Рубрика: Վիլյամ Սարոյան, Գրականություն

Նախագիծ… Վիլյամ Սարոյանի յուրահատկությունը…

Արդեն երկու շաբաթ է, ինչ մենք ուսումնասիրում ենք Վիլյամ Սարոյանի գրականությունը և ամեն մի պատմվածք կարդալիս, ասես ողջ աշխարհն եմ պատկերացնում, Վիլյամ Սարոյանը այն գրողներից է, ովքեր կարողանում են և հետաքրքիր գրել, և հումորով և նաև շատ իմաստալից, Վիլյամ Սրոյանի լեզուն հասկանալու համար պետք է կարողանալ հասկանալ իր պատկերացումը աշխարհի և երեխաների նկատմամբ, այն, թե ինչպես է նա վերաբերվում երեխաների դաստիրակությանը և կյանքին ապշեցուցիչ է, այն ուղղակի երեխայի կյանքի իդեալն է: Հենց այս պատճառներով էլ ես որոշեցի ընտրել Վիլյամ Սարոյանին:

Նախագծի ընթացքում ես հարցազրույց եմ վերցնում ուսուցիչներից, որպեսզի հասկանամ, թե ինչպով է Վիլյամ Սարոյանը տարբերվում մնացած գրողներից, ինչն է իր յուրահատուկ պատմվածքների գաղտնիքը, ինչում է կայանում իր յուրօրինակությունը…

Рубрика: Վիլյամ Սարոյան, Գրականություն, Ընդհանուր

Վիլյամ Սարոյան… Բան ունեմ ասելու…

Այս պատմվածքը շատ ուսուցողական  և հետաքրքիր էր։ Այս պատմբածքը մի հանդեսի մասին էր, որը կազմակերպվել էր աղքատ և անապահով երեխաների համարՍուրբ Ծննդյան առթիվ։ Այնտեղ եկել էր ձմեռ պապը և հերթով երեխաների նվերներն էր բաժանում, սակայն նա և հարցնում էր երեխաներին իրենց ցանկացած նվերի մասին և նրանց չէր  տալիս այն ինչ նրանք ուզում էին, նա հավատ և հույս էր ներդնում և ներարկում այդ աղքատ երեխաների մեջ, սակայն չէր հասկանում, որ կոտրում է երեխաների  հավատն ու սերը, երազանքն ու այն ամբողջ հույսը, որը ջերմացնում էր նրանց և դարձնում իրենց երջանիկ, ձմեռ պապը տվյալ պատմվածքի չէր էլ հասկանում ինչպես էր ոչնչացնում և մոխրեցնում այդ երեխաների սերն ու հույսը իր իսկ հանդեպ։ Այս պատմվածքում ներկայացման ընթացքում հայտնվում է մի երիտասարդ, ով ասում է ձմեռ պապուն և բոլորին, որ չի կարելի այդպես վարվել և բացատրում է, որ տալն ավելի երջանիկ է մարդուն դարձնում, քան թե ստանալը, որ ամենքս հոգու խորքում հարուստ ենք և պետք է բավարարվենք մենք նրանով, ինչ ունենք, մենք պետք է ուղղակի գնահատենք ամեն վայրկյանն ու ակնթարթը, որ ապրում ենք այս աշխարհում։ Ինձ հատկապես գերել է այս նախադասություն` “ինչ-որ բաները” կարելի է գնել,  բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող   գնվել:

Рубрика: Մայրենի, Վիլյամ Սարոյան

Սարոյանական օրեր

Վիլյամ Սարոյան

Պատմվածքներ

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Պատերազմ նշանակում է, կռիվ: Երբ մարդիկ սկսում են ճակատամարտ անել, կռվել, հենց դա էլ նշանակում է պատերազմ:

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

Միանգամից դեմքիս ժպիտը կորում է, քանի որ կռիվը ոչինչ չի լուծում, այլ հակառակը խնդիրներ է առաջացնում բոլորի համար: Ամեն բան կարելի է լուծել հանգիստ:

  • Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Կռիվ…Պատերազմ…Անհաշտություն: Կյանքում դա կարծես ցերեկ և գիշեր լինի, այնքան շատ է լինում: Երբ մթնում է, պատերազմը սկսվում է: Պատերազմում ամեն ինչ ատելի է, ամեն բան մարդուն վշտացնում է, և վերջում արդյունքը՝ միայն արցունք, ցավ և այլն….Ես պատերազմը համեմատում եմ անձրևի հետ, գալիս ու գալիս է, իսկ վերջում թողնում իր հետքերը, սպիները, վերքերը: Մոտակայքում չկա վիրակապ՝ ամոքելու այդ ցավերը, ջնջելու կամ մոռանալու: Միակ տարբերությունը այն է, որ անձրևի կաթիլները արևից չորանում են, իսկ ցավերը երբեք չեն մոռացվում, միգուցե լավանում են, բայց չեն մոռացվում, չեն լավանում հոգում: Պատերազմը միշտ հոգում թողում է հետք, հավերժական դաջվածք:Պատերազմ անող մարդիկ միշտ են գտնվում, ինչպես           մանրէները, բակտերիաները: Լավ մարդիկ աստղեր են, որ առկայծում են երկնքում, երկինք են, որ շողում են գիշերները, բայց գալիս է մի պահ, երբ աստղերը կորչում են և հայտարարում են ամպրոպ, այդտեղ ամեն ինչ վերջանում է, և մնում միայն դատարկությունը:Պատերազմը լինում է նաև հոգում, մտքում, երբ ինչ-որ մարդու հետ կռվում ես, կամ մի նպատակի հետ: Վերջում հաղթում է նա, ով լինում է ամենախելացին և լուսավորը:Կարևորը՝ հաղթի արդարությունը և բարին: Նպատակային բարին: Մի կռվեք, պատերազմ մի արեք:

Գողացած հեծանիվը

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ նա արդեն ուրիշ էր և իր արարքն ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասված բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի առաջ նստեց ու սլացավ։

Արարքը բոլորովին արդարացված չէ, գողությունը վատ բաներից մեկն է, որը իմ կարծիքով ոչ մի դեպքում արդարացված չի լինի: Այքը շատ սխալ է վարվել ուրիշի հեծանիվը գողանալով:Նա դարձել է վատ մարդ, այդ իր արարքով

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Եվ քանի որ նա արդեն ուրիշ էր և իր արարքն սխալ չէր հասկացվի։

Կապ չունի ընդհանրապես դու կինոթատրոնում նկարվել ես թե չէ, կամ ընդհանրապես այնտեղ եղել ես թէ չէ, գողություն անելի և առավել ևս դա քոնը համարելը շատ սխալ է:Ամեն մարդ իր հեծանիվը կորցնելուց շատ կնեղվի և եթե իմանա, որ ուրիշը դա իրենն է դարձրել կվիրավորվի:

  • Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Գողությունը այպիսի բան է, որ դրա մեջ տարբերություն դնել չես կարող: Գողությունը վատ բան է և վերջ: Եթե գոնե մեկ անգամ Այքը իրեն հարց տար, ինչու է բարկանում նա կհասկանար, որ անիմաստ: Նա ոչ մեկից չի տարբերվում և եթե նա գողություն է արել, ապա նա առանձնահատուկ չէ, ուրիշը նույնպես կարող, ճիշտ է դա ճիշտ չէ, բայց այս դեպքում Այքի բարկանալը անտեղի էր:

  • Ստեղծագործական աշխատանք-Կյանքը անիվ է, այն անընդհատ պտտվում է․․․

Կյանքը անիվ է…

Հինգ հասուն տանձեր

Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները.

  • … ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Ինձ թվում է, որ տղան մի կողմից ճիշտ է և արդարացված մյուս կողմից այդքան էլ չէ: Նա շատ երևակայական երեխա էր և ուզում էր փորձել այդ տանձերը, ցույց տալ ուրիշներին, չէ որ նա տեսել այդ ծառերի կյանքը և նրան հետաքրքիր էր, բայց մյուս կողմից չէր կարելի ուրիշինը սեփականաշորհել:

  • Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարողություն պիտի լիներ:

Նա  ուզում էր այդ տանձերը ուրիշներին ցույց տալ, իսկ գողը այդպես չի անում, նրան ուղակի հետաքրքիր էր և մի կողմից էլ նպատակ՝ հասնել տանձերին, դա  շատ հետաքրքիր էր իր համար:

  • Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա:

Իհարկե գողություն չի, չէ որ նա երեխա էր, դեռ չէր հասկանում, դա իր համար արկած էր, մի արկած որին ուզում էր հասնել:

  • Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում:

Քանի, որ տղայի պատկերացումը շատ մեծ էր նա փոքրիկ բակը պատկերացնում էր երաժշտությունով հետաքրքիր բաներով, նա երևակայում էր, սիրում էր ամեն փոքրիկ բան դարձնել հետաքրքիր կամ ավելի ճիշտ գունավոր:

  • Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:

Տարիքը մարդու հետ կապ չունի մարդ կա իր կյանքի մինչև վերջ սխալ է թույլ տալիս և ողջամիտ չէ, մարդ էլ կա շատ երիտասարդ է, բայց կարծես կյանքի փորձ ունի, չնայած որ նաև այլ ձևեր են լինում

  • Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ:

Դա գողություն չէր դա իր պատկերացման գեղեցիկ աշխարհն էր, նա չէր հասկանում և դա իր համար արկածախնդրություն էր: Նա գող կլիներ, երբ թաքուն ուտեր, չկիսվեր ընկերների հետ, բայց նա գող չէր, նա երևակայական տղա էր

Դաշնամուր

  • Ինչպիսի՞ն էր Բենի կերպարը. «իսկ ես չգիտեի… որ դու այդպիսին ես …» — ի՞նչ էր բացահայտել Էմմին տղայի մասին:

Ինձ թվում է, որ Էմման բացահայտեց՝ թե ինչու է Բենը դաշնամուրից հուզվում: Դա իր սիրուց էր, իսկ Էմման մտածում էր, թե դա ուղղակի դաշնամուր է: Դա մի սեր էր դաշնամուրի նկատմամբ, որը իրեն օգնում էր նվագել, չնայած Բենին դժվար էր նվագել համարել դա:

  • Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի:

Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է: — Մեկնաբանիր այս միտքը:

Կյանքում կան շատ մարդիկ, որ գումար չունեն, չեն կարողանում ապրել այնպես, ինչպես ապրում են գումար ունեցող մարդիկ, սակայն երբ գումար ունես դառնում ես էգոիստ, ագահ և չես կարողանում հաղթահարել դժվարությունները, քանի որ գիտեն, որ ամեն վարկյան իրենց կոգնի փողը: Փող չունեցող մարդիկ, չեն կարող տարբեր բաներ իրականացնել, բայց ավելի կոփված և ուժեղ են, նաև բարի:

  • … Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն: — Այդ ժպիտը դարձրեք խոսք:

Այդ փոքրիկ ժպիտի մեջ կա շատ իմաստալից հավատ: Այդ ժպիտով ուզում էր Էմման Բենին հույս տալ, խրախուսել, օգնել և ասել, որ դու օրերից մի օր կունենաս այն ինչ երազում ես, իսկ Բենը միանգամայն հավատում եր Էմմայի խոսքերին:

  • Համաձա՞յն ես աղջկա վերջին մտորումների հետ. հիմնավորիր:\

Միանշանակ համաձայն եմ, քանի որ Էմման այդ սերը տեսնելուց հետո ուզում էր, որ նա ունենա դաշնամուր և եթե մի բան շատ շատ հոգով ու սրտով ուզում ես դա կատարվում է, միգուցե ոչ հիմա, բայց կարող է վաղը: Բենը պիտի ունենա դաշնամուր, դա իմ կարծիքն է, նա դրան արժանի է: