Рубрика: Գրականություն

Թումանյանական փաթեթ…

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Սիրում եմ կարդալ ստեղծագործություններ, որոնք գրվել են տասնյակ տարիներ առաջ, սակայն մինչ օրս կարդալիս, զգում ես այն շունչը, այն ճշմարտությունն ու ասելիքը, որ հեղինակը ներդրել է ստեղծագործության մեջ: Դա հեռանկարը տեսնելու ունակություն է, որ ոչ բոլոր բանաստեղծները, գրողները ունեն: Թումանյանը եզակիներից եղել է ու կմնա: Իրեն կարդալիս միշտ կարողանում ես զգալ այն ամենն, ինչ ուզեցել է հասցնել քեզ, ու միշտ էլ տեղ է հասնում: Այսպիսով՝ սկսենք խոսել: Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։

Կարևոր է հասկանալ հենց այս տարբերությունը և ոչ մի կերպ չմտնել ամբոխի մեջ: Ամբոխը կառավարման ենթակա մասսա է, որի վրա ինքնահաստատվում է կառավարությունը և ոչ միայն… Կան մարդիկ, ովքեր իրենք բնույթով հենց այդպիսինն են, անհատ չեն, առանձին մարդ չեն, այլ ընդամենը ամբոխի մի մաս, կտոր, որովհետև ամբոխ լինելը այնքան հեշտ է, այն իրենից չի ներկայացնում ոչինչ, այն չունի ոչ նշանակություն, ոչ էլ կարևորություն: Այդպիսի մարդիկ երբեմն անգամ ուզում են, որպեսզի իրենց կառավարեն, ուզում են լինել խաղալիք:

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

Կառավարությանը պետք չեն խելացի, աշխատասեր, հասկացող մարդիկ, նրանց պետք է ամբոխ, որոնց կկարողանան կառավարել, իշխել, ցույց տալ իրենց դիրքը, իրենց տեղը: Այդ ամենը ակնհայտ է: Ընդհանրապես՝ հասկացող, առողջ դատող անձիք հետաքրքիր չեն հասարակությանը, նրանք նպատակահարմար չեն:

Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։ Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։ Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։

Յուրաքանչյուր խնդիր սկսվում է ներքին անհաշտությունից, ներքին պառակտումից, դա վերաբերվում է պետությանը, մարդուն, հասարակությանը, տանը, ընտանիքին: Մենք՝ հայերս, ունենք այդպիսի բնավորություն, մենք սիրում ենք մեր խնդիրները բարդել արտաքին պայմանների վրա, ուրիշների վրա, միշտ դա այդպես է, սակայն իրականում արտաքին խնդիրները այնքան չնչին դեր ունեն մեր կյանքում, քանի որ ներքին ներդաշնակությունից լուծվում են արտաքին բոլոր խնդիրները, նույնը՝ հակառակը:

«Հայկական հարցն ու իր լուծումը», «Ահա թե ինչու» 

Հայկական հարցը շատ է հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեոք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը― հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի։ Եվ էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես. կյանքի, գույքի պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն։

Էստեղ երևի մեկնաբանելն է անգամ մի քիչ անիմաստ, քանի որ ամեն բան մանրամասն, հակիրճ ու ճիշտ գրված է: Ամեն դեպքում՝ մի քիչ վերլուծեմ ինքս: Մենք ապրում ենք մի երկրում և կրում մի ազգություն, որը ստիպում և ստիպելու է մեզ ողջ կյանքում հիշել մեր տխուր անցյալը: Անցյալը հիշելը այդքան մեծ ցավ չէ, ինչքան ապրելը այդ հոգեբանությամբ: Այո, մենք փոքրուց ապրում ենք այդ հոգեբանության մեջ, մենք կերտվում ենք այդ հոգեբանությամբ: Եկեք մի քիչ խառնեմ, և մեջբերեմ Էլիֆ Շաֆաքի տվյալ միտքը, որը գրել է իր գրքում՝ Կյանքը ծայրեծայր գոյատևման պայքար է, սակայն եթե հայ ես, երեք անգամ ավելի դժվար է լինում, երեք անգամ ավելի բարդ։

Այո, սա խտրականություն չէ, սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք, գործում, շնչում: Իրականություն, որից փախչել չենք կարող, քանի որ այո, ծնվել ենք, ծնվել ենք հայ ու ապրում ենք մարդկանց կողքին, ովքեր մեզ ատում են, կամ միգուցե իրականում չեն ատում, սակայն այնքան են ներշնչել այդ ատելությունն ու զզվանքը, որ սկսել են կամաց-կամաց հավատալ այդ փաստին, ու ներշնչել նոր եկող անձանց, սերնդին:

Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում․ մարդկանց դեմ խոսելիս, պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությունը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում։

Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել— հեղափոխությունն ու ապստամբությունը։

Դուք երբևէ նկատե՞լ եք, թե ինչքան ուրիշ է դառնում մարդը, երբ բարկացած խոսում է, կամ երբ իր մեջ կուտակված ցավ, նախանձ է ունենում: Կանգնում ես այդ մարդու առաջ, և չես էլ հասկանում, թե ում հետ ես խոսում, արդյոք դա այն մարդն էր, ում դու ճանաչում էիր: Մարդը փոխվում է արմատապես, կտրականապես, դու ինքդ երբեմն կարող ես չհասկանալ, թե ինչ ես խոսում, ում հետ ես խոսում, աղոտ է դառնում քո առջև պատկերված տեսարանը, ամեն բան դառնում է մեկ, ամեն բան դառնում է անիմաստ, քանի որ դու արդեն ունենում ես մի նպատակ՝ ցավեցնել այդ մարդուն: Մարդ արարածը դառնում է անճանաչելի ստոր, անճանաչելի ուղղակի… Ու համարյա թե միշտ, հենց այդ պահերին, երբ դու չես հասկանում, ինչ ես անում, դու միշտ վարվում ես ինչպես երկերեսանի մեկը, ով ուզում է հարվածել դիմացինին իր իսկ խոսքով:

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 
• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Հոգու խաղաղությունը հանգիստ և երջանիկ կյանքը առաջին նախապայմանն է: Կյանքը անդադար մեզ ենթարկում է տատանումների, ստիպում մեզ հուզվել, լինել անհավասարակշռված, լինել ագրեսիվ, հիասթափված… Հենց այդ պատճառով էլ հոգու հանգստություն ունենալ անընդհատ կարծում եմ անհնար է, քանի որ մարդ արարածը ինքնին ստեղծված է շատ զգացմունքներ զգալու համար, անհանգիստ լինելու համար, սակայն ամեն դեպքում համեմատաբար հոգու հանգստության համար ինչ-որ կոնկրետ բան անել հարկավոր չէ, դա ինքնաբերաբար է ստացվում: Երբ դու գիտակցում ու հասկանում ես, որ քո կյանքը միակն է, որ չես ունենալու ուրիշ հնարավորություն, դու սկսում ես լիարժեք ապրել, իսկ երբ գործած չես լինում մեղք, երբ լինում ես բարի և հոգատար բոլորի հանդեպ, երբ աշխատում ես օգնել նրանց, ում կարող ես, ապա ինքնստինքյա այդ հոգու հանգստությունը սփռվում է քո ողջ ներաշխարհով մեկ:


• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

«Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։

Այո, դու քեզ այնքան թեթև, հանգիստ ու ազատ ես զգում, երբ հասկանում ես, որ արդար ես: Դա կյանքում թերևս ամենակարևոր բաներից մեկն է, որ կարող ես զգալ՝ այդ ազատությունը, այդ հանգստությունը, որին մարդիկ այդքան հետապնդում են: Ունենալ պատիվ, լինել արդար… Այս ամենը օգնում է քեզ, որպեսզի լինես անկախ, անկապ բոլոր նեգատվ ու վատ էմոցիաներից: Այո, Թումանյանի հետ այս հարցում միանշանակ համաձայն եմ:

• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:

Թումանյանը չափազանց համբերատար և լավատես մարդ էր… Ապշեցուցիչ է, ինչպես կարող է մարդը անգամ այդպիսի անելանելի իրավիճակներում, երբ արդարությունը քո աչքերի դիմաց անտեսվում է, մի կողմ նետվում, լինել այդքան լավատես և կարևորը՝ իմաստուն: Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Կարծում եմ, որ ինքս չէի կարողանա այսպիսի թեմայի շուրջ այսքան համբերատար, այսքան կշռադատ խոսել, սակայն Թումանյանի խորհուրդներին ու խոսքերին հետևելով, մենք կկարողանանք փոխել մեզ և հասկանալ, թե ինչպես իրականում պետք է վարվել կյանքում:

Այսպիսով՝ պետք է ընդամենը հեևություններ անել և անցնել առաջ:


• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Հովհաննես Թումանյանը ուներ աննկարագրելի իմաստություն, կարողանում էր իրեն ճիշտ պահել ցանկացած իրավիճակում, անգամ ամենանեգատիվ և անելանելի թվացող: Չափազանց համբերատար էր, լավատես, հանդուրժող, հանգիստ, բարի, արդար… Մենակ իր մտքերը կարդալուց հետո, կարելի է հասկանալ, որ նա եղել է բարության տիպար:

Կարդալ «Փարվանան»

Ի՞նչ է բալլադը

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

Թումանյանի «Փարվանա» բալլադը նրա մասին է, որ Փարվանա արքայի աղջկա ամուսնանալու ժամանակն է գալիս: Աղջիկը լինում է չնաշխարհիկ գեղեցկություն ունեցող մի աղջիկ, որ նման է լինում եղնիկի: Հենց այդ պատճառով էլ արքան փնտրում է իր աղջկան հարմար, համապատասխան մեկին: Աղջիկն ասում է, որ ցանկանում է, որպեսզի իր միակը իր համար բերի անշեջ հուր: Այսպիսով՝ բոլորը գնում են փնտրտուքների: Աղջիկը սպասում է մեկ տարի, երկու, երեք… Սպասում է շատ երկար և անընդհատ հարցնում իր հայրիկին, թե որտեղ է իր անշեջ հուրը: Ի վերջո, աղջիկը չի կարողանում ստանալ իր անշեջ հուրը, սկսում է լացել, կորցնել հույսը, իր արտասունքով պատում է ողջ քաղաքը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s