Рубрика: Հասարակագիտություն, Ընդհանուր

Զգայական մեկուսացում և դրա հետևանքները… Անհատական նախագծային աշխատանք

Ապրելու համար պետք է ուղղակի զգալ: Մենք դա գիտենք, գիտակցում ենք, սակայն շատերը ապրում են գիտակցելով և այդ ամենը թաքցնելով: Զգացմունքները թաքցնելով մարդիկ շատ բաների կարող են ցանկանալ հասնել, այս ամենը գլոբալ, մեծ հարց է, մեկը՝ ցանկանում է այդպես պաշտպանվել, պաշտպանվել արտաքին բոլոր պայմաններից, փորձություններից, պաշտպանվել մարդկանցից, որոնք իրեն շրջապատում են: Մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում գոնե մի քիչ պատկերացում ունեն, թե ինչ է կյանքը, ապա նրանք ուղղակի զգում են, զգում են ողջ հոգով ու սրտով, այնպես, որ ուրախությունից արտասվում են, հիասթափությունից գոռում, քանի որ նորմալ է, որ մարդ զգում է, աննորմալն այն է, որ նա չի զգում: Պիտի փորձենք խենթանալ և ապրել գլխապտույտ այդ զգացմունքների, էմոցիաների մեջ, որպեսզի կյանքը ստանա իր գույները: Գույներ, որոնք հենց ինքներս ենք ստեղծում, ստեղծում ենք զգալով: Իհարկե, մենք չենք կարող կառավարել, թե ինչ զգանք, որ պահին և երբ, սակայն մենք կարող ենք կառավարել մեզ մի բան անելով՝ ամեն բան ինքնահոսի թողնելով, այո, թող հանգիստ քեզ և քո էմոցիաներին, և կտեսնես, որ այնքան ես թեթևանում, որ քեզ փոտուր ես զգում: Փետուր, ով չի կարող չլինել երջանիկ, քանի որ դու չես մտածում ամեն պահի, թե մարդիկ ինչ կասեն քո պահվածքի և քո մասին… Այսպես… Իսկ հիմա անցնեմ զգայական մեկուսացման: Յուրաքանչյուր մարդ ունի զգայարաններ: Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք զգում, այդ զգայարանները գռգռվում են, և երբ ինչ-որ ժամանակ այդ գռգռիչները չեն աշխատում, այդ ընթացքը կոչվում է զգայական մեկուսացում, երբ մենք համարյա ոչինչ չենք զգում: Մասնագետները ապացուցել են, որ լիարժեք զգայական մեկուսացում գոյություն չունի, քանի որ մարդ այդպես ապրել չի կարող: Այո, հետաքրքիր է, բայց տարբեր փորձերի, ուսումնասիրություններից հետո, հատուկ մասնագետներ պարզել են, որ մարդ երկար ժամանակ այդպիսի հոգեվիճակում գտնել ուղղակի չի կարող, քանի որ կխելագարվի, կամ ավելին ասեմ՝ երբեմն դեպքեր են լինում, որ մահանում է: Ինչպե՞ս են կատարվել այդ ուսումնասիրությունները: Մարդկանց հագցրել են հատուկ շորեր, որոնք չեն առաջացնում ոչ մի տիպի զգացողություններ, նրանց համար ստեղծել են արհեստական պայմաններ և տեսել են արդյունքը: Դեռ մեկ ժամ չանցած մարդիկ ուղղակի ընկել են տենդի մեջ, սկսել են տեսնել տարբեր բաներ, գոռացել են, իրենց պահել խելագարի պես: Նորից եմ նշում, որ եղել են անգամ դեպքեր, երբ մարդիկ մահացել են այդպիսի ուսումնասիրությունների ժամանակ: Իհարկե, մեր կյանքում այդպիսի բաների հանդիպելը հազվադեպ երևույթ է, սակայն այն փաստը, որ հաճախ մարդիկ իրենց ստիպում են այդպիսի մեկուսացման մեջ լինել, դա բնականաբար հերքել չենք կարող: Նաև չմոռանամ ասել, որ գերծանրաբեռնվածությունը նույնպես լավ չի կարող ազդել մարդու, իր հոգեվիճակի, օրգանիզմի վրա, այլ լրիվ հակառակը, ծատ էմոցիաներ, դեպքեր կարճ ժամանակում ապրելը, կարող է հանգեցնել սթրեսի և հիվանդությունների:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s