Рубрика: Ջեյմս Քրյուս, իմ գրադարանը, Գրականություն

«Թիմ Թալեր կամ վաճառված» գրքի ծիծաղ վերլուծություն

Ավարտել վիպակը, «Իմ գրադարանը» բաժնում թողարկել վիպակի վերլուծությունը՝ ասելիքը, գլխավոր հերոսի կերպարը, ինչու խորհուրդ կտաս, որ կարդան (չկարդան):

Այս վիպակը շատ հետաքրքիր վիպակ է, չնայած նրան, որ այս վիպակը շատ երկար և հոգնեցուցիչ էր, այն կարդալու համար դու պիտի լինես շատ հետաքրքրասեր և համբերատար:Այս վիպակի ասելիքն այն էր, որ երբեք պետք չէ ինչ-որ կարևոր բան քո կյանքից համեմատել գումարի հետ, հատկապես, երբ դա քո ծիծաղն է: Գլխավոր հերոսը շատ միամիտ էր, քանի որ վաճառեց իր ծիծաղը, սակայն նա շատ նպատակասլաց էր, քանի որ նա հասավ իր նպատակին և վերադարձրեց իր ծիծաղը: Ես խորհուրդ կտամ, որ կարդան, քանի որ նա շատ հետաքրքիր է, բայց եթե դուք համբերատար և ընթերցող չեք, ապա այն ձեզ դուր չի գա, քանի որ այն շատ երկար է…

Реклама
Рубрика: իմ գրադարանը, Ընդհանուր

«Ընթերցողի հրճվանք»

20171124_120738

Այսօր մենք, ինչպես միշտ, ընկեր Մարիի հետ միասին այցելեցինք մեր անուշ փոքրիկներին, որպեսզի իրենց զարմացնենք մեր հետաքրքիր հեքիաթներով: Մենք իրականացնում էինք <<Ընթերցողի հրճվանք>> նախագիծը, չնայած ընթացքում մենք համոզվեցինք, որ ավելի ճիշտ կլինի այն անվանել<< Ընթերցող փոքրիկների քաղցր և ուրախ մռութիկները>>: Նրանց համար կարդացինք Ջանի Ռոդարիի <<Անտեսանելի Տոնինո>> գիրքը: Կարդալու ընթացքում երեխաները այնքան ուշադիր էին լսում և երևակայում: Բոլոր երեխաները արդեն պատկերացնում էին, թե ինչպիսին կլինեին նրանք, եթե լինեին անտեսանելի, արդեն մտածում էին, թե ինչ չարաճճիություններ կարող էին անել և այլն: Այնքան հրճվանք ու բերկրանք ստացանք այդ հիանալի երեխաներից:  Փոքրիկները շատ մեծ ոգեշնչումով և ուրախությամբ մեզ լսում էին, պատասխանում հարցերին և իհարկե դիտում և քննարկում նկարները: Մի հիանալի օր և հետաքրքիր տպավորություններ ստացանք: Վերջում նրանք ասացին, որ նրանք նույնպես մեզ կայցելեն: Շնորհակալ ենք,փոքրիկներ….

Рубрика: իմ գրադարանը

«Ընթերցողի հրճվանք»

20171002_102820

Այսօր մենք ընկեր Մարիի հետ գնացինք Արևելյան դպրոց, որտեղ մենք սկսեցինք մի նոր հետաքրքիր նախագիծ՝ «Ընթերցողի հրճվանք»: Մենք նախապես ընտրել էինք Հովհաննես Թումանյանի «Սուտասան»  հեքիաթը, վերլուծել: Մենք աշխատում էին 2-4 տարեկան փոքրիկների հետ: Երեխաները շատ լուռ և հետաքրքրասիրությամբ լսում էին մեր հեքիաթը, իսկ այնուհետև շատ ակտիվ մեզ հարցեր էին տալիս, պատմում հեքիաթը և այլն: Նաև իրենց հետ երգեցինք, խոսեցինք իրենց սովորած հեքիաթներից: Խոսեցինք կոմիտասյան օրերից, մեր փոքրիները այնքան անուշ և քաղցր ձայնով ներկայացրեցին իրենց երգերը, որ հաճույքդ գալիս էր: Նրանք շատ ակտիվ և խելացի երեխաներ են: Նրանք այնպիսի հետաքրքիր երևակայություն ունեին, որ անգամ մենք այդպիսի հիանալի երևակայություն չունենք:Այնպիսի երևակայություն, որ շոկոլադե անձրև ստեղծեցին, շոկոլադները կերան, այնուհետև կարմիր ամպեր, նարնջագույն անձրև ստեղծեցին: Խոսքեր չկան: Ինձ միանգամից գցեցին մանկության գիրկը, սկսեցի հիշել ինքս իմ հեքիաթային աշխարհը, իսկ նրանք արդեն գրքի մեջ էին, իրենց անուշ և մռութիկ աչքերը բացած չէին կտրվում հեքիաթից, կարծես թռչում էին երկնքում: Մենք ապշել էինք իրենցից: Նրանք մեր փոքրիկ ստեղծարարներն են, մեր փոքրիկ ստեղծագործողները:

Рубрика: Մայրենի, իմ գրադարանը

Արքայազնը և Աղքատը վերլուծություն

page_1_thumb_large

Այս գիրքը սկսում է նարնով, երբ ծնվում են երկու երեխաներ:Առաջինի անունը լինում է Թոմ Քնթիի:Այդ երեխան ընտանիքի համար լինում է շատ անպետք և լինում է շատ աղքատ, իսկ մյուս երեխան հակառակը ամբողջ աշխարհի համար պետք է լինում, քանի որ նա արքայազն է:

Читать далее «Արքայազնը և Աղքատը վերլուծություն»

Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, իմ գրադարանը

ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ……..

download (3)

Գիտեք, երբ ես կարդում էի ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ ինձ մոտ այնպիսի զգացում կար, որ այդպիսի զգացում կյանքումս միայն այս գիրքը կարդալուց զգացի:Ես անընդհատ անհամբեր սպասում էի թե հետո ինչ պիտի լինի և անգամ եղել է, որ ես ամբողջ օրը հիմնականում միայն այդ գիրքն եմ կարդացել:Այս գիրքը մի քանի երեխաների մասին է, ովքեր գնում են ՀՈՎԱԶԱՁՈՐ և մոլորվում:Պատկերացնում եք նրանք ոչինչ չունենալով ինչպես են դիմակայում:Նրանք անգամ այդպես՝ եչինչ չունենալով հովազ են սպանում և գիտեք ինչպես:Նրանք……..:Եթե ուզում եք իմանալ շարունակությունը ապա անպայման վերցրեք այս գիրքը և կարդացեք:

Рубрика: Մայրենի, իմ գրադարանը, Էդմոնդո դե Ամիչիս

Սիրտը վիպակ

download (3).jpg

Արդեն երկար ժամանակ է ինչ ես կարդում եմ «Սիրտ» վիպակը:Ես ունեմ մի քանի սիրելի վիպակներ, որոնցից մեկը այս վիպակն է:Ես այս վիպակից քաղեցի, որ մարդ պիտի լինի՝ բարի, հոգատար, լավատես, ընկերասեր և համբերատար:Այս վիպակից իմ ամենասիրելիները դա՝ Կույր երեխաններն են և Ծխնելույզ մաքրող տղան:Մի դպրոցում սովորում են կույր երեխաներ:Ուսուցչուհին պատմում էր, որ նրանք մեխկ են, նրանք անգամ չեն տեսել իրենց մոր դեմքը:Իհարկե դա այդպես չէ.  ամպայման չէ տեսնես մորդ, որպեսզի զգաս իր ջերմությունը:Ճիշտ է՝ դա շատ ցավալի է, որ նրանք կույր են, բայց դա դեռ դժբախտություն չէ:Ինձ համար այս վիպակում մի բան կա, որ ես չգիտեի, իմացա և իմ կարծիքով դա կյանքում ինձ շատ է պետք գալու:Ես այն ժամանակ մտածում էի՝ երբ մարդ հիվանդ է, կույր կամ հաշմանդամ պետք է խղճալ, մտնել իր հոգեվիճակի մեջ և միշտ զիճել, բայց այս վիպակից հասկացա, որ  մարդուն կյանքում պետք չէ խղճալ, որովհետև երբ խղճում ես մարդը ավելի ու ավելի է սկսում հիշել իր հիվանդության մասին:Ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս վիպակը, որովհետև կարելի է իմանալ շատ տարբեր խորհուրդներ, որոնք ամպայման հետագայում ձեզ պետք կգան:

Рубрика: իմ գրադարանը

Իմ գրադարանը Վիլյամ Սարոյանի Մարդկային կատակերգության մասին

Ես իմ գրքից սովորեցի, որ չի կարելի բամբասել,ուրիշի մասին կարծիք կազմել և քննադատել նաև պետք չէ ուրիշի հանդեպ չարությամբ լցվել:Ես խորհուրդ կտայի, որովհետև այս գիրքը շատ բաներ է սովորեցնում և նաև շատ հետաքրքիր է:Իմ հավանած կերպարը Հոմերն է: