Рубрика: Ֆիզիկա

Այսպիսի մի լուսավոր ու ջերմ օր…

Դե ինչ, վերադարձանք մեր սովորական, բայց անսովոր, հավես ու հետաքրքիր առօրյային: Այս անգամ մենք այդ առօրյային անցանք մեր սիրելի ֆիզիկայի ուսուցիչ, ոչ պաշտոնական ասեմ՝ մեր ընկեր Գոհարի հետ: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մենք գտնվում էինք Հարավային դպրոց-պարտեզում: Ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով: Հենց այս հարցերի պատասխանն ենք մենք այսօր պատրաստվում տալ (կարծես հաղորդում վարեմ): Մեզ համար նորություն չէ, որ մեր կրթահամալիրում իրականացվող ցանկացած նախաձեռնություն ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որ կարելի է անվերջ նայել… Այդպիսի մթնոլորտ այսօր ստեղծել էին Հարավային դպրոցի փոքրիկները: Տեսնել, թե ինչպես էին այդ պուճուրիկները մի հրաշք սեղան գցել իրենց ձեռքերով, պատրաստել տարբեր ուտեստներ, քաղցրավենիքներ, անգամ սուրճ, հյութ, ամեն բան: Այդ ամենը տեսնում ես, ու հասկանում, որ անգամ այդքան փոքրիկ տարիքում երեխաները մեր կրթահամալիրում կարողանում են դնել իրենց ուժը, եռանդը, հավեսը և ջանքը ինչ-որ այսպիսի նախաձեռնության մեջ, այդ ջերմությունը զգացվում է անգամ հեռվից: Ընկեր Գոհարի հետ միասին մասնակցեցինք այդ փոքրիկ միջոցառմանը, շրջայցին, ուսումնասիրեցինք բոլոր սեղանները, իրենց խոհանոցներով, որովհետև յուրաքանչյուր սեղան կարծես ունենար իր կոլորիտային մի բանը: Լսեցինք, հետևեցինք պուճուրների երգերին, պարերին: Այնուհետև անցանք մեր կլոր սեղանին: Կլոր սեղանում քննարկվեցին այնքան տարբեր թեմաներ, իրարից շատ տարբեր, բայց նույն ժամանակ շատ հետաքրքիր և գերող: Բլոգավարություն, երկրագործություն, ընտրությամբ գործունեություն, բույսերի խնամք, Արցախցիների հետ աշխատանքներ, համագործակցություն, ամեն ինչ… Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են մեծանում այդ փոքրերը և տեսնել նրանց մեջ այդ ճրագը, որը հետո մի մեծ լույս է դառնալու, և լուսավորելու է մեզ: Նրանց խոսելը, պատմելը, հավեսով ներկայացնելը իրենց գործունեությունը, տանջանքը, աշխատանքը: Այս ամենը լսելը իրոք կարևոր, ոգեշնչող և մոտիվացնող էր: Նշեմ մի կարևոր փաստ: Սա առաջին անգամն էր, որ հենց ընկեր Գոհարի հետ միասին էի մասնակցում շրջայցի, կլոր սեղանի, և այդպիսի նախաձեռնության մասնակից դառնում և շատ կարևոր է, որպեսզի լուսաբանման ժամանակ կողակիցդ լինի այդքան հավես և շփվող մարդ: Այո, ընկեր Գոհարը մեր ընկերն է, մեր մեծ ուսուցիչը, ումից միշտ կարելի է մի բան սովորել: Ֆիզիկայից դուրս այսպիսի փորձ առաջին անգամ էի ունենում, և իհարկե ինչպես հասկացաք, անչափ ուրախ եմ: Ընկեր Գոհար, շնորհակալ եմ, որ ինձ հետ այս լուսավոր օրը անցկացրիք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s