Рубрика: Քիմիա

9֊րդ դաս.մարտի 30֊ապրիլի 17…

*Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։

Ֆոսֆորը քիմիական տարր, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։ p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն 31Р կայուն իզոտոպից։ Պրոտոններ-1, նեյտրոններ, որոնք չեզոք են-16, էլեկտրոններ, որոնք պտտվում են միջուկի շուրջը- 15

Ազոտ  քիմիական տարր է, պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067: Պրոտոններ- 7, չեզոք լիցք ունեցող նեյտրոններ-7, էլեկտրոններ, որոնք պտտվում են միջուկի շուրջ-7:

*Ազոտ. ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

Ազոտի օքսիդները- N2O(ենթօքսիդ), NO(մոնօքսիդ), N2O3(Երկազոտային դիօքսիդ), NO2(ազոտի երկօքսիդ կամ անհիդրիդ), N2O4(Երկազոտայի տետրաօքսիդ), N2O5(Ազոտական անհիդրիտ), N(NO2)3(Եռնիտրոամին)

Ազոտական թթու

Ազոտական թթվի, քիմիական բանաձևն է HNO3, խոնավ օդում ծխացող նյութ է, ուժեղ միահիմն թթու և շատ ուժեղ օքսիդիչ, մանավանդ խիտ լուծույթներում հանդես է գալիս գլխավորապես որպես օքսիդիչ:

Ազոտական թթվի աղերը

KNO3, Mg(NO3)2, AgNO3

*Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։

Կարմիր ֆոսֆորը ամուր մուգ կարմիր գույն ունի:Այն օքսիդանում է օդում շատ դանդաղ: Կարմիր ֆոսֆորը կայուն է բոլոր պայմաններում, իսկ սպիտակ ֆոսֆորն անկայուն է՝ լույսից կամ տաքացումից դանդաղ փոխարկվում է կայուն ձևի՝ կարմիր ֆոսֆորի։ Այս փոխարկումն արագացվում է յոդ կատալիզատորով։Կարմիր ֆոսֆորը բռնկվում է տաքացնելիս, իսկը սպիտակը՝ նույնիսկ սովորական պայմաններում։ Սպիտակ ֆոսֆորը դանդաղ օքսիդանալիս անջատվող էներգիայի մի մասը փոխակերպվում է ճառագայթայինի, և դիտվում է լուսարձակում, որն անվանվում է ֆոսֆորեսցենտում՝ հենց ա՛յդ տարրի անվանմամբ։ Է՛լ ավելի եռանդում, քան թթվածնին, ֆոսֆորը միանում է քլորին:

Ֆոսֆորի տարաձևությունները միմյանցից տարբերվում են մոլեկուլում առկա ատոմների թվով, ինչպես նաև՝ վերջիններիս դասավորվածությամբ։ Սպիտակ ֆոսֆորի մոլեկուլի բաղադրությունը P4 է, կովալենտային կապերի միջև անկյունը՝ 600, կառուցվածքը՝ կանոնավոր եռանիստ բուրգ։Կարմիր ֆոսֆորը շերտավոր պոլիմեր է՝ կրկնվող կառուցվածքային P4 միավորով՝ (P4)n:

Իր տեսքով և փափկությամբ սպիտակ ֆոսֆորը նման է մաքրած մեղվամոմի կամ պարաֆինի։ Խառնուրդների ազդեցությունից ունենում է դեղնավուն երանգ։Սպիտակ ֆոսֆորի բանաձևն է՝ P4։ Պահպանում են ձուլակտորների տեսքով՝ անօդ, հատուկ իներտ միջավայրում, մաքրած ջրի շերտի տակ։ Սպիտակ ֆոսֆորը լայնորեն օգտագործվում է որպես պայթուցիկ զինամթերքների բոցավառիչ։

Օրթոֆոսֆորական թթուն (ֆոսֆորական թթու), միջին ուժի անօրգանական թթու է, քիմիական բանաձևն է H3PO4, այն ստանդարտ պայմաններում իրենից ներկայացնում է անգույն հիդրոսկոպիկ բյուրեղներ։ 213 °C ջերմաստրճանից բարձր ջերմաստիճանում փոխակերպվում է պիրոֆոսֆորական թթվի H4P2O7։ Ջրում լավ լուծելի է։ Հիմնականում օրթոֆոսֆորական թթու անվանում են 85%-անոց ջրային լուծույթը(անգույն, անհոտ հեղուկ է)։ Լուծվում է նաև էթանոլում և այլ լուծիչներում։

Ֆոսֆորական թթվի աղերը կոչվում են ֆոսֆատներ։ Կարող են առաջանալ է դիհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ։

  • {\displaystyle {\mathsf {H_{3}PO_{4}+NaOH\rightarrow NaH_{2}PO_{4}+H_{2}O}}}
  • {\displaystyle {\mathsf {H_{3}PO_{4}+2NaOH\rightarrow Na_{2}HPO_{4}+2H_{2}O}}}
  • {\displaystyle {\mathsf {H_{3}PO_{4}+3NaOH\rightarrow Na_{3}PO_{4}+3H_{2}O}}}

* Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Ֆոսֆորային պարարտանյութերը, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։

Ազոտական պարարտանյութերը անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։

Ի՞նչ.  պայմաններ են անհրաժեշտ      բույսերի. աճման  համար…

1.Բույսերի խնամքը պահանջում է մի քանի պարտադիր կանոն, որոնց չհետևելով բույսը ուղղակի թոռոմում է, կամ չի աճում: Այսպիսով, առաջին կանոնը դա այն է, որ բույսը չի կարելի ջրել շատ սառը ջրով, այդպիսով դուք ստիպում եք, որ բույսի  տերևները դեղնեն: Երկրորդը պայմանը դա այն է, որ չի կարելի բույսը շատ  ջրել, պետք է ջրել չափավոր, այնքան, որքան անհրաժեշտ է բույսին, երբ դուք չափից շատ եք ջրում, ապա բույսի տերևները կամաց-կամաց թափվում են, դա ի դեպ կարող է նաև լինել այն ժամանակ, երբ բույսը լինի քամու տակ, ցուրտ պայմաններում, այդ պատճառով բույսի աճելու համար պետք են հատուկ պայմաններ: Հիմնական խնդիրը՝երրորդ պայմանը, որը շատ է հանդիպում մեր առօրյայում դա այն է, որ բույսը ընդհանրապես չի ծաղկում, դրա պատճառը կարող է լինել լույսի պակասը, չափից շատ լուսավորվածությունը, կամ ծաղկամանի նեղ լինելը:

 Ֆոսֆորը տիպիկ ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ է։ Միացություններում գերազանցապես կովալենտական է, ցուցաբերում է -3, +3 և +5 օքսիդացման աստիճաններ:

Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6%-ը՝ ըստ զանգվածի, 78,09%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով:

Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Ազոտ, ֆոսֆոր, Արսեն, Ծարիր, Բիսմութ

Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Ընդհանրապես պարարտանյութերն այն նյութերն են, որոնք բարելավում են բույսի աճը, օգնում են,որպեսզի տվյալ բույսը, ծառը ավելի արագ ծաղկի, աճի: Պարարտանյութերը լինում են երեք տեսակի՝ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի:Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային: Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա:

Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների:

Ռուս գիտնական Ա.Ֆերսմանը ֆոսֆորն անվանել է «կյանքի և մտքի տարր», որովհետև այն հայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերևներում, ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Այսպիսով, բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապա մատակարարում մարդկանց ու կենդանիներին: Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է (3–5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում: Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր կարևորագույն ֆիզիկական շարժընթացները կապված են ֆոսֆորօրգանական նյութերի փոխակերպման հետ: Մարդու օրական պահանջը 1–1,2 գ է (երեխաներինը՝ ավելի շատ): Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն և այլն: 

Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր

Նախ, որպեսզի այս հարցին սպառիչ պատասխան կարողանանք տալ, պետք է ամենասկզբում հասկանանք, վերլուծենք, թե ի՞նչ են կենսական տարրերը: Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որից կազմված են կենդանի օրգանիզմները: Այս ամենը հասկանալուց հետո, արդեն պարզ է դառնում, որ ֆոսֆորն ու ազոտը կենսական տարրեր են, քանի որ համապատասխանում են տվայլ կետերին: Նախ սկսենք ազոտից և տեսնենք, թե ինչու է համապատասխանում: Ազոտը կենսական տարր է, քանի որ չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում (պինդ մասի զանգվածի 1-3%-ը) և հանդիսանում է կարևորագույն բիոգենային տարրը։ Ֆոսֆորը բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 9,3․10−2% (տարածվածությամբ 13-րդն է)։  Անպայման պետք է նշել, որ բույսի աճի համար շատ կարևոր է ազոտը և ֆոսֆորը:

Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր

Պարարտանյութերը անհրաժեշտ են բույսի բնականոն աճը ապահովելու համար: Յուրաքանչյուր բույսի իրականում այդ ամենն անհրաժեշտ է, նրա զարգացման և աճւի համար անհրաժեշտ են քիմիական տարրեր, կան տարրեր, որոնք առավել կարևոր են՝կալիում, ազոտ, ֆոսֆոր, ածխածին, թթվածին և ջրածին։

Ինքս ծանոթ եմ և գիտեմ երկու ազոտային պարարտանյութ: Ընդհանրապես բոլոր մշակաբույսերին անհրաժեշտ է ազոտային պարարտանյութ: Ծանոթ եմ ազոտային պարարտանյութերից ամոնյակին, ազոտային թթվի աղերին:

Ֆոսֆորի պակասի դեպքում բույսերի բնականոն աճը խաթարվում է։Հողում ֆոսֆոր անբավարար քանակությունը հատկապես ազդում է հացահատիկային մշակաբույսերի վրա։

Ֆոսֆոր պարունակող պարարտանյութերը լինում են տարբեր։

Բարդ են այն պարարտանյութերը, որոնք բույսին անհրաժեշտ մի քանի քիմիական տարր են պարունակում։

Ի՞նչ  է  «Նիտրատային  աղետը…

Նիտրատային աղետ են անվանում նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s