Рубрика: Գրականություն

Շառլ Ազնավուր «Emmenez-moi» («Տարեք ինձ»)…

Կարող եք կարդալ՝այստեղ

Արև…Արեգակ…Այս բառը յուրաքանչյուրս ուրիշ կերպով ենք հասկանում, պատկերացնում, սակայն բոորիս մեջ էլ այդ բառը լսելուց հետե առաջանում է հարմարավետ, ջերմ, արևոտ մի հավես զգացում, որը կարծես երջանկություն զգացումի մարմնավորումն է, որը մեր ներաշխարհը տաքացնում է, ստիպում երազել, ջերմանալ, սավառնել: Այո՞, Ձեզ մոտ է՞լ է այդպես: Կարծում եմ, որ շատերի մոտ է հենց այդպես: Այս բանաստեղծության մեջ թաքնված էր հարազատ մի զգացում, մի լույս, որ կարդալիս միանգամից խոցում է սիրտդ և դու սկսում ես զգալ այս բանաստեղծությունը, զգալ ամբողջ սրտով և հոգով: Մենք բոլորս էլ մի պահ ցանկանում ենք հեռանալ բոլորից, հեռանալ ամեն-ամեն ինչից: Դա այնքան հաճելի զգացում է, որ ցանկանում ես, որ միշտ շարունակվի: Ես ինքս այդ պահերին ցանկանում եմ գնալ արևի մոտ, նստել և ուղղակի նայել արևին, իր լույսին, իր շողերին: Սիրում եմ արևը…Այն ստիպում է մի պահ մոռանալ ամեն ինչ և խորտակվել իր մեջ: Այդ զգացումը ուղղակի հրաշք է, երբ դու խորտակվում ես արևի մեջ, իսկ քո միտքը երկնքում, քո մտքից կորում, անհետանում են բոլոր հոգսերը, խնդիրները, ամեն ինչ: Բանաստեղծությունը հակիրճ էր, լուսավոր, ճիշտ…Կարդալիս հաճույք էի ստանում, որովհետև այդ իրավիճակը չափազանց հարազատ էր ինձ, բոլորիս… Հիանալի էր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s