Рубрика: Ֆիզիկա, Ֆիզիկոսներ...Հետաքրքիր է իմանալ....

Ֆիզիկան՝որպես այլընտրանք…

Առաջին անգամ, երբ արդեն պիտի սկսեինք սովորել ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այդպիսի առարկաներ, հաճախ էի լսում, որ այդպիսի առարկաները շատ բարդ են, որ ոչ բոլորի համար են, որ այդպիսի առարկաները հաճախ չեն սիրվում և այլն…Արդեն երրորդ տարին է, ինչ սովորում եմ ֆիզիկա և քիմիա, սակայն ամեն անգամ այդպիսի կարծրատիպեր եմ լսում և ոչ միայն լսում, սովորողների հիմնական մասը իրենց չսովորելը, արդարացնում են նրանով, որ այդ առարկաները սովորելն անհնար է, չափից շատ բարդ և ընդհանրապես ինչպե՞ս կարելի է սիրել այդ առարկաները…Այս խնդիրը կա ամեն տեղ, սակայն շատ ավելի վատ է, երբ մարդկանց կարծրատիպերը հասել են այնտեղ, որ աղջիկը չի կարող խորացված հետաքրքրվել ֆիզիկայով, քիմիայով… Աղջիկը չի կարող այդպիսի մասնագիտություն ընտրել, իսկ ինչու՞….Ովքեր են ստեղծել այդ կարծրատիպերը, որոնք դեռ ապրում են մարդկանց և հասարակության մեջ…Հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը հենց սա է…Երբ մարդիկ լսում են, որ ինքս շատ եմ սիրում և հետաքրքրված եմ ֆիզիկայով, ապա նրանք միանգամից զարմանում են, քանի որ մտածում են, որ աղջկա համար ուղղակի անհնար է, իր ուժերից վեր է հետաքրքրվել այդպիսի առարկայով, առավել ևս ցանկանալ խորանալ…Այդպիսի խտրականությունները միայն բարկեցնում են այդպիսի աղջիկներին, քանի որ նրանք կոտրվում են, նրանք իրենք անգամ սկսում են կասկածել իրենց ուժերի վրա, կորցնում են իրենց վստահությունն…Միայն հասարակության այդպիսի անիմաստ կարծրատիպերի պատճառով հաճախ մարդիկ հետ են կանգնում իրենց որոշումներից, իրենց հետաքրքրություններից, իրենց մասնագիտությունից…Յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատուկ ճանապարհը, իր ուղին, այդ ճանապարհի վրա առաջանում են շատ խոչընդոտներ, սակայն ամենամեծը դրանցից հենց այդ կարծրատիպերն են…Մի՛ հետևեք դրանց, ուղղակի շարունակեք ձեր ճանապարհը…Ֆիզիկան բարդ առարկա չէ, այն բարդ չէ սովորելը, կապ չունի դու աղջիկ ես, թե տղա, ֆիզիկան շատ դյուրին և անչափ հետաքրքիր առարկա է, ընդամենը պետք է տեսնել նրա լավ կողմերը, ֆիզիկայի առավելությունները, նայեք ուրիշ տեսանկյուններին և ձեր չսովորելու ցանկությունը մի՛ արդարացրեք այդպիսի կարծրատիպերով, մի՛ տարածեք, մի՛ զարգացրեք այդ կարծրատիպերը, քանի որ դրանով դուք կոտրում եք ինչ-որ մեկի թևերը… Եթե դուք ունեք այդպիսի հետաքրքրություններ, ապա միացեք մեր Տիեզերագիտական ակումբին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s