Рубрика: Աշխարհագրություն

Բնական աղետներ…Ջրհեղեղներ…

Ողջույն բոլորին, այսօր մենք կհետազոտենք և կքննարկենք բնական աղետները: Իրականում, ես ցանկացած հետազոտություն անելիս փորձում եմ ընտրել թեմա, որը կտարբերվի, որը չի կրկնվի, քանի որ այդ նույնությունը ինձ վանում է: Այո, հենց այդ տարբերվող թեմաներն են ամենաշատը հետաքրքրում, սակայն այս անգամ չստացվեց… Բնական աղետների տեսակները ուսումնասիրելիս ես հանդիպեցի շատ հետաքրքիր աղետների, որոնք կարելի է անընդհատ ուսումնասիրել և հետազոտել: Այդպիսի աղետներից ես ընտրեցի երկուսը՝ Խորշակ և Փոթորկանք: Սկսեցի պրպտել, ուսումնասիրել և հետազոտել ամբողջ համացանցը, սակայն այս երկու բնական աղետների մասին կար շատ քիչ տեղեկությունը՝մեկ պարբերություն: Այդ պատճառով էլ որոշեցի ընտրել ավելի տարածված աղետ, որի մասին կկարողանամ լիարժեք պատմել: Այդպիսի աղետ է Ջրհեղեղը: Ջրհեղեղները վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից։ Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասսայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։ Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում, լճերում, ծովերում, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, փլուզումները եւ այլն։ Ջրհեղեղի կանխարգելման, դրանց ազդեցության նվազեցման հիմնական միջոցառումները կրում են ինժեներական և ագրոտեխնիկական բնույթ։ Երբեմն ջրհեղեղների առաջացմանը նպաստող պայմաններ են ստեղծում իրենք՝ բնակիչները կատարելով օրինազանց գործողություններ՝ ծառահատում, սելավների վրա շինություների տեղադրում և այլն։

Ջրհեղեղները կարող են առաջանալ.
— երկարատեւ առատ տեղումներից.
— սառցադաշտերի եւ ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ եւ կենտրոնացված ջրի հոսքից.
— ջրամբարների փլուզումներից.
— հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
— ծովային փոթորիկներից.
— ցունամիներից.
— երկրի մակերեւույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
— Մինչեւ կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
— Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
— Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
— Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
— Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ եւ օգտվեք ձեռնափայտից:
— Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s