Рубрика: Հասարակագիտություն

Պատրաստվում ենք հանդիպման վրացագետի հետ…

Հասարակագիտական ստուգատեսին ընդառաջ մենք շարունակում ենք իրականացնել մեր հանդիպում-քննարկումները, կրթահամալիրում հյուրընկալել տարբեր հետաքրքիր մասնագիտություններով անձանց, իրենց հետ խոսել այս կամ այն հարցի շուրջ, տալ հարցեր և այլն…

Մարտի 11-ին տեղի է ունենալու այդպիսի հանդիպումներից հերթական մեկը, այս անգամ հանդիպելու ենք քաղաքագետ-նեղ մասնագիտությամբ՝ վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաշխատող, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ: Քննարկման թեման է լինելու հայ-վրացական հարաբերությունները:

Ընդհանրապես, տվյալ թեմայի շուրջ խոսելիս, ինձ համար առաջին հերթին կարևոր է խոսել պատերազմի ժամանակ Վրաստանի կողմից ցուցաբերված պահվածքը, որը ինչպես բոլորիս է հայտնի, բացահայտ մեր օգտին չէր: Դեռ տարիներ շարունակ, հայերը համարել են Վրաստանը իրեն օգնող, բարեկամ երկիր, ավելին ասեմ՝ եղել են տուրիզմը զարգացնող երկրներից, սակայն պատերազմյան իրավիճակը ցույց տվեց, որ Վրաստանը այդքան էլ մեզ բարեկամ չի, եթե չկարողացավ ճիշտ պահելաձև ցուցաբերել այս հարցում: Կցանկանայի այս հարցի շուրջ լսել փորձագետի կարծիքը և դիտարկումները:

Հանդիպմանը պատրաստվելուց, լսեցի, ուսումնասիրեցի վրացագետի հարցազրույցը <<Lratvakan.am>> կայքում, որտեղ բավականին հետաքրքիր կերպով վրացագետը ներկայացրեց Վրաստանի ճգնաժամի մասին: Ճգնաժամ ասելով ավելի շատ ինչպես հասկացա նկատի ուներ ներքաղաքական իրավիճակը:

Ինչպես նշել է իր ֆեյսբուքյան էջում, փետրվարի 26-ին, Թբիլիսիում տեղի է ունեցել ընդիմության երթը, որից հետո մասնակիցները հավաքվել են պառլամենտի առաջ, որտեղ տեղադրված են վրաններ: Փորձագետը նշել է, որ հաջորդ ցույցը տեղի է ունենալու մարտի 13-ին: Հետաքրքիր է նաև լսել, թե այդ ժամանակվանից ինչ փոփոխություններ կան, ինչն է լուծումը և ընդհանրապես ավելի մանրամասն ստեղծված իրավիճակի մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s