Рубрика: Հայոց լեզու, Ընդհանուր

Հայոց լեզու. 265-285 փաթեթ…Հոկտեմբերի 15-31…

266. Փակագծերում գրված են այն նախադասությունները, որոնք փորձում են կոնկրետացնել, ավելի մանրամասն ու հասկանալի բացատրել իրենից առաջ գրված արտահայտությունը, խոսակցությունը:

267. Ինչպես նշել էի նախորդ առաջադրանքներից մեկի մեջ, ես ունեմ շատ սիրած առարկաներ, և կարելի է ասել, որ չունեմ չսիրած, սակայն կարծում եմ կառանձնացնեմ մաթեմատիկան: Մի քանի հարցեր, որոնք կցանկանայի ուղղել ուսուցչին.

Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց մաթեմատիկան, ո՞րն էր այդ ոգեշնչող շարժիչը, որը ստիպեց:
Արդյո՞ք հեշտ է աշխատել սովորողների հետ, շփվել և անհատական մոտեցում ցուցաբերել բոլորին, հասկանալ, ընդունել և օգնել այդքան մեծ քանակությամբ երեխաներին:
Մաթեմատիկան բավականին բարդ առարկա է, փոքրուց ինչ-որ բարդություններ ունեցել եք, կամ դժվարացել եք, թե սերը եղել է վաղուց:

268. Այ քեզ բան- անհավանական է
Չէի սպասում այդպիսի վախճանի- Հաստատ տենց ավարտ չէի ակնկալում
Ձեռք էր քաշել ինքն իրենից- լրիվ հույսը կտրել էր
որն ավելի հավանական է- դա ավելի հնարավոր է

269. Ներս մտնողը՝ Նվարդը, բժշկի դուստրն է: Ընկերոջը նվիրեց իր սիրելի գիրքը՝ <<Գանձերի կղզին>>: Նոյեմ տատիկը՝ մեր հարևանուհին, ութսունն անց առույգ կին է: Խուստուփը՝ մեր դիմացի լեռը, երկար ժամանակով ծածկված է մնում ձյունով: Իշխանը՝ փառատենչ բռնակալը, ծերունի իշխանին պատմեց հուշարձանների մակագրությունների մասին: Օդեսան՝ ծովափնյա մեծ քաղաքը, նա առաջին անգամ տեսավ: Օմար Խայամ՝ Խորասանի մեծ բանաստեղծի, զղջումներն ու իմաստալից խոսքերը Աստծուն լսելի եղան:

270. Մի աղջիկ, ով սովորում էր մեր դպրոցում, անընդհատ ենթարկվում էր ծաղրանքների: Այդ ամենը այնքան պարզ էր, որ բոլորը դրա մասին գիտեին: Ու իրականում, ես միշտ ականատես էի լինում այդ դաժան տեսարանին: Մի խոսքով՝ մի անգամ էլ որոշեցի ինքս համոզվել, թե ինչու են նրան միշտ ծաղրում, և ինչու է նա միշտ այդքան տխուր ու թախծոտ: Պարզվեց, որ այդ աղջիկը վիճել էր իր ծնողների հետ, և քանի որ նոր էր եկել մեր դպրոց, չուներ ընկերներ, կորցրել էր իր շրջապատը և իրեն հարազատ մի բան: Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև նոր տեղին հարմարվի:

272. Վերջերս լսեցի մի հյուրանոցի հետաքրքիր գործի մասին: Դա նախաձեռնություն էր, որը կգերի յուրաքանչյուր մարդու: Գովազդի ոլորտում հեղափոխության նման մի բան է: Ընդհանրապես, գովազդը շատ կարևոր դեր ունի: Կառույցների, շենքերի, հյուրանոցների հարցում հատկապես: Քանի որ ամեն բան պիտի ունենա իր յուրահատկությունը: Երևի կոլորիտային մի բան, որը կգերի: Խելամիտ գովազդի շնորհիվ <<Ֆուձի>> հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3775 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. <<Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը Ձեզ կվերադարձնի>>: Պատկերացրեք, սա լսելուց հետո, հաճախորդները ինչքան շատացած կլինեն: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

273. Արտահայտությունները ձևափոխած են, դրված է բութ և ստորրակետ, որով տվյալ մարդու գործունեությունը պարզեցվում է:

274. Ի՞նչ պատճառով- Պատճառների տարբեր են, մարդիկ ռեսուրսները ոչնչացնում են, կան անգամ կենդանիների տիպեր, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերացել են, վերացել է իրենց ցեղատեսակը
ինչպիսի՞-Պատճառներ, որոնք որոշիչ են, շատ հարցերի լուծում են տալիս, ու կարևոր են
ինչքա՞ն- ահռելի շատ
ո՞ր- Օրինակ՝ հենց մեկը դինոզավրերը

275. Գայլն՝ ով անցնում էր մի վրանի մոտով, տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Երբ նա մոտենում էր հովիվներին, բողոքեց և ասաց, որ եթե նույն բանը ինքը աներ, հարայ-հրոց կբարձրացնեին:

276. Հարավային Աֆրիկայում մի բույս միայն թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունեցող խոլորձ ծաղիկից կա չորս հազար տեսակ:
Հոտը շարունակ փոխվող տեսակը ավելի արժեքավոր է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ միջին տարիքը գերազանցում է հարյուրը:
Այն հարցին, թե որ տարիքից են երեխաները հեքիաթ սիրում, արդեն գիտնականները տվել են պատասխան:

277. Մի աղջկա մասին…

Պատմությունը բավականին երկար է, բայց դեռ ոչ ավարտված: Գիտեք, ծնողներս, ընկերներս, նրանք մարդիկ են, ովքեր ստեղծել ու ստեղծում են ինձ: Ինչը կարող եմ ասել մեր փոխհարաբերությունների մասին, ապա ես միշտ փորձում եմ հասկանալ, օգնել, խորհուրդ տալ, հանել: Փորձում եմ սիրել, գնահատել և միշտ լինել իրենց կողքին լավ ու վատ պահերին: Փորձում եմ այնպես անել, որպեսզի ծնողներս հպարտանան ինձնով, քանի որ դրանից ամենաշատը հենց ես եմ ինձ լավ զգում: Սիրում եմ ստեղծագործել, գրել, պատմել ներաշխարհիս մասին, սակայն յուրօրինակ, ուրիշ ձևով…

278. Նախադասությունների միջի թվականները կրճատված են: Օրինակ՝

Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց
Երկուական

279. Այս նկարը պատին ամրացվել է պապուս կողմից: Այս գիրքը նաև կարդացվել է ընկերոջս կողմից: Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողուց: Շունը կապված էր ծառից տիրոջ կողմից: Առավոտվա դեպքը տարբեր մարդկանց կողմից տարբեր ձևով էր ներկայացվում: Թեթև ցնցում գրանցվեց սարքերից: Սպասվող փոթորիկի մասին մարդկանց զգուշացվեց ինստիտուտի աշխատակիցների կողմից: Անտառում այդ երեխան գտնվել էր որսորդների կողմից: Տղան միշտ կախարդվում էր նույն երազից: Քարերը տաշվում ու իրար կողք էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքերով: Շինարարությունն ավարտվեց: Հանդիպումը հետաձգվում էր:

280. Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու՝ Եգորի մասին:
Նա թագավորին նամակ էր գրել միայն իր, որդու՝ Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին՝ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

281. Երևի ասելիքը նրանում է, որ հաճախ մենք մեր էմոցիաները միայն ցուցադրելու համար ենք ներկայացնում:
Գողը խորամանկ էր, բավականին խելացի, խելամիտ և իմաստուն: Պահակը միամիտ էր, վստահող և գործին լուրջ չվերաբերվող: Ընտանիքը ցուցամոլ էր, և կեղծավոր:
Կարծում եմ ահռելի մեծ տուն, իր գեղեցիկ այգով, դիմացը կանգնած պահակով, և շքեղ դարպասով:
Գողը շատ լավ գիտեր, թե ինչ էր ցանկանում հասկացնել, ուզում էր ասել, որ հաճախ մենք տխուր չենք, կամ ուրախ չենք, քանի որ կեղծում ենք մեր զգացմունքներն ու ապրումները ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար:
Պահակը այս դեպքում դեռ գլխի չէր ընկնում, հակառակը՝ կասկածում էր, և չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և որն է այդ մարդու ասելիքի իմաստը:

282. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելով, մենք կարող ենք շատ բաներ բացահայտել:
Իրադարձություններին ուշադիր չհետևելու դեպքում, մենք կարող ենք բաց թողնել ամենակարևորը:
Գուցե և ավելի ուշ հանդես գալու համար, արժի լավ նախապատրաստվել:

284. Այգեբաց-Խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը
Այգաբաց-լուսաբաց
հայելի-արտացոլանքը տեսնելու իր
հայացք- Հայելը, աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը
ծովահայաց-Դեպի ծովը նայող, ծովի կողմն ուղղված
ակնթարթ- մի պահ, վայրկյան
ակնդետ-Աչքերը մի կողմ դարձրած դիտելով
ակնոց-տեսողությունը ուղղելու իր, կամ արևից պաշտպանվելու իր
քինախնդիր, վրեժխնդիր-հոմանիշներ
մանրախնդիր-բծախնդիր
խորազնին-Խորապես զննող՝ քննող՝ վերլուծող

285. Ուղղակի փորձեք պատկերացնել, որ երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Դե հա, դա այդ պահին բնական էր: Մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայր ցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Անասելի է, մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող մետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ գլուխ և արծվի հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s