Рубрика: Աշխարհագրություն

Բնական աղետներ…Ջրհեղեղներ…

Ողջույն բոլորին, այսօր մենք կհետազոտենք և կքննարկենք բնական աղետները: Իրականում, ես ցանկացած հետազոտություն անելիս փորձում եմ ընտրել թեմա, որը կտարբերվի, որը չի կրկնվի, քանի որ այդ նույնությունը ինձ վանում է: Այո, հենց այդ տարբերվող թեմաներն են ամենաշատը հետաքրքրում, սակայն այս անգամ չստացվեց… Բնական աղետների տեսակները ուսումնասիրելիս ես հանդիպեցի շատ հետաքրքիր աղետների, որոնք կարելի է անընդհատ ուսումնասիրել և հետազոտել: Այդպիսի աղետներից ես ընտրեցի երկուսը՝ Խորշակ և Փոթորկանք: Սկսեցի պրպտել, ուսումնասիրել և հետազոտել ամբողջ համացանցը, սակայն այս երկու բնական աղետների մասին կար շատ քիչ տեղեկությունը՝մեկ պարբերություն: Այդ պատճառով էլ որոշեցի ընտրել ավելի տարածված աղետ, որի մասին կկարողանամ լիարժեք պատմել: Այդպիսի աղետ է Ջրհեղեղը: Ջրհեղեղները վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից։ Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասսայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։ Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում, լճերում, ծովերում, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, փլուզումները եւ այլն։ Ջրհեղեղի կանխարգելման, դրանց ազդեցության նվազեցման հիմնական միջոցառումները կրում են ինժեներական և ագրոտեխնիկական բնույթ։ Երբեմն ջրհեղեղների առաջացմանը նպաստող պայմաններ են ստեղծում իրենք՝ բնակիչները կատարելով օրինազանց գործողություններ՝ ծառահատում, սելավների վրա շինություների տեղադրում և այլն։

Ջրհեղեղները կարող են առաջանալ.
— երկարատեւ առատ տեղումներից.
— սառցադաշտերի եւ ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ եւ կենտրոնացված ջրի հոսքից.
— ջրամբարների փլուզումներից.
— հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
— ծովային փոթորիկներից.
— ցունամիներից.
— երկրի մակերեւույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
— Մինչեւ կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
— Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
— Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
— Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
— Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ եւ օգտվեք ձեռնափայտից:
— Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ գյուղատնտեսությունը…

Առցանց ուսուցման այս մեկ շաբաթվա ընթացքում որոշեցի ուսումնասիրել ՀՀ տնտեսությունը և քանի որ պետք է ընտրել Հայաստանի տնտեսության մեկ ճյուղ, որոշեցի ընտրել հենց գյուղատնտեսության, քանի որ ըստ ինձ շատ հետաքրքիր է տեսնել քո իսկ երկրի գյուղատնտեսության զարգացումը, տեսնել, թե ինչպիսի զարգացումներ է ապրել և թե ինչ վիճակում է գտնվում հիմա Հայաստանի գյուղատնտեսությունը։Հայաստանում մենք ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն և մոտավորապես 40-50 տարի մենք հետ ենք աշխարհի լավագույն գյուղատնտեսական երկրներից։ Այն համարվում է ամենահին տնտեսության ճյուղերից մեկն է, դեռ շատ վաղ ժամանակներից գյուղատնտեսությամբ են զբաղվել մարդիկ: Այս տնտեսության ճյուղն զարգացում է ապրում այն ժամանակ, երբ մարդը կարողանում է բարելավել իր հողը, դիրքը, մի խոսքով պայմանները, ժամանակի ընթացքում, երբ մարդը կարողացել է բարելավել այդ ամենը, այդ ժամանակվանից էլ գյուղատնտեսությունը զարգացում է ապրել: Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները կազմում են բնակչության ընդհանուր թվի 45,6 տոկոսը, ինչը վկայում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։ Չնայած այն հանգամանքին, որ 2006‑2008 թվականներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել էր աճ, սակայն ակնհայտ էր, որ կան կառուցվածքային խնդիրներ։ Այսպես, վերջին մի քանի տարիներին թե՛ բուսաբուծության և թե՛ անասնաբուծության բնագավառում նկատվում էին կայուն նվազման միտումներ։ Մասնավորապես, մշակվող ցանքատարածությունները 2005 թվականին կազմում էին 332 հազար հա, 2010 թվականին՝ 283 հազար հա, մինչդեռ 2011 թվականին կառավարությանն հաջողվեց արձանագրել մշակվող ցանքատարածությունների աճ՝ 440 հազար հա։Գյուղատնտեսության ոլորտի ապագան ուղղակիորեն կախված է գյուղատնտեսական մթերքների իրացման և արտահանման շղթայի կայացումից և դրա հետագա զարգացումից։ Չունենալով մթերքների իրացման կայուն շղթա` հնարավոր չէ ակնկալել գյուղատնտեսության զարգացում։ Կարևորելով այս հանգամանքը` կառավարությունը վերջին երեք տարիների ընթացքում ձեռնամուխ եղավ արտահանմանը նպաստող քաղաքականության վարմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում։ Նախ, այդ ոլորտի մի շարք ճյուղերում բարելավվեց բիզնես միջավայրը, որը հնարավորություն տվեց առավել նպաստավոր պայմաններում կազմակերպել արտահանման գործընթացը և նվազեցնել գործարարների ժամանակային ու ֆինանսական ծախսերը։ Ընդհանրապես գյուղատնտեսությունը ֆինանսական ներդրումների տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ, ինչը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններից դրա անմիջական կախվածությամբ։ ՀՀ գյուղատնտեսության ոլորտն առավել ևս աչքի է ընկնում ֆինանսական ներդրումների սակավությամբ, քանի որ առկա է նաև ցածր եկամտաբերության գործոնը։ 

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի
բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը
հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և
անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ:
ՀՀ գյ ղատն տե ս թյ նն իր զար գաց ման ըն թաց ք մ կտ րուկ փո փո խու —
թյուններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների
պատճառով:

Կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում մենք կկարողանանք զարգացում ապրել միայն այնժամանկ, երբ կկարողանանք ստեղծել այնպիսի սարքավորումներ, որոնց շնորհիվ մրգերի, բանջարեղենների մշակումը կանեն հենց այդ սարքավորումները: Այդ ժամանակ մարդը կկարողանա ժամանկ խնայել: Շատ երկրներում արդեն կան այդպիսի սարքավորումներ:

Աղբյուրները

Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III

Рубрика: Աշխարհագրություն

Հայաստանի և Մոլդովայի բնակչությունը…

Հայաստանի բնակչությունը ներկայիս պահին 2 963 243, իսկ Մոլդովայի բնակչությունը 4 037 703

Սկզբում կցանկանայի մի փոքր խոսել Հայաստանի սեռատարիքային բուրգի մասին: Մինչև 30-34 տարեկան, Հայաստանում գերակշռում է տղամարդկանց թիվը, սակայն 34 տարեկանից հետո կտրուկ գերակշռում է աղջիկների թիվը: Համեմատելու համար ընտրել եմ Մոլդովան, քանի որ Հայաստանի և Մոլդովայի սեռատարիքային բուրգերը շատ նման են: Մոլդովայում նույնպես մինչև 34տարեկան բնակչության մեծամասնությունը հենց տղամարդիկ են, սակայն 34տարեկանից հետո կրկին կտրուկ կերպով կանանց թիվը բնակչության մեջ շատանում է: 25-54տարեկան մարդիկ, Մոլդովայում՝47.1%-ը, իսկ Հայաստանում՝42.3%:

Ամբողջ աշխարհի և Հայաստանի սեռատարիքային բուրգերը համեմատելիս կարելի է գտնել ավելի շատ տարբերություններ կան ընդհանուրություններ, քանի որ ըստ ամբողջ աշխարհի սեռատարիքային բուրգի, այնտեղ մինչև 54 տարեկանը գերակշռում են տղամարդկանց թիվը, սակայն 54-ից բարձր մարդկանց մեջ ավելի շատ են կանայք, հիմնական ընդհանուրությունն այն է, որ հիմնականում սկզբում միշտ գերակշռում են տղամարդիկ, սակայն ինչ-որ կոնկրետ տարիքից սկսված կտրուկ ամենաշատ թիվը պատկանում է կանանց: Հայաստանում իհարկե ավելի շուտ են սկսել կանայք գերակշռել՝34-տարեկանից, սակայն ամբողջ աշխարհի ուցանիշով ավելի ուշ՝մինչ խոր ծերություն:

ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:

Երևան1,093,485
2Գյումրի148,381
3Վանաձոր101,098
4Վաղարշապատ46,540
5Հրազդան40,795
6Աբովյան35,673
7Կապան33,160
8Արարատ28,832
9Արմավիր25,963
10Ստեփանավան23,782
11Գավառ21,680
12Արտաշատ20,562
13Գորիս20,379
14Մասիս18,911
15Աշտարակ18,779
16Սևան17,083
17Հացավան15,208
18Սպիտակ15,059

Մոլդովայի և Հայաստանի բնակչության համեմատումը (ավելի մանրամասն)

Մոլդովայում մարդկանց միջին տարիքն է 37ը, իսկ Հայաստանում 36ը: Ըստ կանխատեսումների, 2050 թվականին Մոլդովայում միջին տարիքի կլինի 48տարեկանը, իսկ Հայատանում՝43տարեկանը:

Рубрика: Աշխարհագրություն

Աշխատանք ինտերակտիվ քարտեզով…ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

Նախագծի ընթացքում մենք ոչ միայն սովորում ենք՝ թե ինչ կլիմայական պայմաններում ինչ հայկական կենդանիներ են հանդիպում, այլ նաև այդ ամենը գրում ենք քարտեզներում և սովորում աշխատել ինտերակտիվ քարտեզով: Սկզբում մենք նշում ենք կենդանու տեսակը, այն որտեղ է հանդիպում, ինչ տարածվածություն ունի, այնուհետև մի փոքր խոսում ենք տվյալ տեղի կլիմայի մասին և վերջում ավելի հետաքրքիր և պատկերավոր լինելու համար ավելացնում ենք նկար տվյալ կենդանուց, ծաղիկից կամ միջատից:

https://maphub.net/map