Рубрика: Գրականություն

Պատանեկան ակումբի ստեղծում…

Ողջույն, նորից եկել եմ նոր նախագծերով և նախաձեռնություններով… Այս անգամ որոշեցինք բացել մի նոր ակումբ՝ «Պատանեկան ակումբը»: Ինչպես գիտեք, մեր կրթահամալիրի Կարմիր դահլիճը վերանորոգվում է, և դա շատ լավ առիթ է, որպեսզի վերսկսենք մեր ներկայացումները, քննարկումները, հանդիպումները… Նոր ակումբ՝ նոր միջավայրում։ Կրթահամալիրում միշտ պետք է լինեն այդպիսի նախաձեռնություններ, քանի որ ներկայացումները և քննարկումները սովորողին նոր կյանք են տալիս, հնարավորություն են տալիս ստեղծագործելու, արարելու, հնարելու, մտածելու, նախաձեռնելու, ինքնարտահայտվելու…Մեր կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող ունի այդ ընտրության հնարավորությունը, նա կարող է ազատ մտածել, գրել և ներկայացնել, արդյունքում՝ զարգանալ և բացահայտել ինքն իրեն, բացահայտել իր կարողությունները, իր հնարավորությունները, թե ի՞նչ կարող է ինքն անել…
Պատանեկան ակումբը հրավիրում է նաև այլ դպրոցներում սովորող իր հասակակիցներին։
Պատանեկան ակումբը հարթակ է, որտեղ դուք կկարողանք առանց խնդրի կազմակերպել ձեր մոնո-ներկայացումները, ձեր հանդիպումները։ Ակումբի յուրաքանչյուր մասնակից Ձեզ կօգնի, կաջակցի, կլուծի կազմակերպչական հարցեր: Դուք ինքներդ կարող եք միանալ մեր փոքրիկ ընտանիքին, մեր ակումբին, ներկայանալ ձեր առաջարկներով, նախաձեռնություններով: Ի վերջո, մենք ուզում ենք ստեղծել հարմարավետ և հավես միջավայր, որտեղ ցանկացած մարդ կկարողանա իրեն լավ զգալ, ազատ, անկաշկանդ ասել իր կարծիքը, առանց ամաչելու ներկայացնել իր ծրագրերը, պլանները…
Քննարկումների և ներկայացումների համար ամենաառաջին և ամենակարևոր պայմանը միջավայրն է…Միջավայրը միշտ պետք է լինի ոգեշնչող, տրամադրող, որպեսզի այդպիսի միջավայրում գտնվելիս քեզ մոտ միանգամից մտահաղացումներ առաջանան, դու միանգամից ուզենաս առաջ շարժվել, աշխատել, ստեղծագործել…Հենց այդպիսի միջավայր է ուզում ստեղծել «Պատանեկան ակումբը»: Խումբը հենց այդպսիսն է, իսկ միջավայրը կախված է մեզնից: «Պատանեկան ակումբը» պարբերաբար կկազմակերպի քննարկումներ այն թեմաների շուրջ, որոնք հենց մեզ են հետաքրքրում։ Քննարկումներ կլինեն ժամանակակից թեմաների շուրջ, պատմվածքների, գրքերի վերաբերյալ։ Նախատեսում ենք նաև հանդիպումներ գրողների հետ…
Մենք մեծ ոգեշնչումով սպասում ենք ձեզ, ձեր ծրագրերով, նախաձեռնություններով, առաջարկություններով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s