Рубрика: Գրականություն

Հոկտեմբերի 15-31 փաթեթ…

Ինքակրթության նախագծեր

Գործնական քերականություն-վարժ 260-265

Գրականություն․ Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն

Առաջադրանքներ

Ինչքան տոներ կան մեր կրթահամալիրում, որոնց մենք պատրաստվում ենք, թարգմանում, վերլուծում, ձայնագրում, սակայն հաճախ դա անում ենք՝որպես դա, որպես տնային աշխատանք, դասարանական աշխատանք և այլն… Այդ տոների, կամ միգուցե օրերի մասին մեզ հայտնի է հիմնականում շատ քիչ տեղեկություն, միայն հերիք է այն, որ մենք ինչ-որ դասաժամի այսպիսի առաջադրանքներ, անելիքներ ունենք: Մի խոսքով՝ այս օրերին մեր կրթահամալիրում Թարգմանչաց տոն է, կամ Գրաբարի օրեր: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ինչպե՞ս է նշվում, մենք այսօր կփորենք այս հարցերի պատասխանները տալ, և այն ինչ անում ենք, այն ինչ սովորում ենք, մենք կկարողանանք հասկանալ, թե ինչի համար ենք անում, և ինչու… Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ տվյալ տոնը նշվում է, այն սկսել են նշել, հիշատակել դեռ 1979 թվականից սկսած: Հայ եկեղեցին այս տոնը նշում է երկու տարին մեկ, և այն բաժանված է երկու մասերի, կամ այլ կերպ՝ երկու փուլերի՝ «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Երևի դասաժամերի ընթացքում և ոչ միայն, շատ հաճախ եք լսել Մեսրոպ Մաշտոցի տվյալ արտահայտությունը  «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ինչու է այս արտահայտությունը այդքան հայտնի և ճանաչված… Այն է պատճառը, որ հենց այս արտահայտությունն է այն առաջինը, որը թարգմանել է Մեսրոպ Մաշտոցը: Այս նախադասությունը վերցված է Սողոմոնի «Առակաց» գրքից: Ընդհանարպես, թարգամանությունները մեծ դեր են խաղում մեր կյանքում: Մեր ներկայիս պատմության հերոսներից մի քանիսը պահպանվել և հիշվում են հենց թարգմանությունների շնորհիվ և ոչ միայն: Կորող եմ որպես օրինակ բերել բժշկապետներին: Մեր հայ բժշկապետները կարողացել են հենց թարգմանությունների շնորհիվ հիշել և ճանաչել տարբեր այլ ազգերի բժշկապետների անուններ, որոնց գործունեությունը կորել է մեր պատմության միջից: Նշեմ, որ 19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը , Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։ Իհարկե, որպես վերջաբան կցանկանայի տեղեկացնել, որ թարգմանիչները ունեն իրենց նվիրված միջազգային օրը, այն նշվում է սեպտեմբերի 30-ին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s