Рубрика: Ընդհանուր

Բլոգը այնպիսի հարթակ է, որտեղ յուրաքանչյուրս պիտի արտացոլենք մեզ… Ուսումնասիրող սովորող…

Կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական կրթության խմբի ուսանողների բլոգների ուսումնասիրություն

Բոլորս էլ տեղյակ ենք, որ կրթահամալիրում սովորելու առավելությունները ուղղակի անսահմանափակ են… Վստահ եմ, որ յուրաքանչյուր սովորող այդ հնարավորությունները ստանում է, սակայն կան սովորողներ, ովքեր ամեն հնարավորություն օգտագործում են, և կա նաև սովորողների մի խումբ, որը երբեմն անտեսում է այդ հնարավորությունները, սակայն… Առաջին և երկրորդ խմբի սովորողների միջև կա մի կապող օղակ՝ կրթահամալիրի առավելություն, որից երկու խումբն էլ օգտվում են… Դա մեր ուսուցման ձևն է, մենք այդպես ենք սովորում, աշխատում, նախաձեռնում, ստեղծում… Այդ ամենի համար մեր կրթահամալիրում գոյություն ունի հետաքրքիր, հավես մի հարթակ՝ բլոգը: Դեռ տարրական դասարաններից, մեր կրթահամալիրը սովորողին տալիս է բլոգ ունենալու հնարավորություն, սովորողին սովորեցնում, թե ինչպե՞ս պետք է նա աշխատի, ինչպե՞ս գրի, ինչպե՞ս խմբագրի… Այդպես, տարիների ընթացքում մեր բլոգը անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, սակայն ի վերջո մնում են անփոփոխ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները և ինձ համար կարևոր բլոգի հատկանիշները: Ինչպես արդեն հասկացաք, այսօր մենք պատրաստվում ենք կատարել Քոլեջի ուսանողների բլոգների դիտարկում: Նախ կտեսնենք, թե արդյո՞ք նրանց բլոգները համապատասխանում են բլոգի պահանջներին, այնուհետև կխոսենք իրենց բլոգների առանձնահատկությունների մասին, ինչը՞ ինձ դուր եկավ…

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջների մասին կարող եք մանրամասն կարդալ՝այստեղ:

Աղայան Միլենա

Անկեղծ ասեմ, որ Միլենայի բլոգը երկար ուսումնասիրելու կարիք չեղավ: Երբ մտնում ես բլոգ, միանգամից երևում են բլոգին ներկայացվող պահանջները: Բլոգը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, ամեն բան կոկին, սիրուն, հավես… Յուրաքանչյուր նյութ դրված չէ հենց այնպես, այն կրճատված է, սկզբում դրված է միայն հակիրճ նկարագրությունը, որպեսզի ընթերցողը միանգամից հասկանա, թե ինչի՞ մասին է նյութը: Բաժինները դրված էին վերևում, որը կարծում եմ բլոգի կարևոր հատկանիշներից է: Բաժինները պետք է դրված լինեն այնպես, որ դու միանգամից նկատես, տեսնես, պետք է երևան: Հիմա անցնենք առավելություններին և դիտարկումներին: Սկսենք դիտարկումներից…    Անկեղծ ասած, ես չեմ սիրում, երբ բլոգում լինում են ավելորդ բաներ: Այսինքն՝բլոգը պետք է լինի պարզ և հասարակ: Երբ մտնում ես բլոգ, և տեսնում այնտեղ անիմաստ բաներ, չափազանց մեծ նկարներ, չօգտագործվող բաժիններ, այդ ամենը ինձ միանգամից վանում է: Ինչքան հասարակ, այդքան ավելի լավ…Այս բլոգը հենց այդպիսին էր: Ոչ մի ավելորդ բան, ոչ մի ավելորդ բաժին:  Անպաճույճ, պարզ, հավես…

Միլենա Գասպարյան

Այո, ես վերևում նշեցի, որ բլոգի հասարակ և պարզ լինելը ինձ համար առանձնահատկություն է և առավելություն, սակայն հարկ եմ համարում նաև նշել, որ հասարակ լինել, դեռ չի նշանակում լինել անգույն: Միլենա Գասպարյանի բլոգը համապատասխանում էր բլոգի բոլոր պահանջներին: Ամեն բան ճիշտ էր, տեղին էր, ամեն բան իր տեղում էր և կար, սակայն բլոգը կարծես շունչ չուներ, կարծես գույն չուներ: Յուրաքանչյուր սովորողի համար բլոգը պետք է լինի ներաշխարհի արտացոլում, պետք է նայես բլոգին, և արդեն հասկանաս, թե ինչպիսի՞ն է հեղինակը, ի՞նչ է զգացել տվյալ նյութը գրելու ժամանակ և այլն: Այս ամենը ես այս բլոգում չնկատեցի: Բլոգը սպիտակ էր, առանց գույն, բլոգում չկար նկար, կամ նկարներ, բլոգում կար միայն «տնային աշխատանք» և վերջ: Կարծում եմ, որ բլոգին պետք է շունչ հաղորդել, մի քանի բան փոփոխել, բլոգը պետք է լինի ոգեշնչող հարթակ, որտեղ մտնելուց հետո մարդիկ կցանկանան իրենց բլոգն էլ փոփոխել, կատարելագործել, նոր աշխատանքներով, նախագծերով զարդարել: 

Հռիփսիմե Պուչինյան

Հռիփսիմեի բլոգը ուսումնասիրելը նույնպես շատ ժամանակ չպահանջեց: Միանգամից պարզ երևում էր, որ բլոգում առկա է ամեն բան, այն համապատասխանում է բլոգի պահանջներին, սակայն պահանջներից երկուսին բլոգը չի համապատասխանում: Բլոգը չունի կրթահամալիրի կայքի հղումը և կրթական ծրագրի ենթակայքի հղումը: Այո, բլոգը ինքնին վատը չէ, սակայն կարծում եմ, որ ուղղելու շատ բան կա: Նախ՝բլոգի տեսքը այնպիսին է, կարծես բլոգը հենց երեկ է ստեղծվել:

Բոլորիս մոտ այդպես է, եթե բլոգի արտաքին տեսքը մեզ չի գերում, մեզ դուր չի գալիս, ապա մենք չենք էլ շարունակում ուսումնասիրել բլոգը, կարդալ աշխատանքները: Միգուցե, բլոգում լինեն հիանալի նախագծեր, ժամանակին տեղադրվեն բոլոր տնային աշխատանքները, սակայն երբ պատահական անցորդը մտնում է քո բլոգ, դու պետք է քո բլոգը կարողանաս ներկայացնել: Քանի որ դա առցանց հարթակ է, այսինքն դուք այդ պահին իրար չեք տեսնում, չեք խոսում, դա նշանակում է, որ ինքդ քեզ պետք է հակիրճ ներկայացնես բլոգիդ արտաքին տեսքի միջոցով:

Անի Հարությունյան 

Երբ սկզբում մտնում ես Անիի բլոգ, չես էլ նկատում, որ կան բլոգի պահանջներ, որ չեն համապատասխանում, սակայն երկար ուսումնասիրելուց, պրպտելուց հետո, հասկանում ես, որ հենց ամենասկզբում կան այդ խախտումները: Բլոգը չունի՝

  • ուսումնական  հաստատություն
  • դասարան
  • «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր

Բլոգի գույնը ինձ դուր չեկավ, այն շատ վառ կարմիր է, որը կարծես «աչք է ծակում»: Այդ գույնը շեղում է ընթերցողին:  Շատ նյութերի մեջ, տառերի չափսերը, ձևերը իրար նման չեն, ընդհանրապես համապատասխան չեն, կարծես մեկ մեծ է, մեկ՝ փոքր: Կան նյութեր նաև, որտեղ տառերը սպիտակ են, վառ կարմիր գույնի վրա այդ սպիտակ տառերը այնքան էլ հեշտ չեն կարդացվում:

Նունե Գրիգորյան

Անընդհատ ուղղումներ անելուց հետո, այս բլոգը ուղղակի իդեալական էր թվում: Բլոգի տեսքը այնքան հասարակ էր, սակայն այնքան գունեղ, լուսավոր, պայծառ, գարնանային: Այս երկու հատկանիշները հավաքելը, իհարկե, բարդ է, բայց Նունեի մոտ ստացվել է: Բլոգը չունի միայն՝

«Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր:

Մնացած ամեն բան համապատասխանում էր բլոգի պահանջներին: Եթե հաշվի չառնենք այս հանգամանքը, ապա հանգիստ կարող եմ ասել, որ այս բլոգը ամենասիրուն բլոգներից էր, որ դիտարկել էի:

Ֆլորա Աճեմյան

Ֆլորայի բլոգի մասին շատ բան ասել չեմ կարող… Միայն կարող եմ ասել, որ բլոգը տարբերվող էր: Կարծում եմ, որ ամենամեծ առավելությունը, որ կարող է ունենալ բլոգը՝տարբերվելն է: Բլոգի յուրահատուկ լինելը, ամենաշատն է գերում ընթերցողին: Ասեմ, որ երևի այս բլոգի տարբերվող հատկանիշներից էր բլոգի գույնը: Բոլորի բլոգների գույները կարմիր էին, կամ սպիտակ, բայց ոչ մոխրագույն: Թվում է, թե այդ գույնը պետք է խավարեցնի բլոգը, սակայն հետաքրքիր է, որ ոչ: Բլոգի նկարը փոխել է մթնոլորտը: Հեղինակը ընտրել է վառ նկար, իսկ գույնը դրել մոխրագույն: Հետաքրքիր համադրություն է, որը բլոգը դարձրել է շատ հավես: Բլոգը համապատասխանում էր բլոգի պահանջներից յուրաքանչյուրին:

Անգելինա Ղազարյան

Բլոգը չուներ՝

«Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
Ընտանեկան նախագծեր

Այս խնդիրը արդեն մի քանի անգամ հանդիպել է…  

Վերջին մի քանի սովորողների բլոգները միմյանց շատ նման էին, այդ պատճառով էլ որոշեցի չառանձնացնեմ, և միանգամից ներկայացնեմ մի քանի նախադասությամբ, գրեմ կարծիքս և դիտարկումներս: Այս մի քանի սովորողների բլոգներում պակասում էր՝ «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութերը, իհարկե բացառություններ կային: Հիմնական խնդիրը այն է, որ բլոգի տեսքը շատ վանող էր, քանի որ բլոգները կարծես կկրկնվեմ <<թափթփված>> էին:

  1. Ազգանուշ Ղազարյան 
  2. Հասմիկ Քերոբյան 
  3. Լիլիա Ռուստամյան 
  4. Քրիստինե Թովմասյան 
  5. Ջուլիետտա Հովհաննսյան

Բլոգը այնպիսի հարթակ է, որտեղ յուրաքանչյուրս պիտի արտացոլենք մեզ: Կարծում եմ, որ բլոգը պետք է լինի քո ներաշխարհի փոքրացված տարբերակը՝քո մտքերի փոքրիկ սենյակը: Այդ սենյակի տեսքը միշտ պիտի գերի, քանի որ բոլորիս սենյակները տարբեր են, հետաքրքիր, յուրօրինակ, սիրուն, հավես… Ամեն դեպքում, բլոգները դիտարկելը շատ հետաքրքիր գործ է, դու ինքդ քեզ համար բացահայտում ես հետաքրքիր և գունավոր հարթակներ, ճանաչում ես հեղինակներին, իրենց նախագծերն ու աշխատանքները, որոնք ասեմ, որ հիասքանչ էին: Իրոք, նախագծերն և աշխատանքները հիանալի էին կատարված, ուղղակի այդ ամենը պետք է ներկայացնել, իսկ ներկայացնելու համար պետք է բլոգի տեսքին հետևել, այն դարձնել ավելի գունավոր: Ինձ համար դա հիմնական խնդիրն է… 


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s