Рубрика: Գրականություն, Եղիշե Չարենց, Ընդհանուր

Չարենցյան օրեր․․․

d5b9d5a1d680d5a5d5b6d681

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  1. Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Այս պատմվածքում հեղինակը այսինքն՝ Եղիշե Չարենցը նոր սիրահարված էր, կարծես ամեն բան սիրով էր ընդհունում, նա այնքան սիրահարված էր, որ աշխարհում միայն լավ էր տեսնում, նա խենթ սիրահարված էր այդ ժամանակ, նա ազատ էր և ուզում էր իր միջի այդ ամբողջ ազատությունն, խենթութունն ու սերը փոխանցեր մեզ։ Ես այս ամենը հասկացա այս տողերից՝ Արևից առաջ, երբ կապույտըհեզ,
Սփրթնա՛ծգունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտլուսակաթ:

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Ոսկին այստեղ լույսն է, արևը, ջերմությունը։  Այս ամենը անընդհատ շեշտվում է ամեն տողում և հիանալի հասկացվում, իսկ ամենագերիչ, լուսավոր տողը իմ կարծիքով սա է՝ Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Իմ կարծիքով մանուշակագույնը բնութագրվում է մենակությամբ, տխրությամբ, թախիծով, կարծես այդ պահին մարդուն ուղակի հոգեպես կոտրել էին, ինչ-որ երազանք էինք կործանել, բայց մենակության այդ թախիծը ամեն տողով տխրությույուն էր վարարում։ Ես այս ամենը հասկացա այս տողերից՝ Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազներըքո՜ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում, —
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն

«Տեսիլաժամեր» շարքը

Այս շարքը գրելուց Եղիշե Չարենցը գտնվում էր շատ ծանր իրավիճակում, կարծես նա ջերմության, սիրո կարիք ուներ, ուզում էր արև, նա ուզում էր մեզ ասել, թե ինչքան թախիծ է զգացել այդ պահին։

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի,

Այս բանաստեծությունը այնքան գեղեցիկ և միաժամանակ ցավոտ է, քանի որ կարծես այստեղ սևը իշխի, քանի որ այստեղ ամեն ինչ խավար, մշուշոտ և լռությամբ է գրված, իսկ սևը ինձ մոտ հենց այս հատկանիշներով է ծնվում։

«Ողջակիզվող կրակ» ժողովածու

Այստեղ կարծես քնարական հերոսը սիրուց բացի ոչինչ չէր կարողանում տեսներ, իսկ այդ սերը մերժված էր, կոտրված, բայց մեկ է նա հավատում էր այդ սիրուն և սրտում ցավ զգալով ասում դրա մասին, կարծես սա լիներ թախծոտ սեր։

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմինդողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

Սա ինձ համար ամենագեղեցիկ ստեղծագործությունն է, քանի որ այստեղ այնքան շատ զգացմունքներ կան, այնքան շատ թախիծ, ինձ համար այս բանաստեղծությունում իշխում է մոխրագույնը, քանի որ ինձ համար մոխրագույնը թախիծ է, մերժված սեր, ցավ, որը հենց այս ստեղծագործությունում է։

Այս շարքը սիրո մասին էր, կարծես այդ սերը հեռու էր և անհասանելի, բայց իրական ջերմությամբ լի սեր, որ ամեն բան կտար Եղիշե Չարենցը հասնելու այդ գրավիչ սիրուն, հենց դա ես հասկացա, իսկ ավելի ստույգ այս տողերից՝

Դու հրե մի ուրու ես, աղջի՜կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես:
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՜կ ես —
Ու մոտիկ ու հեռո՛ւ ես այնպես:

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՛ւց ես երգել եմ —
Քո կարոտը ու փառքը անուշ:

  • «Տաղարան» ժողովածու: Անգիր — «Էլի գարուն կգա»

Այս շարքում քնարական հերոսը մեզ ուզում էր ասել, հասկացնել, թե ինչքան սիրահարված էր նա, նա ամեն ինչ սիրով էր տեսնում, խենթ սեր, երիտասարդ սեր, նա կուրացել էր այդ խենթ սիրո մեջ։ Այս ամենը, եթե ես ներկելուց լինեի, ես կներկեի, սև և դեղին, քանի որ ինձ համար սևը՝ դա սիրահարված խենթությունն է, իսկ դեղին քանի որ այն ինձ համար ջերմության և արևի գույնն է, որը կա ամեն սիրո մեջ․․․․

 

  • Չարենցը մեր տանը
  • Չարենցը փողոցում
  • Չարենցագետներ
Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց ֆիլմի վերլուծություն

Yeghishe_Charents_Armenian_poet

Եղիշե Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թվականի մարտին:Մեր հայերի մեջ միշտ հարց է մնացել՝ թե մենք ենք գնում Չարենցի մոտ թե ինքն է գալիս մեզ մոտ:1937 թվականին Չարենցի երեխաները դուրս նետվեցին:Դա եղավ այն ժամանակ երբ Չարենցին բանտարկեցին:Ինձ մոտ նաև տպավորովեց  այն, որ ամեն մեկը ունի իր Չարենցը, ամեն մեկը իր ձևով է սիրում Չարենց և ամեն մեկը իր ոճով է համարում Չարենցին լավ բանաստեղծ:Չարեցի մանկությունը անցել է անմխիթար, անարև և մշուշի մեջ: Չարենցը իր կյանքում միշտ ստեղծագործել է և դա համարել ամենլավ զբաղմունքը իր համար:Այս ֆիլմում նաև նշվում է, որ Եղիշե Չարենցի անունը մեր ճանապարհի գիրքն է:Անընդհատ հայտնագործումների մեջ լինելով Չարենցը մեկ է մնաց անսահման հեռու և անչափ մոտիկ և Ասծու որդի:Այս ֆիլմում Ռուբեն Մաթեվոսյանը երգում է Չարեցի համար անընդհատ կրկնելով՝ Չարենցի հոգին տանեմ:Չարենցը վերջին անգամ բանտից իր հարազատներին նամակ է գրել:

 

Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Քայլարշավ

20170313_120238

Այսօր մենք ունեցանք մի հիանալի քայլարշավ:Առաջին հերթին մենք փողոցով անցնելիս սկսեցինք ոգեղեն արտասանել Չարենց:Այնուհետև մենք լսեցինք մի քանի մարդկանց, որոնք շատ օգտակար տեղեկություններ:Այդտեղ էր նաև Եղիշե Չարենցի թոռնիկը:Ինձ մեջ տպավորվեց այն տեղեկությունը, երտեղ ասացին, որ ովքեր կարևոր մարդ չեն այսինք գրականության և կրթության հետ խաղ են անում նրանք անցնելու են ու գնան, իսկ ովքեր Եղիշե Չարենցի նման են նրանց բոլորը հիշելու են:Այս ամենից հետո ուսուցիշները գնացին Եղիշե Չարենցի տուն-թանգարան, իսկ մենք կազմակերպեցինք պարատուն:Պարատունից, արտասանելուց հետո մենք գնացինք լիցքաթափվեցինք և այնուհետև գնացինք տուն հիանալի տպավորություններով:

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Գարուն՝ վայելեք այս արևը

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

*
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել, վարդե շրթեր, կրակ սրտեր բառերն ու արտահայտությունները:

Դյութել-Կախարդել, թովել, մոգել, հմայել

Վարդե-վարդ

շրթեր-Շրթունք, պռոշ

կրակ-հուր

սրտեր-Զգացմունք, զգացում, գութ, սեր

  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:

Ջինջ օրեր-խաղաղ օրեր

Թովիչ-գրավիչ

լեզու-Խոսարան, բերան, պատասխանարան

  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:

Ինձ թվում է, որ երկու բանաստեղծություններն  էլ իրար նման են, բայց երկրորդ բանաստեղծությունում ավելի կրակոտ և հուր է ասվում քան առաջինում:Ինձ ավելի շատ դուր եկավ երկրորդը, քանի որ երկրորդում այնքան հետաքրքիր և կրակոտ էր, որ առաջինի պարզից ու հանգիստից ինձ ավելի հմայեց:

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:
  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց…

Ամեն եղանակ ունի իր բույրը և իր առավելությունը:Գարունը եղանակների միջից ամեն ինչին շունչ տվող եղանակն է:Երբ գիտես, որ գալիս է գարուն, մռայլ ձմռանից հետո վերջապես մեզ է այցելելու գարնան արևը, այդ ժամանակ դու  զգում ես խաղաղ, մաքուր օդի բույր, և ոչ միայն դա, նաև ծաղիկների և բնության հոտը՝ հատկապես ձնծաղիկների:Այս ամենը դուք զգում եք գարնանը:Երբ գալիս է գարնան արևը, ձեզ մոտ հանկարծակի առաջանում է լավ տրամադրություն և ժպիտ: Դա ինձ հետ շատ է եղել, օրինակ՝ երեկ:Մի պահ բացեք պատուհանը, զգացեք գարնան բույրը և ինքներդ կհամոզվեք, որ ամեն ինչ կփոխվի:Գնացեք դուրս և վայելեք այս հիանալի գարնան բույրից և արևից:

Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Հայրենիքնում

Յուրաքանչյուր բանաստեղծական տնից առանձնացրու ամենակարևոր տողը և բացատրիր ընտրությունդ:

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու-Ես այս տողն եմ ընտրել, քանի որ այստեղ զգացվում է ջերմություն, որովհետև  այստեղ նկարագրվող մարդը միայնակ չէ այլ իրեն հարազատ աշխարհի հետ:

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի-Այս տողերից հասկացվում է, որ մարդը արթնանում է իր հարազատ և սուրբ վայրում ավելի ճիշտ՝ իր քաղաքում կամ ծննդավայրում, հենց դրա համար էլ ես այս տողերն եմ ընտրել:

Խառնելով հոգիս աստղային մութին․․․-Այս տողերը շատ երազկոտ են, կարծես մի մարդ երկնքում ճախրելուց լինի, երազելուց:

Ի՞նչ զգացում է գերիշխում բանաստեղծությունում. տրամադրությունն ինչպե՞ս է տատանվում բանաստեղծական տնից տուն — նկարագրության հետ ընդգծիր տողեր:

Այս բանաստեղծությունը շատ երազկոտ բանաստեղծություն է:

Դա մենք հիմնականում զգում ենք այս տողերից՝ Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Ստեղծագործական աշխատանք — Երկինքը՝ հոգու երազ… Նայում եմ թափանցիկ հեռուն… Հոգիս աստղային մթության մեջ… (ընտրել վերնագրերից մեկը):

images

Հոգիս աստղային երազ. ես այս տողերից միայն մի բան եմ պատկերացնում՝ երազ:Երազանքը և երազը տարբեր բաներ են, բայց երազանքներ չկան, դրանք միայն իրեր են, որոնք դուք ուզում եք, քանի որ անհնարին բան չկա և եթե դու ուզենաք դուք երազանք չեք ունենա:Երազ աշխարհի ամենահաճելի բաներից մեկն է՝ երբ դու երկնքում ես սկսում ես մտածել քո երազանքների մասին և այդ ժամանակ այնպիսիս տպավորություն է կարծես այդ երազանքները կատարված լինեն:Երազը ունի երկու կողմ լավ և վատ:Լավն այն է, որ դու սկսում ես երազել լինել երկնքում և այդպես, իսկ վատն այն է,որ կյանքում անընդհատ պետք չէ երազել այլ նաև ապրել իրական կյանքով և իրականությունով:Ես երազներ հիմնականում տեսնում եմ գիշերը ինչպես սովորական մարդիկ, բայց երազել կարող եմ ամեն վարկյան անգամ խոսելիս ես մի պահ կարող եմ երազել:

 

Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Հնչում են օրեր առաջադրանքներ

Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

բոսոր-Կարմիր, կարմրագույն, կարմրերանգ

ղաղանջ-զնգոց, զնգզնգոց

հրե-հրդեհ ընկնել, կրակի մատնվել, կրակ ընկնել

հրկեզ-հուր, ջերմություն, շոգ

գալիք-ապագա, լինելիք

Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Ինձ համար այն օրերն են կարմիր ու բոլոր, երբ ես տանջվում եմ:Ճիշտ է այդպիսի օրեր ինձ մոտ շատ քիչ են եղել, բայց երբ քո սրտում կարմիր է, կրակ է դա նկարագրվում է երբ դու տանջվում ես ոչ միայն ֆիզիկապես այլ նաև հոգեպես:

Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Ես այս բանաստեղծության մեջ լսում եմ տխուր ռիթմ, քանի որ երբ ես կարդում էի փորձում էի այս բանաստեղծությանը տալ պայծառ ռիթմ, բայց չէր ստացվում:Ամեն տողը կարդալուց ես զգում էի նախանձ, տանջանք և բարկություն:

Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Ամեն մարդ իր ձևով է զգում կրակը իր սրտի մեջ:Կա մարդ, որ կրակ է զգում երբ բարկանում է, կա մարդ երբ տանջվում է և այլն:Ես ինքս երկու դեպքում եմ կրակ զգում իմ սրտի մեջ:Առաջին դեպքը, երբ ես նախանձում եմ, երբ մեկին անընդհատ առաջ են գցում, երբ նա միշտ առաջում է, իսկ ես վերջում:Դրանից ես շատ եմ բարկանում և կարծես հրդեհ լինի իմ սրտում, ես սկսում եմ կարմրել և այդպես:Այդպիսի դեպքեր շատ հազվադեպ են լինում:Երկրորդ դեպքն այն է, երբ ես բարկանում եմ:Դրանք լինում են շատ և հիմնականում մի պատճառով:Երբ ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվում ես սկսում եմ բարկանալ և այդ ժամանակ իմ սրտում զգում եմ կրակ:

 

Рубрика: Մայրենի, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցի գազելների վերլուծությունը

Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր:

Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր:

Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ.
Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է, քույր…

Ես այս բանաստեղծությանը կտայ սև , քանի որ բանաստեղծությունից երևում է, որ այդ ժամանակ Չարենցի կյանքը շատ վատ է եղել և նա ուզեցել է մահանալ և լինել հանգստության մեջ:Այս ստեղծագործությունն ասում է, որ եթե դու տանջվում ես մահից լավ տեղ չես գտնի, որպեսզի լինես խաղաղության մեջ:

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ —
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ…

Այս բանաստղծությանը կտամ մոխրագույն, սև և այլ մուգ գույներ, քանի որ այս բանաստեղծությունում շատ կարոտ կա և Չարենցը գրելու պահին զգացել է կարոտ իրեն շատ հարազատ մարդու հանդեպ ինչպես նա է նկարագրում՝ իր քրոջ հանդեպ:Բայց կարոտը լինում է երկու տեսակի առաջինը երբ կարոտում ես, բայց հույսդ չես կորցնում, իսկ մյուսը երբ տխուր կարոտում ես, հույսդ կտրում ու լռում:Այս կարոտը երկրորդ տարբերակն է, քանի որ Չարենցը կարոտում էր ու լռում:

Կղողաջեն օրերը քո — կմարեն.
Կկարկաչեն — մի երեկո կմարեն:
Ու ղողանջող օրերի մեջ երգված
Երազները քո լուսաճեմ — կմարեն:
Հե՛տ կնայես ու կճչաս կարոտից.
Ջինջ արցունքներ կճաճանչեն — կմարեն…

Այս բանաստեղծության մեջ նույնպես կան շատ մռայլ և տխուր գույներ, բայց դրա հետ համատեղ նաև վառ և պայծառ գույներ:Պայծառ,քանի որ Չարենցը պատմում է շատ լավ օրերի կամ բաների մասին, իսկ այնուհետև ասում, որ դրանք կանցնեն կմարեն և այլն օրինակ՝ Երազները քո լուսաճեմ — կմարեն:Այս ստեղծագործության իմաստն այն է,ո ր եթե դու ունենում ես շատ լավ օրեր մեկ է կյանքում մի պահ կգա, որ այդ օրերը կմարեն:

Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…

Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային…

Հսկումների պահը սուրբ է.ժպտա՜, ժպտ՜ա, մահացող քույր,
Որ չհանի՛ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային…

Այս բանաստեղծությունը ցավի մասին է:Այստեղ Չարենցը շատ ցավ էր զգում:Այս բանաստեղծություն գազելին ես էլի կտայ խավար գույներ ինչպիսին են՝ մոխրագույնը և այլն:Նաև ցավից այս բանաստեղծությունը կարոտի մասին դա զգացվում է հիմնականում այս տողերից՝Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…:

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Այս բանաստեղծություն գազելը անիրականության և երազների մասին է, քանի որ այստեղ նկարագրված է երազների մասին, որոնք անիրական են:Նաև այս գազելը նրա մասին է, որ կան նաև երազներ, որ առաջանում են կարոտներից:Այս ամենը հիմնականում նկարագրված է այս տողերում՝ Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…:

Рубрика: Եղիշե Չարենց

Գազել բանաստեղծություն (տեղեկություն)

Գազել բանաստեղծությունը սովորական չէ, քանի որ այն կազմված է երկտող տներից:Գազել բանաստեղծությունները հիմնականում տարածված են Պարսկաստանում:Մեր հայ բանաստեղծներից գազելներ են գրել՝ Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը:Գազելների տեսքն այսպիսին է՝ նրանց վերջին տունը անպայման կրկնվում է:Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են այսինքն՝ կրկնվում են:Գազել բանաստեղծությունների վերջնատողերը կոչվում են՝ ռեդիֆ:Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։