Рубрика: Էկոլոգիա

«Իմ շրջակա միջավայրը՝ կղզի»…

Ինչքան ուժեղ և հզոր է այն մարդը, ով ցանկանում է ինչ-որ լավ բան անել իր երկրի, միջավայրի, ընտանիքի, ընկերների համար: Այդ ցանկությունը գալիս է մարդու միջից, ներաշխարհի ինչ-որ խորքից այդ ցանկությունը անընդհատ ստիպում է մի օգտակար բան անել, որը կուրախացնի նախ հենց այդ մարդուն: Պոզիտիվ, վառ ու լուսավոր մարդիկ միշտ այդպիսի ցանկություններ են ունենում, քանի որ այդ ցանկությունների իրագործումն է հենց իրենց այդպիսինը դարձնում: Օգնելը ցանկացածին, միշտ, միշտ նախ և առաջ քեզ է լավ մարդ դարձնում: Վերջերս, էկոլոգիայի դասաժամին նայեցինք մի մուլտֆիլմ, որը իրականում մտածելու շատ մեծ տեղիք տվեց: Թվում էր, որ առանց խոսքերի, բառերի մուլտֆիլմը չի կարող մեծ ազդեցություն ունենալ մարդու պատկերացումների վրա, բայց սա երևի բացառիկ դեպքերից էր: Նախ՝ մի քիչ պատմեմ մուլտֆիլմի ասելիքի, գաղափարի մասին, որպեսզի միանգամից կարողանաք մտնել տեքստիս մեջ: Ուրեմն, մուլտֆիլմում կար մի ծերուկ, և մի կղզի: Ինչպես մենք քննարկեցինք դասարանում, այդ կղզին մեր մոլորակն էր, ուրեմն՝ մարդիկ ամեն կերպ փորձում էին այդ մոլորակից, կղզուց քաղել իրենց շահը, օգուտը՝ նրանք աղտոտում էին, թափում, ավիրում, հետո վերցնում իրենց շահը և այդպես ուղղակի հեռանում: Գալիս էին, սպառում բոլոր հնարավոր ռեսուրսները, հետո էլ դրա հետևանքները, հետքերը չհավաքելով հեռանում էին: Եթե մտածենք, կհասկանանք, որ մենք էլ ամեն օր այդպես ենք վարվում մեր մոլորակի հետ: Մենք արթնանալուն պես, օգտագործում ենք բոլոր ռեսուրսները, ուղղակի քամում ենք մեր մոլորակի բարիքները, այնուհետև ինքներս թափում, աղտոտում, և գնում: Այո, վերջում բոլորս էլ մահանում գնում ենք, իսկ մնում է մի պարզ փաստ, որ մոլորակը մնում է, մնում է իր աղտոտված դեմքով, որը ի դեպ մենք ենք աղտոտել… Շրջակա միջավայրը նախ մեր փոքրիկ տունն է, բնակարանը, որտեղ մենք ապրում և գործում ենք, կերտում և ստեղծում ենք: Ուղղակի անմարդկային է ստեղծել, կերտել և նախաձեռնել մի տեղում, որը հետո մենք ավիրում և մոխրացնում ենք: Գոնե հարգելով մեզ, պիտի հարգենք այն տարածքը, որտեղ ապրում, շնչում ենք: Իհարկե, ամեն բան գալիս է մարդուց, և հենց մարդն է իր շրջապատի տերը, և պատասխանատուն, բայց եկեք չմոռանանք, որ հնարավորություններն էլ պետք է ստեղծի պետությունը: Մարդը պետք է անի իր բաժինը, իսկ պետությունը՝ իր: Անկեղծ ասած մի քիչ բարդ է միայնակ պայքարել, քանի որ թմային աշխատանքը միշտ մոտիկացնում է մեզ մեր նպատակին։ Իրականում, լինենք անկեղծ, այս տարիների ընթացքում մարդիկ նաև փորձում են գտնել լուծումներ շատ-շատ բնապահպանական խնդիրների, որոնք էլ օգնում են մեզ: Նրանք ստեղծում են էկոապրանքներ, հարմարանքներ, այդ ամենը օգնում է բնությանը և մեր շրջակա միջավայրին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s