Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն և բարոյականություն

Պատասխանել հետևյալ հարցերին․

  • Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։

Իհարկե, եթե ընդհանուր նայենք, ապա մենք կարող ենք լինել ազատ մեր գործողություններում, սակայն չէ՞ որ մարդը ապրում է հասարակության մեջ, և կարծում եմ, որ այդքան մեծ ազդեցությունը չի կարող ոչ մի կերպ չանդրադառնալ մարդու գործողությունների, որոշումների վրա: Այնպես որ, այո, մարդ կարող է որոշել ինչ անել, ինչպես անել, սակայն երբեք չի կարող ունենալ այն լիարժեք ազատությունը, քանի որ ակամա ունենալու է կախվածություն շրջապատից, կարծիքներից, ամեն ինչից…

  • Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։

Յուրաքանչյուր մարդ ի ծնե էգոիստ է, և դա փաստ է: Ցանկացած վտանգի դեպքում, մարդու բնազդները հակված են օգնել, պաշտպանել, փրկել հենց իրեն: Եթե խոսում ենք հենց կոնկրետ մաքսիմալ էգոիստ լինելու մասին, ապա այդ հարցում նույնպես մարդ ունի կամքի ազատություն, և կարող է ընտրել, թե ինչ աստիճանի էգոիստ է ցանկանում լինել: Չնայած, կարծում եմ, որ ի վերջո, յուրաքանչյուրի համար էլ կան կոնկրետ մարդիկ, որոնք կարևոր են, և որոնց համար չես լինի էգոիստ:

  • Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։

Մեր առօրյայում հանդիպող ամենահաճախ իրավիճակներից մեկը հենց դա է, այսինքն՝ երբ իրենք բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։ Կոնկրետ իրավիճակ այս դեպքում պատկերացնելը բարդ է: Յուրաքանչյուր դեպքում, այդպիսի մարդիկ ուղղակի չեն կարողանում բաց թողնել իրավիճակը, քանի որ ինքս կարծում եմ, որ ավելի հեշտ է առանց արդարացումներ փնտրելու, բաց թողնել ամեն բան և ընդունել տվյալ բարոյական պատասխանատվությունը, քանի որ հաճախ դա անհրաժեշտ է:

  • Հիշեք իրավիճակ, երբ դուք ազատորեն որոշել եք կատարել այս կամ այն քայլը։

Հիմնականում հենց այդպես էլ լինում է, ես չեմ կարող համարել, որ գտնվում եմ ինչ-որ կաղապարների մեջ, կախված եմ հասարակությունից և կարծիքներից: Այո, ինչ-որ չափով յուրաքանչյուրս էլ այդ կախվածության մեջ ենք, բայց եթե նայենք մասշտաբային, ապա համարում եմ, որ ամեն քայլն էլ կատարում եմ իմ կամքով:

  • Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։

Այո, միանշանակ, որովհետև բնավորությունը արդարացում չէ քո արարքների, քո պահվածքի: Դու կարող ես ունենալ բնավորության մեջ կոնկրետ գծեր, հատկանիշներ, բայց շրջապատը, ընկերներդ պարտավոր չեն այդ ամենը հանդուրժել և տանել զուտ նրա համար, որ դու այդպիսինն ես: Դու պարտավոր ես քո խոսքերի, արարքների համար, իսկ բնավորությունը ուղղակի հատկանիշների համախումբ է, որը կարելի է կառավարել:

  • Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքում էլ մարդը կրում է այդ պատասխանատվությունը:

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․

  • Լինել արդարամիտ մարդ- այո
  • Լինել լավ ընկեր-այո
  • Լինել լավագույնը դպրոցում-այո
  • Սուտ խոսել, երբ դա օգտակար է-այո
  • Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը-այո
  • Կոպիտ վարվել դասընկերոջս հետ-ոչ
  • Լինել աշխարհի ամենահարուստ մարդը-այո
  • Լինել աշխարհի լավագույն մարզիկը-այո
  • Կառավարել աշխարհը-ոչ

Արտահայտեք ձեր դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ։

Որոշ մարդիկ ունեն չար նպատակներ, որոնց հասնելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Մարդկանց մյուս խումբն ունի բարի նպատակ և չարին հաղթելու և բարի նպատակն իրագործելու համար նույնպես պատրաստ է ցանկացած միջոցի (խորամանկություն, սուտ, մատնություն, բռնություն) դիմել։ Այս տեսակետի կողմնակիցները նման մոտեցումը համարում են ընդունելի՝ կարծելով, որ եթե բարի նպատակ ունեցող մարդիկ դիմեն միայն բարոյական միջոցների, ապա երբեք չեն կարող հաջողության հասնել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անբարոյական միջոցներով երբեք հնարավոր չէ հասնել բարոյական նպատակների։ Որպես կանոն, անբարոյական միջոցների օգտագործումն ի վերջո հանգեցնում է անբարոյական նպատակի։ Երրորդ տեսակետի կողմնակիցները պնդում են, որ բարոյական նպատակների կարելի է հասնել միայն բարոյական միջոցներով։ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական առածը;

Կարծում եմ, որ միշտ չէ, որ նպատակը արդարացնում է միջոցները: Ինչքան էլ նպատակդ լինի բարոյական նկատառումներով, եթե միջոցները չար են, անբարոյական են, ապա նպատակը ինքին արդեն դառնում է ոչ այդքան բարի: Միջոցները պետք է հաշվի ունենալ, որպեսզի նպատակդ էլ լինի արդարացված և արածդ էլ արդյունավետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s