Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր

Հասարակության ամենամեծ խնդիրներից մեկի մասին…Մտածե՛ք և հասկացե՛ք

Տարեցտարի շատանում են մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել բիզնեսով, սպորտով…Շատանում են մարդիկ, ովքեր ուզում են քիչ ջանքեր գործադրել, սակայն աշխատել շատ գումար, ունենալ հարստություն, իշխանություն…Կորում է մարդկանց միջից այն ստեղծարարությունը, ստեղծագործելու ցանկությունը, արվեստով զբաղվելու ցանկությունը… Բացի դրանից, տարեցտարի նվազում է այն մարդկանց թիվը, ովքեր ուզում են դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, գիտնական, ովքեր ուզում են խորանալ գիտության մեջ, ուսումնասիրել այդ ամենը: Ոչ մեկին այդ ամենը պետք չէ, քանի որ դրա համար մարդը ներդնում է իր ամբողջ կյանքը, ջանքեր գործադրում, աշխատում, օր ու գիշեր կարդում, տեղեկանում, գրում, լուծում, հաշվարկներ անում…Այս ամենը պետք չէ ոչ մեկին, քանի որ իհարկե շատ ավելի դյուրին է ուղղակի զբաղվել սպորտով, ես դեմ չեմ սպորտին, բիզնեսին և այլ մասնագիտություններին, ուղղակի մի պահ մտածե՛ք, հասկացե՛ք, որ հենց բժիշկներն ու գիտնականներն են օգնում մեզ ապրել, օգնում գոյատևել, ինչպե՞ս են բուժվում հիվանդությունները…Ինչպե՞ս են կատարվում նոր բացահայտումներ, որոնց շնորհիվ մեր կյանքը դառնում է ավելի հեշտ…Իհարկե, հենց բժիշկների, գիտնականների, ֆիզիկոսների և քիմիկոսների շնորհիվ, սակայն անգամ այս անհերքելի փաստը այնպես չի անում, որպեսզի մարդիկ սկսեն հետաքրքրվել այդ ամենով: Ամեն ինչի մեջ մարդը սիրում է տեսնել շատ գումար, քիչ ջանք, քիչ գործ, սակայն հարստություն, միայն այս ամենն է հետաքրքրում մարդկանց…Հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն հենց սա է: Յուրաքանչյուրիս համար էլ պարզ է, որ Հայաստանում գիտնականների թիվը անդադար նվազում է… Մի փոքր պատմելուց հետո կցանկանայի խոսել նրա մասին, որ ինչ առաջացել է այս վիրուսը՝կորոնավիրուսը, որի պատճառով էլ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, մարդիկ սկսել են բժիշկներին և գիտնականներին այնքան մեծ տեղ տալ, այնքան գովել, սակայն չեք կարծում, որ անպայման չէ առաջանա այսպիսի վիրուս, որպեսզի սկսեք մեծ տեղ տալ բժիշկներին…Տարիներ շարունակ բժիշկներին՝մարդկանց, ովքեր փրկում են հազարավոր կյանքեր, ովքեր չեն քնում, որպեսզի ապահովեն մեր առողջությունը, ովքեր այդքան շատ տարիներ են անցկացնում սովորոելու և ուսումնասիրելու վրա, նրանք ստանում են այդքան քիչ գումար, իսկ ծրագրավորողները, ովքեր համակարգչով ծրագրեր են գրում, ստանում են այդքան շատ…Այդքան գումար եք հատկացնում ծրագրավորողներին, սպորտով զբաղվողներին, իսկ հիմա կանգնում եք մի փաստի առաջ, որ միայն բժիշկները կարող են իրենց կյանքը վտանգելով մեզ փրկել, փրկել կորոնավիրուսից: Իրականում վիրուսը բավականին լուրջ ազդեցություն է թողել մեր երկրի վրա, մենք բոլորս գտնվում ենք տանը՝ուղղակի փակված, յուրաքանչյուրը: Այդ ծրագրավորողներն ու սպորտով զբաղվողներն էլ, իսկ բժիշկները չունեն այդ հնարավորությունը, նրանք մնում են, փրկում մեզ: Մի փոքր մտածեք, արդյո՞ք պետք է այդքան թերագնահատել բժիշկներին, գիտնականներին, տալ նրանց այդքան քիչ գումար իրենց այքան մեծ աշխատանքի համար, դուք դրանով նաև ստիպում եք մարդկանց, որպեսզի նրանք ամեն ինչի մեջ փորձեն տեսնել գումար, և ավելի ու ավելի նվազեցնեն մարդկանց թիվը, ովքեր ուզում են դառնալ գիտնական կամ բժիշկ…Եկեք մի փոքր ավելի մանրամասն խոսեմ կորոնավիրուսի մասին…Վիրուսը պարզապես ստիպեց բոլորիս ուշքի գալ, հասկանալ, գնահատել, սիրել, երբ մտածում ես, որ ամեն պահ կարող ես չլինել, կարող ես կիսատ թողնել ամեն բան, նպատակներդ, երազանքներդ, հարազատներիդ, այդ ամենը փոխում է քո անձը արմատապես…Կորոնավիրուսը մեզնից յուրաքանչյուրի անձը փոխեց, դարձրեց ավելի գնահատող, հասկացող…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s