Рубрика: Գրականություն

Աղե արձանը: Լեոպոլդո Լուգոնես…Վերլուծություն…

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան մեծ ուժ ենք մենք արտահայտում հավատալով: Հավատալը ամենաբնական, ամենահաճելի և իրական զգացմունքն է…Մենք մեր ողջ կյանքի ընթացքում անընդհատ հիասթափվում ենք, քանի որ չափից շատ ենք հավատում, վստահում, սիրում, սակայն ի վերջո մենք չենք դադարում հավատալ, մեր հոգու խորքում մենք պահում ենք մի հզոր զգացմունք՝հավատ: Գիտես, այնքան հաճելի է զգալ, որ կա մարդ, ով հավատում է քեզ, հավատում է քո երազանքներին, մարդու ամենամեծ աջակիցը այն մարդն է, ով իրեն հավատում է…Այս պատմվածքի մեջ ամենաշատը ամենասկզբից գերեց գեղեցիկ և արևոտ նկարագրությունը, հեղինակի պատմելը այնքան հետաքրքիր և հաճելի էր, որ ձանձրանալն անհնար էր, կարդալիս դու կարծես դիպչում էիր արևին, այդպես ջերմ և հավես էր հեղինակը պատմում…Մեր «ավանդույթի» համաձայն, կառանձնացնեմ մի հատված պատմվածքից, որը իմ կարծիքով շատ հետաքրքիր կլինի քննարկելը և կսկսենք քննարկել… Եվ, այնուամենայնիվ, արդարների զոհողություններն ու աղոթքներն են, որ տիեզերքի կամարները կանգուն են պահում: Մենք մեր աղոթքներով, մեր հավատով, մեր զոհողություններով իրականում այնքան մեծ և ուժեղ կապ ենք ստեղծում…Մենք ստեղծում ենք կապ մեր և Աստծու միջև: Այդ կապը տիեզերքում ամենաուժեղն է, քանի որ Աստված ապրում է յուրաքանչյուրիս մեջ, այն մեր բարությունն է, մեր սերը, մեր գնահատելու, բարին կամենալու ունակությունը, այդ կապը մեր մեջ կերտվում է այն ժամանակ, երբ մենք սկսում ենք հավատալ, այդ հավատը լույսի ճառագայթի նման մի լուսավոր ճանապարհ է ստեղծում և օգնում մեզ տեսնել լուսավորը, ուղղակի տեսնել… Եթե կարդաք պատմվածքը, ապա կտեսնեք, թե ինչպե՞ս են այնտեղ մարդիկ հավատում Աստծուն, նրանք տրվում են այդ հավատին, ներդնում են իրենց ամբողջությամբ, իրենց տալիս են Աստծուն…Հավատացե՛ք, ստեղծե՛ք այդ լուսավոր կապը, ստեղծե՛ք այդ շղթան…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s