Рубрика: Ընդհանուր

Մեր հայրենիքը մեր ձեռքերում է․․․

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներով որոշեցինք այս ծանր իրավիճակում օգնել մեր զինվորներին։ Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է համախմբվել, քանի որ յուրաքանչյուրս պետք է ինչ-որ բանով օգնենք մեզ պաշտպանողներին, գոնե միայն նրա համար, որ ամեն գիշեր կարողանում ենք հանգիստ քնել։ Դա պետք է գնահատել ոչ միայն համացանցում հրապարակումներ անելով, այլ նաև ցույց տալ մեր արարքներով։ Այսիպիսով՝ ներկայացնում եմ նախագծի բուն իմաստը, և իրականացման ձևը։

Ընթացքը՝

Իրականում, ցանկացած օգնություն ընդունվում է, կարող եք տանից բերել անհրաժեշտ պարագաները, կարող եք նաև բերել գումար (գումարը ինքներդ կարող եք որոշել) ։ Մեր կազմակերպչի՝ ընկեր Վիկտորիայի հետ, տվյալ գումարով գնելու ենք անհրաժեշտ բոլոր իրերը։ Ինչպես արդեն տեղեկացվել եք, ներկայիս պահին զինվորները չունեն սննդի կարիք, այդ պատճառով գնելու ենք դեղորայք, գլխարկ, գուլպա, ջուր, սուրճ, ծխախոտ և այլն․․․ Հաղորդվում է, որ այս պարագաները հիմա խիստ անհրաժեշտ են մեր հերոսներին։

Արդյունքը՝

Գնված պարագաները հավաքվելու են, և գրասենյակի օգնությամբ այս բոլոր իրերը ուղարկվելու են դիրքեր։

Նախագծի շրջանակներում, կա նաև նախաձեռնություն գնված ապրանքների ինչ-որ մասը տանել նաև Մատենադարան (կրկին ընկեր Վիկտորիայի օգնությամբ)։

Նախնական տվյալներով ունենք 60 մասնակից։

Մանրամասների և գրանցման համար կխնդրեմ զանգահարել տվյալ հեռախոսահամարներին՝

096-72-87-23- Անի Արղության

055-01-05-85- Համբարձում Մանջոյան

099-07-70-95- Ընկեր Վիկտորիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s