Рубрика: Գրականություն

Ինչ խոսք, սիրուն օր էր…

Լինում են պահեր, որ երջանկությունից կարմրում ես, հուզվում, արտասվում, ամբողջ մարմինդ կորցնում, դու չես զգում ոչինչ, սկսում ես վառվել, այրվել: Հա, այդպիսի պահերը քիչ են, չգիտեմ ինչի, բայց մենք ինքներս չենք ստեղծում այդպիսի պահեր, մերժում ենք մեզ, քանի որ չենք հասկանում, որ կարող ենք, ունակ ենք: Այսպես, այդպիսի այրող պահեր ունեցանք միասին: Իրոք, այրող, բառի հենց բուն իմաստով: Այսօրվա օրը մեր ակումբը դեռ երկար կհիշի լուսավոր ժպիտով: Արդեն մոտ մեկ ամիս է, մենք ամեն օր միասին փորձում ենք, միասին տանջվում, սխալվում, նորից սկսում, աշխատում խոսքի վրա, տեսքի, ձևավորման, ամեն ինչի… Ներդնում ենք մեր ստեղծագործական մտքի վերջին երանգը: Անահիտ Ասատրյան, Ստելլա Սարգսյան, Էվա Սադոյան, Գոհար Մարգարյան… Այսօր նրանք կարողացան իրենց հավես ներկայացնել: Իրոք հավես… Ներկայացումից մեկ օր առաջ՝ երեկ, գիշերը ստանում եմ երեխեքից լիքը զանգեր: Հուզված, արտասված ձայնով ինձ պատմում են, թե ինչ են զգում, պատմում են, որ չեն կարող, միգուցե երջանկությունից, միգուցե հուզմունքից, բայց այդ դողացող ձայնը հաստատ չեմ մոռանա… Այսպես, երևի մեկ ժամ ամեն մեկի հետ խոսում եմ, քննարկում, ինչ-որ տեղ համոզում, իրենց տրամադրում ներկայացմանը, և գնում քնելու: Առավոտյան շատ վաղ, մենք արդեն դպրոցում փորձի էինք: Վերցրել էինք տաք շոկոլադ, թեյ, սուրճ, ու ակտիվ, աշխատանքային օրը մեր սկսել: Բոլորը խառնված են, չգիտեն ինչ անեն, մեկը՝ անկյունում իր խոսքն է փորձում, մյուսը՝ որոշում, թե ինչ երգ պիտի երգի, իրար մեջ կռվում են, թե ով պետք է առաջինը փորձի, մյուսին՝ ընդհանրապես չեմ կարողանում գտնել: Այսպես, շատ խառը ու հուզված նախապատրաստվում էինք: Եկավ այդ պահը… Ժամը եկավ, մարդիկ մտան ներս, տեղավորվեցին, ես կարմրել էի, այտերս կարծես լոլիկ, կամ բազուկ դարձած լինեին, ձեռքերս դողում էին, ես դուրս եմ գալիս բեմ, ետնաբեմում երեխեքը դեռ խառնված փորձեր են անում, հայտարարում եմ և սկսում ենք… Կողքից կանգնած կարծես հետևեմ, թե ինչքան սիրուն են իրենք, աննկարագրելի տաղանդավոր և դեռ չբացահայտված: Բեմում բոլորը նկարում են, արտասվում, իսկ ես կանգնած նայում եմ իրենց աչքերին, որ հանկարծ չհուզվեն, ու ուղղակի փախնեն բեմից: Եկավ մեր Տիարը: Հետաքրքիր էր, որ այս անգամ բեմից չեմ հետևում իր արձագանքին, իր ժպիտին, իր խոսքերին, մեջբերումներին… Սա իրոք այն հարթակն էր, որտեղ կարողացա մցնել իմ ընկերներին, և մեր ակումբի մասնակիցներին, իրենք երգեցին, խոսեցին, խաղացին, արտասվեցին, բեմը լրիվ իրենցն էին դարձրել: Իրոք հաջողված ավարտեցինք, և ունեցանք աննախադեպ ու հիասքանչ օր: Ինձ կարծես ուսուցիչ զգայի մի պահ, ու դա ամենալավ զգացումներից էր իմ ողջ կյանքում: Ինչ խոսք, սիրուն էր օրը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s