Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Մաթեմատիկա

Իմ առաջարկած խնդիրը

Արդեն երկրորդ անգամ է ես առաջարկում եմ խնդիր ֆլեշմոբի համար: Եկե՛ք միասին լուծենք, մտածենք և հիանալի ժամանակ անցկացնենք:

Խնդիրը՝

Երկնքում հազվադեպ հանդիպող թռչունները լինում են կա՛մ կանաչ, կա՛մ կապույտ: Կապույտ թռչունների քանակն աճեց 60%-ով, իսկ կանաչ թռչունների քանակը պակասեց 60%-ով: Արդյունքում կապույտ և կանաչ թռչնակների քանակների հարաբերությունը հավասարվեց սկզբում եղած կանաչ և կապույտ թռչունների քանակների հարաբերությանը: Քանի՞ տոկոսով փոխվեց թռչունների ընդհանուր քանակը:

Լուծում՝

Հազվադեպ հանդիպող կանաչ թռչունների քանակը x է, իսկ կապույտ թռչունների քանակը y: Հետևելով մեր խնդրի պայմաններին, մենք այսպիսի հավասարություն ենք ստանում՝

x/y=1,6y/0,4x

Եթե ինքներդ այս հավասարումը լուծեք, ապա կստանաք…

 x=2y

Այսինքն՝ սկզբում կար x+y=3y հատ թռչուն, իսկ այնուհետև կա 1.6y+0.4x=2.4y թռչուն: Այս ամենից կարող ենք անել մեկ հետևություն՝ թռչունների քանակը նվազել է 20%-ով:

Պատասխանն է՝ նվազեց 20%-ով:

Рубрика: Հեռավար դպրոց, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Մաթեմատիկա

Իմ առաջարկած խնդիրը…

Ֆլեշմոբի հղումը՝այստեղ

 Երկու սովորող տրված մաթեմատիկայի բոլոր խնդիրները կարող են միասին լուծել 12 ժամում։ Եթե առաջին սովորողը մենակ աշխատի 2 ժամ, իսկ մյուսը՝ 3 ժամ, ապա կլուծեն բոլոր խնդիրների 20% -ը։ Սովորողներից յուրաքնաչյուրը քանի՞ ժամում կարող է լուծել այդ նույն քանակի խնդիրները։

Իսկ հիմա՝լուծումը…

Խնդիրը ունի երկու լուծում, սակայն այսօր կքննարկենք հենց առաջին լուծումը:

Լուծում՝

 Եթե երկու սովորողներն աշխատեն 4 անգամ ավելի շատ ժամանակ, այսինքն՝ 1-ինը՝ 8 ժամ, իսկ 2-րդը՝ 12 ժամ, ապա կլուծեն բոլոր խնդիրների 4⋅20=80%-ը։ Իսկ եթե երկուսն էլ 12 -ական ժամ աշխատեն, ապա կլուծեն խնդիրների 100%-ը, հետևաբար՝ 1-ինը 12−8=4 ժամում կատարում է ամբողջ աշխատանքի՝ 100%−80%=20%-ը։ Ամբողջը կանի 4⋅100:20=20 ժամում։ Այսպիսով՝ 2 ժամում կանի 2⋅100:20=10%-ը։ Այսինքն՝ 20%−10%=10%-ը արել է երկրորդը 3 ժամում։ Ամբողջն էլ կանի 3⋅100:10=30 ժամում։

Պատասխանը՝30 ժամում:

Рубрика: Հեռավար դպրոց, Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Գրականություն

«Արղությանների հետ TV» #2… Մի քիչ ծիծաղենք Ինեսայի հետ…

Հաղորդավար՝Անի Արղության
Հյուրը՝Ինեսա Արղության
Վայրը՝«Տիգրան Հայրապետյան» գրադարան

Рубрика: Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր

Իմ հետազոտական աշխատանքները…

Դուրս գանք կենսաբանության մեր ստանդարտ դասերից… Վիրուսների և համաճարակների մասին…

Աշխարհի ամենահին տոներից մեկի կամ՝Նովռուզի մասին…

Մատենադարանի ճարտարապետությունը…Հետազոտական աշխատանք…

Համար մեկ տարրը տիեզերքում…Ջրածնի մասին…

Հետազոտական աշխատանք… Արգիշտի I

Հին Երևան…Նախագծի շարունակություն…

Հետազոտական աշխատանք…Ֆոսֆոր…

Հոգևոր Հայաստան նախագիծ…Հետազոտական աշխատանք…

Նուկլեինաթթուներ…

Рубрика: Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր

Իմ ուսումնասիրությունները…

Ֆիզիկան բժշկության մեջ…

Նովռուզի խորհրդանիշներից մեկի, կամ՝ Հաֆթ սինի մասին…

Դարվինի էվոլուցիոն տեսությունը…

Կլոր սեղան-քննարկում Ավետիս Հարությունյանի հետ…Նախագիծ

Իմ Կոմիտասը…Հետազոտական աշխատանքի շարունակություն…

Հետաքրքիր փաստեր և վարկածներ «Սասնա ծռեր» էպոսի մասին..Ուսումնասիրենք և անմահացնենք…

Ուսումնասիրենք միասին… Միացի՛ր ֆլեշմոբին…

Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Գրականություն

Իմ ոգեշնչման աղբյուր, իմ պաշտպան, սա քեզ համար է…

Մենք բոլորս մեր կյանքում ունենք մեկին, ով մեզ համար ամեն ինչ է, ով մեզ համար  մի ուրիշ աշխարհ է, ում հետ խոսելիս մենք մեզ զգում ենք այնքան պաշտպանված և կարևոր,  որ թվում է, թե երկնքում ենք…Այո, այդպիսի մարդիկ միշտ կան և կլինեն, քանի որ հենց այդ մարդիկ են մեզ օգնում, որ մենք շնչենք…Նրանք օգնում են, որպեսզի մենք հասկանանք, որ ի վերջո իմաստ կա, որպեսզի մենք ապրենք, ի վերջո կա ապրեցնող մի ուժ, որը մեզ ներսից ստիպում է շարժվել առաջ: Ամեն բան հեքիաթային է այդ մարդու հետ, քո կյանքը դառնում է մի պատմություն, որտեղ դու արքայադուստր ես: Ոչ, դա երևակայություն չէ, դա երազ չէ, դա ուղղակի այդ մարդու ազդեցությունն է, այդ մարդու լույսը, որ նա փոխանցում է քեզ…Իհարկե, բոլորի մոտ էլ առաջանում է այս հարցը`«Ո՞վ է այդ մարդը»: Հայրս…Պապաս… Հովսեփ Արղության անունը ինձ համար չի եղել միայն պատմության դասագրքի հերոս, այդ անունը եղել է ինձ ապրեցնող մարդու անունը: Նա կարող է ինձ լսել, խորհուրդ տալ, օգնել, ներել, սիրել, սիրել այնքան ուժեղ սիրով, որ անգամ գրկելիս ես այդ սերը իմ սրտում զգայի: Ամեն նրա խոսքը ինձ համար օրենք է, քանի որ ես այնքան  եմ պաշտում նրան, որ միայն տեսնելն անգամ ինձ  համար ոգեշնչվելու, շարժվելու, գործելու առիթ է…Հայրս այն մարդն է, ով այս կյանքում ամենաշատն է ոգեշնչում՝իր մարդ տեսակով, իր գործունեությամբ, իր ընկերասիրությամբ, իր ձեռքբերումներով, իր շրջապատով, ամեն ինչով նա ոգեշնչում է…Միգուցե դա հենց այդ մեծ սիրուց է, բայց կարծում եմ դա մի շղթա է, որ կապել է մեզ, մի շղթա, որ մեզ երկուսիս դարձնում է մի ամբողջություն: Երբ փոքր էի, ինձ բոլորն ասում էին, որ անչափ շատ նման եմ պապայիս,  իսկ ես մինչ օրս այդ խոսքերից միշտ հպարտացել եմ, քանի որ լինել նման այդ մարդուն, նշանակում է լինել նման ինձ համար իդեալական մարդուն: Մինչ այսօր իմ այսքան հաջողություններին հասել եմ հենց իր համար, քանի որ ցանկացել եմ լինել նման իրեն, լինել այնքան նման, որ միշտ հպարտանալու առիթ տամ:  Այս կյանքում չկա մի մարդ, ում հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը հիշեմ, հիշեմ ամեն օր, ամեն առավոտ, սակայն հենց պապաս այդ եզակի մարդն է: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ինձ դպրոցից վերցնում, այնուհետև տանում ռեստորան, այգի, տուն, սրճարան… Ես հիշում եմ ամեն բան, քանի որ միգուցե անգամ եղել է ժամանակ, երբ հենց այդ հիշողություններով եմ ապրել: Հայրս գործարար է, կամ ինչպես ես եմ միշտ ասում բիզնեսմեն, և նա շատ հաճախ չի լինում երկրում, նա անընդհատ ճամփորդում է տարբեր երկրներ՝Դուբայ, Ռուսաստան, Թուրքիա… Ես իհարկե երբեք ինձ կամակորի պես չեմ պահել, ես միշտ հասկացել եմ, որ դա իր աշխատանքն է, և այդ գործերը նա ուղղակի չի կարող թողնել և մնալ միայն մեզ հետ: Ես հասկացել եմ և ամեն անգամ այնպես արել, որ թվա, թե ես այդ ամենին դիմանում եմ, որ կարողանում եմ այդ ժամանակահատվածում ապրել, սակայն ամեն այդպիսի ճամփորդությունը և գործարքը, թեկուզ մի քանի օրով, ինձ ներսից սպանում էր, ես կարծես անընդհատ կորցնում և գտնում էի իմ կյանքում ամենակարևոր մարդուն, դա ցավոտ էր, սակայն ես այդ ամենին վերաբերվում էի ժպիտով, ծիծաղելով, քանի որ այդ ամենը հայրիկիս աշխատանքն էր, որը ի դեպ իմ երազանքների աշխատանքներից մեկն է: Այդ ժամանակ, երբ հայրս երկրում չէր և իր զբաղված, աշխատանքային օրն էր վարում, ես  հիշում էի մեր միասին անցկացրած րոպեներն ու օրերը, ես այդպես լրացնում էի նրա տեղը… Բացատրել իմ հոգեվիճակն անհնար է, սակայն այդ ամենին զուգահեռ ինձ հետ էին մայրիկս, տատիկներս, պապիկներս,հոպարս և իր ընտանիքը, քեռիս և իր ընտանիքը, բոլորը… Երբ քայլում էինք փողոցով, մեզ անընդհատ մոտենում էին ավտոմեքենաներով մարդիկ, իջնում և բարևում հայրիկս, ես անգամ ինձ հարց էի տալիս`«Որտեղի՞ց է հայրիկս ճանաչում»: Ամեն անգամ ինքս ինձ այս հարցը տալիս էի, սակայն ինձ այնքան հպարտ էի զգում, որ այդքան ընկերներ ունի հայրիկս:

Երբ ես և հայրիկս ճամփորդում էինք ավտոմեքենայով, դա մի հիասքանչ առեղծված էր, որի ամեն կադր նման էր ինչ-որ լուսավոր պատմավեպի: Մենք միասին բացում էինք  բոլոր պատուհանները, գնում տարբեր համով բաներ և ուղղակի վայելում միմյանց ներկայությունը: Բարձրացնում էինք երաժշտությունը և ներս էինք թողնում այդ մեղեդին մեր միտք և հոգի, մեր ողջ միտքը լցնում էինք այդ մեղեդիով և վայելում այդ ճանապարհը: Ամեն անգամ այս պահերը թվում էին ավելի անմոռանալի, քանի որ ամեն անգամ ավելի էին նմանվում հեքիաթի: Ճանապարհը նրա հետ երբեք երկար չէր, քանի որ երբ ես իր հետ էի, ժամանակը վազում էր, վազում էր այնքան արագ, որ թվում էր՝ ֆիլմի ինչ-որ պահ:

Երբ ես և մայրիկս իրար չէինք հասկանում, ես սկսում էի նեղանալ, գնալ իմ սենյակ և դուրս չգալ: Այսպիսի դեպքերում ինձ օգնում էր հայրիկս: Ոչ, նա խորհուրդ չէր տալիս, նա չէր բարկանում, նա չէր ասում, որ ես սխալ եմ վարվել, նա ուղղակի ինձ հիշեցնում էր մի դեպք: Հիշեցնում էր, որ երբ իմ աչքերը վիրահատում էին, երբ ես անցնում էի իմ կյանքի ամենակարևոր փուլերի միջով, ինձ համար ամենաշատը անհանգստացել, տանջվել և անքուն գիշերներ է ունեցել հենց մայրս, հենց նա է այդ ամենն արել, հենց նա է իմ ձեռքը բռնել, երբ ես կրկին անգամ գնում էի  բժիշկիս մոտ, նա էր ինձ օգնում, հանգստացնում է, նա է օգնել, որ  այդ ամենի միջով անցնեմ:

Այս մի քանի նախադասությունը փոխում էին իմ ամբողջ ներաշխարհը, ես հիշում էի բաներ, որոնք հաճախ եմ մոռանում:

Նա միշտ ինձ հիշեցնում էր այնպիսի բաներ, որպեսզի ես դուրս չգամ ճիշտ ճանապարհից, պապան միշտ պատրաստ էր հիշեցնել, հասկացնել և օգնել:

Նա ինձ տվել էր ամեն բան, որպեսզի ես ինձ զգայի ապահով և երջանիկ, ուրախ, ես միշտ ստանում էի այն ամենն, ինչ ուզում էի և իրականում ինձ պետք էր միայն ինքը, իր ներկայությունը: Ես կարող էի լինել իր կողքին և ինձ ոչինչ հարկավոր չէր, քանի որ ես ունեի ամենաթանկ մարդուն՝իրեն:

Ես կարող էի ունենալ անտանելի վատ տրամադրություն, սակայն անգամ մեկ անգամ իր հետ խոսելով, ես կարող էի լցվել լույսով: Մնացածը միգուցե սկսեին ինձ հարցեր տալ, սակայն պապաս ինձ երբեք հարց չէր տալիս, քանի որ արդեն գիտեր պատասխանը, նա առանց հարցի կարող էր այնպիսի բաներ ասել, որ ես դուրս գայի այդ իրավիճակից:

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես է նա ինձ դիմում՝«Հանրագիտարան», «Գիտնական», «Իմ լույս»…Այս մի քանի բառը կարող էին փոխել իմ օրը, քանի որ շատերն են ասում հաճոյախոսություններ, բայց իր այդ բառերը ինձ համար ուրիշ էին: Ուղղակի ուրիշ, ինքն էր ուրիշ…

Պապայիս մասին պատմելուց ուղղակի անհնար է չպատմել իր հարազատ եղբոր՝իմ հորեղբոր մասին: Հորեղբայրս ինձ համար ամենաբարի, հոգատար և խիստ մարդկանցից մեկն է:  Հորեղբայրս ինձ համար ուղղակի աննկարագրելի լավ մարդ է… Պապաս և հորեղբայրս երկու տարբեր մարդիկ են, նրանք այնքան տարբեր են, որ անգամ կողքից նայող մարդը երբեք չի մտածի, որ նրանք կարող են հարազատ եղբայրներ լինեն: Հայրիկս ազատ է, մեզ ամեն բան թույլ է տալիս, ամեն ինչին նայում է թեթև, իսկ հորեղբայրս շատ խիստ, պարտաճանաչ մարդ է, իր մոտ ամեն բան պետք է լինի կանոնով և կարգով, սակայն չնայած այն փաստին, որ նրանք այդքան տարբեր են, նրանք այնքան շատ են իրար սիրում, նրանք միշտ իրար օգնում  են, ցանկացած պահի պատրաստ են միմյանց համար անգամ կյանք տալ, պայքարել, նրանք ամեն բան անում են իրար համար և իրենց սերը ինձ համար ամենաամուր և հզոր սերն է այս ամբողջ աշխարհում:

Նրանք ունեն աշխարհի ամենաբարի մայրիկին և աշխարհի ամենահոգատար հայրիկին, այսինքն՝ իմ տատիկին ու պապիկին: Իմ տատիկն ու պապիկը յուրաքանչյուրի կողմից անչափ հարգված և սիրված են և այդ ամենը հենց այնպես չէ, այդ ամենը նրանից է, որովհետև նրանք բոլորին օգնում են, բոլորի համար ամեն բան անում են, նրանց չսիրելն անհնար է և հենց նրանք են դաստիրակել այդպիսի հզոր սիրով լցված եղբայրների, այդպիսի մարդկանց հենց իրենք են պահել և օգնել, որպեսզի նրանք միմյանց սիրեն, օգնեն իրենց ողջ կյանքի ընթացքում:

Մի խոսքով, ես հայրիկիս մասին կարող եմ պատմել հավերժ, ուղղակի հավերժ, սակայն չեմ ուզում երկարացնել: Պապա, ես քեզ ուղղակի սիրում եմ, եղիր միշտ իմ կողքին…

Рубрика: Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր

Մի փոքր քննարկենք կորոնավիրուսը…

Ինչպես արդեն գիտեք, կորոնավիրուսը տարածվել է նաև մեր երկրում, ամեն օր գրանցվում են նոր դեպքեր, շատանում է վարակվածների թիվը, իրավիճակը իրոք շատ լարված է, քանի որ մարտի 28-ի առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 372 էր: Այս թվերը ամեն  օր խուճապի են մատնում մեզնից յուրաքանչյուրին: Ամբողջ երկիրը գտնվում է այդ խուճապի մեջ…Եկեք այսօր մի փոքր քննարկենք կորոնավիրուսը, տեսնենք, թե ինչպիսի՞ ազդեցություն է թողնում այդ վիրուսը մեր վրա: Տարբեր հետազոտություններ իրականացրեցի, տարբեր աղբյուրներ գտա, անընդհատ կարդում էի, ուսումնասիրում, որպեսզի ավելի խորանամ թեմայի մեջ, ավելի մանրամասն տեղեկություն հավաքեմ, որպեսզի կարողանամ ճիշտ դիտարկել և  խոսել… Սկսեցինք… Ներկայիս պահին հենց Իտալիայում են ամենաշատ զոհված մարդիկ: Հետաքրքիր է, բայց Չինաստանը՝երկիր, որտեղ էլ հենց սկսել է այս համաճարակը, այնտեղ օր օրի վիճակը էլ ավելի է լավանում, Չինաստանում քչանում են զոհերը, վարակվածները, ավելին ասեմ, շատ մարդիկ արդեն առողջանում են: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Չինաստանի տնտեսությունը լավանում է, նոր շունչ առնում, նրանք նշում են, որ Չինաստանում արդեն շատ գործարաններ, արտադրամասեր, ընկերություններ սկսել են աշխատել, շատերն արդեն գնում են աշխատանքի, մարդիկ վերադառնում են իրենց սովորական կյանքին, ամեն բան սկսում է գնալ դեպի լավը: Դժվար է խոստովանել, սակայն շատ երկրներում վիրուսը շատ արագ տարածվում է՝Իտալիայում, Իրանում… Ամենասկզբում, երբ վիրուսը դեռ նոր էր սկսել տարածվել, մարդիկ այդքան էլ ուշադրություն չէին դարձնում այդ ամենին, դիմակները, ձեռնոցները, այդ ամենը չէր օգտագործվում, բոլոր ընկերությունները նորմալ աշխատում էին, իսկ մենք մտածում էինք, որ պաշտպանված ենք և վիրուսը չի հասնի մեզ, սակայն վիրուսն ապացուցեց մեզ, որ մենք պաշտպանված չենք, որ այն կարող է մեզ մոտ էլ գալ, մեզ մոտ էլ խուճապ բերել:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ արդեն պատրաստվում է պատվաստանյութ: Սակայն այն շուտ չի կարող պատրաստ լինել, դրա համար պետք է շատ ժամանակ, ամիսներ…Իհարկե, բոլորս էլ ուզում ենք, որպեսզի այս արտակարգ դրությունը շուտ ավարտվի, որ կարողանանք դուրս գալ այս խուճապի միջից, սակայն կարծում եմ, որ այս վիրուսը մեզ բոլորիս փոխեց…Յուրաքանչյուրս մի պահ հասկացանք, գնահատեցինք մեր ունեցածը, մեր հարազատներին, բարեկամներին…Մենք այնքան ենք երբեմն տարվում մեր հոգսերով, որ հաճախ մոռանում ենք, որ պիտի գնահատենք մեր շրջապատում գտնվող մեզ սիրող մարդկանց: Ուրիշ է, երբ դու այդ ամենը կարդում ես ստեղծագործություններում և սկսում մտածել, խորհել, իսկ ուրիշ է, երբ դու զգում ես, որ միգուցե սա վերջին անգամն է…Վերջին անգամն է, որպեսզի սիրես, գնահատես, հասկանաս…

Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր

Հասարակության ամենամեծ խնդիրներից մեկի մասին…Մտածե՛ք և հասկացե՛ք

Տարեցտարի շատանում են մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել բիզնեսով, սպորտով…Շատանում են մարդիկ, ովքեր ուզում են քիչ ջանքեր գործադրել, սակայն աշխատել շատ գումար, ունենալ հարստություն, իշխանություն…Կորում է մարդկանց միջից այն ստեղծարարությունը, ստեղծագործելու ցանկությունը, արվեստով զբաղվելու ցանկությունը… Բացի դրանից, տարեցտարի նվազում է այն մարդկանց թիվը, ովքեր ուզում են դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, գիտնական, ովքեր ուզում են խորանալ գիտության մեջ, ուսումնասիրել այդ ամենը: Ոչ մեկին այդ ամենը պետք չէ, քանի որ դրա համար մարդը ներդնում է իր ամբողջ կյանքը, ջանքեր գործադրում, աշխատում, օր ու գիշեր կարդում, տեղեկանում, գրում, լուծում, հաշվարկներ անում…Այս ամենը պետք չէ ոչ մեկին, քանի որ իհարկե շատ ավելի դյուրին է ուղղակի զբաղվել սպորտով, ես դեմ չեմ սպորտին, բիզնեսին և այլ մասնագիտություններին, ուղղակի մի պահ մտածե՛ք, հասկացե՛ք, որ հենց բժիշկներն ու գիտնականներն են օգնում մեզ ապրել, օգնում գոյատևել, ինչպե՞ս են բուժվում հիվանդությունները…Ինչպե՞ս են կատարվում նոր բացահայտումներ, որոնց շնորհիվ մեր կյանքը դառնում է ավելի հեշտ…Իհարկե, հենց բժիշկների, գիտնականների, ֆիզիկոսների և քիմիկոսների շնորհիվ, սակայն անգամ այս անհերքելի փաստը այնպես չի անում, որպեսզի մարդիկ սկսեն հետաքրքրվել այդ ամենով: Ամեն ինչի մեջ մարդը սիրում է տեսնել շատ գումար, քիչ ջանք, քիչ գործ, սակայն հարստություն, միայն այս ամենն է հետաքրքրում մարդկանց…Հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն հենց սա է: Յուրաքանչյուրիս համար էլ պարզ է, որ Հայաստանում գիտնականների թիվը անդադար նվազում է… Մի փոքր պատմելուց հետո կցանկանայի խոսել նրա մասին, որ ինչ առաջացել է այս վիրուսը՝կորոնավիրուսը, որի պատճառով էլ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, մարդիկ սկսել են բժիշկներին և գիտնականներին այնքան մեծ տեղ տալ, այնքան գովել, սակայն չեք կարծում, որ անպայման չէ առաջանա այսպիսի վիրուս, որպեսզի սկսեք մեծ տեղ տալ բժիշկներին…Տարիներ շարունակ բժիշկներին՝մարդկանց, ովքեր փրկում են հազարավոր կյանքեր, ովքեր չեն քնում, որպեսզի ապահովեն մեր առողջությունը, ովքեր այդքան շատ տարիներ են անցկացնում սովորոելու և ուսումնասիրելու վրա, նրանք ստանում են այդքան քիչ գումար, իսկ ծրագրավորողները, ովքեր համակարգչով ծրագրեր են գրում, ստանում են այդքան շատ…Այդքան գումար եք հատկացնում ծրագրավորողներին, սպորտով զբաղվողներին, իսկ հիմա կանգնում եք մի փաստի առաջ, որ միայն բժիշկները կարող են իրենց կյանքը վտանգելով մեզ փրկել, փրկել կորոնավիրուսից: Իրականում վիրուսը բավականին լուրջ ազդեցություն է թողել մեր երկրի վրա, մենք բոլորս գտնվում ենք տանը՝ուղղակի փակված, յուրաքանչյուրը: Այդ ծրագրավորողներն ու սպորտով զբաղվողներն էլ, իսկ բժիշկները չունեն այդ հնարավորությունը, նրանք մնում են, փրկում մեզ: Մի փոքր մտածեք, արդյո՞ք պետք է այդքան թերագնահատել բժիշկներին, գիտնականներին, տալ նրանց այդքան քիչ գումար իրենց այքան մեծ աշխատանքի համար, դուք դրանով նաև ստիպում եք մարդկանց, որպեսզի նրանք ամեն ինչի մեջ փորձեն տեսնել գումար, և ավելի ու ավելի նվազեցնեն մարդկանց թիվը, ովքեր ուզում են դառնալ գիտնական կամ բժիշկ…Եկեք մի փոքր ավելի մանրամասն խոսեմ կորոնավիրուսի մասին…Վիրուսը պարզապես ստիպեց բոլորիս ուշքի գալ, հասկանալ, գնահատել, սիրել, երբ մտածում ես, որ ամեն պահ կարող ես չլինել, կարող ես կիսատ թողնել ամեն բան, նպատակներդ, երազանքներդ, հարազատներիդ, այդ ամենը փոխում է քո անձը արմատապես…Կորոնավիրուսը մեզնից յուրաքանչյուրի անձը փոխեց, դարձրեց ավելի գնահատող, հասկացող…

Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Ֆիզիկա

Տիեզերագիտական ակումբի կլոր սեղան֊քննարկումը`որպես բացու…

Ինչպես գիտեք, արդեն մի քանի ամիս է ինչ գործում է Տիեզերագիտական ակումբը։ Ակումբում մենք հավաքվում ենք մի խումբ հետաքրքրված և ոգեշնչված սովորողներով և սկսում ուսումնասիրել մի ոլորտ, որում մենք մեզ հարմար ենք զգում, որտեղ առանց սահմանների կարող ենք մտածել, կարդալ, գտնել, խոսել, հետազոտել և այլն։ Այս ամենը իհարկե շատ֊շատ ոգեշնչում է, որպեսզի ներկայանանք ավելի մեծ նախագծերով, սակայն մինչ այդ պետք է նախ ունենալ մեր ակումբի բացումը , որպեսզի մենք մեր մասին կարողանանք պատմել, որպեսզի մեզ նման սովորողները հասկանան, որ կա իրենց համար ստեղծված մի հարթակ, որտեղ իրենք իրենց ճիշտ տեղում են զգում։ Այսպիսով, որոշեցինք կազմակերպել կլոր սեղան֊քննարկում։ Կլոր սեղանի ընթացքում ես ներկայացրեցի մեր ակումբը , իսկ սովորողները իրենց հաճախելու պատճառները, առավելություններն, թերությունները ջ այլն։ Կլոր սեղանը այնքան հետաքրքիր ստացվեց, որ անգամ պատկերացնել չէինք կարող, մի խումբ հավես սովորողներով միասնական տարածեցինք մեր ակումբը և հիանալի ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ ենք անչափ բոլոր մասնակիցներից, ընկեր Վաչեին և մեր համբերատար և կազմակերպված հանդիսատեսին։ Կներկայանանք նոր նախագծերով , շնորհակալ եմ….

Рубрика: Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Քիմիա, Ֆիզիկոսներ...Հետաքրքիր է իմանալ...., թարգմանություններ, Գրականություն

Թարգմանչաց տոն…Թարգմանություն աստղերի մասին…Հետաքրքիր փաստեր…

Իրականում  տիեզերքում միայնակ աստղեր շատ քիչ են նրանք ականատեսորեն ավելի քիչ են, քան զույգ կամ երեքական աստղերը:

Ամենաբազմազան աստղային համակարգը իր մեջ պարունակում է վեց աստղ:

Նեյտրոնական աստղի խորությունը ուղիղ համեմատական է ատոմային բոմբի խորությանը:

Պուլսերը-առանձնահատուկ նեյտրոնական աստղի մի տեսակ են, որոնք պտտվում են իրենց շուրջ մինչև 50-70պտույտ վայրկյանում:

Ամենասառը աստղերը, որոնց նաև անվանում են շականակագույն աստղեր, ապա եթե Յուպիտերը լիներ ավելի զանգվածային, ապա կարող էր լինել այդ սառը աստղերից մեկը:

Հետաքրքիրն այն է, որ ինչքան մեծ է աստղը, այդքան քիչ է նրա կյանքի տևողությունը:

Ամենատաք աստղը կոչվում է հրացանային աստղ: Այն այնքան տաք է, որ միայն նրա հսկայական ձգողությունը հնարավորություն է տալիս իրեն պահպանել իր տեսքը:

Հրացարանային աստղը, այսինքն ամենատաք աստղը արձակում է արևային տաք քամի, որ տաս միլիարդ անգամ ավելի հզոր է, քան այն, որը արձակում է արևը:

Գիտնականները ապացուցել են, որ ամենասառը աստղերը կարմիր են, իսկ ամենատաք աստղերը կապույտ:

Ամենամեծ աստղը հայտնիների միջից համարվում է UY վահան անունով աստղը, որը 1708անգամ ավելի մեծ է, քան արևը:

Եթե Մերկուրին պտտվեր մի փոքր ավելի տաք աստղի շուրջը, ապա այն կարող էր անգամ ոչնչանալ:

Էտա Կիլյա աստղը համարվում է ամենածանր աստղը հայտնի աստղերի միջից, իր զանգվածը կազմում է 150արևային էներգիա և նա արձակում է չորս միլիոն անգամ ավելի շատ էներգիա, քան հենց ինքը արևը:

Մեզ ամենամոտիկ աստղը-Ցենտավրան է, նրան հասնելու համար կպահանջվի 4,2տարի:

Արևը անում է պտույտներ Գալակտիկայի  շուրջ արդեն 20000000տարի:

Աղբյուրը՝