Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր

Ինտելեկտուալ խաղեր․․․

Այսօր մենք, որպես դիտորդ գնացինք դիտելու Պարոն Տիգրանյանի կազմակերպած ինտելեկտուալ խաղերի մրցույթին։ Շատ հետաքրքիր հարցեր էին, և կատակի ասպարեզից և տրամաբանության և պատմության, մի խոսքով ամեն ինչի շուրջ հարցեր կային։ Այնքան հետաքրքիր էր, որ չէիր ուզում աչքդ թարթել։ Բոլոր թիմերն էլ ակտիվ խոսում էին և ի զարմանս ինձ հարցերը, որոնք կապված էին այն առարկայի հետ, որոնք 6-րդ դասարանցիները չէին անցել, նրանք մեկ է շատ ճիշտ և հեշտությամբ պատասխանում էին դրանց։ Խաղում էին 3 թիմ՝ Սեբաստացիները, Լեգենդները և Գիտունիկները։ Նշեմ նաև, որ խաղը վարում էր Մկրտչյան Հայկը։ Վերջում հաղթեցին Սեբաստացիներ։ Երկուշաբթի օրն էլ մենք ենք մասնակցելու այդ հիանալի խաղին․․․Բոլորին խորհուրդ եմ տալիս, թե խաղալ, թե դիտել, քանի որ և այդ միջոցով սովորում ես շատ բաներ և հետաքրքիր փաստեր ես իմանում և նաև ինքդ փորձում քո ուժերը․․․

Ինտելեկտուալ խաղեր․․․: Один комментарий

Оставьте комментарий