Рубрика: Պատմություն, Պարսկերեն..., Գրականություն

Հաջողված նախագծերի և ձեռքբերումների մի փունջ…

Յուրաքանչյուրս պետք է գնահատենք մեզ տրված ժամանակը, մեզ տրված կյանքը և այդ ամենը գնահատելու ամենալավ միջոցը այդ ժամանակը արդյունավետ օգտագործելն է, իսկ արդյունավետ օգտագործման արդյունքը միանշանակ ձեռքբերումներն  ու հաջողություններն են: Այս տարին, ինչպես համարյա բոլոր տարիները, լի էին հաջողություններով, նոր նախաձեռնությունների իրականացմամբ, ոգեշնչմամբ լի… Առաջին ձեռքբերումը իհարկե այն էր, որ իմ առաջին գրքի հրատարակվեց: Գիրքը հրատարակվելուց հետո, ընկերներս, ծանոթներս և բարեկամներս սկսեցին կարդալ, առավել հայտնի դարձավ գիրքը, երբ այն նվիրեցի մեր գրադարանին, այնուհետև այլ գրախանութներից առաջարկներ ստացա և այդպես գիրքը սկսվեց դառնալ իմ մեծ հաջողություններից մեկը: Ընկերներս՝իրենց վերլուծություններով ուղղակի հիացնում էին ինձ… Ավելի մանրամասն կարող եք կարդալ՝այստեղ: Երկրորդ հաջողությունն այն է, որ մասնակցել եմ Պարսկական պոեզիայի մրցույթին, անցել եմ բոլոր փուլերը և հաղթել: Արժանացել եմ Խնկո Ապոր գրադարանի կողմից հատուկ մրցանակի, որը իհարկե հպարտանալու առիթ է տալիս: Մրցույթը ասմունքի էր, տարբեր մարզերից և քաղաքներից կային մասնակիցներ, որոնք ասմունքում էին, իսկ ես կարելի է ասել ներկայացնում էի մեր կրթահամալիրը և ոչ միայն, նաև համարյա ամբողջ Երևանը: Իրականում, շատ լավ փորձ էր, անցնել բոլոր փուլերը, սակայն ամեն անգամ նոր տագնապով անցնել այդ փորձությունը, այդ մրցակցությունը Այդ զգացմունքներն ապրելն աննման էր ուղղակի, իսկ ընկեր Դիանան իր մեծ դերն ուներ, քանի որ միշտ՝անկախ ամեն բանից ինձ ոգեշնչում էր, տալիս հույս, տալիս աշխատելու, փորձելու, սովորելու հնարավորություն: Ուղղակի շնորհակալ եմ, իմ պայծառ ուսուցչին: Ընդհանրապես պարսկերեն սովորելը նույնպես կարող եմ ձեռքբերում համարել, հետաքրքիր լեզու է, սակայն ոչ այդքան բարդ, ուսուցչի ոգեշնչումն ու ստեղծված մթնոլորտը իրոք անչափ օգնեց և ստիպեց շարժվել առաջ: Մանրամասն կարող եք կարդալ՝այստեղ: Երրորդ  ձերքբերումն այն է, որ Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում ներկայացա մի հանդիպման՝որպես լուսաբանող: Աննման զգացմունքներ ապրեցի, քանի որ այդպիսի անկեղծ, պարզ, հասարակ, բայց միևնույն ժամանակ շատ իմաստալից հանդիպումներ շատ քիչ կարելի է հանդիպել: Հիանալի էր տեսնել մի մարդու, ով այդքան բաների է հասել, հաջողությունների հասել, ստեղծել հիանալի մի վայր՝<<Օրրանը>>, սակայն մնացել այդքան հասարակ, պարզ և հաճելի մարդ, ի դեպ նաև շատ հաճելի զրուցակից: Հիասքանչ փորձ էր այս հանդիպումը, որը միանշանակ իմ այս կետերի մեջ մտնում է: Շնորհակալ եմ շատ ընկեր Ազնիվին, որ մեզ օգնեց, որ խորհուրդներ տվեց, ներկայացրեց, տեղեկացրեց, մի խոսքով, ուղղակի շնորհակալ եմ ամեն ինչի համար: Մանրամասն՝այստեղ: Հաջողություն էր Պատանեկան ակումբի և Ինժեներների ակումբի ստեղծումը: Երկու ակումբները ինձ համար շատ կարևոր, ոգեշնչող, ուսուցանող և անկրկնելի ակումբներ են, որոնք լի են հնարավորություններով: Հաջորդ հաջողությունը հենց վերջերս է եղել, որ գրեցի պատմվածք: Ի դեպ, իմ առաջին պատմվածքը, որը նույնպես շատ դրական արձագանք ունեցավ ընկերներիս, դպրոցի կողմից: Մի խոսքով, հաջողությունները շատ են, սակայն ես շարունակում եմ ոգեշնչվել, չկանգնել և միշտ շարժվել առաջ:

Շարունակելի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s