այս նախադասությունը դարձավ  իմ ամենասիրելի արտահայտություններից մեկը ՝ սեր…Ես այդ բառը հասկանում եմ՝ որպես առաջ տանող մի ուժ ապելու ցանկություն ժ, կարծես շարժիչ, և եթե մեր կյանքը հեծանիվ է, պա սերն էլ մեր հածանիվի անիվներն են: Ամբողջ հոգով մտա այս նախադասության մեջ, քանի որ առանց սիրո մարդ չի կարող գոյատևել:Ընկերության մասին խոսելուց ես լիովին համամիտ եմ Անիի հետ, սակայն նա այնպես էր գրել այդ ամենը կարծես բոլորին էր վերաբերվում: Հիմանական թերթությունը դա այն է, որ նա նույն բանը կարող էր ասել տարբեր տեղերում:Մտքերի կրկնություն կար:Այս Հաշվի չառնելով իմ կարծիքով գիրքն ուղղակի իդիալական էր գրված: Ես բոլորին կառաջարկեի այս գիրքը: Ուղղակի հպարտանում եմ իմ Անիով:

Գրքի հեղիակ՝https://arghutyanani.wordpress.com/?ref=spelling

Կառոլինա Գրիգորյանը ընթերցում է Չարենց… Ընթերցենք միասին ֆլեշմոբ…

Մանե Հակոբջանյան «Կյանքի 200 դաս» գրքի վերլուծությունը

Ես ընթերցել եմ բոլոր խորհուրդները, որոնք գրված էին  «Կյանքի 200 դաս»  գրքում։ Ճիշտն ասած բոլորը յուրովի կարևոր էին ու ամեն մեկը ուներ առանձին վերլուծության կարիք, բայց ես ընտրեցի այն խորհուրդը, որը ավելի հոգեհարազատ էր ինձ։

Պահեք օրագիր,որպեսզի հետևեք ձեր առաջընթացին և շարադրեք ձեր իսկ մտքերը:

Մանկուց սիրել եմ օրս գրի առնել թղթի վրա։ Չնայած հիմա կարդում ու ծիծաղում եմ մանկական մտքերիս ու արարքներիս վրա մեկ է ուրախ եմ, որ կարողացել եմ գրել ու պահպանել հիշողություններս։ Վերջերս հին օրագիրս փոխարինեցի նորով ու որոշեցի սկսել «Նոր կյանք» ու գրի առնել հաղթանակներս։ Օրագիրը նման է մարդու, դու կարող ես կիսվել նրա հետ։ Այն տարբերվում է մարդկանցից այնքանով, որ վստահեցնում է քեզ, թե քո գրելուց հետո ինքն իրեն կկողպի ու բացի քեզնից էլ ոչ ոք չի կարդա քո գաղտնիքը։ Շատ մարդիկ այդպես չեն․․․ Մենք չենք նկատում բայց նույնիսկ ամենավստահելի մարդիկ չեն կարող գաղտնիքը իրենց մեջ պահել։ Գալիս է մի պահ, երբ ակամա ուզում ես ինչ-որ մեկին ասել, չնայած գիտես, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը քեզ հետ էր կիսվել խնդրելով չբարձրաձայնել։

Օրագիրը օգնում է դառնալ նպատակասլաց և հաղթահարել ալարկոտությունը։ Միայն, որ դու ամեն օր փորձում ես գրի առնել օրդ արդեն ալարկոտության հաղթահարում է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s