Рубрика: Քիմիա, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Մետաղներ…Քիմիա…

Նախագծի անվանումը`»Մետաղներ»
Բովանդակությունը.Մետաղների
1).ընդհանուր բնութագիրը

Առանձնահատուկ մետաղների հատկությունների տարրերի մի խումբ, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։


2).բնության մեջ
տարածվածությունը

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով։ Նրանք կազմում են օքսիդներ, սուլֆիդներ, կարբոնատներ և այլ քիմիական միացություններ։ Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտագործման համար անհրաժեշտ է դրանք զատել հանքաքարից և զտել։   Ոսկին, արծաթը և պլատինը դասվում են թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին։ Բացի այդ, փոքր քանակությամբ մետաղներ առկա են նաև ծովի ջրում, բույսերում, կենդանի օրգանիզմներում, որոնք կարևոր նշանակություն ունեն օրգանական աշխարհի ձևավորման և գոյատևման գործընթացներում։


3).ֆիզիկական հատկությունները

Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանսիումից) սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն: Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ)։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագն, գալիումը ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանի վրա։

Կախված խտությունից՝ մետաղները լինում են թեթև (խտությունը 0,53 ÷ 5 գ/սմ3) և ծանր (5 ÷ 22,5 գ/սմ³)։Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի։ Սա տեղի է ունենում մետաղների ատոմների շերտերի՝ առանց նրանց միջև կապի խախտման տեղաշարժերի պատճառով։ Ամենապլաստիկ մետաղներն են ոսկին, երկաթն ու պղինձը: Բոլոր մետաղները էլեկտրական հոսանքի լավ հաղորդիչներ են, սա պայմանավորված է դրանց բյուրեղային ցանցում առկա շարժուն էլեկտրոններով, որոնք շարժվում են էլեկտրական դաշտի ազդեցության տակ։  Մետաղների մեծամասնության գույնը գրեթե նունն է՝ բաց մոխրագույն՝ երկնագույն երանգով։ Ոսկին, պղինձն ու ցեզիումը համապատասխանաբար դեղին, կարմիր և բաց դեղին գույնի են։


4).քիմիական հատկությունները

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։


5).ստացման եղանակները

Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտագործման համար անհրաժեշտ է դրանք զատել հանքաքարից և զտել։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է մետաղների լեգիրացում և/կամ այլ մշակում։ Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է մետալուրգիա կոչվող գիտությունը:

Հրամետաղագործության մեջ հրաքարից մետաղի հումքի փոխակերպման համար կիրառվում է բարձր ջերմաստիճանը, հիդրոմետաղագործության մեջ նույն նպատակներով օգտածործվում է ջրային քիմիան: Կիրառված մեթոդը կախված է մետաղի տեսակից և աղտոտվածության տիպից։

«Ընտանեկան դպրոցի հարցեր»
*֊Ո՞ր 7 մետաղներն են հայտնի
եղել մարդկությանը դեռ հին
դարերից…

Արծաթ, երկաթ, ոսկի, պղինձ, ալյումին, անագ, կապար:
*֊ Ո՞ր առանձնահատկություն֊
ներն են բնորոշ բոլոր
մետաղներին…

Մետաղներին բնորոշ կան մի քանի առանձնահատկություններ՝ հեշտ մեխանիկական մշակման հնարավորություն, բարձր խտություն, մետաղական փայլ, Հալման բարձր ջերմաստիճան(կան բացառություններ), Բարձր ջերմահաղորդականություն, Ռեակցիաներում հիմնականում հանդիսանում են վերականգնողներ:


*֊Ո՞ր մետաղն է ամենաշատը
տարածված Երկրագնդում…

Երկրակեղևի ամենաշատ տարածված մետաղը ալյումինի միացություններն են:

Մետաղները դուրս են բերվում արդյունահանանված հանքաքարերից, որպես կանոն, քիմիական կամ էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով։ Հրամետաղագործության մեջ հրաքարից մետաղի հումքի փոխակերպման համար կիրառվում է բարձր ջերմաստիճանը, հիդրոմետաղագործության մեջ նույն նպատակներով օգտածործվում է ջրային քիմիան: Կիրառված մեթոդը կախված է մետաղի տեսակից և աղտոտվածության տիպից։

Երբ մետաղի հանքաքարը հանդիսանում է մետաղի և ոչ մետաղի իոնական միացություն, մաքուր մետաղի դուրսբերման համար այդ սովորաբար ենթարկվում է հալեցման՝ տաքացում, որն ուղեկցվում է վերականգնմամբ։ Շատ տարածված մետաղներ, ինչպիսին է օրինակ երկաթը, հալեցվում են, կիրառելով ածխածին, որպես վերականգնող։ Մի շարք մետաղներ, ինչպիսիք են ալյումինն ու նատրիումը, չունեն ոչ մի տնտեսապես արդարացված վերականգնող և արդյունահանվում են էլեկտրոլիզի միջոցով:

*֊Ո՞ր մետաղներն են կոչվում
«ազնիվ».ինչու՞…

Ազնիվ մետաղներն այլ կերպ անվանում են թանկարժեք մետաղներ: Նրանք իմիապես կայուն են, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։
*֊ Ո՞ր մետաղն է ամենաշատը
կիրառվում…

Պղինձը և երկաթը:
*֊ Ի՞նչ դեր են կատարել
մետաղները մարդկության
զարգացման գործընթացում…

Իրականում, մետաղները մարդկության զարգացման գործընթացում ունեն շատ մեծ դեր, քանի որ հենց մետաղների հայտնագործումից հետո մարդկանց կյանքը սկսեց ավելի ու ավելի հեշտանալ, դառնալ ավելի դյուրին: Օրինակ՝բրոնզը: Բրոնզը, ինչպես գիտենք, անագի և պղնձի համաձուլվածքն է:Այն ամուր և կարծր է: Ի դեպ, այն հայտնաբերվել է Ք.ա. IV հազարամյակում: Բրոնզից պատրաստում էին տարբեր առարկաներ՝ կացին, սուր և այլն:  

Բրոնզե գործիքները նպաստեցին արհեստների, երկրագործության և անասնապահության զարգացմանը: Առաջացան արհեստների նոր ճյուղեր`   դարբնություն, զինագործություն և այլն: Կարևորագույն հայտնագործություն էր նաև բրոնզե ծայրակալով արորը, որի շնորհիվ մարդիկ մշակում էին ավելի մեծ հողատարածքներ և ստանում ավե լի շատ բերք: Զարգացան փոխադրամիջոցները: Դրանցից էր անիվավոր սայլը, որը սկսեց լայնորեն կիրառվել: Հասարակության կյանքում հեղաշրջում առաջացրեց երկաթի մշակումը: Երկաթը լայնորեն սկսեցին կիրառել Ք.ա. II հազարամյակից:

Հայտնի է, որ մարդու օրգանիզմի 3%-ը կազմված է մետաղներից: Մեր բջիջներում ամենաշատը առկա են կալցիումը (ոսկորներում) և նատրիումը, որը միջբջջային հեղուկում և ցիտոպլազմայում էլեկտրոլիտի դեր է կատարում։ Մագնեզիումը կուտակվում է մկանային հյուսվածքներում և նյարդային բջիջներում, պղինձը՝ լյարդում, երկաթը՝ արյան կարմիր գնդիկների մեջ (կարմիր գույնը պայմանավորված է հենց երկաթի առկայությամբ)։

Рубрика: Քիմիա, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

«Հալոգեններ»…Տնային առցանց աշխատանք…

Նախագծի անվանումը. «Հալոգեննեեր»
Նախագծի բովանդակությունը.
*1. 7֊րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

Նախ նշեմ, թե ո՞ր տարրերն են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում:

Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ:

Ֆտորը պարբերական համակարգի 2-րդ պարբերության 7-րդ խմբի տարր է։ Քիմիական նշանը F-ն է։ Կարգահամարը 9-ն է, ֆտորի ատոմական զանգվածը՝ 18,998403, իսկ կլորացրած 19։ p-տարր է, պատկանում է հալոգենների շարքին, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է․ 1S22S22P5։

Քլորը քիմիական տարր է: Քլորի նշանն է Cl և ատոմային համարն է 17։ Գտնվում է  պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում։ Քլորը հայտնաբերել է Կ. Շեելենը։ Այն ի դեպ հայտնաբերվել է 1774 թվականին: Քիմիական ակտիվ ոչ մետաղ։ Մտնում է հալոգենների խմբի մեջ։Քլորը դեղնականաչավուն թունավոր գազ է:

Բրոմը՝ Br, տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 35, իսկ բրոմի ատոմական զանգվածը 79, 904 է։ Բրոմը նույնպես հալոգեն է։ Բրոմը p տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4S24P5, K-, L-, M- թաղանթները լրացված են։ Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է։

Յոդը քիմիական տարր է, որի նշանն է I կամ J է: Տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 7-րդ խմբի տարր, կարգահամարը 53-ն է, իսկ յոդի ատոմական զանգվածն է 126,9044։ Այն կլորացնելուց հետո՝ 127: Յոդն էլ է համարվում հալոգեն։ Յոդը p- տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s25p5, К, L, М թաղանթները լրացված են։
*2.Հալոգենների
տարածվածությունը բնության
մեջ

Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:


*3.Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը

Ֆտոր-9 պրոտոն, 10նեյտրոն, 9էլեկտրոն
Քլոր-17պրոտոն, 18նեյտրոն, 17էլեկտրոն
Բրոմ-35պրոտոն, 45նեյտրոն, 35էլեկտրոն
Յոդ-53պրոտոն, 74նեյտրոն, 53էլեկտրոն
*4.Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում

ՎալենտականությունՀնարավոր
Օքսիդացման աստիճան
Էլեկտրոնային վիճակ
Վալենտային մակարդակ
Միացությունների օրինակ
I+1, −1, 03s2 3p5NaClNaClO, Cl2
III+33s2 3p4 3d1NaClO2
V+53s2 3p3 3d2KClO3
VII+73s1 3p3 3d3KClO4

*5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Յոդը՝ սուր հոտով, մուգ մանուշակագույն՝ մետաղական փայլով, 20°C-ում պինդ նյութ է, որը հեշտ ենթարկվում է սուբլիմացման (պինդ վիճակից ամիջապես անցնումը գազային վիճակի):

Բրոմը՝ տհաճ հոտով, կարմրագորշ (20°C) հեշտ ցնդող հեղուկ է:

Քլորը՝ սուր խեղդող հոտով, դեղնականաչ գույնի գազ է (20°C), ճնշման տակ հեղուկանում է: 

Բոլոր ագրեգատային վիճակներում (գազային, գոլորշի, հեղուկ կամ պինդ) հալոգեն պարզ նյութերը կազմված են երկատոմ մոլեկուլներից (F2,Cl2,Br2,I2):

Ֆտորը` սուր գրգռող հոտով, բաց դեղին գույնի գազ է (20°C), չի հեղուկանում:


*6.Քլորի և նրա միացությունների
կիրառությունը

Բնության մեջ հանդիպում է բնական միացությունների ձևով՝ հալիտը՝ NaCl, սիլվինը՝ KCl, սիլվինիտը՝ KCl·NaCl, կառնալիտը՝ KCl · MgCl2 · 6Н2O: Մարդու օրգանիզմը պարունակում է 0,25 % քլորի իոն։
*7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։

Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է:  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:


«Ընտանեկան դպրոցի հարցեր»
*1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».                       

Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր: Առաջինը հայտնաբերվել է քլորը` 1774, մյուսները` մի քանի տասնամյակ անց:                            

*2. Ինչո՞ւ են հալոգենները
համարվում կենսական տարրեր…

Հալոգենները համարվում են միկրոտարրեր. որովհետև աղերը.  պարունակում  են հալոգենիդ իոններ և քիչ քանակով անհրաժեշտ են կենդանի օրգանիզմին

*3. Որո՞նք են հալոգենների
միացությունների դերը մարդու
օրգանիզմում….

Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։
*4. Կարելի՞ է խմելու ջուրը
ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…

Այո, իհարկե, քանի որ այդ ամենը անընդհատ տեղի է ունենում: Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։
*5. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

NaCl-ի:
*6. Ի՞նչ է ժավելաջուրը…

Ժավելաջուրը նույն ինքը նատրիումի հիպոքլորիտն է, բանաձևը՝ NaOCl, այն անօրգանական միացություն է, հիպոքլորաթթվի նատրիումական աղն է։ Ջրային լուծույթի առօրյա անվանումը՝ «լաբարակյան ջուրն» է, կամ ինչպես նշեցի ժավելաջուրն է:
*7. Ի՞նչ է քլորակիրը…

Քլորակիրը`  կալցիումի հիպոքլորիտն է` Ca(OCl)2: Քլորակիրը չոր, սպիտակադեղնավուն երանգով փոշի է, քլորի ուժեղ հոտով։ 

Рубрика: Քիմիա, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Առցանց ուսուցում…Քիմիա…

Ողջույն, այս անգամ մեր առցանց ուսուցման ընթացքում որոշեցի կատարել հետազոտական աշխատանք թթվածնի մասին: Ամեն անգամ կատարում եմ հետազոտական աշխատանքներ տարբեր թեմաներից, սակայն այս պահից սկսած կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որ ուսումնասիրենք այն ամենն, առանց ինչի մենք չենք կարող ապրել: Բնականաբար, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ թթվածինը մեր գոյատևելու առաջին նախապայմանն է: 7-րդ դասարանում, երբ մենք նոր էինք սկսում ուսումնասիրել <<Թթվածին>> թեման, մենք անցնում ենք նրա ֆիզիկական, քիմիական հատկությունները և սկսում ուսումնասիրել դրանք, սակայն այս անգամ կփորձեմ ուսումնասիրել թթվածնի մասին հետաքրքիր փաստեր և այլն: Սկսեցինք… Բույսերի ֆոտոսինթեզը վարում է թթվածնային ցիկլը, պահպանելով այն շուրջ 21% օդի մեջ: Չնայած գազի համար կարեւոր է կյանքի համար, շատերը կարող են լինել թունավոր կամ մահացու: Այո, անգամ թթվածնի դեպքում, քանի որ գոյություն ունի թթվածնի թունավորում, որի ախտանիշները ներառում են տեսողության կորուստ, հազա, մկանային կծկում եւ բռնկում: Նորմալ ճնշման դեպքում թթվածնի թունավորումը տեղի է ունենում, երբ գազը գերազանցում է 50% -ը: Այն ունի ցածր ջերմային եւ էլեկտրական հաղորդունակություն, սակայն բարձր էլեկտրաեգոնտատիվություն եւ ionization էներգիա: Ամուր ձեւը մանրակրկիտ է, քան զիջող կամ դանդաղ: Հեղուկները հեշտությամբ ստանում են էլեկտրոններ եւ ձեւավորվում են քովալենտային քիմիական կապեր: Մարդու մարմնի զանգվածի մոտ 2/3-ը թթվածն է: Այդ թթվածնի մեծ մասը ջրի մի մասն է, H 2 O. Թեեւ ավելի շատ ջրածնային ատոմներ կան, քան թթվածնային ատոմները, նրանք զգալիորեն ավելի քիչ զանգված են: Թթվածինը նաեւ առավելագույն առարկա է Երկրի խառնուրդում (զանգվածի մոտ 47%) եւ Տիեզերքի ամենատարածված տարրը: Քանի որ աստղերը այրվում են ջրածնային եւ հելիում, թթվածինը դառնում է ավելի առատ: Թթվածնային պարամագնիսական է, ինչը նշանակում է, որ այն թույլ է գրավում մագնիսին, բայց չի մնում մշտական ​​մագնիսական: Այն սովորաբար մաքրվում է հեղուկացված օդի կտրուկ տարանջատմամբ, սակայն տարրը հայտնաբերվում է բազմաթիվ միացությունների մեջ, ինչպիսիք են ջուրը, սիլիկոնները եւ ածխաթթու գազը:

Ինքնաստուգում

Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  մտնում  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու, ծծմբի(VI)  օքսիդ.

1)   ծծումբ                    2)  քլոր                        3)  թթվածին                 4)  ածխածին

Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .                 

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

    2)   միացման, միացման, փոխանակման

    3)   փոխանակման, տեղակալման, միացման

     4)   միացման, փոխանակման,  տեղակալման

Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.

1)  4                             2) 1,806 . 1024                             3)   2                                          4)  3

Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

4)   CrO3, CO, SrO, Cs2O

Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1  ›   CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

2)H2O, SO3, NaCl, NaOH                  4)  O2, SO3, HCl, H2O

Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O2 =                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.

1)   խիտ  H2SO4                   2)  նոսր  H2SO4                      3)  խիտ  HNO3              4)  նոսր  HNO3

Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ`   առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.                                                                                                               1)  FeO, CrO3, HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

                     2) KCl, SO2, CO2                                                                                4)  FeCl3, ZnO, Mn2O7

Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը    

     փոխազդում  են. ա)  Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2,    գ)  Cu  և  AgNO3,     դ)  CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի  

     հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

1)  392                             2)  480                               3)  476                                       4)  264

NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի  

       առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ 

       թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1)  1,806 . 1021                        2)   0,03                                  3)  0,01                           4)  1,806 . 1022

7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

      ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

      բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

 Այս երկու խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է Լուծված նյութի զանգվածային բաժինը գտնելու բանաձևը, այսինքն այս բանաձևը՝

W=mն/mլ

Այս բանաձևը, որպեսզի ավելի հասկանալի լինի՝ mն=լուծված նյութ,  mլ=լուծույթ

Այս ամենը եթե ցանկանում ենք տոկոսներով արտահայտել, ապա ընդամենը բազմապատկում ենք 100%-ով, այդ ամենը պետք կգա խնդրի բ)-հատվածում:

W(HNO3)=7.7%
w(H2SO4)=11գ

Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

 ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

 բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս:

Այս խնդիրները լուծելու համար օգտագործելու ենք նյութի մոլյար զանգվածի համար նախատեսված բանաձևը՝

M=m/v

Այս բանաձևում m=զանգված, v=նյութի քանակ, M=նյութի մոլյար զանգված:

Այս դեպքում մենք մոլյար զանգվածն ունենք, ընդամենը պիտի տեղարդենք՝հակառակ գործողությամբ և ստանում:

Рубрика: Քիմիա, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Գործնական աշխատանք…Ջրածնի ստացումը լաբորատորիայում…

Նպատակը՝

Այս նախագծի և գործնական աշխատանքի օգնությամբ մենք պարզելու ենք, թե ինչպես են ստանում ջրածին լաբարատորիայում, ուսումնասիրելու ենք ջրածինը, նրա մասին ավելի շատ տեղեկություններ ենք իմանալու, հետազոտելու նրա քիմիական հատկությունները և ի վերջո խորանալու ենք քիմիայի մեջ:

Փորձերի բանաձևերը՝

1.Zn+2HCl=ZnCl2+H2
2H2+O2=2H20(շառաչող գազ)

2.Na+2H2O=2NaOH+H2

3. CuO+H2O=H2O+Cu(ջրածինը՝որպես վերականգնիչ)

4.NaOH+HCl=NaCl+H2O(չեզոքացման ռեակցիա)

Տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=113Wg9SQOIQ&t=7s

Рубрика: Քիմիա, Ընդհանուր, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Թթվածն ստացումը…Գործնական աշխատանք…

Փորձ  1.  Թթվածնի  ստացումը  կալիումի  պերմանգանատի  ջերմային  քայքայումից

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ

Ազդանյութեր`կալիումի  պերմանգանատը KMnO4

Փորձանոթի 1/5  մասի  մեջ  լցնում  ենք  կալիումի  պերմանգանատ, փակում  խցանով,որի  մեջ  անց  է կացված  գազատար  խողովակ:Հավաքում  ենք  թթվածինը  երկու  եղանակներով  օդը  դուրս  մղելով:Ի՞նչ ֆիզիկական  հատկությունների  հիման  վրա  է  թթվածնի  հավաքումը:Թթվածնի  առկայությունը  փորձում ենք  առկայծող  մարխի  միջոցով:

Փորձ 2.Թթվածնի  ստացումը  ջրածնի  պերօոսիդի     

            կատալիտիկ  քայքայումից

              2H2O2    =   2H2O+O2                   katalizator  MnO2

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ

Ազդանյութեր`ջրածնի  պերօքսիդ, մանգանի  օքսիդ(IV)

Կոլբի  մեջ  գդալիքի  միջոցով   լցնում  ենք  քիչ  քանակությամբ  մանգանի  օքսիդ(IV)  և բաժանիչ  ձագարի  միջոցով  կաթիլներով  ավելացնում  ենք  ջրածնի  պերօքսիդը: Թթվածնի  առկայությունը  փորձում  ենք  առկայծող  մարխի  միջոցով:

Փորձ3. Թթվածնի  ստացումը  ջրի  էլեկտրոլիզի  միջոցով

2H2O =2H+ O2

Սարքի  մեջ  ջուր  լցնենք  և  հաստատուն  էլեկտրական  հոսանք  անցկացնենք : Քիչ  անց` U-ձև  խողովակի երկու  ճկափողում  հավաքվում  են  գազեր, որոնց  ծավալները  տարբեր  են, Խողովակներից  մեկում  գազի ծավալը  երկու  անգամ  ավելի  է: Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փականը  բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը թթվածինն  է: Այնուհետև երկրորդ  խողովակին, որտեղ  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  է, այրվող մարխը  մոտեցնենք  ու  փականը  բացենք: Այս  դեպքում  բռնկվում  է  գազը  և  յուրահատուկ  շառաչյունով այրվում: Նշանակում  է  երկրորդ  գազը  ջրածինն  է:

Փորձ 4

C+O2=CO2

Փորձ 2.Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:

Օդի  բաղադրությունը`   

 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)

  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)

 1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)

Рубрика: Քիմիա, Ընդհանուր, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Փորձ…Լաբարատոր աշխատանք քիմիայից…Փոխանակման ռեակցիա…

.Գործնական ածխատանք`Փոխանակման  ռեակցիաներ Պարզագույն հաշվարկներ քիմիական հավասարումներով:                                                      

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ, սպիրտայրոց, լուցկի

Ազդանյութեր`մագնեզիումի  օքսիդ, աղաթթու, սոդայի  լուծույթ,

Փորձ1.Մագնեզիումի  այրումից  ստացված  մագնեզիումի  օքսիդը  լցրեք  փորձանոթի  մեջ, վրան  ձագարի  միջոցով զգուշությամբ  ավելացրեք  աղաթթու  փորձանոթի  ¼  մասով:

Рубрика: Քիմիա, Ընդհանուր, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Լաբարատոր աշխատանք…Տեղակալման ռեակցիաների փորձեր…

Փորձանոթի  ¼ մասը  լցրեք  HCl)լուծույթի  հետ

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ, մեխ, թել,լուցկի, ձագար:

Ազդանյութեր` Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuSO4) կապույտ  փոշի, ջուր, ցինկի(Zn)  կտորներ, աղաթթվի  (HCl) լուծույթ,սոդայի լուծույթ,նատրումի հիդրօքսիդ:

ջուր, գդալիկով  ավելացրեք  մի  պտղունձ  պղնձի(II) սուլֆատ, խառնեք  ապակյա  ձողիկով  և  ստացված  կապույտ  լուծույթի  մեջ  իջեցրեք  թելով  կապված  մեխը: Մի  առ  ժամանակ  հետո  մեխը  կարմրում  է:

Рубрика: Քիմիա, Ընդհանուր, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Գործնական աշխատանք….Միացման և քայքայման ռեակցիաներ…

Գործնական աշխատանք ռակցիաներ թեմայից (միացման և քայքայման ռեակցիաներ)

Ռեակցիաների մասին նյութը ամբողջությամբ կարող եք տեսնել՝այստեղ

Փորձ 1.  Մետաղների  (մագնեզիումի, պղնձի)փոխազդեցությունը  թթվածնի  հետ: Մագնեզիումի  օքսիդի  փոխազդեցությունը  ջրի  հետ:

Mg->MgO->Mg(OH)2

Սարքավորումներ`Սպիրտայրոց, լուցկի, հալքանոթի  աքցան, բաժակ

Ազդանյութեր`մագնեզիում, պղինձ, ջուր, հայտանյութեր.

Մենք վերցրեցինք մագնեզիումը այրեցինք սպիրտայրոցի վրա և տեսանք, թե ինչպես է դրա արդյունքնում նա փոխազդում թթվածնի հետ:

20181130_093854IMG-8190d4ef1f06b0ad25bf88e0401c6a26-V

Մալաքիտի  ջերմային  քայքայումը, ջրի  քայքայումը  հաստատուն  էլեկտրական հոսանքով,ջրածնի  պերօքսիդի  քայքայումը  կատալիզատորի  միջոցով

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար խողովակ  ունեցող  խցան, բաժակ

Ազդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ  փոշի, ջուր, ջրածնի  պերօքսիդի  լուծույթ,կրաջուր

Փորձ 1.Փորձանոթը  հորիզոնական  դիրքով  ամրացրեք  լաբորատոր  կալանի  թաթին:Գազատար  խողովակի  ծայրն  իջեցրեք  կրաջուր  պարունակող  բաժակի  մեջ  ու  մալաքիթը տաքացրեք: Կանաչ  փոշին  վերածվում  է  սև  փոշու, իսկ  փորձանոթի  պատերին  ջրի կաթիլներ  են  հայտնվում: Գազատար  խողովակից  դուրս  եկող  գազը  պղտորում  է  կրաջուրը ,ինչը  հաստատում  է  , որ  քայքայումից  առաջացել  է  նաև  ածխածնի (IV) օքսիդ(CO2):

Cu2CH2O5= CuO+H2O+CO2

 

 

Рубрика: Քիմիա, Ընդհանուր, Լաբարատոր Աշխատանքներ Քիմիայից

Գործնական աշխատանք….Քիմիական կապերի ամփոփում….

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe

Աղյուսակ1.

Ոչբևեռային  կովալենտ  կապ Բևեռային  կովալենտ  կապ Իոնային  կապ Մետաղական  կապ
H2 HCl NaCl Fe
O2 H2O
N2 NH3
P4
S8