Рубрика: Ընդհանուր, Խաղող և գինի

Խաղողի հիվանդությունն և դրա դեմ պայքարը….Նախագծային շաբաթ օր#5

Նախագծային շաբաթ, օր #5, Խաղողագործություն, խաղողի հիվանդությունն ու դրա բուժումը….

Նյութը կարող եք տեսնել՝ այստեղ

Խաղողի թփերը շատ հաճախ հիվանդանում են և մարդիկ չեն մտածում, որ սովորական հիվանդությունը կարող է միանգամայն ամբողջ թուփը հիվանդացնել և ոչնչացնել: Այդ հիվանդություններից մեկը և ամենավտանգավորը հանդիսանում է Օինդիումը, դա մի հիվանդությունը, որ շատ քիչ ժամանակում ամբողջությամբ վերացնում է խաղողի թուփը: Հիվանդության նախանշաններից են, երբ տերևը սկսում է դեղնել, իրեն է հաղորդում փոքր ինչ գունաթափված տեսք, բերքը սկսում է կամաց-կամաց սևանալ և ոչնչանում է: Եթե մենք փորձենք ձեռքով մաքրել դա, ապա կզգանք բորբոսնելու ախտանշան և  տհաճ հոտ: Օիդիումը շատ տարածվող հիվանդությունն է, հատկապես, եթե դրսում տաք կամ խոնավ ջերմաստիճան է: Շատ կարևոր է, որ սկենք պայքարը հիվանդության դեմ դեռ այն ժամանակ, երբ միայն տերևներն են վարակված: Խորհուրդ է տրվում դա բուժել պրիպիլաֆկտիկով 10լիտր ջրի հետ: Այդ լուծույթը ամբողջությամբ պետք է պատի խաղողի տերևները, որպեսզի մենք այնուհետև ինչ-որ փոփոխություն զգանք: Այդ լուծույթը պետք է պահել չոր վայրում, եթե հանկարծ ինչ-որ հանգամանքներով այդ լուծույթի մեջ ընկավ խոնավություն, այն ալյևս օգտագոօրծել արգելվում է, քանի որ այն էլ ավելի է բարդացնում իրավիճակը.

 

 

Рубрика: Ընդհանուր, Խաղող և գինի

Ինչպես ճիշտ տնկել և աճեցնել խաղողը…Նախագծային շաբաթ օր#4…Խաղողագործություն…

Նախագծային շաբաթ, Խաղողագործություն, Օր #4

Նյութն՝այստեղ

Կան տարբեր տեսակի ժամանակահատվածներ, որոնց ընթացքում կարելի է տնկել խաղողի թուփը: Եթե մենք այն տնկում ենք աշնանը, ապա հաշվի առնելով, որ խաղողը շատ արագ է աճում, այն կհասցնի արմտները ամրապնդել, սակայն չի հասցնի շատ արագ աճել, քանի որ արդեն ժամանակն է լինելու ծածկել, որպեսզի դիմանա ձմռանը: Երբ, որ անցնի ցուրտ ջերմաստիճանը ավելի ճիշտ է հանել այն ժամանակ, որ խաղողի թուփը կունենա արդեն պտուղներ: Եթե մենք այն տնկենք ձմռանը, այդ ժամանակ նա էլի գոյատևելով կաճի, սակայն հետ կմնա զարգացումներով մնացածից, ճիշտ ժամանակ չի զարգանա, աճի: Այն խաղողի թփերը, որոնք իրենց տնկման առաջին իսկ օրերից սկսում են աճել բարենպաստ պայմաններում  նրանք ավելի արագ են աճում, զարգանում են ավելի արագ, ավելի լավ են ընդհունում ցուրտ ջերմաստիճանները և տարբերվում են իրենց արտադրողականությամբ: Մինչ խաղողը կտրելը հարկավոր է անպայման խաղողին պատրաստել, այսինքն կտրել անպետք ճյուղերը, թողնելով միայն լավ զարգացածները և այլն: Կան խաղողների տեսակներ, որոնց արմատները դեպի վերև են, նրանք շատ են հիվանդանում, դանդաղ աճում: Խաղողը տնկելուց հետո պետք է փխրեցնել հողը և ջրել, սակայն եթե ուզում ենք ավելի առողջ խաղող ունենալ, ցանկալի է ջրել ոչ թե սովորական ջրով, այլ կալիումի պերմանգանատով: Հատկապես եթե թուփը մինչ տնկելը համարվում է թույլ արմատներով, ապա կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով պետք է անպայման ջրել, որպեսզի արմատները պնդանան: Խաղողի թփի արմատները կարող են հասնել մինչև 8-10մետր խորությամբ հողի մեջ: Եթե տնկումը կատարվում է այնպիսի վայրում, որտեղ շատ չի ներծծվում թթվածին, ջուր, ապա այդ դեպքում պետք է քար, ավազ և հողը խառնում են, այնուհետև դա լցնում են այն վայրում, որտեղ պետք է տնկվի թուփը, այդպիսով մենք ապահովում ենք ջրի և թթվածնի աղբյուր: Եթե տնկելուց մենք փորում ենք շատ և թուփը հայտնվում է հողի խորքում, այդ դեպքում այն գտնվում է սառը միջավայրում, որը դանդաղեցնում է իր աճը:

Рубрика: Ընդհանուր, Խաղող և գինի

Ինչպես ծածկել խաղողը…Նախագծային շաբաթ օր #3…Խաղողագործություն…

Նախագծային շաբաթ, Խաղողագործություն, Օր #3

Նյութը՝այստեղ

Բոլորս էլ գիտենք, որ խաղողի թփերը աշնանը փակվում են, որպեսզի կարողանան դիմանալ ցուրտ ջերմաստիճանին և գոյատևել մինչև գարուն: Շատ մարդիկ և անգամ ես մինչև այս պահը մտածում էի, որ դա պետք է անել խոր աշնանը, սակայն պարզվում է, որ դա անելու ստույգ ժամանակաշրջան չկա, այդ գործողությունը պետք է կատարել միայն շատ ցուրտ ժամանակ, քանի որ եթե աշուն է և դեռ տաք է, ապա դուք փակելով խաղողը վնասում եք նրա պտուղները, որն էլ վնասում է ամբողջ խաղողի թուփը: Այն պետք է փակել սեպտեմբերին, եթե իհարկե այդ ժամանակ արդեն ցուրտ է, ապա դա է ամենաճիշտ ժամանակը: Փակելուց առաջ պետք է կատարվի մի քանի գործողություն՝կտրումը, փխրեցումը,  պատվաստումը, խնամքը, դա պետք է անել փակելուց 1-2շաբաթ առաջ: Մինչ ծածկելը կարելի է խաղողի թփերը՝հատկապես փայտերը կապել և նրանց տակ դնել մեծ փայտ կամ քար, որպեսզի նրանք ամբողջությամբ չդիպչեն հողին, քանի որ ձմռանը լինում է, որ ձյունը հալվում է և հողը ներծծում է այդ ձյան ջուրը և արդյունքում այն փոխանցվում է խաղողին, որից հետո խաղողը սկսում է անպիտանի դառնալ: Այս նյութում ասվում է, որ շատ տարբերակներ կան ծածկելու խաղողի թուփը, սակայն այս նյութում գործածվում է արկղ, այո սովորական արկղը կտրատում է և այդպիսով ծածկում խաղողը: Անպայման պայման է այն, որ ծածկելուց հետո պետք է կողքերը փորել և այդ հողը լցնել արկղի վրա և առաջացնել փոսեր, որպեսզի ձմռանը էլ ավելի ապահով լինի խաղողի թուփը: Դա իրենից ներկայացնում է տաք ջերմաստիճան պահպանում, քանի որ երբ արկղը ծածկի խաղողը, վրայից էլ շատ հող լնի, ապա բնականաբար դրսի և ներսի տարբերութուններ կլինեն և այդպես խաղողի թուփը ավելի լավ պայմաններում կլինի:

Рубрика: Ընդհանուր, Խաղող և գինի

Երիտասարդ խաղողի խնամքը…Նախագծային շաբաթ օր #2…Խաղողագործութուն…

Նախագծային շաբաթ, Խաղողագործություն, Օր #2

Նյութը կարող եք տեսնել՝այստեղ

Այսօր ես կպատմեմ, թե ինչպես պետք է խնամել երիտասարդ խաղողի թուփը:  Առաջին հերթին ասեմ, որ ամեն տեսակի խաղողի թուփ պետք է ջրել տաք ջրով, կամ գոնե միջին ջերմաստիճանի ջրով, քան թե սառը ջրով, որպեսզի խաղողը ավելի արագ աճի: Եթե մենք ցանկանում ենք խաղողը թուփը քաղել, ապա մեզ դրա համար հարկավոր է հմտություն, որպեսզի հասկանանք որ թուփն է համապատասխանում քաղման, պարզվում է, որ մենք պետք է քաղենք ամենաթույլ թուփը, ամենաթույլ տերևը, քանի որ եթե մենք քաղենք ուժեղ պոչով տերևը, դա կազդի ամբողջ թուփի վրա և բնականաբար նրա աճի վրա: Երիտասարդ խաղողի վրա հաճախ առաջանում են ծաղկեփնջի նման բաներ և մարդիկ կարծում են, որ դրանք նրա ծաղիկներն են, որոնք հետագայում խաղող են դառնալու, սակայն դրանք ուղղակի անպետք բաներ են, որոնք դանդաղեցնում են խաղողի աճը՝սնվելով իրենով, այդ պատճառով դա ուղղակի պետք  է հեռացնել: Անձրևից կամ ջրելուց հետո խաղողի արմատների մոտ հողը սկսում է պնդանալ և ամեն դա կատարվելով հողի և արմատների մեջ չի մտնում թթվածին, որը դանդաղեցնում է խաղողի աճը, ամեն անգամ պետք է փխրեցնել հողը, որպեսզի արմատների մեջ լինի թթվածին: Խաղողի թուփը պատրաստելու համար ամենաճիշտ լուծումը կոնցետրատը խառնել 10լ ջրի հետ և արդյունքում ստանալու ենք մի նյութ, որը պետք է պարբերաբար ցանել խաղողի թփի վրա և այդպիսով կունենանք առողջ խաղողի թուփ: Դա կարելի է անել 2շաբաթը մեկ: Երիտասարդ խաղողի թփի մոտ խորհուրդ է տրվում ծածկել խոտով, քանի որ այդպես մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ նրա զարգացման և աճի համար: Ահա այսքանը երիտասարդ խաղողի խնամքի մասին:

Рубрика: Ընդհանուր, Խաղող և գինի

Նախագծային շաբաթ օր #1… Հետաքրքիր փաստեր խաղողի մասին… Խաղողագործություն…

Նախագծային շաբաթ օր #1

Հետաքրքիր փաստեր խաղողի մասին…

Թարգմանության հղումն`այստեղ

Խաղողը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք նաև օգտագործում են դիմահարդարման պարագաներ պատրաստելու համար։ Այդ բաղադրիչներն օգտագործվում է այնպիսի դիմահարդարման պարագանորի մեջ, որոնք պայքարում են ծերության դեմ և նաև օգտագործվում են քսուկ պատրաստելու համար, որոնք պաշտպանում են արևից։

Լեգենդները, որոնք պատկանում են հին ռուսական ժողովրդին, ասում են, որ խնձորը չի համարվում դրախտի արգելված պտուղը, այլ հենց խաղողն է համարվում այդ արգելված պտուղը։

Խաղողը տիրապետում է ոչ միայն բուժիչ հատկություններով, նա նաև շատ սննդարար է։ Խաղողի մեջ կան այնպսիս օգտակար վիտամիններ, կան մարսողական շաքարներ և հանքային աղեր տարբեր տեսակի։

Интересные факты о винограде

Խաղողի տեսակները մոտավորապես 10000 են։

Խաղողի պատկերը կամ էլ խաղողի այգիներն  մենք կարող ենք տեսնել շատ երկրների զինանշանների վրա օրինակ՝ Յալթայում, Չուգուեւում, Թելավիում, Իզյումում, Տաշքենդում, Բելգորոդում `Դնեստրովսկիում և շատ այլ քաղաքների զինանշանների վրա։ Խաղողի պատկերը կարելի է տեսնել նաև չորս պետությունների զինանշանների վրա, որոնք ներառվում են ՍՍՀ-ի մեջ։ Մոլդովական ՍՍՀ, Հայկական ԽՍՀ, Թուրքմենստանի ՍՍՀ եւ վրացական ՍՍՀ:

Քանի որ խաղողի մեջ պարունակվում է ահռելի քանակությամբ գլյուկոզա և ֆրուկտոզա, այդ իսկ պատճառով մենք ակամա ուտելով խաղողը էլ ավելի ենք լավացնում մեր ուղեղի

Շատ հետաքրքիր փաստ է նաև այն փաստը, որ որպեսզի պատրաստենք մեկ շիշ գինի, մեզ հարկավոր է 600 խաղողի հատիկ։

Դեռ շատ վաղ ժամանակներից ի վեր կենսաբանության մեջ նշվում է խաղողը։ Նրա մասին գրել են 《Օդիսսեե》Գոմերայի մեջ և նաև Բաբելոնական սեպագրի մեջ։ Հին ժամանակների դրամաներում նաև նշվում է խաղողի մասին։

Խաղողի հյութի մեջ պարունակվում է Ացտալդեհիտ։ Դա մոտավորապես նման է ձևալտեհիդին, այլ կերպ ասված թունավոր  հյութի, որը օգտագործվում է վարսերը փափկացնելու նյութի մեջ։ Նաև խաղողի հյութի մեջ պարունակվում է սպիրտ, որն էլ օգտագործվում է մատնահարդարման նյութի հեռացման նյութի մեջ, նաև այնտեղ կա էտիլացետատ, որն էլ օգտագործվում է մատնահարդարման նյութի բացման մեջ։ Նաև այն պարունակում է քացաղային թթու և քիմական տարբեր նյութեր, որոնց անվանում են Գեկսենալներ։ Հենց նրանց շնորհիվ արհեստական խոտը ունի իրեն բնորոշ  և ոչ այդքան լավ բույր։