Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Գրականություն

Հրանտ Մաթևոսյան «Ծառերը»

Հրանտ

Պատմվածքը կարդացեք այստեղ:

7-րդ դասարան

Առաջադրանքներ.

  • … լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: — Մեկնաբանիր:

Ինձ թվում է, որ երբ դու վրեժ չես ունենում բոլորի հանդեպ դա ճիշտ է, դու շատ բարի ես լինում այդպես, բայց երբեմն այդքան բարի լինելով դու կյանքդ փչացնում ես, աչք ես փակում ամեն ինչի վրա, դա նույնպես ճիշտ չէ: Մի խոսքով կարելի է մեկնաբանել երկու տեսանկյունից:

  • Ավելացրու քո առանձնացրած միտքը, առաջարկիր քննարկել:

մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն

Այս տողերի մեջ են գտնվում կյանքի մեծ խորհուրդը՝ իմ կարծիքով: Այն ամենալավ էր: Մարդ կյանքում չպիտի այնքան բարի լինի, որ բոլորի ծառան դառնա և ուրիշները մտածեն, թե նա նրանց պարտական է, իսկ չպիտի այնքան վատը լինի, որ բոլորը իրեն չսիրեն և առհամարեն:

  • Ինչպիսին են քեզ տեսնում ծնողներդ (պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ):

Իմ ծնողները իմ մեջ տեսնում են լավը, ես նույնպես փորձում եմ այնպես անել, որ իմ մեջ բացասական կողմերը քիչ լինեն: Նրանք միշտ ինձ հույս են տալիս, բայց երբ հարցը հասնում է նրան, ես ճիշտ եմ, թե ոչ նրանք ինձ ասում են միայն ճշմարտությունը: Նրանք ինձ չեն առանձնացնում և համոզում, որ ամենալավն եմ, այլ ասում են, որ ես ամենասովորական երախան եմ, թեկուզ եթե իրենց մեջ այլ կերպ են կարծում: Նրանք իմ բոլոր թերությունները ինձ ասում են, բայց ոչ կոպիտ, այլ ասում են, որ հասկանամ և ուղղվեմ:

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Մայրենի

Հրանտ Մաթևոսյան (համառոտ)

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։Մահացել է 2002թվականին: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։ Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։Այդպիսին է նրա «Աշնան արև» վիպակի հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։ Մաթևոսյանը շատ է սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա իսկապես 20–րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։ Եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում է այդ մարդու հոգեբանությանը: Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որը ստացավ նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Մայրենի

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։ 

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։

1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։
«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝  «Աշնան արև» վիպակում։

Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։ Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։ Այդպիսին է նրա «Աշնան արև» վիպակի հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։ Առհասարակ, աշխատանքի հանդեպ վերաբերմուքը դառնում է այն չափանիշը, որով ստուգվում են նրա հերոսների մարդկային արժանիքները։ Նրա գործերում չեն սիրում այն մարդկանց, որոնք լքում են քայքայվող գյուղը և փախչում քաղաք՝ թեթև կյանք փնտրելու, անտեր թողնելով իրենց հայրական տունը, դարերի իրենց ժառանգությունը։ Ամեն մեկը այս կյանքում պետք է տանի իր բեռը, կողքի մարդու կյանքը ավելի չծանրացնելու, մարդկանց օգնելու և արժանապատիվ գոյությունը ապահովելու:
Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը «Տերը» վիպակն է։ Նրա հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։ Նա իրեն տեր է համարում։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար միայն։ Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, մենակ։ Եվ նրա համար շատ դժվար է ապրել, նրան ամեն կերպ ուզում են խեղճացնել, ծեծում են։ Անձնական կյանքում էլ դժբախտ է և Սղունի պես ծանր բնավորություն ունի։ Բայց նա իսկապես տեր է, իսկապես այն մարդն է, որի նմանները պետք է շատ լինեն և փրկեն իրենց գյուղն ու անտառը, Հայաստանի բոլոր գյուղերն ու բնությունը մարդակերպ գիշատիչներից… 

Նոր է նաև Մաթևոսյանի ոճը։ Դա մեզ ծանոթ, հանգիստ պատումը չէ. ինչ–որ մեկը կարծես լարված ու գրգռված խոսում է՝ հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով։ Այս ձևով է Մաթևոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը։ Մաթևոսյանը շատ է սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա իսկապես 20–րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։ Եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում է այդ մարդու հոգեբանությանը։ Մյուս կողմից, այդ ոճը դժվարացնում է Մաթևոսյանի որոշ գործերի ընթերցանությունը։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որը ստացավ նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանված են նաև աշխարհի տարբեր լեզուներով։
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Մայրենի

Շներ առաջադրանքներ

«Շներ»

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ ուրթ, ների:

ուրթ-Արոտավայր

ների-Արու այծ

  • Ո՞ր հատվածում է երևում տղայի՝ գյուղի կարոտը. նշիր:

Իսկ իմ մտքում սարերն էին, շները՝ երբ մթի մեջ ճայթում է ամպրոպը, և նրանք վնգստալով ընկած են լինում գայլի ետևից։

  • Պատմիր տղայի մոր մասին:

Տղայի մայրը շատ բարի, հոգատար, իր տղային շատ սիրող մայր էր:

  • Ի՞նչ իմացար գյուղի, գյուղացու մասին:

Ես իմացա, որ նա շատ միամիտ էր, բայց նաև դաստիրակված:

  • Քննարկիր. Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։ — Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։ Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։

Պետք չէ այդքան ինքնահավան լինել և ուրիշներին թերագնահատել:

  • Հեղինակի խոսքը դիր՝

ա. անուղղակի խոսքի մեջտեղում,

բ. սկզբում:

Ես ստացել եմ, վարիչը նշանակել է,— ասացի ես։

Մեջտեղում-ես ստացել եմ,-ասացի ես,-վարիչը նշանակել է:

սկզբում-Ասացի ես.

Ես ստացել եմ, վարիչը նշանակել է:

Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Հրանտ Մաթևոսյան

Հետաքրքիր տեղեկություներ Հրանտ Մաթևոսյանի մասին

Շատերը գուցե պնդեն, թե ճանաչել են Հրանտ Մաթևոսյան մարդուն, բայց համոզված եմ՝ ճանաչել են այնքան, ինչքան միայն աչքը կարող է տեսնել կամ ականջը՝ լսել: Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը: Յուրաքանչյուր բառը պիտի հնչեր սեփական ձայնով: Վախենում էր մեռած բառերից: Վերջին տարիներին ժուռնալիստի աշխատանքը մի երևույթ բացահայտեց ինձ համար: Մարդիկ կան՝ խոսում են սահուն, հաճելի, բայց երբ այդ խոսքը դարձնում ես գրավոր, տակը ոչինչ չի մնում, որովհետև ասելիք չկա, չկա երկյուղածություն բառի նկատմամբ: Ամբողջը ծեծված մտքերի ու ավելորդ բառերի անհարկի կրկնություն է: Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուրիշ էր՝ երբ գրավոր էիր դարձնում, պարզվում էր՝ ոչ մի ավելորդ բառ չի ասված: Ոչ կարող ես պակասեցնել, ոչ ավելացնել:
Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը: Ցուրտ ու դժվար տարիներին նրան դիմողը երբեք ձեռնունայն չէր հեռանում: Տալիս էր անգամ նրանց, ովքեր ստանալուց հետո չէին հապաղում չարախոսել:
Համեստ էր ու խոնարհ զարմանալու աստիճանի, ինչը հատուկ է մեծերին, ինչպես մեծամտությունը՝ ապաշնորհներին: Հիմա, երբ չկա, նոր կզգանք իր կարիքը, կտեսնենք բաց մնացած իր տեղը: Իր խոսքը, իր ասելիքն անմիջական էր՝ իր գյուղի, իր դրկիցի, իր ազգի մասին, առանց ավելորդ ջղաձգությունների, առանց ծռմռվելու, առանց օտարամեծարության: Նա բավարարված և հպարտ էր իր նախնիներից ստացած ժառանգությամբ և իրեն տրվածով ելավ համաշխարհային ասպարեզ ու մի աստիճան վեր բարձրացրեց պապերից և նախապապերից ժառանգածը: Մինչև վերջին բջիջը հայ էր, լոռեցի, միևնույն ժամանակ՝ լիարյուն աշխարհաքաղաքացի: Նա համամարդկային երթին միանալու համար երբեք չփոխեց տարազը, մտավ այնպես, ինչպես կար՝ հայ, լոռեցի, ահնիձորցի Իգնատի զավակ: Եվ աշխարհը ճանաչեց ու ընդունեց հենց այդպիսին:

Աղբյուր-BlogNews

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Մայրենի

Կանաչ դաշտը

download

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը: Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան:
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
— Այ տղա, հե՜յ… Էդ ո՞վ ես, հե՜յ… հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ…- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
— Վերջացա՞վ:
— Վերջացավ:
— Ոչ:
— Ինչո՞ւ ոչ:
— Ձի մայրիկը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
— Հետո, ինչպե՞ս պահեցին:
— Մի ուրիշ ձիու կաթով:
— Ոչ, մայրը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
— Ասե՞մ թող ինչ լինի:
— Ասա:
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
— Ձին ինչո՞ւ մեռավ:
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
— Գայլի՞ց էր զզվել:
— Այո, գայլից:
— Շները գայլին թող խեղդեն:
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
— Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
— Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
— Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
— Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
— Դե նորից պատմիր:
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում… այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Հարցեր և Առաջադրանքներ

1.

Ռունգ-Քթի անցք

Թմբկահարել-Դափահարել, թմբուկ խբել

Կարծր-Պինդ, ամուր

Անողոք-Անհաշտ, ոխերիմ

2.

Կայծակ-Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ:

Ժայռ-Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր:

Կաղին-գարունների և ամառների կայծակները թաղվում էին ժայռի տակ և մոտիկ կաղնին  կաղնիորեն շնորհակալություն էր հայտնում ժայռին:

Գայլ-Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:

Ձի-Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ:

Հովիտ-Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը:

3.   <<Քուռակի Վախը>>

<<Ձի անհանգստությունը>>

<<Ձի գայլ հակամարտություն>>

<<Ձիու փրկությունը>>

5. Իմ կարծիքով հեղինակը երկորսի կողմից է, որովհետև հեղինակը փորձում է երկուսին էլ արդարացնել և պաշտպանել:

Рубрика: Հրանտ Մաթևոսյան, Մայրենի

Շները

Կարծես մի հին պատմվածք էինք խաղում. հայրս փափախով, խուրջինն ուսին, ես ու շունը ետևից, մտանք մանկավարժական ուսումնարան։ Հայրս հովիվ էր, փափախը մոթալ էր, խուրջինը՝ նախշերով, Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես՝ կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան։ Մեզ վատ ընդունեցին։ Նախ՝ վարիչի շնիկը. սկսեց մանր կվթոցով հաչել հորս սապոգների մոտ, հետո նրբամտորեն իրեն համապատասխան համարելով մեր Բոբին, սկսեց վնգստալ նրա ծալքավոր ծնոտի տակ։ Բոբը նայեց շնիկին, հետո ինձ, ու ինձ թվաց, թե Բոբը ժպտաց։ Հա՛, անպայման ժպտաց։ Իսկ շնիկը կծեց Բոբի ոտն ու վնգստոցով փախավ, կարծես ինքը չէր կծել, իրեն էին կծել։ Բոբը թռավ նրա ետևից, բայց հայրս ասաց.
— Դե՛։ — Բոբը նայեց հորս։ — Չի՛ կարելի,— ասաց հայրս:
Բոբը պառկեց ու ոտը լիզում էր։ Շնիկը թաքուն եկավ, նորից կծեց։ Բոբը գազազեց, բայց հայրս նորից ասաց.
— Չի կարելի, Բո՛բ։
ՈԼ զայրացած Բոբը չլիզեց, թողեց, որ արյունը գնա։
—է, դժվար կլիներ քեզ համար այստեղ, ախպերս,— ասաց հանրահաշվի ծեր դասատուն Բոբին։
Իսկ վարիչը ձեռ առավ հորս.
— Լա՛վ Ժամանակին եկել եք։
Հայրս ուրախացավ։
— Հա, էն է ասի երեխին չուշացնեմ, գործը թողի, բերի։
— Լա՛վ Ժամանակին բերել ես։
— Բա ի՞նչ։ Թող երեխան մարդ դառնա, գործի հերն էլ անիծած, գործը կա ու կա։
Վարիչը չափեց ինձ։ Չափեց՝ այդ շատ է, ես չափվելու համար քիչ էի. մի վայրկյան նայեց։ Իրոք ես մարդ չէի, իրոք ինձնից մարդ նոր էր պատրաստվելու։
— Ի՞նչ ասեմ, ուշացել եք, դասերն սկսվել են, դուք նոր եք գալիս։
— Ի՞նչ,— կարծես թե չլսեց հայրս։
— Ուշացել եք, ուշացել,— ինչպես խուլի հետ, բարձրաձայն խոսեց վարիչը։
— Ո՞նց թե ուշացել ենք։
— Այսպես թե. այսօր ամսի քանի՞սն է։
— Իմ հաշվով մեկը։
— Իմ հաշվով էլ մեկն է, ապրես։ Ընդունելությունները վերջացել են ամսի քսանութին։ Այդպես եք ուշացել,— հանգիստ ձեռ առնելով հորս, բացատրեց վարիչը։
— Բա երեխան գերազանցիկ է, ո՞նց կլինի։
Այստեղ արդեն վարիչն ընդունեց աշխարհը բացատրելուց հոգնած փիլիսոփայի դեմք։ Նրանք բացատրում, բացատրում, բացատրում են, իսկ ահա այդ անհասկացողները չեն հասկանում, և մարդ ստիպված է լինում հրաժարվել բացատրելուց և բավարարվել հեգնանքով։
— էդ գերազանցները ի՞նքն է ստացել, թե ձեր վարիչն է նշանակել։
— Ես ստացել եմ, վարիչը նշանակել է,— ասացի ես։
— Ըհը՛, ինքն ստացել է, Գերասիմը նշանակել է,- ասաց հայրս:
— Գերասիմը՝ այսինքն վարի՞չը,— հարցրեց վարիչը։
— Վարիչը,— ասաց հայրս։
— Դա հորեղբորդ տղան է, չէ՞,— բազկաթոռի մեշ խլրտաց վարիչը։
— Չէ, մի քիչ հեռու է, ազգական ենք։
— Ուրեմն Գերասիմը, ասում եք, նշանակել է։
— Նշանակել է։
— Ստացել եմ՝ նշանակել է,— ասացի ես։
— Սը՜ս,— հայրս կսմթեց մեջքս, մեջքիցս մի քիչ ներքև:
— Օրինակ, հայերենից ո՞նց է։
— Խոսելն էդ է, տեսնում ես, ձեռացագիրն էլ լավն է։
— Ասում ես ձեռացագիրը լա՛վն է,— աշխուժացավ վարիչը։
Հայրս կասկածեց։
— Կարևորը ձեռացագիրն է,— աչքերը կկոցեց վարիչը։
— Ոչ թե ձեռացագիրը, այլ ձեռագիրը,— հանգիստ ուղղեցի ես։
Հայրս հասկացավ, որ վարիչը մեզ ծաղրելիս է եղել, տխրեց։
— Ուրեմն ուշացել ենք…— էլ հույս չունենալով, ասաց հայրս։
— Չէ, ինչո՞ւ, եկող տարի կգաք։
— Եկող տարի թող ուրիշները գան, ես հիմա եմ եկել,— ասացի ես։
— Չի կարելի, Բա՛բ,— ասաց հայրս։
Հայրս հենց նրա համար է, որ Բոբին սաստի՝ երբ նրա ոտը կծի մի ինչ-որ շնիկ, Բաբին սաստի՝ երբ նրա հորը ձեռ առնի մի ինչ-որ շնիկատեր։
— Դե հիմա դո՛ւ ասա, թե ինչ անեմ,— շվարեց հայրս, բայց վարիչը չլսեց, գլխարկը ծածկել, տուն էր գնում։
Հայրս անճար նայեց շուրջը, այնտեղ Բոբն էր լաց լինում, կողքին ես էի աչքերս հանգիստ թարթում, Բոբի կողքին դասատուն էր՝ ծուխը կպած բեղերին։ Դասատուն աչքով արեց հորս ու ասաց.
— Ընկեր Չալոյան,— կանչեց դասատուն,— Վարագ… Ընկեր Չալոյան,— մոտեցավ դասատուն,— ճուտոյին ընդունիր։
Վարիչը տատամսելով մեզ նայեց։— Ախր ուշացել են, ընկեր Հախումյան։
— Լավ ճուտո է։ Լավ էլ շուն ունեն։ Վարագավանքի պահակ կարմիր շունը հիշու՞մ ես։ Որ միասին գնացել էինք։ Որ քեզ հետս տարել էի…
Նա հիշեցնում էր, որ իրենք նույն բարբառով են տվել առաջին հիշոցը և արել սիրո առաջին խոստովանությունը։ Նա պարզապես հիշեցնում էր նրա ծննդավայրը և որ իրենք հայրենակիցներ են, ու ինքը խնդրում է։
— Իսկ կարո՞ղ է սովորել…
Այստեղ արդեն բոլորս միասին ասացինք «կա՛րող է», կարծես երկրորդ դասարանի աշակերտներ լինեինք։
— Լավ։ Ձեռացագիրը լավն է։
Հայրս խոնարհ ժպտաց, երևի ուզեց նաև աշակերտի պես խոստանալ, թե դրանից հետո ձեռագիր կասի։
Հետո գնացինք ինձ համար կոշիկ առնելու ու ետ եկանք ուսումնարան։ Հայրս մտավ լսարան, նստարանս նայեց, իմ կոշիկները համեմատեց ուրիշների կոշիկների հետ, դարպասից դուրս եկավ, շանը ձեն տվեց ու գնաց։ Իսկ ես մտա լսարան, հանրահաշվի։ Դասից հինգ րոպե էր անցել, Բոբը կլանչեց լսարանի դռանր, հետո ջղային ծվծվաց վարիչի շունր։ Ես ձեռք բարձրացրի, բացատրեցի, թույլտվություն խնդրեցի և դուրս եկա, իսկ այդքան ժամանակ Բոբը գզում էր շնիկին։
— Բոբ, գնա,— ասացի ես։
Նա պոչր շարժեց։ Ես բացատրեցի, որ նա հո չի կարող ամբողջ տարին, մինչև ամառ, մնալ այդտեղ, առանց ոչխարի։ Նա կասկածում էր։ Ես ուզում էի նորից, սկզբից, պարզ բացատրել, թե նա ինչու չպետք է մնա՝ լսարանից դուրս եկավ դասատուն։
— Հովիվյան, ի՞նչ եղար…
— Հիմա, ընկեր Հախումյան, սրան մի բան հասկացնեմ, գալիս եմ։
— Հասկացրու, տեսնենք։
Ես նորից բացատրեցի: Բայց նա պոչր շարժում էր։ Ես ստիպված հիշեցրի նրա պարտականությունը։
— Ոչխարդ ու՞ր է, գնա՛։
Գնաց։
— է, քեզ համար հանրահաշիվը դժվար կլինի։
— Դպրոցում հինգ էի։
— Իսկականի՞ց։
— Չէ,— ասացի ես։— Բայց գրականություն սիրում եմ: Աշխարհագրությունն էլ։ Դրանք իսկականից հինգ եմ։ Հանրահաշիվը նշանակել են։ Լավ շուն էր, չէ՞։ Չորս ախպեր են, չորսն էլ իրար նման։ Մեր սարով քոչ էր գնում, քոչից գողացա։ Մանր բաներ էին, ամեն մեկը մի մեծ կարտոլի չափ։ Հետո տերը եկել էր, ուզում էր տանել, մի ոչխար տվեցինք՝ գնաց։ Ֆերմայի վարիչը ոչխարից հարցրեց՝ մեր սեփականը տարանք տեղն արինք, մայրս էլ դրա համար առանձին կռիվ սարքեց՝ ասացինք գայլը կերել է։
— է՜հ, Հովիվյան, դժվար կլինի քեզ համար ապրելը։
Ապրելը չգիտեմ, բպյց դժվար էր ինձ համար հանրահաշիվ սովորելը։ Մի որոշ ժամանակ ընկեր Հախումյանը կանչում էր, բացատրում՝ սկսելով ամենատարրական բաներից, դրանք հասկանում էի։ Հետո անցնում էինք այդ տարրական բաների գործակցմանը, քիչ էր մնում որ ստացվեր հանրահաշիվ՝ նա կտրում էր խոսքն ու ժպտում. դրանից ես հասկանում էի, որ մոտ չեն եկել գլխիս ոչ գործակցումը, ոչ էլ տարրական բաները։ Նա չէր կշտամբում, ոչ էլ ես էի մտածում ամաչել։ Ապա հրաժարվեց ինձ գրատախտակի մոտ կանչելուց։ Ամեն անգամ մի պահ կանգ էր առնում անվանս դիմաց ու գլուխը տարուբերելով նշանակում անբավարար։
Իսկ իմ մտքում սարերն էին, շները՝ երբ մթի մեջ ճայթում է ամպրոպը, և նրանք վնգստալով ընկած են լինում գայլի ետևից։
Երրորդ քառորդի վերջում, երբ հանրահաշվից նշանակվել էր երրորդ անբավարարը, վարիչը քմծիծաղով ասաց.
— Ասում ես դու ստացել ես, ինքը նշանակե՞լ է։ Դա քեզ համար սկզբունք է դարձել, դու ստանում ես, իրենք նշանակում են։ Գնա տուն։ Իզուր ես մնում։
Իսկ ընկեր Հախումյանը վերցրեց ու, հենց նրա մոտ, անբավարարը դարձրեց բավարար։ Եվ ակնոցի վրայից երկար նայում էր ինձ պապի պես, հոր պես։ Բայց ես չէի մտածում թոռան ու որդու պես նրան շնորհակալություն հայտնել։ Իմ մտքում սարերն էին երբ հորս շվիի նվագով ելնում է լիալուսինը, կիսանիրհի մեջ գլուխները թաթներին՝ շներն ունկնդրում են անդորրը, իսկ ինը եղբայրներս, քնած են մի թախտի, բոլորի կտրիչ ատամներն էլ խոշոր, կիսաբաց բերաններով։
Չորրորդ քառորդին բավարար նշանակեց, բայց նրան քննադատեցին, և փոխադրական քննության գրավորի տակ նշանակեց անբավարար։ Անբավարար նշանակում են սխալ լուծելիս, իսկ ես սխալ չէի լուծել, ես պարզապես մաքուր արտագրել էի առաջադրանքները և գնացել լեռներ։ Այնտեղից ետ բերեց վարիչը։ Լուծիր, ասաց։ նրա կարծիքով կյանքը առաջադրանքներ ու դրանց ճիշտ լուծումն էր։
«Ձեռագիրս լավն է, չէ՞»— ասացի ես ու նորից գնացի սարեր։ Կողքիս նստող Գևորգը վերցրեց իմ թերթիկը, մի քիչ մտածեց, ասաց՝ հեշտ է, լուծեց։
— Սա քո ձեռագիրը չէ,— ասաց վարիչը։
— Ի՛նչ նշանակություն ունի,— ասացի ես,- առաջադրանքներին պատասխանվա՛ծ է, չլուծված խնդիր չկա՞…
Ընկեր Հախումյանը լրիվ համաձայն էր բնձ հետ, բայց անբավարար էր նշանակել։
— Ամռանը կպարապես,— ասաց նա և երևաց, որ ուրիշի խոսք է կրկնում։
— Սարերում խնդիր լուծել հնարավոր չէ,— ասացի ես:
Վարիչն ուզում էր ծիծաղել, բայց Հախումյանն ասաց.
— Ճիշտ է, տղաս, սարերը խնդիրներ չեն սիրում,- և վարիչն սպասեց։— Սարերի ինչի՞ն է պետք խնդիր լուծելը, նրանք հենց նրա համար են, որ ծեծվեն կարկուտից, նորից կանաչեն, չմտածելով էլ, որ այդ կանաչը նորից է ջարդվելու կարկուտից,— շարունակեց ընկեր Հախումյանը։
— Ես այդ չգիտեմ, բայց սարերում ոչ մի խնդիր էլ չես կարող լուծել։
Վարիչը մտքում վճռեց, որ դասատու Հախումյանը կասկածելի ողջամտություն ունի, իսկ ինձ ասաց.
— Սարերում խնդիր լուծել չե՛ս կարող՝ դուրս կմնաս… Եթե նրանց համար կարկուտի ծեծելը ոչ մի նշանակություն չունի, չեն մտածում դրա մասին, դուրս մնալուդ համար քեզ, հուսով եմ, չեն հանդիմանի։ Կգնաս կդառնաս անասնապահ։
Ես ցտեսություն ասացի և գնացի սարեր։ Տանն ասացի, որ պարտքեր ունեմ, որ եթե չհանձնեմ՝ դուրս կմնամ։ Քանի դեռ կարոտած աչքերով էին նայում՝ չհասկացան։ Հետո, երբ խառնվեցի, կորա ինը երեխայի մեջ, մայրս հրեց կողս.
— Պարապի՛ ր։
Իսկ փարախում հովիվները ձև էին տալիս առաջնորդ այծի պոզերին։ Նա, այդ ներին, հարմար էր գտել իր պոզերն աճեցնել այնպես, ինչպես իր վայրի նախնիներինն են եղել՝ ականջը բոլորելով մի լայն շրջան տված։ Հովիվները դա տձև էին համարում, հոտին և իրենց ոչ վայել։ Թոնրից տաք լավաշը հանում էին, փաթաթում պոզերին, տաքացնում և ուղղում։
— Ձեր ի՞նչ գործն է, ոնց ուզում է թող աճի,- ասացի ես։
— Հո իր ուզելով չէ՛,— տնքալով պոզերն ուղղեցին հովիվները:
Ուղղեցին, իրար կողքի տնկեցին գլխին։
Հետո կտրեցին միրուքը։
— Դուք գուցե բեղեր էլ դնեիք,— ասացի ես։
— Կսազի՞ որ…— կասկածեցին հովիվները։
Իսկ երեկոյան, երբ հոտն ուրթ էին իջեցնում, ներին երկար կանգնել բլրի գլխին, նայում էր մթնող ու խոհով լցվող հեռաստաններին։ Նա ձևացնում էր, թե խորհում է։ Իրականում կանգնել էր միայն նրա համար, որ բարձրացող լիալուսինը նստի պոզերին։ Իսկ լուսինն սկզբում պսակի մեջ առավ ամբողջ ներուն, պսակից դուրս էին միայն պոզերը, հետո լուսինը ելնում հա ելնում էր և չէր հասնում պոզերի ծայրին։ Ու ներին խղճաց լուսնին, քարից ցատկեց, և լուսինը միանգամից թռավ պոզերի ծայրը։
— Ներս արի պարապիր, քանի երեխեքը քնած են,— ասաց մայրս։
— Լուսինը բարձրանում է ներու պոզերին։
— Առանց քեզ էլ կբարձրանա, ներս արի պարապիր։
— Առանց ինձ չի կարող բարձրանալ։
Հետո, երբ դանդաղամիտ լուսինը մտածում էր բարձրանալ պոզերի ծայրից էլ վեր ու ցույց տալ, որ ինքն առանց հենարանի է, ներին պոզերը պոկեց նրանից ու տարավ քորեց պոչը, պոչի տակը։
— Ներս արի պարապիր,— ասաց մայրս։
— Սպասիր, է, լուսինը կարմրեց։
— Դո՛ւ կարմրեիր, պարտք ունես։
— Ինձ ոչ ոք էլ ձեռ չի առել։
— Պարապի՛ր, Բաբի՛կ,— ասաց մայրս,— կծեծեմ։
Նրանից ծեծող դուրս չէր գա։ Նա ավելի շուտ լացող էր. քաղաքամերձ ավանից լաց լինելով եկել էր սարեր հարս՝ մտքի մեջ քաղաքային փափուկ նայող տղաներ, ու այդպես էլ չէր հաշտվում հորս փափախի, մազոտ դեմքի, ոչխարի, կթի, շների գոյության հետ։ Իմ սովորելը նրա աչքերը կչորացներ։ Բայց որ պարտք ունեի,— նա սպասում էր՝ գոգնոցը տանի՞ աչքերին, թե՞ կպարապեմ,— գոգնոցը թողնի։ Եվ մայրս լաց եղավ։ Այդ մյուս օրն էր։ Ես նստել էի, ուզում էի վարժություններ լուծել, դիմացի սարալանջին կլանչեց Բոբը։ Ուրթի քառասուն շները սրվեցին: Հետո ծխի մի փոքրիկ քուլա երևաց ու լսվեց կրակոցը։ Շներն ուրթից պոկվեցի՜ն։ Հենց առաջին կես րոպեին երևաց արագագնան։ Սրա կողքերից, քիչ ետ ընկած, գնում էին սրա երկու եղբայրը։ Երեքն էլ սև ու երկարուկ։ Մնացած շները, բոլորն էլ սպիտակ, ձգվում էին առաջինի ետևից։ Վերջում մանր լակոտների ու մեր տասը երեխաների փունջն էր՝ բոլորս էլ կարմիր։ Ես թռա ֆերմայի վարիչի ձիուն և լակոտներից առաջ անցա։ Մեկ ուզում էինք տասս էլ նստենք՝ տեղ չարեցինք, այդքան տեղ չկար։ Բոբը գայլի ետևից էր ընկել, երբ հասանք, հետապնդելը մեզ թողեց, ինքը վերադարձավ ոչխարի մոտ։ Համարյա մինչև երեկո սարերը չափում էինք։ Հետո գայլին կորցրինք։ Շվարել էինք, չէինք իմանում ինչ անել՝ հոտի մոտ նորից կլանչեց Բոբը։ Թռա նք… Այս անգամ մեզ առաջնորդեց ինքը՝ նորին մեծություն Բոբը։ Բռնեց, խեղդեցինք։ Հայրս վիրավոր ոչխարը մորթեց, տվեց շներին։ Երբ եկանք, մայրս լաց էր լինում։
— Ինչո՞ւ ես լաց լինում,— հարցրի ես։
— Ինչո՞ւ չես պարապում։
— Խեղդեցինք,— ասացի ես։
— Դուք գայլ չէ, մարդ էլ եք խեղդում, դու և հերդ։
Նրա մազերի մեջ հատուկենտ սպիտակ կար, բայց դեմքն ասում էր, որ մայրս հիմա ամբողջովին կսպիտակի։ Իսկ նա ընդամենը երեսունյոթ տարեկան էր։ Ես հասկացա, որ պետք է պարապել։ Բայց գիրքը կորցրել էի։ Չհիշեցի, թե հարայ-հրոցի ժամանակ ուր եմ շպրտել:
— Տղես գայլ խեղդեց,— ասաց հայրս երեկոյան։
— Ես գայլ չէ, մարդ էլ եմ խեղդում։
— Եթե դու շների հետ չէիր գնացել, նրանք բռնողը չէին,— ասաց հայրս։— Նրանք սիրտ չեն անում բռնել։ Մորթին շատ եք փչացրել, ափսոս, բայց դե էլ ի՜նչ խեղդել, որ մորթին էլ չփչանա։
— Գիրքս կորցրել եմ,— ասացի ես։— Այստեղ պարապել չի լինում։ Վաղը գնում եմ։
Հախումյանին ասացի, որ սարերում պարապել չի լինում, բայց անպայման պետք է հանրահաշիվ սովորել, որ մայրս երեսունյոթ տարեկան է, բայց սպիտակում է, եթե լավ սովորեմ՝ չի սպիտակի:
— Շները ո՞նց են,— հարցրեց նա։
— Շների հերն էլ անիծած,— ասացի ես,— պետք է հանրահաշիվ սովորել: Մայրս սպիտակում է։
— Հա, այդ մայրերը…— հառաչեց նա։
— Դուք մայր ունեցե՞լ եք։
— Այո։ Նրա համար սովորեցի։
— Իսկ հիմա ո՞ւր է ինքը։
— Վանում է, գերեզմանոցում։
— Վանը Թուրքիայո՞ւմ է։
— Չէ՛, Հովիվյան, չէ, Թուրքիան է Վանում։
— Նրա համար սովորեցիք, հետո…
— Նրա համար սովորեցի, հետո նրան սպանեցին, հետո ես մնացի ինձ համար։
— Իսկ այդպես՝ դուք ձեզ համար՝ լա՞վ է,— հարցրի ես։
— Շուտ ես հոգնում ապրելուց։
— Հասցնո՞ւմ ես հոգնել։
— 0՜, Հովիվյան, շատ շուտ, մի տարում։
— Իսկ մնացած տարիները՞։
— Մնացած տարիները եթե խլեին, չէիր աղմկի։
— Վատ է այդպես,— ասացի ես։— Կպարապեի՞ք ինձ հետ։
— Վատ էլ է, լավ էլ է, ով գիտի։ Երկու դեպքում էլ հոգնում ես։ Մի դեպքում շների հետ վազում ես գայլերի ետևից, այդպես ես հոգնում, շատ շուտ, մյուս դեպքում էլ քեզ քաշում են՝ խոհանոց կարտոֆիլ մաքրելու, կարծես անելիք ունես, պիտի անես, բայց գա ինչ գործ է, արժե՞ր դրա համար ծնվել…
Ես սկզբում կարծես հասկանում էի մեր զրույցը, հետո եղավ, ինչպես հնարահաշիվ սովորելիս էր պատահում մտքերի համագործակցումը չհասկացա։
— Ինչ-որ է,— վերադարձա ես սկզբին,— եթե մայրս ուզում է,պետք է սովորեմ։ Հետո՝ մինչև ե՞րբ է վարիչը ծիծաղելու ինձ վրա։ Հարկավոր է սովորել և հաշիվները փակել նրա հետ…
— Նա վատ մարդ չէ, Հովիվյան… Նա կյանքին պետք է։ Եթե նա չլիներ, մենք ալարկոտությունից կմեռնեինք։ Ախար մենք շատ ենք ալարկոտ…
Հետո մենք պարապեցինք. նա բացատրեց, ես հասկացա։ Ընդմիջումներին խոսեցինք՝ նա Վանից, ես սարերից։ Այդպես մի ամիս։ Ես Հարյուր անգամ պատմել էի ներու մասին։ Ամսվա վերջում, երբ լրիվ թաղվել էի հանրահաշվի մեջ, և նա նորից ուզում էր պատմել տալ ներու մասին, ես կասկածեցի նրա ողջամտության վրա։
Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։
— Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։
Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։
Շուտով թոշակի ուղարկեցին Հախումյանին։ Սկզբում ես մեկ-մեկ գնում էի, նա Վանից էր պատմում, ես՝ սարերից։ Նա մեր սարերը բերանացի գիտեր։ Նա արդեն ձանձրանում էր ներուց ու գայլերից։
— Ուրիշ, Հովիվյան, ուրիշ։
Պատմելու ուրիշ բան՝ ես չունեի։ Ուրիշը արդեն հանրահաշիվն էր։
— Ա՛հ,— ձեռքը թափ էր տալիս նա։ Հետո ասում էր.— Մայրդ որ ծերանա ու նրա համար մեկ լինի դասատո՞ւ կլինես թե հովիվ, վեր կաց ու գնա սարերը, շները գայլի ետևից բաց արձակիր ու վազիր… վազիր… վազիր… այնքան վազի՛ր…
Նա մեռավ, իսկ ինձ պահեցին ուսումնարանում հանրահաշվի դասատու։ Մտքիս մեջ հաճախ կլանչում էր Բոբը։ Սարից իջածներին ես հարցնում էի.
— Բոբը ո՞նց էր։
— Բո՞բը,— ծիծաղում էին նրանք։— Բոբը լավ էր, ասում էր եղբայրներիդ համար կոշիկ ուղարկիր երեսուներեքից մինչև քառասունմեկ համարի, կոշիկ են ուզո՜ւմ։
Ու Բոբը փոքրանում, մտնում էր կոշիկի մեջ։