Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Ուսումնասիրենք միասին… Միացի՛ր ֆլեշմոբին…

Արձակուրդը կամ առցանց ուսուցումը դեռ պատճառ չէ, որպեսզի ծուլանանք կամ դադարենք քրտնաջան աշխատելը, ստեղծագործելը, ուսումնասիրելը… Յուրաքանչյուր սովորող աշխատանքը անում է հաճույքով, երբ աշխատանքը լինում է իրեն հետաքրքիր, երբ այդ ամենը ստիպողաբար չէ, երբ նա ուսումնասիրում է հենց այն թեման կամ ոլորտը, որը հետաքրքիր է հենց իրեն: Բարեբախտաբար, մեր կրթահամալիրը այդ հնարավորությունը տալիս է սովորողին՝ընտրելու հնարավորությունը… Նախորդ՝ «Ընթերցենք միասին» ֆլեշմոբին կային շատ արձագանքներ, մասնակցեցին շատ սովորողներ, կարդացին, վերլուծեցին: Ավելի մանրամասն նախագծի մասին կարող եք կարդալ իմ բլոգում: Այս անգամ որոշեցի կազմակերպել այնպիսի ֆլեշմոբ, որի ընթացքում կուսումնասիրենք և կկատարենք հետազոտական աշխատանքներ այն թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են հենց մեզ, կփորձենք հետաքրքրվել, գտնել աղբյուրներ, միգուցե նաև հետաքրքրվենք ինչ-որ խնդիրների շուրջ, փորձենք մանրամասն իմանալ այդ խնդիրների մասին…Յուրաքանչյուր ոլորտ, որով մենք կարող ենք հետաքրքրվել, ունի խնդիրներ, ունի անբացահայտ, մութ անկյուններ, որոնք էլ հենց կարող ենք ուսումնասիրել…Մի խոսքով՝ ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող թեմաները, խնդիրները, ոլորտները, հետազոտական աշխատանքներ կատարեք և միացե՛ք ֆլեշմոբին:

Ինքս՝ իմ հերթին կկատարեմ փոքրիկ հետազոտական աշխատանք… Հետազոտական աշխատանքը ուզում եմ կատարել արվեստի մասին՝ արվեստի խնդիրների…Ամենամեծ խնդիրը, ես կասեի՝ ամենասխալ կարծրատիպը, որ մինչ օրս մնացել է հասարակության մեջ և մինչև հիմա անգամ մարդիկ այդպես են կարծում,  այն կարծիքն է, որ արվեստով զբաղվող մարդիկ լուրջ չեն, կամ ուղղակի չունեն լուրջ նպատակներ, չեն կարող հասնել բարձրունքների և այլն: Մարդկանց մոտ արվեստով զբաղվող մարդը լուրջ տպավորություն չի թողնում…Եթե մարդկանց դիմաց կանգնած լիներ մի բժիշկ, կամ բիզնեսով զբաղվող մարդ, ապա նրանք լրիվ ուրիշ ձևով կնայեին այդ մարդուն, իսկ եթե կանգնած լիներ մի արվեստագետ, նրանք չէին ընդունի այդ մասնագիտությունը՝որպես «լուրջ» մասնագիտություն: Հիմնական մարդկանց խնդիրը կայանում է հենց դրանում: Ինչպես ասել է Ռոքուել Քենթը, բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն: Արվեստը մարդու անբաժան մասը պետք է լինի, քանի որ այն լիացնում է մարդուն, այն օգնում է, որպեսզի մարդը սկսի տեսնել, գնահատել և սիրել այն բաները, որոնք նա դրանից առաջ չի էլ նկատել անգամ: Մենք մեր առօրյայում տեսնում ենք շատ իրեր, իրադարձություններ, մարդկանց, մենք տեսնում ենք, և մեզ համար դա սովորոական է, սակայն, երբ մենք սկսում ենք հետաքրքրվել արվեստով, մենք հասկանում ենք, թե ինչքան շատ բաներ են եղել մեր կյանքում, որոնք մենք պետք է գնահատենք և սիրենք, քանի որ մեզ համար սովորական դարձած իրադարձությունը մեկի համար, միգուցե, երազանք է…… Մասնագետներն ուսումնասիրել են մի քանի հարյուր հետազոտությունների տվյալներ, որոնք փորձել են բացահայտել արվեստի կապը տարբեր հիվանդությունների հետ։ Պարզվել է, որ արվեստի որոշ տեսակներ կարող են դեղերից ոչ պակաս ազդել մի շարք հիվանդությունների ընթացքի և բուժման վրա։ Օրինակ` շնչառական տեխնիկաները, որոնք օգտագործվում են երգեցողությամբ զբաղվելիս, օգտակար են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն ունեցող, ինչպես նաև բարձր տագնապայնությամբ կամ ընկճախտով (դեպրեսիայով) տառապող հիվանդներին։ Բացի այդ, երգելը լավացնում է պաշտպանությունը շնչառական հիվանդություններից։ Դեպրեսիայի, տագնապայնության և անհանգստության մակարդակը բավականին արդյունավետ նվազեցնում է ինչպես երգչախմբային երգեցողությունը, այնպես էլ նկարչությունը կամ արտ-օբյեկտներ ստեղծելը: Նաև բավականին լավ ազդեցություն է թողնում խմբով թմբուկ նվագելը։ Իսկ ահա սրտի քրոնիկական անբավարարություն ունեցող հիվանդներին օգտակար է պարել, սակայն ոչ ամեն տեսակ պարեր, այլ կոնկրետ` վալս:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s