Рубрика: Ընդհանուր

Մենք քամում ենք մեր փոքրիկ տունը…

Ամեն բան գալիս է ագահությունից… Մարդկային ամենազզվելի այդ հատկանիշից, ամեն տեղ շահ փնտրելու այդ ցանկությունից, և չկշտանալու, չհագենալու սովորությունից: Երբ նայում ես այսպիսի ֆիլմեր, ուղղակի հասկանում ես, որ քո, քո ընկերոջ, կամ ինչ-որ անծանոթի թափած մի թուղթը, կարող է ուղղակի մոխրացնել ամբողջ երկրագունդը: Միգուցե գործարանը, որից ինչ-որ մեկը գումար է ստանում, փոխում է մեր մոլորակի կյանքը: Նայում ես վերևից այդ ամենին, նայում ու հասկանում, որ մեծ հաշվով մարդկությունը ամեն օր շարունակում է սպանել բնությունը, մոլորակը, ամեն ինչ: Այս ամենը փոխում է պատկերացումներդ: Լինեմ անկեղծ, ֆիլմը շատ երկար էր, այսինքն՝ վերջում արդեն սկսեցի ձանձարանալ, բայց դա չհաշված, այն ուղղակի հիասքանչ բացատրում էր, նկարագրում և պատմում այն ամենի մասին, ինչը մենք հաճախ մոռանում ենք: Երկիր մոլորակը այնքան մեծ է, որ բոլորիս համար էլ տեղ կգտնվի, բոլորս էլ կարող ենք ապրել մաքուր, խնամված տարածքում, եթե փորձենք ապրել ճիշտ և օգտագործենք ռեսուրսների միայն այն հատվածը, մասը, որը իրականում պետք է մեզ: Անհրաժեշտության դեպքում, ռեսուրսներն օգտագործելը երբեք չի աղտոտի, կամ մոխրացնի մեր մոլորակը, սակայն շատերը, ավելին ասեմ, հիմնական մասը ուղղակի քամում է այդ ռեսուրսները, քամում, բնությունը, երկրագունդը, մինչև վերջին կաթիլը, այնուհետև անցնում մյուս ռեսուրսներին, և այսպես ամբողջ կյանքի ընթացքում: Պետք չէ մտածել միայն ինքդ քո մասին, քանի որ ի վերջո, դու այդպես վնասում ես ինքդ քեզ, քանի որ գալու է այն պահը, երբ մոլորակը քեզ պատասխանելու է քո իսկ լեզվով, ուղղակի դադարելու է քեզ օգնելու: Ֆիլմում պարզ նկարագրվում է, թե ինչպես է մարդկության այդ ագահությունը ուտում մեր մոլորակը, քամելով ամեն բան: Ինչ խոսք, ֆիլմը փոխում է քեզ, պատկերացումներդ, մտածելակերպ, և կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պարտավոր է նայել, և վերանայել իր կյանքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s