Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Հետաքրքիր փաստեր և վարկածներ «Սասնա ծռեր» էպոսի մասին..Ուսումնասիրենք և անմահացնենք…

Այսպիսի հետազոտություն կատարելուց հետո, կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար հետաքրքիր կլինի այս ամենի մասին իմանալը, տեղեկանալը… Նախ սկսեմ նրանից, որ կարծում եմ մենք բոլորս պարտավոր ենք «Սասնա ծռեր» էպոսը իմանալ, գոնե ինչ-որ տեղեկություն, դա մեր բոլորիս պարտականությունն է, քանի որ այն իրոք մեզ համար շատ կարևոր է և մեր մշակույթի, մեր կյանքի, մեր ազգի մեջ շատ մեծ դեր ունի: Մեր մշակույթի յուրաքանչյուր մասնիկ մենք պիտի տարածենք, իմանանք, միայն իմանալով, միայն սիրելով և մեր սրտերում պահելով մենք կկարողանանք այն անմահացնել, որը իրականում մեզ համար շատ կարևոր է: Մենք արդեն փաստացի կարող ենք ասել, որ մեր ժամանակներում երիտասարդները նախընտրում են ուղղակի խորտակվել ինտերնետի, հեռախոսների, հեռուստացույցների և այլնի մեջ, իսկ գիրք կարդալը, էպոսները հիշելը, ուսումնասիրելը և հետազոտելը ոչ այդքան տարածված է, ոչ բոլորին է հետաքրքիր: Շատերի միջից կորել է այդ լուսավոր ցանկությունը, որ ստիպում է բոլորիս անմահացնել մեր մշակույթը: Մի խոսքով, առանց երկարացնելու անցնենք մեր անմահացման գործընթացին… «Սասնա ծռեր» էպոսը ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Ի դեպ, Սասունցիները, որոնց հայրենիքում էլ ծնունդ է առել ազգային էպոսը, ինչպես բոլորս գիտենք, առանձնանում և աչքի են ընկնում իրենց հայրենիք սիրելով, պաշտելով և նաև իրենց համառությամբ: Հաճախ անգամ ասում են, որ նրանք մի քիչ <<ծուռ>> են: Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով: Ինձ համար նաև շատ կարևոր փաստ կարողացա իմանալ, կարծում եմ յուրաքանչյուր էպոսի կարևոր մի մաս, այսինքն իմացա, որ <<Սասնա ծռեր>> ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Եթե նկատել եք, էպոսի հերոսները անգամ կապ ունեն իր պետականության խորհրդանիշի, այսինքն՝բերդի հետ: Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը: Այդ ամենը նրանք անում են պարիսպներով և բերդով՝դրանց կառուցումով: Հիմա իմանանք, թե ի՞նչ են նշանակում այն պատմական իրադարձությունները, որոնք կատարվում են էպոսում: Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Որոշ պատմական իրադարձություններ ու հերոսների անուններ համընկնում են: Այն իր մեջ խտացնում է պատմության տարբեր ժամանակահատվածներ ու մշակութային շերտեր:«Սասնա ծռեր» էպոսը իրականում հսկայական նշանակություն ունի հայերի համար, քանի որ այդ էպոսում նկարագրվում և պատկերվում է հայերի ողջ կյանքը, ապրելակերպը, առօրյան… «Սասնա ծռեր» էպոսը ստեղծել է մի ժողովուրդ, որը քրիստոնեական մեծ ավանդույթներ ունի: Քրիստոնեությունը Հայաստանում տիրապետում է դեռևս 4-րդ դարից սկսած և հարյուրամյակների ընթացքում, մինչ էպոսի ստեղծվելը, քրիստոնեությունը մեծ հետք է թողել ժողովրդի գիտակցության մեջ: Աստվածաշնչյան պատմությունները,   քրիստոնե-ական շատ գաղափարների հետ միասին, մտել են այդ հավատով ապրող ժողովրդի առօրյա և  դրանց ազդեցությունը էպոսում բացառելն անհնար է: Ճիշտ է, կրոնն սկսել էր արմատանալ ու հաստատվել հայերի կյանքում, կենցաղում և գիտակցության մեջ, սակայն մինչ այդ եղածը՝ հեթանոսությունն էլ  չէր մոռացվել: Էպոսի կերպարներից շատերն են գնում, նույնանում իրենց հեթանոսական սկզբին: «Սասնա ծռերի» հերոս Մհեր-Միհրը փակված է «Ագռավու քար» կամ «Ակռփու քար» կոչված քարաժայռում, որ ժողովրդական ստուգաբանության համաձայն այդպես է կոչվում, որովհետև Մհերի նետից վիրավոր խոսող ագռավն է նրան այդտեղ առաջնորդել. «Ինչ ագռավ մտավ էնտեղ, էն դիմաց կասին Ագռավու քեար»:

Կա այսպիսի հետաքրքիր և զարմանալի մի փաստ, որ «Սասնա ծռերի» մյուս հերոսները ևս ծագում են ուրարտական մեծ աստվածների կերպարներից: 

Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III
Աղբյուր IV

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s