Գևորըգ Օհմը գերմանացի ֆիզիկոս է, ով ծնվել է 1789 թվականին, կատարել շատ ուսումնասիրություններ, իր մեծ դերը ունեցել ընդհանրապես ամբողջ ֆիզիկայի մեջ։ Օրինակ՝ Օհմը հայտնագործեց, որ կոնդենսատորի միջև պոտենցիալների տարբերությունը (լարումը) ուղիղ համեմատական է հոսանքի ուժին։ Սա դարձավ իր օրենքը, որը ի դեպ հայտնագործել է օգտագործելով հենց իր ատրաստած սարքերը։ Օհմը ֆիզիկայի հանդեպ իր սերը բացահայտել է դեռ փոքր հասակից, այն ժամանակ իր հայրը իրեն անընդհատ ֆիզիկա, քիմիա, փիլիսոփայություն է սովորացրել, և ծնել հենց այդ սերը։ Օհմը տասնմեկից տասնհինգ տարեկանում սովորել է Էրլանգենի վարժարանում, որտեղ նա միայն ամրապնդեց հոր տված գիտելիքները։ Հիմա ավելի մանրամասն խոսենք հենց իր օրենքի մասին։
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը: Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը: Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը:
I=U/R
U=I⋅R
R=U/I