Рубрика: Ամառային ճամբար

Այլընտրանքային ճամբարի ամփոփում-հաշվետվություն…

Հենց այսպես՝ արագ, թեթև, աննկատ, վազելով, արագ անցնելով, սակայն իր մեծ հետքը թողնելով, ավարտվեց մեր այլընտրանքային ճամբարը: Եթե լինեմ անկեղծ, ապա այսքան ժամանակ կրթահամալիրում անցկացրած տարիների ընթացքում ամենալավ, ամենադրական, ամենահավես ու հետաքրքիր ճամբարներից մեկն էր: Այո, սկզբում կար մտավախություն, որովհետև բարդ էր պատկերացնելը, թե ինչպես ենք մենք այդ ամենը կազմակերպելու, դասավորելու, պլանավորելու, ինչպես ենք այնպես անելու, որպեսզի արդյունավետությունը չկորի, սակայն կարծում եմ, որ կարողացանք հնարավորինս հավես ու ուսուցանող օրեր ունենալ: Նախ՝ ինքներս մեզ ավելի պատասխանատու էինք պահում այն աշխատանքի հանդեպ, որը պատրաստվում էինք կատարել, հասկանում էինք, որ եթե վերցրել ենք այդ պատասխանատվությունը, ապա պետք է մինչև վերջ առաջ տանենք, բացի դրանից՝ երբ գտնվում ես ընկերներիդ միջավայրում, երբ այդ միջավայրը մոտիվացնող է, դու ինքդ ուզում ես անընդհատ անել ու անել, ինչ-որ բան ստեղծել, նախաձեռնել, միասին այդ ամենը քննարկել, նստել, խոսել, կերտել, ստեղծել, գրել, ջնջել: Երբ սովորողին տրվում է ազատություն, հնարավորություն, որպեսզի նա կարողանա անել այն ամենն, ինչ ուզում է, երբ սովորողի նախաձեռնությունը ընդունվում է, երբ սովորողը զգում է ողջ հոգով այդ ազատությունը, ու ճիշտ պահին հասկանում է, որ այդ ազատությունը իրականում հնարավորությունների շղթա է իրար ամրացված, որը չպետք է առանձնացնել, թողնել, կամ այդ ամենը բաց թողնել, պետք է կարողանալ փաթաթվել այդ հնարավորությունների շղթային, մտնել այդ շթայի մեջ, դառնալ դրա մի մասնիկը: Ու այո, միայն գիտակցումը, որ դու ունես այդ ազատությունը, տալիս է քեզ թեթևություն, զգացում, որ քեզ ազատել են բոլոր կաղապարներից, շղթաներից, ու այդ ազատությունը երբեք չի լինում անսահմանափակ, դու ինքդ քո մեջ դնում ես որոշ սահմանափակումներ, որոնք իրականում չեն լինում սահմանափակումներ, այլ ուղղակի ապահովում են չափի զգացումը, ու երբ դու կարողանում ես այս ընկալումը ինքդ քո մեջ մցնել, ապա դու կարող ես ամեն բան: Դու արդեն անցնում ես այդ թեթևամիտ փուլից, մտնում ես լրիվ այլ փուլ՝ իսկական հոգու ազատության փուլ, որը հենց առաջին նախապայմանն է դրական, հավես աշխատանք կատարելու և արդյունք ստանալու: Այսպիսով՝ սկսեմ պատմել հենց բուն ճամբարի գործունեության մասին: Մենք ամեն օր ունենում էինք մեզ մոտ կոնկրետ օրացույց, նախապես պլանավորած մեր քննարկումների, անելիքների: Միասին հավաքվում էինք ինչ-որ դասարանում, երբեմն անգամ աշխատում էինք կրթահամալիրի պուրակում, մեզ ներկայացվում էր մեր ողջ օրվա անելիքները և մենք սկսում էինք աշխատել: Եթե դա լինում էր քննարկում, ապա միասին լսում էինք, հարցեր տալիս, խոսում տվյալ թեմայի շուրջ: Այս երկու շաբաթների ընթացքում ունեցել ենք երկու բավականին մեծ հետազոտական աշխատանք, որոնք մեզ ներկայացրեցին: Առաջինը՝ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, երկրորդը՝ Հայերի ծագումնաբանությունը: Կարևոր էր այն հանգամանքը, որ երկու դասախոսություններն էլ մեզ չէին մատուցվում կոշտ, չոր, կոպիտ ձևով, որը կարող էր շատ արագ հոգնեցնել, այլ հակառակը՝ ամեն ինչ արվում էր շատ անմիջական, միմյանց հետ խոսելով, խորհրդակցելով, որը օգնում էր, որպեսզի յուրաքանչյուր անդամ չհոգներ և ընդգրկված, կլանված լիներ դասապրոցեսի մեջ մինչև վերջ: Ճամբարի ընթացքում ունեցանք ուսուցանող հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ: Ավելի մանրամասն այդ ամենի մասին կարող ես կարդալ՝ այստեղ: Երկու անգամ մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի, որին երկար ժամանակ պատրաստվում էինք, միասին կարդում, վերլուծում, սովորում մեր սխալների վրա, միմյանց օգնում, թերությունները շտկում, առավելությունները ընդգծում, խնդիրներ լուծում, այսպես ասեմ՝ լավ առիթ էր, որպեսզի մենք ինքնակատարելագործվեինք:

Մի խոսքով՝ ամեն օրը լիացած էր, լցված եռանդով, տրամադրող էներգիայով: Ինչ խոսք, ես կարծում եմ, որ մենք կարողացանք միասին մեր Քաղաքագիտական ակումբի ճամբարը ճիշտ ու հավես իրականացնել, ունենալ ստացված քննարկումներ, հանդիպումներ և ընհանրապես՝ անմոռանալի ակնթարթներ և պահեր:

Рубрика: Ամառային ճամբար

Այլընտրանքային ճամբար. Օր #3

Դե ինչ, մենք շարունակում ենք մեր Քաղաքագիտական ակումբի ճամբարը: Այսօր կխոսենք մեր ճամբարի երրորդ օրվա մասին: Մեր խմբով հավաքվեցինք, արագ կազմակերպվեցինք, հասկացանք մեր անելիքները, պլանները, ինչ ենք պատրաստվում անել օրվա ընթացքում, այնուհետև ջոկատի ղեկավարը կատարեց հաշվառումը: Այսպիսով՝ այս ամենից հետո, մենք սկսեցինք մեր օրը: Օրը սկսեցինք Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին դասախոսությամբ, որի ի դեպ երրորդ՝ վերջնական, փուլն էր այսօր: Ավելի մանրամասն, ինչպես միշտ կարող եք կարդալ՝ ակումբի կայքում: Դասախոսությունը լսելուց, քննարկելուց, միմյանց հետ խոսելուց, բանավիճելուց հետո, սկսեցինք պատրաստությունները վաղվա ինտելեկտուալ խաղին: Խաղի մասին՝ հղումով: Լրացրեցինք հայտը, որոշեցինք մեր թմի անունը, քննարկեցինք, թե ինչպես ենք ներկայանալու: Այս ամենից հետո անցանք մարմնամարզական պարապմունքներին: Խումբը այստեղ բաժանվեց երկու մասի: Առաջին մասը գնաց մարմնամարզության, իսկ մյուս մասը՝ ֆուտբոլի: Կցանկանայի նշել, որ ի սկզբանե ֆուտբոլին մասնակցում էին զուտ ակումբի, ջոկատի անդամները, սակայն այնուհետև խաղին միացան այլ սովորողներ, անգամ ուսուցիչներ, ինչպես օրինակ՝ ընկեր Սամվելը: Այսպես՝ հավես, հետաքրքիր և ամենակարևորը՝ համախմված, խաղ ստացվեց, որին մենք կարողացանք հասցնել մի քիչ հետևել: Մինչ տղաները այնտեղ զբաղված էին իրենց ֆուտբոլի խաղով, մենք վերևում զբաղվում ենք մարմնամարզությամբ, որը ի տարբերություն իրենց խաղի բավականին հանգիստ ու ներդաշնակ էր անցնում, չնայած ոչ քիչ հետաքրքիր: Մի խոսքով՝ երբ մենք արդեն ավարտեցինք մեր մարմնամարզական պարապմունքները, մենք գնացինք պատրաստվելու հանդիպմանը իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ: Պատրաստեցինք հարցեր, միասին քննարկեցինք այն ամենը, ինչը հարցնելու ենք, ներկայացնելու ենք և գնացինք հանդիպման: Հանդիպմանը սկզբում ներկայացվեց ընդհանուր Իրանը՝ իր հարևաններով, շահերով, գործելու տրամաբանությամբ, ամեն ինչով, այնուհետև Իրան-Հայաստան հարաբերությունների մասին խոսեցինք, որը նույնպես շատ ուսուցողական և հետաքրքիր էր, հաշվի առնելով ներկայիս մեր իրավիճակը: Հետաքրքրության դեպքում, հանդիման ծրագրին, այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝հղումով: Հենց այսպես էլ անցավ Քաղաքագիտական ակումբի այլընտրանքային ջոկատի երրորդ օրը: Սպասենք նոր հավես պահերի…

Եթե կցանկանաք կարդալ անցած օրերի մասին՝

Օր առաջին
Օր երկրորդ

Рубрика: Ամառային ճամբար

Այլընտրանքային ճամբար. Օր #1

Ահա և եկավ այդքան սպասված ամառային ճամբարը: Իրականում, կլինեմ անկեղծ՝ հենց կոնկրետ այս ամառային ճամբարին ամենաշատն էինք սպասում, քանի որ այն անցկացնելու էինք մեր Քաղաքագիտական ակումբի սովորողներով: Բավականին ռիսկային նախաձեռնություն էր իրականում մեր նախաձեռնությունը, քանի որ այսպիսի տարբերվող ձևով իրականացվող աշխատանքներ կամ դեռ չէին եղել կրթահամալիրում, կամ լինում են հազվադեպ: Այսպիսի այլընտրանքային մոտեցումը անասելի տրամադրում էր, քանի որ դու ինքդ էիր կազմում, ընտրում, պլանավորում նախագծերը, կազմում քո օրացույցը, ինքդ էիր պատասխանատու քո օրվա արդյունավետության համար, ու իրականում, այս մոտեցման շնորհիվ ամեն բան շատ ավելի հետաքրքիր ու արդյունավետ էր անցնում, քանի որ մենք զգում էինք այդ պատասխանատվությունը, մենք հասկանում էինք իրավիճակը, ու հենց առաջինը ինքներս մեր առաջ էինք դրել նպատակ՝ անցկացնել հավես ժամանակ, ունենալ ստացված քննարկումներ, հանդիպումներ, նախագծեր, լինել կազմակերպված, համախմբվել ու համախմբել, և իհարկե՝ ակումբին նոր շունչ տալ: Հենց այսպիսի իրականացվող ձեռնարկություններն են ակումբը զարգացնում, նոր մարդկանց տալիս հնարավորություն ինքնարտահայտվելու, նոր հարթակ բացահայտելու, այնտեղ իրենց գտնելու, ակումբին նոր առաջարկներ անելու, միանալու հնարավորություն: Մի խոսքով՝ մենք սկսեցինք մեր այլընտրանքային ամառային ճամբարի առաջին օրը: Սկզբում, մենք միասին հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել մեր անելիքները, ամբողջ ճամբարի մեր պլանները, ինչ ենք պատրաստվում անել, որտեղ ենք պատրաստվում գնալ, ճամփորդել, մի խոսքով՝ ամեն բան: Այնուհետև, այս սկզբնական, դեռ ոչ հավաք վիճակից մենք արագ, կազմակերպված կարողացանք դուրս գալ և անցնել Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին դասախոսությանը: Փոքրիկ նկարագրություն կարող եք կարդալ Քաղաքագիտական ակումբի կայքում: Այս քննարկմանը բավականին երկար մենք պատրաստվել էինք, արել հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրել, կարդացել, որպեսզի դասախոսության ընթացքում արդեն ունենայինք ինչ-որ պատկերացում այդ ամենի վերաբերյալ: Դասախոսությունից հետո մեր մնացած ողջ ժամանակը մենք տրամադրեցինք վաղվա օրվա պլանավորմանը և լուսաբանմանը: Ինչպես արդեն ծրագրից հասկացաք, վաղը մենք ունենալու ենք կինոդիտում, որի համար պետք էր պատրաստվել, որոշել ֆիլմը, միասին քննարկել, խորհրդակցել այդ ամենը անդամների, ճամբարի մասնակիցների հետ և արդեն վերջնական որոշում կայացնել: Այսպիսով՝ մեր օրը արագ անցավ, իսկ ժամանակը կարծես վազեր: Ի՞նչ կարող եմ ես ինքս ասել ճամբարի մասին և իմ տպավորությունների մասին: Կարծում եմ, որ իրականում բարդ է ղեկավարելն ու կազմակերպելը ողջ ճամբարը միայն սովորողներով, քանի որ երբ ունես ուսուցիչ քո կողքին, ապա ողջ պատասխանատվությունը հիմնականում ուսուցչի վրա է, իսկ սովորողը՝ ամենայն հավանականությամբ չի կրում այդ կարևոր պատասխանատվություն: Ինչպես ասում են, ամեն լավ բան միշտ բարդ է լինում և երկար ժամանակ պահանջում, կարծում եմ, որ մենք հանգիստ կարող ենք մեր ճամբարի նախաձեռնությունը դասել այդ ցանկին: Հիանալի կարողանում ենք այդ ամենը հաղթահարել և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում արդյունքը ցույց կտա ամեն բան: Թմի մասին կարծում եմ, որ անգամ խոսել ու մեկնաբանել հարկավոր չէ, ամեն մեկս իրար լրացնելով, միասին, հավես ու դրական միջավայրում մեր աշխատանքը կարողանում ենք կատարել: Սպասենք նոր արկածներ ու հավես օրերի…

Рубрика: Ամառային ճամբար

Ահա և ավարտվեց ճամբարը…Ճամբարի ամփոփում…

Ահա և ավարտվեց ամառային ճամբարը…Այս անգամ ես ընտրել էի ֆիզ/քիմ ջոկատը և այս ջոկատը ինձ համար ամենա-ամենա ջոկատն էր, որում ես կրկին անգամ համոզվեցի… Ֆիզ/քիմ ջոկատը ամենաբովանդակալիցն է, ամենահետաքրքիրը, ամենաուսուցանողը, քանի որ այն գիտելիքները և այն ակնթարթներն ու պահերը, որ տվեց ինձ այդ ջոկատը աննկարագրելի են…Այնտեղ դու կարող ես քո բացթողումները լրացնել, ստանալ շատ գիտելիքներ, գնալ ճամփորդությունների, որտեղ ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև գերող և ուսուցանող….Այս ջոկատը, այն ջոկատն էր, որտեղ ժամանակը վազում էր և չէի հասկանում ինչքան արագ և հետաքրքիր է անցնում ժամանակը… Ես ամեն օր արթնանում էի և անհամբեր սպասում երբ եմ գալու դպրոց և մտնելու մեր լաբորատորիա…Ճամբարի ընթացքում գնացել ենք՝ գինու գործարան, Սարանիստի ապակե շշերի գործարան, որտեղ շատ հետաքրքիր էր… Այդ գործարանում մենք ականատես եղանք, թե ինչպես են շշեր պատրաստում, ինչպես է կատարվում մուտքային ստուգումը և շատ գիտելիքներ ստացանք … Ճամբարի ընթացքում կատարեցինք մի քանի հետազոտական աշխատանքներ, լուծեցինք ֆիզիկայի և քիմիայի խնդիրներ, անցանք նոր հետաքրքրաշարժ թեմաներ….Այսքան բովանդակություն ես կարող էի ստանալ միայն այս ջոկատում և իհարկե ընկեր Սուսանի և ընկեր Մխիթարյանի հետ… Անչափ շնորհակալ եմ նրանց, որ կարողացան այսքան ուսուցանող և հետաքրքիր պահեր պարգևել մեզ, որ կարողացան ճամփորդությունները դարձնել ոչ միայն զվարճանքի, այլ նաև գիտելիքի աղբյուր… Ընկեր Սուսան և ընկեր Մխիթարյան, շնորհակալություն այսպիսի անկրկնելի և հիասքանչ ճամբար ապահովելու համար…Ձեզ անչափ կկարոտեմ….

Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2019…Երկրորդ շաբաթ… Երրորդ օր…

Ամառային ճամբարը շարունակվում է և հետաքրքր ժամանցը նույնպես: Ճամբարի երկրորդ շաբաթվա երրորդ օրը սկսվեց առավոտյան պարապունքով, այնուհետև մեն գնացինք երգի սենյակ: Երգի դասաժամին շատ հետաքրքիր երգեր երգեցինք, ի դեպ նշեմ, որ այդ երգերը Իզմիրյան խումբը պետք է ներկայացներ Իզմիրում և մենք նրանց հետ սովորեցինք այդ երգերը: Ինչպես արդեն գիտեք այսօր Բնության պահպանության օրն է և մեր ամբողջ կրթահամալիրը այդ օրվա կապակցությամբ խնամում էր բնությունը և մաքրում աղբը և մենք իհարկե միացնաք այդ աշխատանքին: Մեր ջոկատի մի մասը օգնում էր աղբը մաքրել մյուս մասը ջրում և խնամում էր բույսերը: Բույսերը խնամելուց և ջրելուց հետո մենք վերադարձանք մեր լաբորատորիա: Սովորողները շարունակում էին զբաղվել ֆիզիկայով և քիմիայով, լուծել խնդիրներ, բացթողումները լրացնել, պատումները ավարտել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ ճամբարի ընթացքում բացի խաղերից և զվարճանքից կա նաև հնարավորություն, որպեսզի խնդիրներ լուծես, այն ինչ չես հասկացել, ուսուցիչներիդ հետ միասին քննարկես, մի խոսքով մեր ջոկատում հետաքրքրությունը, գիտելիքը և տեղեկության ստացումը միավորված են՝երկուսը մեկում: Այս ամենից հետո մենք գնացինք ընդմիջման: Մի փոքր ընդմիջելուց հետո կրկին վերադարձանք մեր լաբորատորիա և կրկնեցինք մեր անցած թեմաները, այն ինչ չէինք հիշում միասին վերհիշեցինք…Այսպես այս ճամբարային օրն էլ ավարտին հասավ…

Рубрика: Ամառային ճամբար

Տպավորիչ ճամփորդություն դեպի ապակե շշերի գործարան…

Ինչպես գիտեք մեր ֆիզ/քիմ ջոկատը <<Գինու քիմիա>> նախագծի շրջանակներում այցելեց <<Armenia wine>> գինու գործարան և ականատես եղավ ինչպես են ստանում գինին, փաթեթավորում, լցնում շշերը և այլն: Այդ ամենը տեսնելուց հետո մեզ մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ հետաքրքրվել և իմանալ, իսկ շշերը, որոնց մեջ լցվում է գինին ինչից են պատրաստում, ինչպես է դա կատարվում, որպեսզի մենք իմանայինք այս հարցի պատասխանը և ինքներս տեսնեինք այդ գործընթացը, մենք որոշեցինք այցելել Սարյանիստի շշերի և տարաների գործարան, որտեղ կկարողանայինք տեսնել ինչպես է կատարվում մեր առօրյայում հաճախ հանդիպող շշերի և ապակիների պատրաստումը: Ահա և այսօր մենք այցելեցինք Սարյանիստի շշերի և տարաների գործարան: Սկզբում մենք այցելեցինք նրանց լաբորատորիա, նրանք մեզ մանրամասն ներկայացրեցին, թե ինչու և ինչպես են կատարում լաբորատորիայում իրենց աշխատանքները: Ըստ ինձ ապակիների և շշերի պատրաստման մեջ իր շատ մեծ դերն ունի մուտքային ստուգումը, որի մասին մեզ պատմեցին լաբորատորիայում: Մուտքային ստուգման շնորհիվ լաբորատորիայի աշխատակիցները կարողանում են տեսնել, թե արդյոք հումքային նյութերը, որոնք օգտագործվում են պատրաստման ընթացքում համապատասխանում են ստանդարտներին, թե ոչ: Ամենակարևոր պայմաններից մեկն է, որպեսզի ապակին լինի ջրակայուն, որպեսզի հնարավոր լինի նրա մեջ ըմպելիք լցնել: Այնտեղ կային հատուկ սարքեր, որի միջոցով անգամ ստուգում էին, թե արդյոք ջուրը, որը լցվում է շշի մեջ փոխում է նրա բաղադրությունը, թե ոչ: Լաբորատորիան ներկայացնելուց հետո մենք շրջեցինք գործարան և մտանք մի վայր, որտեղ գործարանը վերցնում էր ոչ պիտանի տոպրակները, մանրեցնում, այնուհետև այդ տոպրակները վերամշակում և երկար գործընթացներից հետո ստանում արդեն պիտանի տոպրակներ, այսինքն նրանք էկոլոգիապես տոպրակների պիտանելիությունը երկարացնում են: Այնուհետև մենք տեսանք այն շշերը, որոնք 99,78% կազմված էին սիլիցիումի օքսիդից: Նշեմ նաև, որ այդ սիլիցիումը ստացել են ավազից, որն էլ բերված էր Սահարայից: Այնուհետև մենք այցելեցինք իրենց ջերմոց: Ի դեպ ամենահետաքրքիրն այն էր, որ մենք ունենք <<Ջերմոց>> նախագիծ ֆիզիկա առարկայից և կարծես այդ նախագծի շրջանակներում տեսանք նրանց ջերմոցը, ինչ բարենպաստ պայմաններ են նրանք ապահովում բույսերի համար, նշեմ, որ այնտեղ բարենպաստ աճի համար հարկավոր էր 38աստիճան և նրանք այդ տաքությունը ստանում էին վառարանից, այսինքն ավելորդ ջերմություն չէին ապահովում, իրենց գործարանի վառարանները արդեն ապահովում էին ինքնստինքյա: Նրանք նշեցին, որ օրինակ կիտրոնի ծառի, եթե երկու մետրից ցածր է լինում, ապա բերք չի տալիս: Այնտեղ կային շատ տպավորիչ բույսեր և ծառեր: Ահա և եկավ գործարանի ամենագերիչ մասերից մեկը: Մենք տեսանք, թե ինչպես էին 1500աստիճանում ավազը հալեցնում, այնուհետև սարքերի միջոցով պատրաստում շշեր, այնուհետև հատուկ աշխատողներ վերանայում էին և վատերը դուրս նետում, իսկ ամենավերջում շշերը հավաքվում և փաթեթավորվում էին: Այս ամբողջ գործընթացը էլեկտրոնացված էր, աշխատողները կարողանում էին համակարգչով տեսնել, ամբողջ գործընթացը և խնդիրներիդեպքում տեղեկացնել: Կարծում եմ շատ բարդ աշխատանք է այստեղ աշխատելը և հետևելը, ոչ միայն նրա համար, որ բարդ է, այլ նաև այնտեղ շատ շոգ է և աղմուկ է անընդհատ: Վերջում մենք մի փոքր հարցազրույց վերցրեցինք: Այսպես գործարանում մեր շրջայցը ավարտվեց և մենք արդեն շարժվեցինք:Գնացինք Աբովյանի եկեղեցի՝երգեցինք, աղոթեցինք, մոմ վառեցինք: Վերջում մենք մի փոքր ընդմիջում արեցինք և շատ տեղեկություններով և մեծ բովանդակությամբ վերադարձանք տուն:

Հարցազրույցները՝

Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբրի առաջին շաբաթվա ամփոփում…

  • Ճամբարի ընթացքում մասնակցած նախագծերը. լուսաբանում սովորղի բլոգում

Առաջին և կարծում եմ շատ կարևոր նախագիծն է հանդիսանում Լեոնարդո դա Վինչիի մասին հետազոտական աշխատանքը, քանի որ այդ հետազոտական աշխատանքի և նախագծի շնորհիվ ես և նախագծի այլ մասնակիցները կարողացան շատ տեղեկություններ իմանալ Լեոնարդո դա Վինչիի մասին: Ահա հղումը՝https://arghutyanani.wordpress.com/2019/06/03/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d5%b8%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-%d5%ac%d5%a5%d5%b8%d5%b6%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8-%d5%a4%d5%a1-%d5%be%d5%ab%d5%b6/:

Հաջորդ նախագիծը նույնպես հետազոտական աշխատանք է, այն Աշտարակի գինու գործարան՝ <<Armenia Wine>>-ի մասին է: Հղումը՝ https://arghutyanani.wordpress.com/2019/05/31/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-armenia-wine-%D5%A3%D5%AB%D5%B6/

  • Բացակայությունների քանակ

Բացակայություններ չունեմ:

  • Ճամբարի ընթացքում մասնակցած ճամփորդությունների լուսաբանում սովորողի բլոգում
  • Մարզական պարապմունքներ

Իմ մարզական պարապունքն է թենիսը:

  • Վրանային ճամբարի պատրաստություն
  • Ընտրությամբ գործունեություն

Իմ ընտրության գործունեությունն է մաթեմատիկան:

  • Սեփական նախաձեռնություններ

Իմ, Լուսինե Հակոբյանի և Էլեն Քարամյանի նախաձեռնությունից է հետազոտական աշխատանք-նախագիծը Լեոնարդո դա Վինչիի մասին: Հղումը՝ https://arghutyanani.wordpress.com/2019/06/03/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8-%D5%A4%D5%A1-%D5%BE%D5%AB%D5%B6/

  • Լրացուցիչ կրթություն
Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում…

Դե ինչ կամաց-կամաց արդեն ավարտին է մոտենում ամառային ճամբարի առաջին շաբաթը…Մենք մեր ջոկատով որոշեցինք առաջին շաբաթվա վերջին օրը դարձնենք ամենահամեղ օրերից և հենց այդ օրը խոհանոցային ժամ ունենալ… Օրը՝ինչպես բոլոր մնացած օրերը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապունքով…Առավոտյան պարապունքն ավարտելուն պես մենք միանգամից գնացինք գնումների… Գնեցինք այն բոլոր պարագաները, որոնք պետք են պիցցա պատրաստելու համար և խանութից վերադարձանք դպրոց…Ահա և սկսվեց խոհանոցային ժամի ամենահետաքրքիր պահը՝ուտեստի պատրաստումը…Սկսեցինք պատրաստել, պատրաստելու ընթացքում միմիյանց հետ խոսել, զվարճանալ, ունենալ հետաքրքիր և ժպիտ ստեղծող պահեր, մի խոսքով պատրաստումը անցավ շատ-շատ զվարճալի: Պատրաստելն ավարտելուց հետո անցանք օրվա ամենահամեղ պահին՝համտեսմանը: Համտեսումից հետո մենք որոշեցինք խաղ խաղալ: Թվում էր թե օրը արդեն լիարժեք է և ավարտված, սակայն մենք նաև մասնակցեցինք մարզական պարապունքին, այնտեղ նույնպես դրական էմոցիաներ ստացանք և ևս մեկ բովանդակալից օր ավարտվեց, որի հետ միատեղ ավարտվեց ամառային ճամբարի առաջին շաբաթը:

Рубрика: Ամառային ճամբար, Ընդհանուր

Նախապատրաստական աշխատանք… Դեպի Armenia Wine գինու գործարան…

Քանի որ մենք մեր ջոկատով իրականացնում ենք նախագիծ《Գինին և Քիմիան》, որը միջառարկայական է`ֆիզիկա, քիմիա։ Նաև մեր կրթահամալիրում կա գինու լաբորատորիա և մենք երկար հետազոտություններից հետո հետաքրքրվեցինք և հենց այդ նպատակով որոշեցինք այցելել Աշտակի `Armenia Wine գինու գործարան։ Ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ հետազոտել և ուսումնասիրել գործարանը մինչ այդտեղ այցելելը։

Հետազոտական աշխատանքը`

Սեփական հայրենիքի, բնության և մշակույթի հանդեպ ունեցած սիրո արդյունքում Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից է ստեղծվել «Արմենիա Վայն» ընկերությունը:

Այսօր «Արմենիա Վայնն» իրենից ներկայացնում է մի օրինակելի գինեգործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործությունն ապրում է իր վերածննդի շրջանը:

Աշխարհի ամենահին գինու մառանը, որը թվագրվում է 6200 տարվա հնությամբ, հնագետների կողմից հայտնաբերվել է Հայաստանի հարավում՝ Արենի քարանձավի ներսում (Վայոց Ձորի մարզ): Հետազոտական խումբը թվագրում է քարանձավը Ք.ա. 4200 թվականով՝ ներկայացնելով ապացույցներ, որ գինին կենտրոնական դեր է ունեցել մարդկության պատմության մեջ ամենասկզբից: Այս գինեգործական վայրը, ոչ ի զարմանս, գինեգործության երբևէ գտնված ամենավաղ համալիրն է: 

գինիներով, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բացահայտել Հայաստանն իր տերրուարի հարստությամբ և տեղածին ու եվրոպական խաղողի տեսակներով:

Այն ներառում է դասական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ, խաղուն գինիներ, դեսերտային գինիներ ինչպիսին է Մուսկատը և մրգային նռան գինին:

Հետազոտելուց հետո ես հասկացա, թե ինչքան գինիների տեսակներ կան, որոնք կան այդ գործարանում և որոնց մասին անգամ ես չէի էլ լսել։