Рубрика: Հետազոտական աշխատանքներ, Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Գրականություն, Ընդհանուր

Հանդիպմանն ընդառաջ…

Տիար Բլեյանի հուշումով որոշեցի ծանոթանալ Փարիզից եկած մի բանաստեղծի հետ` Tsov Alizé` Ծովինար Բանուչյանի հետ: Ծանոթացա իր բազմակողմանի մասնագիտությունների հետ, հետաքրքիր կենսագրության և ապրելակերպի հետ: Ինձ համար ուղղակի ապշեցուցիչ էր ծանոթանալ մի մարդու հետ, ով աշխատելու բազմաճյուղությունը, կյանքի զվարճանքն ու  հետաքրքրությունը հենց կյանքից վեր էր դասում: Ծովինար Բանուչյանի ստեղծագործություններից մի մասը կարդալուց հետո մեծ հարց առաջացավ` ինչու՞ այդքան տխուր, թախծալի, միթե այդքան լուսավոր, խենթ կյանքից հետո միայն թախծոտ մտքերն են վերածնվում… Զգում էր անվերջ կարոտ` կարծես, մենակություն, սիրո պահանջ, ջերմության կարիք, իր աչքերով կարծես կյանքը մոխրացած թռչուն լիներ…..

Оставьте комментарий