Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան Արագիլը առաջադրանքներ

Արագիլը

Առաջադրանքներ.

  • Համեմատիր արագիլներին մարդկանց հետ:

Արագիլները իրար հետ շատ էին կապված, իսկ մարդիկ նույնպես և արագիլների կյանքը նման էր մարդկանց կյանքին:

  • Պատմվածքից ի՞նչ սովորեցիր:

Ես սովորեցի և ոչ միայն նաև շատ զարմացա, որ արագիլները այդքան հավատարիմ են եթե իրենց ամուսինը մահանում է նրանք էլ կյանքում ընտանիք չեն կազմում և տխրությունից մահանում են:

  • Երբևէ ունեցե՞լ ես առիթ շփվելու որևէ կենդանու հետ, որը թեկուզ մեկ օրով փոխել է քո առօրյան: Պատմիր այդ մասին:

Այո իմ հետ այդպիսի առիթ եղել է:Երբ ես գնացել էի գյուղ այնտեղ մեր բակում կար մի շատ փոքրիկ կատու:Նրա անունը Կիտտի է:Ես նրա հետ ամեն օր անընդհատ զբոսնում էի, խաղում:Ես նաև իրեն համարում էի իմ ամենալավ ընկերը:Մենք տաս օրից արդեն  պիտի գնաինք և ես շատ էի տխրել, որ իրեն շատ երկար ժամանակ չեմ տեսնելու:

Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան

Ահը առաջադրանքներ

Ահը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք — տարակուսանք, ցայտել, ընդերք, գաճաճ, ջլատված, երաշտ, պապակ, հայթայթել, պատել, կիզիչ, պատյան:

տարակուսանք-կասկածանք

ցայտել-ժայթքել

ընդերք-Երկրի մակերեսի տակ գտնվող տարածությունը, երկրի խորքը՝ ներսը

գաճաճ-Թզուկ, թզահասակ, կարճահասակ, փոքրամարմին

ջլատված-թուլանալ

երաշտ-Չորային և շոգ եղանակ

պապակ-Ծարավ, ծարավություն, պասքություն

հայթայթել-Ձեռք բերել, գտնել

պատել-Բոլոր կողմերից ծածկել, սեղմ կերպով մի բան փաթաթելով պարփակել՝ ծածկել

կիզիչ-Այրիչ, այրողական, բոցակեզ, բոցավառ, հրաբորբոք, հրացայտ

պատյան-Տուփ՝ արկղ (արկղիկ), պարկ ևն որևէ իր (գործիք, նվագարան ևն) մեջը դնելու և պահելու կամ փչանալուց՝ վնասվելուց՝ փոշոտելուց պահպանելու համար

  • Պատմվածքի հերոսի բացատրությունը համոզե՞ց քեզ. ինչպե՞ս:

Ինձ հերոսի բացատրությունը չհամոզեց ինչպես կարող է ծառը վախենա բացի դրանից ահից չէ, որ ծառի միրգը  քաղցր է լինում դա կապված է արևից կամ ջրից կամ էլ տեսակից:

  • Կարո՞ղ ենք նույն բանն ասել մարդու դեպքում. ահը մարդուն դարձնում է ավելի լավը: Դիտարկիր այս միտքը մի քանի տեսանկյունից:

Ես այս մտքին համաձայն չեմ:Ես  համաձայն չեմ, որովհետև մարդ ապրել չի կարող երբ անընդհատ վախ ունի:Մարդը լավ է դառնում երբ նա չի վախենում, ինքնավստահ է լինում և այլն:

Рубрика: Մայրենի, Վախթանգ Անանյան

Եղնիկի ձագը առաջադրանքներ

Եղնիկի ձագը

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք — զով, հետզհետե, նոսրանալ, թավիշ կանաչ, չնաշխարհիկ, աղմկարար, ապառաժ, որսառատ, ծմակ, մացառ, ճարճատյուն, աղեկտուր, կաշկանդող, ողորկ, խուզարկել, փոմփոխ, սրտաճմլիկ, սնահավատություն, անդրդվելի, դարդ, մելամաղձոտ, թավուտ, ծերպ, կածան, եթիմ, թվանք, ջիգյար, փարվել, կայտառ, կցկտուր, շաղակրատել, դեպո, կառամատույց, կխտար, սրտակտուր, սիրասուն, անառիկ:

Զով-հով

Հետզհետե-հետ գնալով

Նոսրանալ-բարականալ,նրբանալ

Թավիշ-խիտ,նուրբ,փափուկ

Կանաչ-բուսականություն

Չնաշխարհիկ-շատ գեղեցիկ

աղմկարար-աղմկոտ

ապառաժ-ժայռ

Որսառատ-մի տեղ, որտեղ կան շատ որսեր

Ծմակ-անտառ, մայրատուն

Մացառ-թուփ

Ճարճատյուն-շաչյուն

Աղեկտուր-գութ շարժող

կաշկանդող-նեղող,խանգարող

Ողորկ-հարթ

խուզարկել- հետազոտել, փնտրել

Սրտաճմլիկ- սրտաշարժ, խիղճ ունեցող

սնահավատություն-Դատարկ՝ անիրական բաների հավատ՝ պաշտամունք, սնոտիապաշտություն

անդրդվելի-Համառ, անկոտրում

դարդ-հոգս, մի բան, որը քեզ տանջում է մի խնդիր

մելամաղձոտ-Մելամաղձություն պարունակող՝ արտահայտող

թավուտ-Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ

ծերպ-ճեղք, ծերպանցք, ճեղքվածք, բացվածք, ծակ, արանք, խոռ

կածան-ճանապարհ, ա ր ահետ, նրրբուղի, նրբակածան, շավիղ

եթիմ-Որբ

թվանք-հրացան

ջիգյար-հոգատարություն

կայտառ-աշխույժ, զվարթ

Կցկտուր-Կապ՝ կապակցություն չստեղծող, անկապ, անհարիր: Անավարտ մասերից՝ կտորներից կազմված՝ բաղկացած, միասնական ամբողջություն չկազմող:

շաղակրատել-անկապ խոսել, բլբլալ
դեպո-Շոգեքարշերի և վագոնների նորոգման կայան երկաթուղիներում
կառամատույց-Ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում
կխտար-այծյամ, եղնիկ
սրտակտուր-մի բանի համար շատ անհանգստանալ
սիրասուն-սիրելի, թանկագին, բաղձալի
անառիկ-անպիտան
  • Մայր և ձագուկ եղնիկների պահվածքը համեմատիր մարդկային պահվածքի հետ. ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան:

Իմ կարծիքով նրանք շատ նմանություններ ունեն, որովհետև այդտեղի մարդը նույպես իր տղային այդպես շատ էր սիրում ինչքան, որ եղնիկի մայրի իր ձագին:Նաև կա տարբերություն, որովհետև սկզբից տղան եղնիկին բաց չթողեց չմտածելով, որ ինքը ինչ կզգար եթե իր երեխային վերձնեին:

  • Ինչու՞ էր ձագուկը միայն փոքր տղայի հետ խաղում:

Նա միայն տղայի հետ էր խաղում, որովհետև նա ամենաշատը այդ տղայի հետ էր լինում  և ինձ թվում է, որ քանի, որ նա դեռ ձագ էր և մոր կարիք էր զգում նրան թվում էր, որ տղան իր մայրն է:

  • Հավատու՞մ ես, որ մայր-երեխա կապը այդքան ուժեղ է. ինչու՞: Է՞լ ինչը կարող է այդքան զորեղ լինել:

Իհարկե իմ կարծիքով այո չէ, որ մայրն է ստեղծել երեխային:Մայրը անընդհատ օգնում է երեխային և ջերմություն է տալիս առանց այդ ջերմության երախան ապրել չի կարող:Այդպիսի զորեղ կարող նա լինել իր սիրելի կամ հարազատ մարդու մոտ: