Рубрика: Ընդհանուր

Չհուզվե՛ս հանկարծ, կամ չնայած… Կարող ես մի քիչ… Այսօր կարելի է…

Այս աշխարհում յուրաքանչյուր մարդու կյանքում, այդ <<մոտիվացիա>>, <<հավես>>, <<ցանկություն>> ասվածները ստեղծվում, կերտվում են հիմնականում միայն մի բանից՝ գնահատված լինելուց: Գնահատված լինել չի նշանակում, որ քո ցանկացած փոքր քայլի համար բոլորը պարտավոր են քեզ գովել: Ընդհանրապես ոչ: Դու կարող ես քեզ գնահատված զգալ անգամ այն ժամանակ, երբ քո պատրաստած խմորեղենի դիմաց քույրիկդ քեզ բակից մի հատիկ փոքրիկ ծաղիկ է բերում, գալիս, գրկում, համբուրում ու շնորհակալություն հայտնում: Խնդրում եմ այս քնքուշ տեսարանը պատկերացրեք: Ինչքան սիրուն է չէ՞, ինչքան նուրբ, ինչքան հավես… Հենց այդպիսի պահերին քո մեջ արթնանում է այդ ցանկությունը, ցանկություն ամեն բան անելու, ցանկություն նորից ու նորից աշխատելու, ուրախացնելու, բարություն ու սեր տարածելու: Ու հենց այդպես, փոքր տարիքից մեր մեջ սերմանում են այդպիսի նրբություններ, որոնք մեզ ապագայում ներքուստ կերտում են, շարում են մեր ներաշխարհի քարերը ու ստեղծում մեր էությունը, մեր անձը: Այո, իհարկե մենք ենք միայն որոշում ինչպիսինը լինենք, ինչ անենք, ինչպես վարվենք, բայց ախր այդ փոքրիկ նրբությունները կարող են արմատապես փոխել մարդուն, կարող են դարձնել այնքան բարի, հոգատար, սիրով լցված, լիացած ու նաև միաժամանակ կարող են դարձնել աշխարհի հանդեպ չարացած, նախանձով լցված: Ինչպես ես միշտ սիրում եմ ասել՝ ամենամեծ բանը, որ մարդը մեկ ուրիշից կարող է ստանալ, դա ջերմությունն է, մի կաթիլ սերը, չէ որ այդ վերաբերմունքը երբեք չի մոռացվելու, այդ վերաբերմունքը միշտ դաջվում է քո մեջ, հոգուդ խորքում փոքրիկ մի տեղ մնում է հուշ այդ մարդուց: Այո, ես կարող եմ չհիշել դու ինչպես ես հագնվում, ինչ բնավորություն ունես, ինչ ճաշակ, ինչպես ես խոսում, բայց ես կյանքում չեմ կարող մոռանալ, թե ինչպես ես վերաբերվել իմ հետ հավատա, քանի որ դա ուղիղ կապ ունի ինձ հետ, իսկ ինչ կապված է մեզ հետ, մենք միշտ հիշում ենք, այդպես է, մարդը մի քիչ էգոիստ արարած է: Մի խոսքով՝ այս անգամվա նախաբանը մի քիչ երկար ստացվեց:

Երբ հասկանում ես, որ շուտով, այ հենց մի քանի րոպեից գալու է քո այդ գնահատվելու պահը, այդ ակնթարթը, դու կանգնած ես լինում մարմարյա սրահի աստիճաններին, կողքիդ լիքը մարդիկ կան, հնչում է բարձր երաժշտություն, բոլորը պարում են, ուրախանում, իրար գրկում, մտնում այդ հեքիաթի մեջ, դու անցնում ես մի ուրիշ աշխարհ: Սպասողական, անկանխատեսելի, մշուշով պատված, տագնապով պատված մի աշխարհ: Իրոք, անբացատրելի է այդ զգացումը: Քո ականջներում այլևս չի հնչում երաժշտությունը, այդ երաժշտությունը ուղղակի դառնում է թեթև մեղեդի, քանի որ դու խլացել ես, քո միտքը տարված է լրիվ այլ բանով, ներաշխարհումդ ամեն բան քանդվել է, կամ միգուցե վերակառուցվում է, բայց այդ պահին դու այնքան խառնված ես լինում, որ կարող եմ անգամ ասել, որ ադեկվատ էլ չես լինում: Ամեն դեպքում՝ դա իմ մոտ է այդպես: Ես կանգնած էի այդտեղ, բայց ոտքերս չէի զգում այլևս, ուղղակի քարացել էին ոտքերս, ես զգում էի, որ մի հենարան կա, որ ինձ պահում է, բայց թե ինչ, ոնց, ամեն բան արդեն անկարևոր էր, կարևորը՝ չէի ընկնում, դա էլ արդեն հերիք էր այդ տագնապալի պահին: Բայց իրականում այդ տագնապը հաճելի տագնապ է, ավելին ասեմ՝ կարծում եմ պետքական, անհրաժեշտ տագնապ յուրաքանչյուրիս համար: Ու այդտեղ հնչեց… Անի Արղության… Միակ հարազատ բանը այդ պահին, այդ վայրկյանին հանդիսացավ այդ անունը, լսեցի ու հասկացա, որ ահա, եկել է, այդ պահն է, Անի, գնա, սպասում են, քեզ են նայում, մի խառնվիր, ամեն ինչ լավ է, չհուզվես հանկարծ, կամ չնայած… Կարող ես մի քիչ… Այսօր կարելի է… Այսպես, անընդհատ ինքս ինձ հետ արագ-արագ խոսում էի, ինքս էլ չէի հասկանում ինչի համար, բայց ստացվում էր, կարծես իմ միջի ադեկվատ մարդը, որ դեռ արթուն էր մնացել, ուզում էր մի բան հասկացնել, հասցնել տեղ: Այսպես, իջա, կանգնեցի, ու այդտեղ դատարկվեցին բոլոր տագնապները: Հա, բոլորը նայում էին, բայց այդքան էլ տագնապ չէր առաջացնում, կարծես ամեն բան արդեն լավ էր ու հանգստացավ այն փոթորիկը, որ կատարվում էր իմ մեջ:

Իսկ հիմա ավելի մանրամասն կոնկրետ աշխատանքիս մասին, ոչ թե մրցանակի ստանալու ընթացքի:

Արդեն երկար ժամանակ է ինչ ես զբաղվում եմ Պատանեկան ակումբով… Այդ ակումբը իրոք դարձել է իմ աշխարհը, իմ տարերքը, ես իրոք այնքան եմ ինձ գտել, որ երբեմն նստում, մտածում եմ, թե ինչպես եմ ապրել առանց այս ամենի մինչ այսօր: Ախր այն էմոցիաները, որ ստանում ես այդ ամենից այնքան անբացատրելի են, որ չգիտեմ էլ ինչ խոսեմ: Կա մեծ պատասխանատվություն, դու իրոք պատասխանատու ես լինում ակումբի յուրաքանչյուր անդամի համար, քանի որ հասկանում ես, որ իրենց առաջարկած յուրաքանչյուր նախագիծ չպետք է անտեսվի, չպետք է հանկարծ աչքաթող արվի, այդ պահը այնքան նուրբ է, որ իրոք պետք է զգույշ լինես: Ակումբի մասնակիցները դառնում են քո ընկերները, ընտանիքը, հարազատները, ամեն ինչը… Դու հասկանում ես, որ քո նման ստեղծագործ մարդիկ կան այս աշխարհում, ովքեր քեզ հասկանում են, դուք ունեք ընդհանուր թեմաներ, ունեք ընդհանուր շրջապատ, սիրելի գրքեր, ֆիլմեր… Քո օրը լցվում է, կյանքդ լցվում է, քանի որ դու ոչ միայն զբաղվում ես քո հին, սիրելի, մշտական գործով, այլ նաև այդ ամենը սիրուն մատուցում ես, կիսում մնացածի հետ, դարձնում այդ ամենը հասանելի յուրաքանչյուրի համար: Ես իրոք չեմ ուզում թերագնահատել իմ աշխատանքը, քանի որ շատ գիշերներ եմ անքուն անցկացրել, կարդացել, օգնել մասնակիցներին, նախագիծ կազմել, ներկայացման տեքստ սովորել, այս ամենը իրոք բարդ է, բայց հաճելի, էնքան հաճելի… Անասելի է, որ այս ամենը գնահատվում է, որ այս ամենը սիրվում է, նկատվում է: Կրթահամալիր, տիկին Մարիետ, տիար Բլեյան, ընկեր Լուսինե, ընկեր Հասմիկ… Իրոք, սիրում եմ Ձեզ, քանի որ հենց Ձեր շնորհիվ է, որ կամ ես ու այն ամենն, ինչով զբաղվում եմ, դուք եք կերտել ինձ, իմ ներաշխարհի կտորները, բացահայտել եք ինձ…

ԻՐՈՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՆՉԱՓ ՇԱՏ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s