Рубрика: Ֆիզիկա, Ֆիզիկոսներ...Հետաքրքիր է իմանալ...., Կենսաբանություն

Եկեք քննարկենք…Հեռատեսության և կարճատեսության մասին…

Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ յուրաքանչյուրը ստիպված, կամ մասնագիտության բերումով, կամ ուղղակի՝որպես զբաղմունք, աշխատում է համակարգիչների, հեռախոսների, հեռուստացույցների և այլնի հետ: Այս ամենի հետ մենք առնչվում ենք ամեն օր, կարելի է ասել երբեմն մեր ամբողջ օրը անցնում է հենց հեռախոսների և հեռուստացույցների մեջ: Այս ամենը իհարկե չի կարող անհետևանք մնալ, բնականաբար մենք այդպես վնասում ենք մեր աչքերը, մեր տեսողությունը: Հատկապես, երբ կարելի է ասել, որ ամենազարգացած, պահանջվող մասնագիտությունը հենց ծրագրավորողի մասնագիտությունն է, և շատ են մարդիկ, ովքեր հենց այդ մասնագիտությամբ են ուզում առաջ շարժվել, քանի որ պահանջարկը շատ է , այն շատ շահավետ մասնագիտություն է և այլն: Մի խոսքով, ամեն երկրորդը ունի տեսողության խնդիր, դա իրականում շատ մեծ խնդիր է հանդիսանում: Տեսողության խնդրի պարագայում մարդկանց օգնության են գալիս օպտիկական ակնոցները և անգամ ոսպնյակները օպտիկական: Այսօր կցանկանայի մի փոքր հետազոտել հեռատեսությունը, կարճատեսությունը և այլն…Սկսեցինք… Հետազոտելու ընթացքում գտա մի հոդված, որտեղ բժիշկ Ալեքսանդր Մալայանը շատ հետաքրքիր միտք ասաց՝ <<Այն կարծիքը, որ կարճատեսությունը կամ հեռատեսությունը հիվանդություն է, սխալ է, քանի որ դրանք պարզապես ակնագնդի զարգացման մի տարբերակ է, ինչպես մեկի աչքերը կապույտ, են մյուսինը՝ սև, կամ մեկի աչքերը  մեծ են, մյուսինը՝ փոքր: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ կարճատեսությունը կամ հեռատեսությունը բարդանում է: Ընտանիքներում երեխաների մոտ կարճատեսությունը շատ ցավագին են տանում և իրենց էմոցիաները տարածում երեխաների վրա, դրանով  ընկճում նրանց ու կոմպլեքսավորում>>: Նախ տեսնենք, թե ինչի՞ց է առաջանում հեռատեսությունը կամ կարճատեսությունը… Մենք կենսաբանություն առարկայից անցել ենք, որ հեռատեսությունը առաջանում է կամ դրա պատճառն է ակնագնդի զարգացման շեղումները, աչքի ձևը, չափսերը: Հեռատեսության ժամանակ եղջերաթաղանթը բավարար կորացած չէ կամ աչքը խիստ կարճ է, ուստի մոտիկ առարկաներից բեկված լույսը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա ետևում, որի հետևանքով ցանցաթաղանթի վրա չի ստացվում դիտվող առարկայի հստակ պատկերը և արդյունքում նվազում է տեսողության սրությունը: Իրականում, եթե դուք ունք ոչ սուր արտահայտված հեռատեսություն, այսինքն այն դեռ ձեր մոտ չի զարգացել, ապա ամենայն հավանականությամբ այն հայտնաբերելը և հասկանալը, որ դուք ունեք հեռատեսություն բարդ կլինի, դժվարությամբ կհայտնավբերվի, սակայն եթե դուք մոտիկից և մանրակրկիտ գործ եք անում, ապա կզգաք աչքերի հատվածում ծակծկոց, ցավ, հոգնածություն, գլխացավ և այլն: Ավելի լուրջ հեռատեսության պայմաններում դուք կարող եք դժվարությամբ ձեր տեսողությունը կենտրոնացնել մոտիկ գտնվող առարկաների վրա: Դեռահաս տարիքում շատ հաճախ է հեռատեսությունը հանդիպում, սակայն այն բուժում հիմնականում չի պահանջում, եթե իհարկե թույլ է լինում վիճակը: Անցնենք կարճատեսությանը…Կարճատեսությունն այլ կերպ անվանում են միոպիան, կարճատեսությունը տեսողության խանգարում է, որի ընթացքում չենք տեսնում հեռվում գտնվող առարկաները: Կարճատեսությամբ անձը կարող է անհամեմատ բարելավել իր տեսողությունն ակնոցների, կոնտակտային լինզաների կամ տեսողությունը շտկող լազերային վիրահատության շնորհիվ: Կարճատեսության պայմաններում բեկված լույսը կիզակետվում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրա առջևում, որի հետևանքով ցանցաթաղանթի վրա չի ստացվում դիտվող առարկայի հստակ պատկերը։ Կոնտակտային լինզաները կարող են փոխարինել ակնոցներին, սակայն երեխաների համար ավելի ընդունելի է ակնոցի կրումը: Չափահասներին կարող է առաջարկվել նաև լազերային ռեֆրակտիվ վիրահատական միջամտություն: Իսկ հիմա մի փոքր ոսպնյակների (լինզաների մասին)…Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում կոնտակտային լինզաներ կրում է մոտ 125 միլիոն մարդ, Հայաստանում լինզա կրողների մասին որեւէ վիճակագրություն չկա։  Լինում են դեպքեր, երբ մի աչքում կարճատեսություն կամ հեռատեսություն կա, մյուսում՝ ոչ, այդ դեպքում լինզա ենք նշանակում, որովհետև այդ տարբերակում ակնոց նշանակել չի ստացվում։ Իրականում, հետազոտությունների ընթացքում կային շատ բժիշկներ, ովքեր ավելի կողմ են ակնոցների, քանի որ լինզան ի վերջո օտար մարմին է, որը գտնվում է աչքի վրա: Գլխավոր խնդիրը այն է, որ հիմա շատ շուկաներում վաճառվում է չինական ոսպնյակներ, որոնք իրականում վնասում են աչքերը, քան օգնում: Ակնոցը օրվա մեջ կարող են հանել և որոշ բաներ առանց ակնոցի անել, իսկ լինզաներով հակառակն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s