Рубрика: Երաժշտություն

Յոհանես Բրամս

%d5%a4%d5%a5%d6%86%d5%a3%d5%b0%d5%b5%d5%af

Գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Յոհաննես Բրամսը ծնվել է 1833-ի մայիսի 7-ին, Համբուրգում: Սկզբնական շրջանում աշակերտել է հորը, ապա: Օ. Կոսսելին և Է. Մաքսենին: 1862-ին փոխադրվել է Վիեննա, ղեկավարել երգթախմբային կապելլան: 1870-ական թթ. կեսերից լիովին նվիրվել է ստեղծացործությանը, որպես դիրիժոր և դաշնակահար կատարել սեփական երկերը: Նա իր արվեստում ամփոփել է նշանավոր նախորդների ստեղծագործական նվաճումներն ու ոճական հատկանիշները: Նշանավոր ստեղծագործություններից են՝ վերջին՝ ջորրորդ սիմֆոնիան, ջութակի կոնցերտը, 2-րդ դաշնամուրային կոնցերտը, ջութակի և թավջութակի կոնցերտը, վոկալ-նվագախմբային գործերից՝ «Գերմանական ռեքվիեմը», կամերրա-գործիքային ժանրի երկերից՝ ջութակի 2-րդ և 3-րդ սոնատները, թավջութակի 2-րդ սոնատը, դաշնամուրի 3-րդ տրիոն, մանրանվագները՝ «Վալսեր», «Հունգարական պարեր»:
Մահացել է 1897-ի ապրիլի 13-ին:

Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան

Рубрика: Երաժշտություն

Հոկտեմբերի 26-ին ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյեն

375px-jacquesloussier_by_joelo2

1950 թվականին Լուսյեն ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա, որտեղ սովորում է վիրտուոզ-դանակահար Իվ Նատի մոտ. Չնայած վաղ հաջողությանը, սկսնակ երաժիշտը թողնում է ակադեմիական բեմը և սկսում փորձարկումները տարբեր ուղղություններում։ Նվագում է Կուբայում՝ գնչուական նվագախբում, նվագակցում է Շարլ Ազնավուրին և այլ հայտնի երգիչների, կինոյի երաժշտություն է գրում։ Սկսում է հարել լայն ժողովրդականություն վայելող ջազին։ Նրան հատկապես գրավում էր Modern Jazz Quartet խումբը։ Այդ ժամանակ նրան առաջարկեցին ձայնագրել դաշնամուրային փորձարկումներ Յոհան Սեբաստիան Բախի թեմաներով։ Իմպրովիզացիոն հնարավորությունները մեծացնելու համար նա որոշեց իր գործիքին ավելացնել կոնտրաբաս և հարվածային գործիքներ։ Նրան ընկերացան հայտնի ջազային երաժիշտներ՝ կոնտրաբասիստ Պյեր Միշլոն և թմբկահար Քրիստիան Գարոսը։

Рубрика: Երաժշտություն

Մայիսի 4-ը Մայր դպրոցում

Մայիսի 4-ին մենք գնացել էինք Մայր դպրոցի երգարան:Այնտեղ մենք էինք,Միջին դպրոցը և այլ դպրոց:Այնտեղ մենք պատրաստվում էինք անտիվիրուս կոմիտասին:Դե իհարկե մենք այդ երգերը գիտեինք և մեր,ընկեր Տաթևի և ընկեր Մերիի օգնությամբ մյուս դպրոցները սովորեցին:Կաին երգեր, որոնք մենք էլ իրենք էլ գիտեինք: Նաև նոր դպրոցից և այդ դպրոցից ունեցանք մենակատարներ, ովքեր երգեցին:

Ահա երգերը և խոսքերը

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Այ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

 

Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար: Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կանաչ տեղը` բաղում եմ, Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ, Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կաքավի պես սորալով, Սոնա յար, Սոնա յար, Տըղաներին դաղում եմ, Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար: Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Հո~յ  Նազան

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ, Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ, Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խորխոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խորխոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես, Հո~յ Նազան իմ, Նազան իմ, Ինձ համար աղունիկ ես, Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խորխոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խորխոր ձորերով եկար:

Գըլխիս վըրով պըտիտ տուր, Հո ҃յ, Նազան իմ, Նազան իմ, Նախշուն թև թիթեռնիկ ես, Ջա ҃ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խորխոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խորխոր ձորերով եկար:

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը, Գնացին տեսան` այծն է կերել թուփը: Այծն ու թուփը, Թուփն ու այծը, Ձեզ` բարեկենդան, Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը, Գնացին տեսան` գայլն է կերել այծը: Գայլն ու այծը, Այծն ու թուփը, Ձեզ` բարեկենդան, Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը, Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը, Գայլն ու այծը, Այծն ու թուփը, Ձեզ` բարեկենդան, Մեզ՝ բարի զատիկ:

 

Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ

Արևարև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սևսև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝ Նրա լույսին ենք կարոտ. Կարմիր արև եկ, եկ, Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին, Շողքը գցեց սարերին, Զիզի քարը տեստես Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ, Զիզի քարին վեր եկ:

 

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե ջան

Էսօր ուրբաթ է, պաս է, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Սըրտիկ արծաթե թաս է, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթկաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան Ծառի թըփեր դողալեն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթկաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Ղարիբ տըղեն երերուն, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթկաթ ծորելեն:

Սև ա չոբանի շունը

Սև ա չոբանի շունը Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Կտանի յարիս քունը, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Կանաչ արտը վարել եմ, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Սիրած յարիս ճարել եմ: Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Սարի գլխին ձուն եկավ, Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

Անուշ յարս տուն եկավ: Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

 

Սարի գըլխի արևը,

Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ

Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

 

Կառնեմ յարիս բարևը,

Հո՛պ, հո՛պ, մարալ, օ՛յ

Մարալ, օ՛յ, մարալ, օ՛յ:

 

 

Երի, երի, երի ջան

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Ելել էր ուխտ էր գալի,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Արև էր ամպի տակին,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 

Սարեն կուգաս

 

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Արևն առե խորկանց մեղրուց,

Նազե Մարկոս գիրկ իրի ծոց,

Կըլոր, մըլոր չուր կանաբոց,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Կըգեր հ՚ Արզումա բուքն ու քյամին,

Բարով կըգեր էն խընամին,

Մերիկ մեռներ քյու շեկ ծամին,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Էս առուն

Էս առուն ջուր է գալի.

Մի տեսեքու՞ր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Քենին մահանա արել,

Իր յարին հյուր է գալի.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դըրել շաղերով.

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Արի, իմ սիրեկան յար,

Առաջ գամ քեզ տաղերով:

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Տանըս տակին կա նըռնի,

Ես բարձ բերեմ` դու կըռնի,

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

 

Ես, դու մի բաղում պիտենք,

Դու` չինարի, ես` նըռնի:

Գալիս է, գալիս է

Սեյր անե:

Շողեր ջան

Ամպելա, ձուն չի գալիս,

Շողեր ջան,

Սարիցը տուն չի գալի,

Շողեր ջան.

 

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,

Շողեր ջան:

 

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա,

Շողեր ջան:

 

Սիրտըս կըրակով լըցված,

Շողեր ջան,

Աչքերիս քուն չի գալի,

Շողեր ջան:

 

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա:

Շողեր ջան:

 

Դուն` շորորա, դուն` օրորա,

Շողեր ջան,

Ամպի տակին ձուն կերևա:

Շողեր ջան:

 

Սարի գլխին ձուն եկավ,

Շողե՜ր ջան,

Շեկլիկ յարըս տուն եկավ,

Շողե՜ր ջան:

 

Ուն կերևա, ձուն կերևա,

Շողե՜ր ջան,

Բերդի տակին տուն կերևա,

Շողե՜ր ջան:

 

Ուն կերևա, ձուտ կերևա,

Շողե՜ր ջան,

Բերդի տակին տուն կերևա,

Շողե՜ր ջան:

Рубрика: Երաժշտություն

Դերիկո հոյ նար

Մենք այսօր ընիկեր Տաթևի հետ գնացել էինք Մայր դպրոց որպեսզի սովորենք Դերիկո հոյ նաըը և իր պարը:Այնտեղ մենք լսեցնք թե ինչպես են  ըկեր Մերին և ընկեր Տաթևը երգում և դա մեզ օգնեց որպեսզի կարողանանք լավ երգել:

 

Դերիկո, հոյ-նար  երգի բառերը

(հայկական ժողովրդական պարերգ)

 

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Դերիկո ջան,

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Խանըմե ջան:

 

 

 

Դերիկոն էլավ, կէրթեր օղին,

Դերիկո ջան,

Լուսընակ զարկեց վըզի դողին,

Դերիկո ջան,

Ես ղուրբան եմ քո ստեղծողին,

Դերիկո ջան:

 

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Դերիկո ջան,

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Խանըմե ջան:

 

Դերիկոն էլավ, կէրթեր իգին,

Դերիկո ջան,

Կըշորորար մեջ օրթոգին,

Դերիկո ջան,

Ով որ տեսներ, կէլներ հոգին,

Դերիկո ջան:

 

 

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Դերիկո ջան,

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Խանըմե ջան:

 

Դերիկոն էլավ, կէրթեր մարագ,

Դերիկո ջան,

Իր ուտելիք՝ մեղր ու կարագ,

Դերիկո ջան,

Իր հագնելիք քեզ մումբարաք,

Դերիկո ջան:

 

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Դերիկո ջան,

Դերիկո, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,

Խանըմե ջան: