Рубрика: Հասարակագիտություն

Խառնվածք…

Կյանքում հանդիպում ենք շատ մարդկանց… Տարբեր տեսակի, տարբեր բնավորություններով, տեսքով, հատկանիշներով, արժանիքներով, առավելություններով և թերություններով… Նրանք անընդհատ գնում, գալիս են, այդպես մեր ողջ կյանքի ընթացքում, սակայն կա ինչ-որ բան, որը միավորում է այդ անցողիկ, և ոչ միայն մարդկանց: Այդ բանը, որը շղթայով կապում է <<խառնվածք>> ասվածն է: Այսօր մի քիչ կխոսենք դրա տեսակների մասին, և թե ինչպես է այդ ամենը կապում մեզ: Վերջում էլ կպատմեմ հենց իմ տեսակի մասին:

ԽՈԼԵՐԻԿ- Ինչպես և սանգվինիկը, առանձնացվում է սակավ զգայունությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ։ Բարձր ռեակտիվությունը իշխում է ակտիվության վրա։ Այդ պատճառով էլ անսանձելի, անհամբերատար, անզուսպ և ջղային է։ Սակավ պլաստիկություն ունի, բայց ավելի ռեգիդություն, քան թե սանգիվինիկը։ Այստեղից՝ ձգտումների ու հետաքրքրությունների մեծ կայունություն, բարձր համառություն, ուշադրության փոխանցման դժվարություններ։

Արագ հոգեկան տեմպ։
Ուժեղ, անհավասարակշռված, իներտ (անտարբեր)։

ՖԼԵԳՄԱՏԻԿ-Ցածր զգայունություն։ Սակավ հուզվածություն։ Դժվար է զվարճացնելը, ջղայնացնելը կամ տխրեցնելը։ Երբ դասարանում բոլորը ուրախ ծիծաղում են ինչ-որ առիթով, նա մնում է անդրդվելի։ Սեծ անախորժությունների դեպքում մնում է անվրդով, հանգիստ։ Դիմախաղը աղքատ Է։ Շարժումները արտահայտիչ չեն։ Աշխույժ է, առանձնացվում է իր աշխատասիրությամբ։ Բարձր ակտիվությունը զգալիորեն գերիշխում է ցածր ռեակտիվության վրա։

Առանձնացվում է համբերատարությամբ, զսպվածությամբ, ինքնատիրապետմամբ։ Շարժումների և խոսքի ցածր տեմպ, հնարամիտ չէ։ Ռեգիդ է։ Դժվարությամբ է փոխանցում ուշադրությունը։ Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները։ Ինտրովերտիվ տիպ է։ Դժվարությամբ է մտերմանում նոր մարդկանց հետ, դժվարությամբ արձագանքում արտաքին տպավորություններին։ 
Ուժեղ, հավասարակշռված, իներտ։


ՄԵԼԱՆԽՈԼԻԿ- Բարձր զգայունություն։ Բարձր զգայունակություն, դյուրազգացություն (զգացությունների ցածր շեմեր)։ Աննշան առիթը կարող է արցունքներ առաջացնել աչքերում։ Չափից դուրս խոցելի, խռովկան է։ Հիվանդագին զգայուն է։ Ցածր ռեակտիվունակություն։ Դիմախաղն ու շարժումները արտահայտիչ չեն։ Ցածրաձայն է։ Շարժումները աղքատ են։ Լացում է կամացուկ։ Հանգիստ ծիծաղում է և հազվագյուտ է ծիծաղում բարձր։ Ցածր ակտիվություն ունի։ Հազվագյուտ է բարձրացնում ձեռքը դասերին, անվստահ է իր ուժերի վրա, ամաչկոտ է, աննշան դժվարությունը թևաթափ է անում, աշխույժ չէ, համառ, հաստատակամ չէ, շուտ է հոգնում, սակավ աշխատունակ է։ Ուշադրությունը հեշտությամբ շեղում է և անկայուն է։

Հոգեկան տեմպը դանդաղ է։ Ոեգիդ է։ Ինտրովերտիվ տիպ է։  Թույլ։

Աղբյուրի հղումը

Իրականում, բարդ է կողմնորոշվելը, բայց կարծում եմ, որ երկու տիպերի խառնուրդ եմ: Ըստ թեստի, ես խոլերիկ եմ, բայց ինձ թվում է, որ խոլերիկի և մելանխոլիկի խառնուրդ եմ: Այսինքն՝ իմ տիպը կախված է տրամադրությունից, իրավիճակից, դեպքից, օրվանից, ամեն ինչից, և այդ զգացմունքային տատանումները այնքան հաճախ են լինում, որ կարող է մեկ ակնթարթում փոխվի ամեն բան: Սակայն այս ամենին զուգահեռ ես ինձ չեմ համարում ոչ մի կերպ ցածրաձայն, կաշկանդված և այլն, ես չափազանց շփվող եմ, խոսող, առաջարկող, նախաձեռնող, շուտ բռնկվող, իսկ այս հատկանիշներն էլ բնորոշ են խոլերիկին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s