Рубрика: Գրականություն, Իսահակյանական օրեր

Իսահակյանի գույները

Մի փոքր նախագծի մասին՝

Ես ինքս ամեն բան պատկերում եմ գույներով, ինձ համար ամեն ինչ ունի իր գույնը, իր երանգը և հատկապես, երբ կարդում ես բանաստեղծի ստեղծագործությունը, այն ավելի հետաքրքիր դարձնելու համար ես միշտ մտածում եմ, թե ի՞նչ գույնով ինձ մոտ այն ասոցացվում: Այսպես, կարծում եմ Իսահակյանի բանաստեղծությունները վառ օրինակ են և կարելի է դրանք վերլուծել: Ես վերցնում եմ ըստ ինձ Իսահակյանի ամենահետաքրքիր բանաստեղծությունները և վերլուծում դրանք, տալով նրանց գույներ և երանգներ: Դե ինչ սկսեցինք…

Եվ ճամփեքի մեջ, ամայի դաշտում
Մենակ, անընկեր, ընկած եմ մոլոր.
Չորս կողմից հողմը վերաս է շաչում,
Եվ հոգիս խոժոռ, և միտքս խոժոռ:
Սիրտս գթով լի` մարդկանց մեջ մտա,
Բայց ողջույնի տեղ կռվի կոչ տվին.
Կյանքի գոռ կռիվ` կատաղի, դժնյա,
Ուր որ ամենքը ամենքի ընդդեմ
Դաշույն են սրում` սիրո փոխարեն:
Եվ կյանքի կռվից վիրավոր, հաղթված
Ընկած եմ հիմա այս ափում վայրի.
Շուտով կտեսնեմ աչքերս սառած,
Բայց նրանց խիղճը երբեք չի խայթվի …

Այս բանաստեղծության մեջ երևում է, որ Ավետիք Իսահակյանը հիասթափվել է ինչ-որ մեկից, նրա հոգում հիասթափության տենդ է, քանի որ նա նկարագրում է իր ճանապարհը, սակայն շեշտելով, որ նա չունը ընկերակից, կողակից, ով նրա հետ կանցնի այդ ճանապարհը, չունենալ ընկեր նշանակում է ներաշխարհիդ մի մասը կորցնել, քանի որ ընկերն է հենց այն մարդը, ով կարողանում է քեզ առանց խոսքերի հասկանալ, քեզ ընդհունել և միշտ քեզ հետ հետ լինել, անկախ ամեն ինչից, այս իրավիճակը ես կարծում եմ կներկեի մուգ կապույտ գույնով, քանի որ հենց այդ գույնն է ինձ մոտ ասոցացվում հիասթափությամբ և մենակությամբ:

Եղնիկները լուսաբացին
Սուր ժեռերով անցկեցան,
Փրփրած լճին մեղմ նայեցին,
Լռիկ – մնջիկ անցկեցան:
Ա˜խ, իմ սերս` կանանչ – կարմիր,
Դառավ ինձի ցավ ու ցեց.
Ա˜խ, իմ կյանքս` զառ – վառ կարմիր,
Վիշտս կերավ ու մաշեց:
Ես ի՞նչ անեմ, ես ո՞ւր չքվիմ –
Ընկնիմ չոլերն ամայի. –
Երնե˜կ մեռնիմ, ու սիրտս ուտեն
Գել ու գազան ամեհի:
Ա˜խ, եղնիկներ, դադար չունեմ,
Սիրտս` կրակ վառ – վառման,
Մարդիկ կուգան, ինձ կնայեն
Լռիկ – մնջիկ կանց կենան …

Այնքան հետաքրքիր է, երբ բանաստեղծները համեմատում են մարդու կյանքը, նրա զգացմունքները բնության հետ, այդ համեմատությունը երևի ամենաճիշտը, ամենագեղեցիկն է ստացվում: Այս բանաստեղծության ամեն տողի մեջ այնքան շատ է հանգստությունը, խաղախությունը, սերը և անդորը: Կարծես լինես բնության մի վայրում, որտեղ մենակ ես և սկսես երազել, նայել երկնքին և միավորվել բնությանը, այնքան գեղեցիկ է այս բանաստեղծությունը, որ հոգումդ միանգամից ներդաշնակություն է տիրում, երբ կարդում ես սա: Այս բանաստեղծությունը միանշանակ ինձ համար կունենա բաց դեղին գույնը:

Ես ծերացա … մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ:
Մի՛զարմանար … մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի:
Եվ ցնորքում ի˜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ – արյան ծով,
Լոկ գոյության մաքառում:

Բոլորիս պարզ է, որ գալու է մի օր երբ մենք բոլորս չենք լինելու երիտասարդ, գալու է ժամանակ, երբ մենք ծերանալու ենք, սակայն բնական է ամեն մարդ այդ փաստը իր ձևով, իր կերպ է ընդհունում: Իսահակյանը իր ամեն բանաստեղծության մեջ չնայած, որ մեզ է ներկայացնում խորը և հետաքրքիր դեպքեր, սակայն ինչքան էլ նրանք լինեն տխուր կամ վշտալի, մեկ է նա փորձում է դյուրին տանել այդ ամենը, հումորով, հանգիստ, ներդաշնակ, մոտենալ հարցին գլոբալ, առանց սրտին մոտ ընդհունելու և այդ իրավիճակը բանաստեղծության մեջ այնքան հանգստեցնող է թվում, որ դու ինքդ կարծես համոզվում ես, որ խնդիրը իրոք այդքան մեծ չէ և սկսում ես ավելի հանգիստ ընդհունել:Այս բանաստեղծությունը կարծում եմ կկրի մոխրագույն գույնը:

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած
Անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացքի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

Մեր հասարակության հիմնական խնդիրը կարծում եմ ներկայիս պահին Ոգու սովն է, պահանջը գիտելիքի, խորը մտածելու, ավելի հետաքրքիր մարդ լինելու պահանջն է, մեր հասարակությունը հիմա այդ խնդիրը ունի, որը երևւի թե լուծելի չէ, սակայն Իսահակյանը այնքան յուրովի ներկայացրեց այս խնդիրը, որ կարծում եմ բոլորը հասկացան, որ Իսահակյանն ուզում էր ասեր, որ ժամանակը ամենաթանկ բաներից է, որը հետ բերելն անհնար է, այն պետք է խելամիտ օգտագործել, չթողնել, որ լինի Ոգու սով, ամենասարսափելի բանն է, երբ մարդը զգում է այդ զգացմունքը, դա անտանելի է; Միանշանակ այս բանաստեղծությունը ինձ մոտ ասոցացվում է սև գույնով:

Рубрика: Մայրենի, Իսահակյանական օրեր

Ավետիք Իսահակյան

Շղարշ ամպեր

Առաջադրանքներ.

  • նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում.

Բանաստեղծությունում շատ տխուր տրամաադրություն, ավելի ճիշտ հուսահատություն, վերջնականապես հույսը կորցնելու զգացում: Ամեն մի տողը թախիծ է ներշնչում: Այնտեղ ամեն տեղ բնություն է նկարագրում, բայց մարդու կերպարով, կարծես մարդը տխրի:

  • յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը.

Նուրբ եղեգը կդողա

Կմտորե` խոր ու տխուր

Եվ անուրջում միտքս թաղված

  • մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում.

Բնությունը հատկապես այդ բանաստեղծությունում, շատ տեղեր էր նմանեցվում օրինակ՝ արագիլի օրինակը, այդտես ասվում էր, որ արագիլը լուռ ու մենակ քայլում է, մտորում է խոր ու տխուր: Դա նմանեցնում է մարդուն, նույնը մարդու հետ է՝ այդպիսի հուսահատություն:

  • բանաստեղծությունը սովորիր անգիր

Լեռները դալար

Առաջադրանքներ.

  • Աստղերն են երգում սրտիս խորքերում — ինչպե՞ս կբացատրես այս պատկերը

Ինձ թվում է, այս պատկերը ուզում է ասել, որ հեղինակը շատ ուրախ է, երջանիկ և երևակայական:

  • Հոգիս լցվում է գարնան բույրերով — ի՞նչ հոգեվիճակ է նկարագրված

Ինձ թվում է, որ նա սիրահարված է, կարծես նա մենակությունից կամ ավելի ճիշտ տխրությունից դուրս է եկել և իր հոգին լցվում է գարնան հրաշքներող

  • Ընտրիր բանաստեղծությունից մի երկտող, փորձիր բառերն այնպես փոխարինել հոմանիշներով, որ գեղագիտական արժեքը պահպանվի:
Աստղերն են երգում սրտիս խորքերում,
Հոգիս լցվում է գարնան բույրերով.
Աստղերն են հնչում սրտիս խորքերում
Հոգիս բազմացավ գարնան բույրերով
  • բանաստեղծությունը սովորիր անգիր

Դու անցորդի պես

Առաջադրանքներ.

  • ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.

Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին…

Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր…

Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի…

Եվ մեռի՛ր աստղե – ոլորտների մեջ…

Ազատ հայացքով նայիր ամենին, նշանակում է ոչինչ չբարդացնել, ամեն հարց ամեն խոչընդոտ լուծել թեթև նայելով և ոչինչ պատմություն չդարցնել:

Սիրտդ սրբազան վշտով թաթախիր, նշանակում է անցիր դժվարությունների միջով, ստեղծիր դրանք հաղթահարելու համար, մի խոսքով սովորիր լինել ուժեղ:

Սիրիր, բայց սիրուն մի եղիր գերի, քանի որ երբ սիրում ես սիրիր չափի մեջ, իսկ եթե ոչ, ապա դառնում ես գերի սկսում են քեզ սիրող մարդիկ երես առնել և դու դառնում ես քո սիրուն գերի:

  • Ո՞ր պատգամը կառանձնացնեիր՝ որպես կարգախոս. հիմնավորիր ընտրությունդ:

Ես կընտրեի՝ Ազատ հայացքով նայիր ամենին, քանի որ դա կյանքում շատ օգտակար է լինելու, ամեն քայլիցդ խնդիրներ են լինելու և դու պիտի իմանաս ինչպես դրանք դյուրին հաղթահարես

  • Բանաստեղծությունը սովորել անգիր

Կտակ

Առաջադրանքներ.

  • Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ էլ ճշմարիտ է ու օգտակար. հիմնավորիր

Խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան

Խելքը մարդու ամենալավ մասն է, ամեն մարդ պիտի իմանա այն կիրառել կամ օգտագործել: Այն ամեն բանում օգտակար է և եթե չիմանաս, դու չես հաղթահարի կյանքը:

  • Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ բացարձակ օգտակար և կիրառելի չէ մեր օրերում. հիմնավորիր

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

Ամեն բանում չէ, որ այդպես համարձակությունը լավ է: Ամեն ինչում կա սահման ու եթե դու ուղակի առանց զգուշության գնաս դա քեզ միայն վնաս կբերի: Չէ, որ զգուշությունը նույնպես շատ կարևոր է կյանքում:

  • բանաստեղծությունը սովորիր անգիր
  • այս բանաստեղծության մտքերից մեկը դարձրու ստեղծագործելու թեմա և շարադրիր մտքերդ

Զգացմունքն է գերիշխում կյանքը

Զգացմունք…մի էակ մի զգացողություն, որ բառերով ասելը բարդ է: Այն ղեկավարում է մեր կյանքի ընթացքը: Զգացմունքային մարդը՝ ինչպես ես, սկսում է ամեն բանից հուզվել, ուրախանել: Ապրել զգացմունքներով: Կարծես լինի մի երկար ճանապարհ, որ անցնում ենք՝ կամ մեր ետևից թողնելով  աղի մարգարիտներ, կամ անմոռանալի ծիծաղ: Մի երգ է, մեղեդի, նոտա, որի վրա ստեղծվում է կյանքը: Կամաց-կամաց քարը- քարին դնելով ստացվում է կյանք, որի տիրակալը մեր զգացմունք է: Երբեմն այդքան զգացմունքային լինելով,  մեր մոստը ընկնում է, մեր նավը խորտակվում է: Ալիքների մեջ ես խորտակվում եմ, իսկ զգացմունք ինձ ձեռք մեկնելու փոխարեն, այն թողում է, կարծես ժապենը: Նա այն կտրում է: Սրտի և սառույցի կտորները ընկնում են ոտքերիս առաջ և ես իմ զգացմունքների հետ ընկա………

Рубрика: Մայրենի, Իսահակյանական օրեր

Ավետիք Իսահակյան Արևի մոտ լեգենդ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Վերլուծել

Իմ կարծիքով այս լեգենդը շատ հետաքրքիր էր և նաև նրա իմաստը նույնպես շատ հետաքրքիր էր:Այստեղ նկարագրվում էր ընտանիքի մասին, որ ամենամեծ արևը և ամենամեծ երջանկությունը դա հենց ընտանիքն է:Այս լեգենդի տղան շատ  աղքատ էր և իր կարծիքով եթե նա ունենար ջերմություն նա շատ երջանիկ կլիներ, բայց ես իր հետ համաձայն չեմ չէ, որ եթե դու ունես ընտանիք ապա թե արևի մոտ լինես թե ուրիշի քեզ համար մեկ է:Դե իհարկե նա հետո նույն բանը հասկացավ:

 

Рубрика: Մայրենի, Իսահակյանական օրեր

Իսահակյանական օրեր երջանկության իմաստը առաջադրանքներ

Երջանկության իմաստը

Կարդալ լեգենդը

  • Բացատրել հետևյալ բառերը. արևառ, աներեր, ցուպ, տատասկ, սրունք, գոցված (գոց), շեղջ, խանձուր, ապարանք, բարձրաբարբառ, ակնապիշ, թանձրանալ, բարկ, անհագ, տարփել, ըղձալ, անքթիթ:

Արևառ-արևից այրված

աներեր-Չտատանվող, հաստատամիտ, կայուն

ցուպ-ձեռնափայտ

տատասկ-Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող փշոտ տերևներով խոտաբույս,փուշ, հասակ

սրունք-Ոտքի այն մասը, որ տարածվում Է ծնկից մինչև թաթը

գոց-փակ

շեղջ-կույտ, դեզ

խանձուր-Այրված շորի՝ մազի՝ փետուրի և նման նյութերի մոխիրը

ապարանք-Պալատ, արքունիք, դղյակ

բարձրաբարբառ-բարձրաձայն

ակնապիշ- Անթարթ, անթարթափ, անքթիթ, սևեռուն, ակնդետ

թանձրանալ-Խտանալ, թավանալ, լամասկալել

բարկ- Թեժ, վառ, տաք, բորբ, կիզիչ էարևյ

անհագ-Անհագուրդ, անկուշտ, կուղխ, խոզաբարո, անկուշտ

տարփել-տարփալ

ըղձել-

անքթիթ-Անթարթ, անթարթափ, սևեռուն, ակնապիշ, ակնկառույց

  • Մեկնաբանիր այս միտքը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…

Այս միտքը նշանակում է, որ ոչ մի բան չես զգում, չես մտածում, չես ուզում, դու միայն քարանում ես, իսկ իմ կարծիքով այս մտքի մեջ քարանալու իմաստը դա անելն է:

  • Գտիր ասույթներ երջանկության մասին, ներկայացրու դրանք նյութի, պրեզենտացիայի կամ ձայնագրության տեսքով
Рубрика: Մայրենի, Իսահակյանական օրեր

Իսահակյանական օրեր Երգի հրապույրը

Երգի հրապույրը 

  • Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտել, դյութական, չարքաշ, տնանկ, անտերունչ, ապարանք, վշտահար:

Հրապույր-հրապուրանք, հմայք
Բյուրազան-տարբեր տեսակի, շատ
Անգութ-անկուշտ
Անձավ-քարանձավ, խրճիթ
Ծածուկ- գաղտնի
Հոգեվարք-հոգուց բխաց վարք
Թալիկ-թալիկ-թփրտալով
Հոգեգրավ-հոգին գրավել
Հորդել-բարկանալ
Ցայտել-ցողալ
Դյութական-գրավիչ
Չարքաշ-տանջված
Տնանկ-
Անտերունչ-տեր չունեցող, խեղճ
Ապարանք-դղյակ
Վշատահար-տխուր

  • Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: — Լաց լինելը սիրտ ունենալու նշա՞ն է արդյոք. ինչու՞:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև մարդ եթե լաց է լինում ուրեմն զգացմունք ունի, իսկ եթե մարդ զգացմունք ունի ուրեմն իր սիրտը քար չէ:

  • Երգի միջոցով հալվեցին քար-սրտերը: — Հնարավո՞ր է երգով ազդել մարդու վրա. ինչպե՞ս:

Կան մարդիկ, որ անգամ հուզվում են երգից, բայց նաև կան մարդիկ, որ երաժշտություն չեն սիրում:

Երբ ես այս երգը լսեցի  ես զգացի, որ այս երգը առավոտյան մասին է:Երբ արևը դուրս է գալիս, հաճելի և զով եղանակ է:Մարդիկ կամաց-կամաց արթնանում են և անցնում իրենց գործին:Այս երգը լսելիս իմ տրամադրությունը սկսեց բարձրանալ:Ես ընդհանրապես շատ եմ սիրում երգ լսել, բայց համայրա թե միշտ այդ երգը իմ տրամադրությունը չի բաձրացրել,իսկ այս երգ իմ րամադրությունը բարձացրեց:Այս երգում ես նաև նկատեցի, որ սովորական առավոտ չէր:Այնտեղ մռայլ օր էր, որը ուզում էր բացվել այսինքն արևոտ եղանակ էր սկսում:Ես օրվա ժամանակաշրջաններից ամենաշատը սիրում եմ առավոտը երբ նոր կամաց-կամաց առավոտ է սկսում:Ինց թվում է, որ հենց դա է պատճառը, որ այս երգը իմ տրամադրությունը շատ բարձացրեց:

Рубрика: Մայրենի, Իսահակյանական օրեր

Ավետիք Իսահակյան բանաստեղծություն

Կենսական ծովի հույզերի միջին
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.
Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Рубрика: Մայրենի, Իսահակյանական օրեր

Իսահակյանական օրեր Ով է ապրում առաջադրանքներ

Ով է ապրում

Բացատրել հետևյալ բառերը. փառատենչ, կռվազան, ստվար, զետեղել, ամրակուռ, լայնանիստ, հարկավ, մտահույզ, հյուղակ, ցուպ, խորշոմած, դեգերել, հաղթապանծ, կեղեքված, հարստահարող, ոճիր, խշտի, պատսպարել, ունայն, հետիոտն:

Փառատենչ-Փառքի ձգտող, փառք տենչացող

կռվազան-Կռիվ սիրող, կռվարար, կռվասեր:

ստվար- Խոշոր, մեծ, մեծածավալ

զետեղել-Տեղավորել, տեղադրել, դասավորել, դնել, տեղակայել

ամրակուռ-Ամրապինդ, ամրակառույց

լայնանիստ-Լայն նստվածք ունեցող, խարիսխը

Հարկավ-Իհարկե, անշուշտ

մտահույզ-մտահոգ

Հյուղակ-փոքր խրճիթ

ցուպ-Մահակ, գավազան

խորշոմած-Խորշոմներով պատված, խորշոմապատ

դեգերել-Հապաղել, տնտնալ, սլքտալ

Հաղթապանծ-Հաղթական ու պանծալի

կեղեքված-Քերծվածք

հարստահարող-ընկճվել

Ոճիր-Հանցագործություն

Խշտի-Չուլից՝ փալասից կամ ծղոտից շինված հասարակ անկողին

Պատսպարել-Պաշտպանել, հովանավորել, պահպանել, օթևանել. սատարել, խնամել, խնամակալել

Ունայն-Դատարկ, սնոտի, անարժեք, սին: Ունայն հույս

Հետիոտն- Ոտքով գնացող

  • Գրիր քո կարծիքը այս մտքի վերաբերյալ — Ուրիշի համար ապրողն է ապրում:Որովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է:

Ես մի կողմից համաձայն եմ մի կողմից էլ չէ:Ես համաձայն եմ, որովհետև եթե ուրիշին լավություն անում դու նույնպես քեզ լավ ես զգում և ապրում ես:Նաև ես համաձայն չեմ, որովհետև պետք չէ անընդհատ պետք է դու քո համար ապրես:

  • Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա: — Համաձա՞յն ես իշխանի հետ, ինչու՞:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև եթե դու բախտավոր ես և եթե բոլորը քեզ սիրում են այսինքն դու բելորի սրտում ես դու ապրում ես, իսկ դու պետք է լինես բարի, հոգատար, սիրալիր և երջանիկ:

  • Ստեղծագործական աշխատանք — Ես ապրում եմ, որովհետև …

Ես ապրում եմ երբ ես ուրախ եմ:Ապրելու համար պետք է դու անընդհատ օգնես ուրիշներին:Ապրելու տարիները հաշվում են բարի գործերով:Այդպիսի մարդիկ շատ քիչ են, որ իրենց կյանքում անընդհատ լավ գործեր են անում դե իհարկե բացի Ասծուց:Ես նույնպես փորձում եմ անընդհատ լավ գործեր անել:Երբ դու ուրիշներին օգնես հաստատ մի օր կգա, որ այդ մարդիկ նույնպես քեզ օգնեն, բայց պետք չէ օգնել միայն նրա համար, որ գիտես հետո քեզ նույնպես օգնելու են:Դա միայն անում են ժլատ մարդիկ:Մարդ նաև պետք է իր համար ապրի իր գործն անի և այլն:Ես միայն այս բաների համր չէ, որ ապրում եմ ես նաև իմ ընտանիքի համար եմ ապրում: