Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Նախագծային շաբաթ…Ստեղծագործական աշխատանքներ

Բոլոր ստեղծագործական աշխատանքները կարող եք տեսնել՝ <<Թռիչք>> ամսագրում

Ահա նախագծային շաբաթվա ընթացքում գրված ստեղծագործությունները՝

Ուզում եմ հեռանալ

Իմ դպրոց, այս խոսքերը հղում եմ քեզ

Մի պոետի պատմություն

 

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #8…Տղան և հավատը հրաշքներին

Օշոյի առակներից #8…Տղան և հավատը հրաշքներին

Հղումն՝այստեղ

Մի տղա շատ էր սիրում կարդալ ուսուցանող և բարի հեքիաթներ և միշտ հավատում էր նրան, ինչը գրված էր հեքիաթներում: Հենց այդ պատճառով էլ նա փնտրում էր հրաշքներ կյանքում, սակայն միշտ չէր գտնում այն, ինչը լինում էր հեքիաթներում: Զգալով հիասթափություն իր փնտրտուկների մեջ, նա հարցրեց մայրիկին, թե արդյոք ճիշտ է, որ ինքը հրաշքներ է փնտրում և արդյոք կան հրաշքներ կյանքում:

-Սիրելիս,-ժպտալով ասաց մայրիկը,-եթե դու փորձես մեծանալ լավ և բարի տղա, ապա բոլոր հեքիաթները քո կյանքում կկատարվեն: Միշտ հիշիր, հրաշքներ չեն փնտրում, բարի մարդկանց մոտ նրանք ինքն իրեն գալիս են:

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #7…Մոր սերը

Օշոյի առակներից #7…Մոր սերը

Հղումն՝այստեղ

Մի անգամ մոր մոտ եկան իր երեխաները և նրանք կռվում էին, թե ում է ամենաշատը իրենց մայրը սիրում: Մայրիկը՝լռելով վերցրեց մոմը, վառեց և սկսեց խոսել

-Ահա մոմը և ահա ես: Նրա կրակը իմ սեր է:

Այնուհետև նա վերցրեց ուրիշ մոմ և իր մոմով վառեց.

-Իսկ այս մոմը իմ առաջնեկն է, արդյոք իմ մոմը քչացավ նրանից, որ ես տվեցի մի այլ մոմի…Իմ մոմի կրակը մնաց նույնը…

Այդպես մայրը վառեց այնքան մոմ, ինչքան որ ուներ երեխա և իր մոմի կրակը մնաց այդպիսի մեծ և տաք:

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից…Այն, ինչով լցված է հոգին…

Օշոյի առակներից #6…Այն ինչով լցված է հոգին…

Հղումն՝այստեղ

Մի անգամ մի քանի մարդ դիտմամբ քննադատում էին մի մարդու, ով անցնում էր իրենց կողքով: Այդ մարդը ամեն բան լսում էր, սակայն պատասխանեց ժպիտով և մաղթեց առողջություն: Մեկը հարցրեց իրեն.

-Դու ժպտացիր նրանց և մաղթեցիր առողջություն, արդյո՞ք դու չարություն չզգացիր նրանց հանդեպ:

Տղամարդը պատասխանեց.
-Երբ ես գնում եմ շուկա, ես կարող եմ ծախսել միայն այն, ինչը ունեմ գրպանում: Հենց այդպես էլ հարաբերությունների մեջ են՝ես կարող եմ ծախսել միայն այն, ինչը իմ հոգու մեջ է:

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #5…

Օշոյի առակներից #5…Երջանկությունը գալիս է քո ետևից…

Հղումն՝այստեղ

Մեծ շունը տեսնելով քոթոթին, ով վազում էր իր պոչի ետևից, հարցրեց.

-Ինչու՞ ես դու դա անում:

Ես հետազոտել եմ փիլիսոփայությունը,-պատասխանեց քոթոթը,-ես լուծեցի  տիեզերքի խնդիրները, որոնք չի լուծել ոչ մի շուն մինչ ինձ.Ես իմացա, թե ինչն է շան համար ամենալավ՝երջանկությունն է և իմ երջանկությունը իմ պոչի մեջ է, դրա համար էլ ես վազում եմ նրա ետևից և երբ բռնեմ դա, այն կլինի իմը:

-Որդի,-ասաց շունը,-ես էլ այն ժամանակ հետաքրքրվում էի տիեզերքի խնդիրներով և կազմել եմ իմ կարծիքը նրա մասին: Ես նույնպես հասկացա, որ երջանկությունը հիանալի է շան  համար և հասկացա, որ իմ երջանկությունը՝իմ պոչն է, սակայն ես նկատեցի, որ ուր էլ ես գնամ, ինչ էլ ես անեմ, նա գալիս է իմ ետևից, ինձ պետք չէ նրա հետևից վազել…

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #4

Օշոյի առակներից #4…Որտեղ ես դու հիմա

Հղումն՝այստեղ

-Կյանքում միշտ լինելու՞ են սև և սպիտակ գծեր:

Վարպետը ժպտաց.

-Հիմնական մասի մոտ այո:Սակայն կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ կա ինչ-որ ուրիշ բան և իրենց ուշադրությունը կենտրոնացնում են դրա վրա:

-Ինչպես իմանալ, կամ զգալ այդ ինչ-որ այլ բանը:

-Ամեն բան շատ պարզ է.Եթե դու նեղված ես, ապա դու ապրում ես անցյալում, եթե դու անհանգիստ ես, ապա դու ապրում ես ապագայում, եթե դու զգում ես հանգստություն և թեթևություն, ապա դու ապրում ես ներկայում:

Վարպետը նայեց իմ աչքերի մեջ.

-Որտե՞ղ ես դու հիմա:

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #3

Օշոյի առակներից…#3

Հղումն՝այստեղ

Մագոմետը և Ալին մի անգամ հանդիպեցին մի մարդու, ով կարծելով, թե Ալին իրեն վիրավորում է, սկսեց կռվել նրա հետ: Ալին համբերատար և լուռ տանում էր այդ ամենը շատ երկար, սակայն հետո նա չդիմացավ և սկսեց պատասխանել վիրավորանքը՝վիրավորանքով: Այդ ժամանակ Մագոմետը նրանից հեռու գնաց:

Այդ պահին Ալին մոտեցավ Մագոմետին և ասաց.

-Ինչու՞ դու ինձ թողեցիր մենակ տանել այդ համարձակ մարդու վիրավորանքները:

-Երբ այդ մարդը վիրավորում էր քեզ, դու լռում էիր,-ասաց Մագոմետը,-ես տեսա քո շուրջը տաս հրեշտակ, և հրեշտակները պատասխանում էին նրան: Սակայն երբ դու նրան սկսեցիր պատասխանել՝վիրավորանքով, հրեշտակները քեզ թողեցին և հեռացան-հեռացա և ես:

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #2…

Իմաստուն որոշում…Օշոյի առակներից #2

Հղումն՝այստեղ

Մի քաղաքում ապրում էին երկու մարդ, ովքեր իրար միշտ վստահում էին։ Այդ մարդկանցից մեկը հարուստ  և պատվով մարդ էր, իսկ մյուսը`աղքատ։ Աղքատը վատ էր սնվում, վատ էր հագնվում, որպեսզի խնայեր գումար: Հավաքած գումարը նա տալիս էր հարուստին՝պահելու համար:

Ահա մի օր, երբ աղքատի համար շատ բարդ շրջան էր, նա գնաց հարուստ մարդու մոտ և խնդրեց, որպեսզի տա մի փոքր գումար՝իր տված գումարից: Ի պատասխան հարուստն ասաց, որ նա ոչ մի գումար չի ստացել և չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը գնում: Մի քանի անգամ աղքատ մարդը հարուստի մոտ եկավ և էլի խնդրեց տալ իր գումարը, բայց հարուստ մարդը համառ էր: Այդ ժամանակ աղքատ մարդը որոշեց գնալ դատավորի մոտ: Դատավորը լսեց պատմությունը և հարցրեց.

-Երբ դու նրան տվեցիր քո գումարը վկաներ կայի՞ն

-Ոչ, բացի ինձնից և նրանից մարդ չի եղել,-պատասխանեց աղքատ մարդը:

-Այդ դեպքում ես կխոսեմ նրա հետ, իսկ դու արի ինձ մոտ երեք օր անց-ասաց դատավորը աղքատ մարդուն:

Իմաստուն դատավորը կանչեց իր մոտ հարուստ մարդուն և ասաց.

-Ես քեզ կանչել եմ նրա համար, որովհետև ես շուտով գնալու եմ այստեղից և թողնում եմ ծառայություն: Ես հետաքրքրվել եմ և ուրիշներից էլ եմ հարցնել, թե ով է այստեղ ամենավստահելի և ամենաանկեղծ մարդը և բոլորն ասել են, որ դու ես: Այսպես, քանի որ ես չեմ կարող իմ գումարը և իմ իրերը ամբողջը միանգամից վերցնել, ես որոշեցի որոշ մասը թողնել քեզ մոտ: Այնուհետև ես մարդ կուղարկեմ և դու նրան կտաս իմ գումարը և իմ իրերը:

-Օ~, այս դատավորը երևի կարևոր մարդ է. Նա կտա ինձ պահելու շատ գումար և տարբեր իրեր,-մտածեց հարուստ մարդը,-Ես կվերցնեմ դրաննք, իսկ հետո կասեմ, որ ոչինչ չեմ վերցրել և կտիրանամ ամեն ինչին:

Հենց այդ պատճառով նա սիրով ընդունեց դատավորի առաջարկը: Երեք օր անց՝ինչպես պայմանավորվել էին, աղքատ մարդը եկավ դատավորի մոտ: Նա ասաց.

-Գնա և ասա հարուստ մարդուն, որ եթե չտա քեզ քո գումարը, դու դատավորին կասես: Լսելով այդ ամենը, նա քեզ կվերադարձնի ամեն բան:

Աղքատ մարդը հարուստ մարդու մոտ է գնում և ասում այն, ինչը խորհուրդ էր տվել դատավորը: Ասաց, որ եթե նա դատավորին բողոքի, ապա դատավորը կիմանա հարուստ մարդու խարդախությունների մասինն և նա իհարկե չի թողնի իր իրերը հարուստ մարդու մոտ և հարուստ մարդը միանգամից վերադարձրեց աղքատ մարդուն իր գումարը:

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Ընթերցում ենք Օշոյի առակներից…Երկու ընկեր…

Օշոյի առակներից #1

Հղումն՝այստեղ

Մի անգամ երկու ընկեր կռվեցին, և նրանցից մեկը ապտակեց մյուսին: Վերջինը՝զգալով ցավ, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա:

-Այսօր իմ ամենամտերիմ ընկերը ապտակեց ինձ:

Նրանք շարունակեցին քայլել և գտան մի օազիս՝լճակ, որում որոշեցին լողալ: Այն մարդը ով ստացել էր ապտակ, սկսեց խորտակվել, բայց ընկերը նրան փրկեց: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա <<Այսօր իմ ամենամտերիմ ընկերը փրկեց իմ կյանքը>>:

Ով տվել էր ապտակը, ով փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց նրան.

-Երբ ես քեզ նեղացրի, դու գրեցիր ավազի վրա, բայց հիմա դու գրում ես քարի վրա, ինչու՞:

Ընկերը պատասխանեց:

-Երբ ինչ-որ մեկը մեզ վիրավորում է, մենք պետք է գրենց ավազի վրա, որպեսզի քամիները կարողանան ջնջել դա: Սակայն երբ ինչ-որ մեկը անում է բարի արարք, մենք պետք է դաջենք քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Օշոյի առակներից են ընթերցում՝ Անի Արղությանը և Ռուզան Մինասյանը…

Рубрика: Նախագծային շաբաթ, Ընդհանուր

Նախագծային շաբաթի ամփոփում…

Արդեն երկու շաբաթ է մեզ մոտ նախագծային շաբաթներ են, որոնց ընթացքում մենք կատարում ենք թարգմանություններ, տեսանյութեր ենք դիտում-վերլուծում և այլն: Ինձ համար նախագծային շաբաթը այդքան էլ լավը չէ և չի կարող համեմատվել սովորական մեր դասերի հետ, քանի որ ինձ ավելի շատ դուր են գալիս պատմվածքներ կարդալը-վերլուծելը, քննարկելը, իսկ նախագծային շաբաթվա ընթացքում մենք չենք քննարկում, չենք խոսում, մեր կարծիքը չենք արտահայտում, այլ ուղղակի ամենքս մեզ համար բլոգներում աշխատանք ենք կատարում, դա ինձ համար շատ սահմանափակված ուսուցման մեթոդ է: Հարցը նրանում չէ, որ մենք կարող ենք ընտրել, թե որ տեսանյութը դիտենք, թե որ նյութը թարգմանենք, հարցը նրանում է, որ մենք կատարում ենք սահմանափակ գործողությունները՝միայն թարգմանել և տեսանյութ դիտել, իսկ սովորական դասերի ժամանակ մենք կարոդում ենք, վերլուծում, ստեղծագործում, քննարկում և էլ ավելի բաց և ազատ դարձնում մեր  գործողությունները և մեր դասը: Ինձ համար նախագծային շաբաթն ունի միայն թերություններ և նաև մի առավելություն, որը կայանում է նրանում, որ մենք կարող ենք ուսումնասիրել բնությունը, փոթորիկները, այն ինչ մենք ուզում ենք:  Ես ավելի շատ նախընտրում եմ մեր սովորական դասերը: