Рубрика: Հայոց լեզու, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Գրականություն

Իմ ամսագրի արդյունքն և իմաստը…

Առաջին անգամ, երբ բացեցի իմ ամսագիրը, այն ինձ համար միայն զբաղմունք էր և երկրորդական անելիք, բայց հետո այն ինձ համար դարձավ կյանք, ամեն օր ես ապրում էի իմ ամսագրով, իմ մտքերով և երազներով: Հիմա արդեն հասկանում եմ, թե ինչքան խելամիտ քայլ, մի մեծ քայլ ես արեցի, եթե հիմա իմ ամսագիրը չլիներ, ես չգիտեմ ինչ կանեի: Ամսագիրը հենց ինքը ինքնակրթություն է, դու ամեն անգամ նոր բառեր, նոր ամեն ինչ, ամեն շարադրություն քեզ երևակայություն է տալիս, հետո ինձ համար դա նաև ինքնավստահություն է ներշնչում, գիրք կարդալու տենչանք է տալիս: Ամեն օր ես հասկանում եմ, թե ինչպես իմ մտքերը գեղեցիկ տեղափոխեմ ամսագիր և օր օրի այդ հմտությունը իմ մոտ ավելի է զարգանում: Ամեն օր իմ զգացմունքները կարողանում եմ ճիշտ և ոչ սովորական գրել, իսկ ոչ սովորական լինելը ինձ շատ է  ներշնչում

իմ ամսագրի հղումը՝

https://trichq.wordpress.com

 

 

Оставьте комментарий