Рубрика: Պատմություն

Իմ տունը իմ ամրոցն է…

Գիտես, մենք հաճախ տարվում ենք մեր հոգսերով, մեր խնդիրներով, մեր առօրյայով և սկսում մոռանալ, թե ինչքան կարևոր է մեր ընտանիքը մեզ համար, թե ինչքան ուժ է տալիս այն մեզ, մենք մոռանում ենք, որ ընտանիքիդ յուրաքանչյուր անդամ հավերժ քեզ հետ է, դուք շղթայված եք, կապված, կապված եք մի մեծ սիրով, սիրով, որն այնքան ամուր է, որ լուծում է ամեն բան…Իհարկե, երկրում տիրող իրավիճակը բոլորիս սովորական կյանքը փոխեց, բոլորս խառնվեցինք, սկսեցինք զգալ տագնապ, վախ, սակայն այն մեզ օգնեց հասկանալ, գնահատել, տեսնել: Տեսնել, թե ինչքան ամուր կարող է լինել քո կյանքը, քո հաջողությունները, քո ապրումները, եթե քո կողքին լինի քո ընտանիքը, եթե դու տեսնես, որ հենց քո ընտանիքն է լինում քո բոլոր դժվար և անհաղթահարելի թվացող իրավիճակներում… Տվյալ իրավիճակում մենք կարողացանք տեսնել, թե ի՞նչ է կատարվում մեր շրջապատում, տեսանք մեր հարազատներին, այսպիսի բարդ պահերին մենք պետք է լինենք միասին, լինենք ուժեղ և միասին հաղթահարենք ամեն բան, սա ուղղակի մի դժվար շրջան է երկրի համար, որը իհարկե հաղթահարելի է:Իմ տունը իմ ամրոցն է…Սա ուղղակի արտահայտություն կամ ուղղակի բառեր չեն, սա մեր ամբողջ կյանքի նկարագիրն է, մենք ուժեղ ենք մեր ընտանիքով, մեր հարազատներով, մեզ սիրող մարդկանցով: Միշտ հպարտացել եմ իմ ընտանիքով, հպարտացել եմ, որ կրում եմ Արղության ազգանունը, քանի որ ինչպես շատերը գիտեն, Արղության ազգանունը պատմական ազգանուն է, յուրաքանչյուր կրող համարվում է մեր ընտանիքի անդամ, քանի որ մեր տոհմը շատ փոքր, շատ պատմական և հզոր տոհմ է: Այն ունի շատ ավանդույթներ, մեծ պատմություն, որը ուսումնասիրելիս կարելի է այնքան զարմանալ… Իմ պապիկը, հայրը և հորեղբայրը ինձ համար մարդու իդեալ են: Նրանց բոլոր խորհուրդները, խրատները մոռանալն անհնար է, ես հիշում եմ յուրաքանչյուր խոսք, որ ասել են նրանք, հիշում եմ, քանի որ երազում եմ մի օր դառնալ այդպիսի մարդ…Մարդ, ով կլինի այդքան անկեղծ, այդքան բարի,այդքան կամեցող, այդքան ընկերասեր, այդքան գնահատող… Հայրիկս մի խորհուրդ է ինձ տվել փոքր ժամանակվանից, որ մինչ օրս հիշում եմ՝ <<Կապ չունի դու ինչ իրավիճակում կհայտնվես, ինչպիսի հանգամանքների առաջ քեզ կյանքը կգանգնեցնի, կարևորը եղի՛ր անկեղծ, եղի՛ր բարի, երբեք մի՛ մոռացիր ոչ մեկին՝քո ընկերներին, հարազատներին, միշտ վերաբերվիր մարդկանց բարությամբ, գնահատմամբ լի, միշտ լավ վերաբերմունք ցուցաբերի՛ր…Պապիկիցս և հորեղբորիցս սովորել եմ անկեղծ լինել, միշտ լինել պատասխանատու… Ընտանեկան ավանդույթներից կարող եմ նշել այն ավանդույթը, որ մենք միշտ բոլոր տոները նշում ենք միասին՝մենք և հորեղբորս ընտանիքը միշտ հավաքվում ենք, քննարկում, խոսում, միասին ընթրում, ունենում հետաքրքիր ժամանակ: Իրականում, մեր ընտանիքի համար ամենակարևորը՝դաստիրակությունն է և ուսումը… Եթե կցանկանաք ավելի մանրամասն մեր ընտանիքի մասին իմանալ, ապա կարող եք տեսնել՝այստեղ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s