Рубрика: Մայրենի, իմ գրադարանը, Էդմոնդո դե Ամիչիս

Սիրտը վիպակ

download (3).jpg

Արդեն երկար ժամանակ է ինչ ես կարդում եմ «Սիրտ» վիպակը:Ես ունեմ մի քանի սիրելի վիպակներ, որոնցից մեկը այս վիպակն է:Ես այս վիպակից քաղեցի, որ մարդ պիտի լինի՝ բարի, հոգատար, լավատես, ընկերասեր և համբերատար:Այս վիպակից իմ ամենասիրելիները դա՝ Կույր երեխաններն են և Ծխնելույզ մաքրող տղան:Մի դպրոցում սովորում են կույր երեխաներ:Ուսուցչուհին պատմում էր, որ նրանք մեխկ են, նրանք անգամ չեն տեսել իրենց մոր դեմքը:Իհարկե դա այդպես չէ.  ամպայման չէ տեսնես մորդ, որպեսզի զգաս իր ջերմությունը:Ճիշտ է՝ դա շատ ցավալի է, որ նրանք կույր են, բայց դա դեռ դժբախտություն չէ:Ինձ համար այս վիպակում մի բան կա, որ ես չգիտեի, իմացա և իմ կարծիքով դա կյանքում ինձ շատ է պետք գալու:Ես այն ժամանակ մտածում էի՝ երբ մարդ հիվանդ է, կույր կամ հաշմանդամ պետք է խղճալ, մտնել իր հոգեվիճակի մեջ և միշտ զիճել, բայց այս վիպակից հասկացա, որ  մարդուն կյանքում պետք չէ խղճալ, որովհետև երբ խղճում ես մարդը ավելի ու ավելի է սկսում հիշել իր հիվանդության մասին:Ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս վիպակը, որովհետև կարելի է իմանալ շատ տարբեր խորհուրդներ, որոնք ամպայման հետագայում ձեզ պետք կգան:

Оставьте комментарий