Рубрика: Սեբաստացու օրեր, Անգլերեն

Mkhitar Sebastatsi

Mekhitar of Sebaste (also known as Mkhitar Sebastatsi, Armenian: Մխիթար Սեբաստացի; 17 February 1676  – 27 April 1749) was an Armenian Catholic monk, as well as prominent scholar and theologian who founded the Mekhitarist Order, which has been based on San Lazzaro island near Venice since 1717. The Armenian historian Stepanos Nazarian has described him as the «second Mesrop Mashtots».[1] The cause for his beatification was accepted by the Holy See, due to which he is referred to as a Servant of God.

Life

He was born Manugh in Sebaste (now Sivas) in Lesser Armenia on 17 February 1676, the son of a prosperous merchant Peter and his wife Shahristan. His parents gave him a good education to prepare him to assume the family business. Instead, from an early age, he wanted to become a monk. Refused permission for this, he found a young companion to flee to the mountains where they might live as hermits. Quickly found by his parents he was returned home. As a result of this, the bishop who the abbot of the nearby Monastery of Surp Nshan (Holy Cross) conferred minor orders on the boy so that he might assist at the liturgical services of the monastery. Still refused permission to enter the monastery by his parents, he began to frequent a neighboring family which consisted of a mother and her two daughters who lived a monastic form of life in their home, which they shared with an elderly priest, who then taught him about the Divine Office.[2]

At the age of fifteen, Manugh finally received the permission he had long sought from his family and he entered the nearby monastery, where he was quickly ordained a deacon. It was at this point that he changed his name to the one he is now known by, Mekhitar (The Consoler).

Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

%d5%b4-%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab

Հոդվածը՝ այստեղ

Ես այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին շատ լավ էր կարողանում կարդալ:Նա ուրիշ սովորողների նման չէր, որ գիրք են կարդում միայն ձանձրույթը փարատելու համար:Մխիթարը գիքը ձեռքից չէր գցում մինչև, որ չէր վերջացնում կարդալը:Մխիթարը երբ կարդում էր ամեն մի բառ, նախադասություն հասկանում էր, իսկ այն նախադասությունները, որոնք շատ իմաստ են կրում իրենց մեջ ապա դրանք նա գրում էր տետրում, որ հետո օգտագործի կամ խորհուրդ տա:Նրա հետ երբեմն պատահում էր, որ նա ինչ-որ բան չէր հասկանում երբ այդպիսի դեպք էր լինում նա նշում էր իր տետրում թե ինչը չի հասկացել և գիրքը սկզբից կարդում էր այնքան մինչև հասկանար դա:Նա ամեն տեղ գիրք էր վերցնում և կարդում օրինակ՝ զբոսնելուց, ճամփորդելուց և ինչ-որ վայր գնալուց:Օրեր են եղել երբ նա անգամ ևի կերել, որպեսզի ավարտի գիրքը:

Ճիշտն ասած ես այդքան Մխիթար Սեբաստացուն նման չեմ:Նա ուղղակի մոլի կարդացող է, իսկ ես այդպիսին չեմ:Ես սիրում եմ գիրք կարդալ մանավանդ եթե այդ գիրքը ինձ հետաքրքրում է:Իմ հետ դեպքեր եղել են, որ ես ինչ-որ գիրք չսիրեմ կամ անհետաքրքիր լինի իմ համար, բայց մի քանի օր առաջ ես վերցրեցի մի գիրք, որը Մխիթար Սեբաստացու նման կարդացի:Ես անընդհատ ուզում էի կարդալ:Ես իմ ընտանիքից նմանեցնում եմ Մխիթար Սեբաստացուն իմ պապիկին:Նա շատ-շատ գիրք է կարդում այնքան շատ, որ ես անգամ մոռացել եմ գրքերի քանակը:

Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Մեր դպրոցը և Մխիթար Սեբաստացու դպրոցը

Մեր դպրոցի ընդունելությունը ընդանրապես նման չէ Մխիթար Սեբաստացու դպրոցի ընդունելությունը:Մեր դպրոցում ներառական երեխաների ընդունում են, իսկ Մխիթար Սեբաստացու դպրոցում ոչ, մեր դպրոցում կապ չունի երեխան գեղեցիկ է թե ոչ, իսկ Մխիթարի դպրոցում ոչ,մեր դպրոցում ճիշտ է լավ կլինի, որ մարդիկ ընդունակ լինեն, բայց կան աշակերտներ, որ ընդունակ չեն այդքան ու մեր դպրոցում սովորում են, իսկ Մխիթարի  սպրոցում դա ալգերվում է՝ երբ իր մոտ սովորում է անընդունակ աշակերտ:Իմ կարծիքով մենք շատ տարբերություններ ունենք Մխիթարի դպրոցի հետ, բայց իմ կարծիքով նմանություն չունենք:

Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Պայմանք տղայոց ընտրութեան

Եթե ուզում եք հոդվածը կարդալ ապա կարդացեք՝ այստեղ

Մխիթար Սեբաստացին ամեն մի սովորողի չէ, որ իր դպրոց էր ընդունում:Նրանք պիտի լինեին 12-16տարեկան:Այդ տղաները չպիտի լինեին հաշմանդամ, հիվանդ, չպիտի ունենայն տեսողական խնդիրներ և այլն:Նաև պետք է չլինի սուտասան և ստոր, որովհետև դա նույնպես մեծ հիվանդություն է:Մխիթար Սեբաստացին ասում էր, որ եթե հանդիպեն երկու երեխա, որից մեկը աղքատ է, բայց անկեղծ, իսկ մյուսը հարուստ, բայց անխելք ապա կվերցնեք առաջինն:Մխիթար Սեբաստացու կարծիքով նա հիմնականում ունենալու է աղքատ երեխաների, որովհետև աղքատները ավելի խոնհար են, իսկ հարուստները գոռոզ:Պետք է այդ երեխան լինի բարձրահասակ ունենա տեսք և լինի ընդունակ:Նաև պետք է լինի կիրթ ընտանիքից:Եթե անգամ այս բոլոր հատկանիշները ունենա, բայց լինի ընտանիքի միակ երեխան ապա պետք չէ վերցնել,որովհոտև ընտանիքի միայնակ կմնա և տունը կդատարկվի, բայց եթե այդ երեխայի ծնողները իրեն Ասծուն խոսք են տվել, որ այդ երեխան իրեն ծառայելու է ապա բերեք:Իմ կարծիքով եթե այս հատկանիշները ունենա ինչ-որ երխա ապա նա կատարյալ է:

Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Ես և Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին շատ լավ հատկություններ ունի:Ես նրանից շատ բաներ սովորեցի այս մի քանի օրերի ընթացքում:Իմ կարծիքով ես ունեմ նմանություններ և նաև տարբեր տարբերություններ իր հետ:Ես նման եմ նրանով, որ ես նույնպես շատ բարի եմ, խելացի, և ես էլ եմ իմ ճիշտը միշտ առաջ տանում, բայց նաև նման չեմ, որովհետև ես սիրում եմ, երբ ինձ գովում են և ես երբ անհաջողություն եմ ունենում, ընկճվում եմ:

Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր Սեբաստացու իմացական կարողությունների մասին

Սեբաստացու իմացական կարողությունների մասին 

Sebastaci

Մենք այնչափ զգուշութեամբ չենք ծածկեր մեր թերութիւները, որչափ նա իրեն առաքինութիւնները:Անոր ականջին այնքան զզուելի չէր օձին սոյլը, որքան գովեստից խոսքերը. վասն զի «ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, կըսեր նա, այնպէս ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»: Կափշէր կմնար, թէ ինչպէ՞ս կարելի է հպարտանալ կատարելութեան մը համար, զոր Աստուած տուեր է: Ո՞վ իրմէն աւելի մեծամտելու իրաւունք ունէր, եթէ այս ներելի է, և սակայն ո՞վ իրմէն ավելի խոնարհ եղաւ: Մխիթար, այդ իրեն խոնարհութեամբ և պարզութեամբ. գիտցաւ զամենք ալ շահիլ, և չունեցաւ թշնամի մը, որ յետոյ բարեկամ չըլլայ, և ամենեն աւելի սերտ բարեկամը: Նա՝ հակառակորդաց դէմ ուրիշ զէնք չէր գործածեր, բայց համբերութիւն և լռութիւն, համոզուած՝ թէ «անմեղ վարուց լռութիւնը շատ աւելի զորաւոր և խոսուն է՝ քան ամէն արդարացնող շատախոս պատասխանները»: «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»,- կըսէ անոր կենսագիրը՝ Ստեփ. Ադոնցը:  Վախճանին յարմար միջոցները գտնելուն մէջ՝ ճարտար և աջողակ, անոնց ընտրութեան մէջ՝ ոչ վաղվաղակոտ էր և ոչ դանդաղ: Անյողդողդ և հաստատամիտ՝ իւր որոշութեանց մէջ, երագ և զգուշաւոր՝ անոնց գործադրութեան ժամանակ, և այնչափ հեռատես՝ որ առաջուց կը գուշակէր գործին ելքը: Միջին շավիղը կը բըռնէր ամեն բանի մէջ, վեհանձնութեան հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբոյր: Խորագէտ էր՝ այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝ բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Խոսից մէջ ճոխ և առատ, բայց ոչ սնոտիաբան. երբեք անոր բերնէն անօգուտ խոսք մը չլսուեցաւ: Համեստութեան քողին ներքեւ, ծածկած իրեն մեծամեծ գործերը, անձնագուութեան ստուերեն անգամ խործելով, նախանձոտներուն սիրտը կը շահէր: Որքան խիստ էր իւր անձին վերայ, այնքան կարեկցող ուրիշներուն տկարութեանց: Ժիր և փութաջան իրենները խնամելու մէջ, կը մոռնար իւր անձը և հանգիստը, ուրիշները հոգալու և երջանիկ ընելու համար: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝ ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն:

Մխիթար ստեղծող միտք մէ, որ իւրովին կուռճանայ, կը ծաւալի, հսկայ կը դառնայ, երբ իրեն յարմար միջավայրը կը գտնէ: «Բարձր բաները հասկնալու մէջ՝ երագ, նուրբ խնդիրները հետազոտելու մէջ՝ խորունկ և սրատես, ճշմարտութեան խոսից խելամտութեան մէջ՝ կորովամիտ, իմաստները միտքը պահելուն մէջ՝ մեծ յիշողութեամբ օժտուած»: Այս է Մխիթարայ ծանոթից և ժամանակակցաց դատաստանը անոր իմացական կարողութեան մասին:

 

Մենք այդքան լավ չենք թաքցնում մեր թերությունները ինչպես Մխիթարը իր առավելությունները:Նա զարմանում է ինչպես կարող է մարդ ուրախանալ նրանից, որ իրեն գովում են:Մխիթարը մտածում է, որ մարդուն գովանքը ավելի վատն է դարձնում չէ, որ Աստված բոլորիս լավն է համարում:Մխիթարի համար ամենամեծ զենքը դա՝ համբերատարությունն է և լռությունը:Նա տիրապետում էր դրան:Մխիթար Սեբաստացին այնպես էր թաքցնում իր առավելությունները, որ նախանձկոտ մարդիկ անգամ  չէին նկատում:Նա ինչ-որ գործ անելուց վերցնում էր միջին ճանապարհը և ոչ շատ շտապելով էր անում դա ոչ էլ շատ դանդաղ:Նա ամեն գործի ելքը գիտեր, նա գիտեր ինչ էր անելու:Մխիթարը իր հանգիստն էլ կկորցներ կմոռանար անգամ իր երջանկության մասին, որպեսզի ուրիշներին օգներ կամ լավություն աներ:Մխիթար Սեբաստացին եթե ունենում էր հաջողություն շատ-շատ չէր ուրախանում, իսկ եթե ունենում էր անհաջողություն նա չէր ընկճվում:Մխիթարը խնդիրները հետազոտելու մեջ շատ խորհամանկ էր և սրամիտ:Նա շատ էր սիրում ստեղծագործել:

Рубрика: Մայրենի, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ

SebastaciՄխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Այս հոդվածից տեղեկացա, որ Մխիթար Սեբաստացին շատ դաստիրակչական դասեր է տվել, եղել է դասախոս, կատարել է շատ թարգմանություններ և հրապարակել է գրքեր:Մխիթարը ըմբռնել էր, որ ամեն բան չի կարող լինել առանց սիրո, միաբանությամբ և ընկերների աջակցությամբ:Մխիթաը իր ամեն գործի մեջ կփայլեր, հատկապես հզորության և խոհեմության մեջ:Աբբահայրը-եկեղեցու հովիվը տալիս անձամբ դասախոսում էր բարձրագույն ուսումներ՝ քաղաքականություն, իմաստասիրություն և աստվածաբանություն:Նրա նման դասախոս չկար, որը կարողանար այնպես դաս տալ, որ աշակերտների ուշադրությունը միայն իր վրա լիներ:Մխիթարը շատ ուշադիր էր նա անընդհատ հսկում էր, ուղղում և ստուգում:Նա նաև չէր զլանում անընդհատ խրախուսելուց և կատարված աշխատանքը գնահատելով:Մխիթարը ամեն դեպքում, ամեն ժամանակ խրախուսում էր և օգնում: