Рубрика: Գրականություն

Դեկտեմբերի 1-20 փաթեթ…Ձմեռային ընթերցումներ…

Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»

Վերլուծություն

Ինչքան քիչ բան է պետք մեր ծնողներին մեզնով հպարտանալու, մեզնով ուրախանալու համար… Կարելի է ասել ոչինչ… Իրենք սիրում են մեզ ու դա ստիպում է նրանց գնահատել անգամ այն փոքրիկ բանը, որը մենք անում ենք: Սիրե՛ք Ձեր հարազատներին, Ձեր ծնողներին, նրանք իրոք ունեն դրա կարիքը, ու երևի այս ողջ աշխարհում իրենք միայն մարդիկ են, որ միշտ կլինեն մեր կողքին անկախ մեր արարքներից, անկախ մեր խենթություններից, անկախ ժամանակից, տրամադրությունից, տրամադրվածությունից…Անկախ ամեն ինչից: Պատմվածքը կառաջարկեմ կարդալ հենց ամանորյա օրերին, քանի որ երբ այն կարդում ես, միանգամից զգում ես այդ ամանորյա տաքուկ մթնոլորտը, ծնողների ջերմությունն ու սերը, իսկական կյանքը… Դու զգում ես ամեն ինչ այնքան վառ, այնքան գունեղ, երանգներով լի, պայծառ… Ես ուղղակի կարդում էի ու հասկանում, որ սա կարդալն ու հասկանալը անհնար է առանց արտասվելու: Կյանքը էնքան կարճ է… Կարճ է ու չի թողնում, որ մենք լիարժեք վայելենք իրեն, այնպես որ յուրաքանչյուր հնարավորություն օգտագործի՛ր, որպեսզի գնահատես այն ամենն, ինչ ունես հիմա, ու ամենակարևորը՝ այն մարդկանց, ովքեր կողքիդ են հենց այս պահին, հենց այս վայրկյանին, հենց հիմա զանգի՛ր նրանց, ասա այդ մասին, կամ գնա, այցելի՛ր ու մի՛ սպասիր, որ այդ հարմար առիթը պետք է գա, քանի որ այդպիսի հարմար առիթներ չկան, գոյություն չունեն, դու ես նրանց միայն կերտողն ու ստեղծողը: Ուզում ես, ապա ստեղծի՛ր, գնա՛, գործի՛ր, արա՛ մի բան: Թեկուզ փոքրիկ մի բան: Մի խոսքով՝ պատմվածքը ցույց տվեց ակնհայտ, որ մարդիկ, իրենց խոսքերն ու արարքները հավերժ դաջվում են՝ ինչպես օրինակ այստեղ՝ տղայի սրտում հոր արարքը:

Չարլի Չապլինի նամակը դստերը

Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել :
Փորձիր և դու :
Համբուրում եմ քեզ :
Այս ավարտը ուղղակի չի կարող անտարբեր թողնել քեզ, եթե ամբողջությամբ կարդացել ես նամակը: Սիրեցի այն… Իրոք, եզակի եմ սիրում ստեղծագործություններ, և հատկապես՝ եզակի եմ խենթանում, բայց այս նամակը եզակիներից էր, յուրահատուկ էր, ուրիշ… Ու իրականում, երևի ավելի շատ ոչ թե նամակն է ուրիշ, այլ հոր սերը… Հոր սերը տարբերվում է, ու այն զգացողություններն ու էմոցիաները, որը տալիս, փոխանցում է այդ սերը, նույնպես տարբերվում է… Կարդալուց աչքիս առաջ գնում, գալիս էին այն պահերը, որոնք անցկացրել եմ հայրիկիս հետ, անցնում, գնում էին ու արցունքների միջոցով իջնում: Չարլի Չապլինը այնքան հեքիաթային էր նկարագրում իր ու իր դստեր հետ անցկացրած պահերը, որ կարդում էիր ու հիանում: Ներկայացնում էր պոետիկ, սիրուն, հավես, գունեղ ու անկեղծ… Չափազանց անկեղծ, պարզ ու հասարակ: Հենց այդ հասարակ բաներն էլ սիրունացնում էին ողջ պատմվածքը: Խոսք գնաց նաև փողի մասին… Այս մասը կարդալուց, իրոք պետք է վերլուծել ու հասկանալով կարդալ:  Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին: Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Փողի ուժը իրոք ահռելի է…Ահռելի մեծ: Ու պետք է այդ ամենը հասկանալով, երբեք չթողնել, թույլ չտալ, որպեսզի այդ ուժը քեզ կոտրի, կոտրի ներսից, ու ստիպի անել քայլեր, որոնք հարվածում են քո ինքնասիրությանը և արժանապատվությանը: Փողը ամեն ինչ չէ, բայց հաստատ ոչինչ էլ չէ: Փողը անտանելի մեծ դեր է խաղում մեր կյանքում, բայց հավատա դա այն բանը չէ, որը կարող ես համարել ամենակարևորը քո կյանքում: Ուղղակի հավատա՛

Ամանորյա հեքիաթ

Մեր սպասելիքները ու մեր ուզած իրականությունը ոչ միշտ է, որ հենց մեր ուզածի պես է լինում: Մենք շատ բաներ կարող ենք պատկերացնել, ուզել, երազել, շատ ցանկանալ, բայց դրանցից քչերն են կատարվում ու իրոք ի կատար ածվում: Երազանքները պարտավորվածություն չունեն մեր առաջ, ինչքան էլ տարօրինակ հնչի այս ամենը, բայց միգուցե մեր երազանքները այդպես էլ մնան ուղղակի երկնքում, մեր մտքերում ու երազներում, նաև տարբերակ է, որ կկատարվեն, սակայն ուրիշ ձևով, այնպես, ինչպես մենք չէինք էլ կանխատեսում: Ինչպես պատմվածքում, այնպես էլ իրական կյանքում, մեզնից կախված է միայն ու միայն մի բան՝ մեր արձագանքը, թե մենք ինչպես ենք արձագանքում տվյալ իրավիճակին: Մենք կարող ենք ուղղակի լինել լավատես ու հասկանալ, որ այս անհասկանալի կյանքը հասկանալն ու առավել ևս մեր ուզածը ճիշտ պահին, ճիշտ տեղում իրականացնելը իրոք հիմարություն է: Պետք է ընդամենը ապրել, վայելել, գնահատել, նայել ամեն ինչին այնպես, կարծես սա քո վերջին օրն է, վերջին ծանոթությունը, վերջին ակնթարթը, հենց այդպես է ծնվում իսկական երջանկությունը, հանգստությունն ու սերը: Հենց այդպես՝ սովորական: Փորձի՛ր, ուղղակի փորձի՛ր երազանքներիցդ շատ բանի չսպասել, լինել ազատ քո որոշումների մեջ, սակայն հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ միանշանակ է, ավելին ասեմ՝ ոչինչ այս կյանքում միանշանակ չէ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s