Այսպիսով, շարունակում եմ հետազոտական աշխատանքներ կատարել, ուսումնասիրել, վերլուծել…Այս անգամ որոշեցի հետազոտական աշխատանք կատարել պարսկերենից, իսկ ավելի կոնկրետ՝Հաֆթ սինի մասին: Հաֆթ Սինը Նովռուզի սեղանն է…Նովռուզը Իրանում նշում են՝որպես Նոր տարի, այն համարվում է ամենահին տոներից մեկը…Ովքեր չգիտեն Նովռուզի մասին, ապա կարող եք ավելի մանրամասն և հետաքրքիր ուսումնասիրությունը կարդալ՝այստեղ: Եթե դուք արդեն գիտեք Նովռուզի մասին, ապա արդեն կարող ենք անցնել մեր հետազոտական աշխատանքին: Բնականաբար, յուրաքանչյուր տոն ունի իր առանձնահատուկ խորհրդանիշը, որով էլ հենց մարդիկ կարևորում են այդ տոնը: Նովռուզի ամենակարևոր խորհրդանիշը Հաֆթ սինի սեղանն է: Նովրուզի ընթացքում, Իրանում, Ադրբեջանական Հանրապետություն և Աֆղանստանի որոշ մասերում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Իրանցիները շատ են կարևորում այս սեղանի բացելը, որը բաղկացած է Ս տառով սկսվող 7 մթերքներից: Դրանք են` սիբ-խնձոր, սիր-սխտոր, սաբզի-նորածիլ կանաչի սերքե-քացախ, սենջեդ-փշատ և սանգյակ տեսակի հաց: Այս ամենի կողքին սեղանին դրվում է նաև կենդանի ձուկ` փոքր գրաֆինի մեջ: Այնուհետև մարդիկ այցելում են իրար և շնորհավորում Նովռուզը :