Рубрика: Մայրենի, իմ գրադարանը, Էդմոնդո դե Ամիչիս

Սիրտը վիպակ

download (3).jpg

Արդեն երկար ժամանակ է ինչ ես կարդում եմ «Սիրտ» վիպակը:Ես ունեմ մի քանի սիրելի վիպակներ, որոնցից մեկը այս վիպակն է:Ես այս վիպակից քաղեցի, որ մարդ պիտի լինի՝ բարի, հոգատար, լավատես, ընկերասեր և համբերատար:Այս վիպակից իմ ամենասիրելիները դա՝ Կույր երեխաններն են և Ծխնելույզ մաքրող տղան:Մի դպրոցում սովորում են կույր երեխաներ:Ուսուցչուհին պատմում էր, որ նրանք մեխկ են, նրանք անգամ չեն տեսել իրենց մոր դեմքը:Իհարկե դա այդպես չէ.  ամպայման չէ տեսնես մորդ, որպեսզի զգաս իր ջերմությունը:Ճիշտ է՝ դա շատ ցավալի է, որ նրանք կույր են, բայց դա դեռ դժբախտություն չէ:Ինձ համար այս վիպակում մի բան կա, որ ես չգիտեի, իմացա և իմ կարծիքով դա կյանքում ինձ շատ է պետք գալու:Ես այն ժամանակ մտածում էի՝ երբ մարդ հիվանդ է, կույր կամ հաշմանդամ պետք է խղճալ, մտնել իր հոգեվիճակի մեջ և միշտ զիճել, բայց այս վիպակից հասկացա, որ  մարդուն կյանքում պետք չէ խղճալ, որովհետև երբ խղճում ես մարդը ավելի ու ավելի է սկսում հիշել իր հիվանդության մասին:Ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս վիպակը, որովհետև կարելի է իմանալ շատ տարբեր խորհուրդներ, որոնք ամպայման հետագայում ձեզ պետք կգան:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Մեր բարեկամ բանվորները

  • Ինչպե՞ս էր Էնրիկոյի հայրը համեմատում ունևորներին ու բանվորներին. դու ի՞նչ կավելացնես:

Էնրիկոյի հայրը ասում էր, որ բանվորների սիրտը շատ բարի է:Բացի դրանից բանվորները աշխատանքի զինվորներ են, իսկ ունևորները այդքան էլ չէ:Պետք չէ մարդուն դատել աշխատավարձող կամ փողով:Ես կավելացնեի, որ ոչ բոլոր ունևոր մարդիկ են այդպիսին օրինակ՝ ագահ:

  • Ինչպիսի՞ ընկերություն էր խորհուրդ տալիս տղային ունենալ:

Հայրը խորհուրդ էր տալիս, որ Էնրիկոն ունենար շատ երկար ընկերություն, չմոռանա իր ընկերներին և միշտ պահպանել ընկերությունը:

  • Շատ բան կարող ես սովորել միայն նրանցից (բանվորներից): — Քո կարծիքով՝ ի՞նչ:

Բանվորները միշտ, անդադար աշխատում են և տանջվում:Մենք նույնպես պիտի բանվորների նման քրտնաջան լինենք:

  • Ընկերությունը … — շարադրեք ձեր մտորումներն այս թեմայի շուրջ:

Ընկերությունը դա մի զվարճալի, հետաքրքիր և փորձություններով լի ճանապարհ է:Ընկերությունը դա քո կյանքն է:Չէ, որ առանց ընկերության կյանք չկա, ապրելը անիմաստ է երբ չունես ընկերներ, չունես քո դժվար պահին քո կողքին կանգնած մարդ, չունես քո դժվարությունները ու ուրախությունները կիսելու ընկերուհի կամ ընկեր:Ընկերության ճանապարհին պետք է լինել համբերատար:Երբ քո ընկերը քեզ դավաճանում է ապա նա իսկական ընկեր չի եղել:Ես ունեմ շատ ընկերներ, բայց իմ ամենալավ ընկերուհիներն են՝ Լիլիթը, Ռուզանը և Լիան:Նրանք բոլորն էլ շատ բարի, գեղեցիկ և խելացի են:Միշտ, երկար տարիներով պետք է պահպանել ընկերությունը:

 

 

 

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Հովհար ու ներկեր

  • Խոստանում ենք, որ ամեն ինչից միշտ գոհ կլինենք: — Բացատրեք այս մտքի կարևորությունը:

Երեխաները ուզում էին իրենց ծնողներին օգնեին և հենց դա այս մտքի կարևորությունն էր:

  • Պատմեք ձեր կատարած ամենատպավորիչ զոհողության մասին՝ հանուն ընտանիքի:
  • Ծնողներիս նվիրում եմ գոհությունս — ստեղծագործական աշխատանք (6-8
  • նախադասություն):

Ամեն մի ծնող փորձում է իր երեխային գոհ պահել:Ծնողը միշտ իր երեխայի դեմքին ուզում է ժպիտ և գոհություն տեսնել:Երեխներ կան, որ ամեն ինչից գոհ են մնում անգամ եթե ոչինչ չունեն:Կան նաև երեխաներ, որ ագահորեն անընդհատ ուզում են և գոհ չեն լինում:Ես միշտ իմ ծնողներին փորձում եմ նվիրել իմ գոհությունը:Ես մի անգամ շատ ուզում էի ընտանիքիս հետ գնալ զվարճանքների կենտրոն:Վերջապես մենք պիտի գնաինք, բայց հայրիկս ինձ ասաց, որ պիտի գնանք այլ վայր:Առաջին հերթին ես մի քիչ տխրոցի, բայց ցույց չտվեցի, որպեսզի իմ ծնողներին նվիրեմ իմ գոհությունը:Ամեն մի երեխա պիտի իր գոհությունը նվիրի իր ծնողներին, որպեսզի ծնողները իրենց երջանիկ զգան, երեխաները նույնպես:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Վեճ

images

Վեճ

  • «Եթե դու իրավացի չես, պաշտպանվիր, բայց ինքդ մի խփիր»։ Դո՛ւ պիտի առաջինը ձեռք մեկնեիր նրան, քանի որ մեղավորը դու էիր- Հայրը ճի՞շտ խորհուրդներ էր տվել Էնրիկոյին. վեճերի դեպքում ձե՞զ ինչ խորհուրդ են տալիս:

Այո հայրիկը շատ ճիշտ խորհուրդ է տվել:Երբ կռվում ես և դու ես մեղավորը լինում միշտ պիտի դու առաջինը ներողությույուն հայտնես և ամենակարևորը հասկանաս քո սխալը:Ինձ հիմնականում տալիս են մի քանի խորհուրդ՝ եղիր համերաշխ, հարգել մեծերին, չծաղրել մանավանդ երբ այդ մարդը հիվանդ է:

  • Բնութագրեք պատմվածքի երկու հերոսներին՝ Էնրիկոյին և Կորետտիին:

Էնրիկոն անհամարձակ և մի քիչ վախենում է ներողություն հայտնելուց, իսկ Կորետտին համարձակ է և զվարթ տղա է:

  • Ներողություն — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն):

Աշխարհում կան մի քանի կախարդական խոսքեր, որից մեկը ներողությունն է:Աշխարհում չկան այդպիսի մարդիկ, որ չեն վիճում:Հենց այդ պատճառով ներողություն ամեն մի մարդ ասում է:Ես կյանքում փորձում եմ չվիճել և լինել համերաշխ:Ներողություն հայտնելուց դու քեզ թեթև ես զգում, որովհետև քեզ ներում են, դու հասկանում ես քո սխալը և բարիշում քո ընկերոջ հետ:Ներողություն ասելիս պիտի հասկանաս քո սխալը, որպեսզի մյուս անգամ չկրկնես:Շատ մարդիկ կան, որ մտածում են իրենք ներողություն հայտնել չեն կարող և պարտավոր չեն, բայց այդպիսի մարդ չկա, որ ներողություն չհայտնի:Ներողությունը ամեն մի մարդուն օգնում է:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Կույր երեխաներ

Կույր երեխաներ

  • Փորձեցեք փակել աչքերդ ու մտածել — փորձենք քայլել փակ աչքերով,պատմել զգացողությունները (դասարանում):
  • Համաձա՞յն ես ուսուցչի մոտեցմանը այս հարցին. պատասխանդ հիմնավորիր (տանը):

Այո ես համաձայն եմ եմ ուսուցչի մոտեցմանը:Պետք է գնահատել այն ամեն ինչը, որ քեզ մոտ կա՝ քո տեսողություն և այլն:Պետք է մտնես կույրերի հոգեվիճակի մեջ ոմանք ընդհանրապես չեն տեսել անգամ իրենց մոր դեմքը, ոմանք տանջվում են այդ մտքից և եթե հնարավորություն ունենաս պիտի գոնե մեկ վարկյանով նրանց տաս այն հնարավորությունը, որ տեսնեն շրջապատը մեկ անգամ, որ տեսնեն իրենց մոր և հոր դեմքը:Այդ մեկ վարկյանը իրենց հերիք է:Երբ նրանց այցելում ես պիտի դու ինքդ հասկանաս թե ինչ է նշանակում լինել կույր:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Նախանձ

Նախանձ

  • Տես, որ հանկարծ նախանձի օձը չսողոսկի հոգիդ, նա կրծում է միտքը ու փչացնում սիրտը։ — Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Ես հասկանում եմ այսպես, որ եթե շարունակես նախանձել ուրիշին և չարությամբ լցվես ապա դու կդառնաս նախանձ և քո սիրտը մաքուր չի լինի:

  • Վոտինին չհամարձակվեց հայացքն անգամ բարձրացնել նրա վրա: — Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու՞ Վոտինին չէր կարողանում նայել Դերոսսիին:

Նա չէր կարողանում նայել, որովհետև նա ինքն իրենից ամաչում էր, որ ինքն այդպիսի չարությամբ էր լցված Դերոսսիի նկատմամբ, իսկ Դերոսսին իրեն պաշտպանեց:

  • Ինչպե՞ս ես դու վերաբերվում այն մարդկանց, ովքեր քեզ նախանձում են. ինչու՞:

Ես ուշադրություն չեմ դարձնում իրենց վիրավորանքներին կամ նրան, որ իրենք չարությամբ են լցված այլ հակառակը ես իրենց մակարդակին չեմ հավասարվում և փորձում իրենց հետ շփվել և խաղալ, որպեսզի ես նույնպես իրենց նման չդառնամ՝ նախանձ:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Ֆլորենտացի փոքրիկ գրագիրը

  • Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Իմ կարծիքով հայրը միայն սովորելու համար չպիտիտ սիրի որդուն:Նա պիտի սիրի որդուն եթե անգամ նա վատ է սովորում, պիտի սիրի ինչպես որդին կա:Եթե միայն սովորելու համար արոն դա կդառնա առեվտուր:

  • Ինչպես  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Ջուլիոյի արարքը ուղղակի ապշելի էր:Նա շատ օգնեց իր հայրիկին և դրանով իրեն նույնպես լավ զգաց:Նրա արարքը շատ լավն էր:

  • Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և երբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Ես նկատում եմ երբ ծնողներս իմ հանդեպ լավ են, երբ բարի են:Նրանք միշտ ինձ սիրում են, բայց կան ժամանակներ երբ ես ինձ անտեսված եմ զգում:Դա լինում է երբ իմ քույրիկի արարքի պատճառով ինձ վրա են բարկանում, երբ քույրիկիս են միայն ուշադրություն դարձնում, իսկ ինձ ոչ:

  • Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Ես աջակցում եմ տնային գործերով, քույրիկիս հետ դասեր եմ անում:Իմ մայրիկը և հայրիկը ինձ ասում են, որ ամենամեծ աջակցանքը դա երբ ես լավ եմ սովորում և ես դա անում եմ:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Փոքրիկ Նելլիի պաշտպանը և Առաջին աշակերտը

Կարդալ Փոքրիկ Նելլիի պաշտպանը և Առաջին աշակերտը գլուխները: — Գարրոնեի կերպարին արդեն անդրադարձել ենք: Իսկ ու՞մ ես համարում ձեր դասարանի առաջին սովորող. պատմիր նրա մասին:

Ես այդպիսի մարդու համարում եմ մեր դասարանի իմ ամենալավ ընկերուհուն՝ Ռուզանին:Նա  նույնպես բոլորի սիրտը շահում է:Երբ ինչ-որ մեկին ծաղրում են կամ վատ են վերաբերվում նա  իրեն օգնում է ինձ նույնպես:Ես և նա միշտ այդպիսի բաներ ենք անում, փորձում ենք չկռվել և ուրիշներին միշտ օգնել:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Մեր դիրեկտորը

Մեր դիրեկտորը

  • Բառային աշխատանք բառարանով. խուրձ, որոտաձայն, սպառնալ, ծվեն-ծվեն անել, օձիք, ճաղատ, ալեխառն, վճիռ:

Խուրց-կապոց

Որոտաձայն-բարձրաձայն

Սպառնալ-վախեցնել

Ծվեն-ծվեն անել

Օձիք-փողպատ

Ճաղատ-առանց մազերի

Ալեխառն-Սպիտակի հետ խառն, սպիտակախառն

Վճիռ-որոշել

  • Համեմատիր պատմվածքի դիրեկտորին մեր կրթահամալիրի տնօրենի հետ:

Մեր տնօրենը տեսքով այդքան էլ նման չէ՝ նա ճաղատ չէ, չի հագնվում սև այլ ավելի ազատ, բայց նա նույնպես իրենց դիրեկտորի նման բարձրահասակ է և շատ-շատ բարի:

  • Ինչպիսի՞ն կլինի կրթահամալիրը, եթե մի օր տնօրենը որոշի հեռանալ դպրոցից:

Իմ կարծիքով երբ տնօրենը դուրս գա դպրոցից ոչինչ չի կատարվի, որովհետև մեր ուսուցչուհիները այնքան կազմակերպված են, որ չեն թույլ ինչ-որ վատ բան կատարվի:

Рубрика: Մայրենի, Էդմոնդո դե Ամիչիս

Ածխագործն ու սինյորը և Իմ ընկեր Կորետտին

Կարդալ «Ածխագործն ու սինյորը» և «Իմ ընկեր Կորետտին» գլուխները և կատարել առաջադրանքները:

  • Վերլուծեք հոր արարքը: Ճիշտ պատիժ էր ընտրել. Ինչու՞

Այո, որովհետև տղան շատ վատ էր վարվել և եթե հայրը չպատժեր տղան իր սխալը չէր հասկանա:

  • Լավ դաս ասելով՝ ուսուցիչն ինչ ի նկատի ուներ:

Ուսուցիչը ի նկատի ուներ, որ այս տղան երբ սխալ բան արեց նա հասկացավ իր սխալը և բոլորդ պիտի այդպիսի բան չանեք այդ պատճառով օրինակ է այս դասը և լավ դաս է:

  • Բախտավոր տղա արտահայտությունը ինչ էր նշանակում Կորետտիի համար, Էնրիկոյի համար. դու՞ որ տարբերակը կընտրեիր.ինչու:՞

Կորետտիի համար բախտավոր տղան նշանակում է երբ դու գործ չես անում, երբ հարուստ ես և այլն, իսկ Էնրիկոյի համար երբ մարդ բարի ես: